23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը կադրային ջարդի «սև ցուցակում» է:
Երեկ, երբ հարցրինք, թե արդյո՞ք ազատման դիմում է գրել, նա հորդորեց այդ տեղեկությունը ճշտել մամլո ծառայությունից: «Դիմումը գրողը Դուք եք»,- հակադարձեցինք մենք՝ հետաքրքրվելով, թե առիթ տվե՞լ է «սև ցուցակում» հայտնվելու համար, սակայն դատախազն անջատեց հեռախոսը:
Հրապարակ
Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահավող ծառայությունում ամփոփվել են հարկադիր կատարողների ատեստավորման արդյունքները: Այն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ատեստավորվել են գլխավոր և առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները, այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:
Գլխավոր խմբի ատեստավորման հանձնաժողովի նախագահ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հանձնարարել է, որ այսուհետ ատեստավորվողները ոչ միայն հանդես գան օրենսդրական բարեփոխումների և աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների վերաբերյալ առաջարկություններով, այլև հիմնավորեն վերջիններիս կիրառելության արդյունավետությունը:
«Մեր որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ բացի գիտելիքներից, կարողություններից ու լիարժեք ունակություններից՝ յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է իրեն զգա ծառայությունում իրականացվող բարեփոխումների անմիջական կրողը՝ ի նպաստ համակարգի զարգացման»,- ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Հինգ հարկադիր կատարող չի համապատասխանել ատեստավորման պահանջվող չափանիշներին, ինչի արդյունքում ենթակա է կրկնակի ատեստավորման նոր վերապատրաստում անցնելուց հետո:
Դատախազությունում պաշտոնանկությունների պրոցեսը փոքր-ինչ սառեցվել է: Անցած ուրբաթ տարածված հրաժարականների մասին լուրերը երեկ Գլխավոր դատախազությունից չեն հաստատել, անգամ հրաժարվել են ասել՝ դիմումներ գրվե՞լ են, թե՞ ոչ:
Ըստ ամենայնի, չեն ուզում տպավորություն ստեղծվի, թե Գևորգ Կոստանյանը կադրային ջարդ է անում: Մինչ այդ, դատախազական համակարգում Կոստանյանին մոտենալու ուղիներ են փնտրում նրա հարազատ ընկերների միջոցով: Սակայն նրանք, ովքեր իրենց ամուր են զգում, ներսում ասում են՝ ճիշտ է անում, էդ կաշառակերների հարցերը պետք է լուծել: Հայտնի չէ, սակայն, թե ումով է Կոստանյանը փոխարինելու աշխատանքից ազատվածներին:
Հրապարակ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը, իսկ խարդախության 9 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 2 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Արման Ավետիսյանի կողմից 2013թ. սեպտեմբերի 08-ին` ժամը 21-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով Կապան քաղաքի Գործարանային փողոցի «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ուղևոր Ս.Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ վարորդ Ա. Ավետիսյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ — 4,
«Արթիկ» ՔԿՀ — 1,
«Էրեբունի» ՔԿՀ — 26,
«Կոշ» ՔԿՀ — 2,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ — 6,
«Վանաձոր» ՔԿՀ — 1,
«Աբովյան» ՔԿՀ — 1, (կին դատապարտյալ)
«Հրազդան» ՔԿՀ — 2
Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:
Ոստիկանները խոշոր չափերի հասնող թմրամիջոցներ են հայտնաբերել
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.55-ին, 1960 թ. ծնված Աշոտ Գ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի թիվ 10 շենքի դիմաց իր «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենային է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ «Մերսեդես»-ի վարորդը` 1971 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն, «ԱԴՄԱԳԱ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է իր դեմքին՝ ճակատի մասում պատճառելով վնասվածք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Ատրճանակը առգրավված է:
Մկրտիչ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
Գլխավոր դատախազության արդեն աշխատանքից ազատված գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին և Դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին միավորում է մի բան, նրանք երկուսն էլ ծագումով ապարանցի են, վերջերս աշխատանքից ազատված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համաերկրացիները:
«168 ժամ»-ի փոխանցմամբ, Գլխավոր դատախազությունում աշխատող ապարանցիների ցանկն այսքանով չի սահմանափակվում, և առաջիկայում կարելի է սպասել նոր պաշտոնանկությունների, որոնք տեղի են ունենալու «Դատախազությունում ապարանյան կլանի ոչնչացում» ծրագրի շրջանակներում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.