23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայտնվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը, այն ներկայացնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» լրատվական կայքը:
Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այժմ, ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական, և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված կայքը նաև պարզաբանումներ է ստացել Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում:
«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ», հայտարարել է փաստաբանը:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ և շորթմամբ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի դատապարտված Բ. Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ նախագահի` 2013թ. հոկտեմբերի 17-ի հրամանագրով` Էմիլ Բաբայանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։
Էմիլ Բաբայանի կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թվականի հոկտեմբերի 2, քաղաք Երևան
Կրթություն
2002-2003 Լեյդենի Համալսարան, Հոլանդիա: Մագիստրոս, Միջազգային իրավունք` միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ,
2000-2001 Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մագիստրոս, Համեմատական սահմանադրական և միջազգային գործարար իրավունք մասնագիտացմամբ,
1994-1998 Երևանի «Վարդանանց» համալսարան, բակալավր, իրավագիտություն:
Աշխատանքային գործունեություն
2012թ. հունվարի 9-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ,
2008թ.հուլիսի 11-2012 հունվարի 9` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,
2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Դասախոս, դասավանդվող առարկաները` Ղարաբաղյան հակամարտություն, Ցեղասպանություն հասկացությունը միջազգային իրավունքում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա,
2006-2008թթ. ՀՀ Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,
2004-2006թթ. «Ֆորում» իրավունքի կենտրոն, Ծրագրի ղեկավար,
2002 մարտ – 2002 օգոստոս Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իրավագիտության բաժնի գիտաշխատող,
1998 – 2000թթ. Հայ-չինական համատեղ ձեռնարկություն Պեկին» ՍՊԸ՝ իրավախորհրդատու:
Այլ տվյալներ
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի։ Հիշեցնենք, որ Մկրտումյանն արձակուրդի մեկնեց անցած շաբաթ, և կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից։
Իսկ որպես պաշտոնանկության հիմնավորում՝ բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը։ Սակայն, ինչպես արդեն գրել ենք, այս գործը շուտով կփակվի։ Վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի, իսկ մեղադրյալները համաներմամբ ազատ կարձակվեն:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դուրս գալով կառավարության շենքի հետնամուտքից՝ անմիջապես մոտեցավ հավաքված դժգոհող քաղաքացիներին ու փորձեց իմանալ, թե ինչից են բողոքում նրանք։ Զարմացած քաղաքացիները՝ տեսնելով սեփական ցանկությամբ իրենց մոտեցած պաշտոնյային, մեկը մեկին հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները։ Դատական համակարգից
դժգոհող մարդկանց Թամազյանն առաջարկեց դիմում գրել և հանձնել Գլխավոր դատախազության ընդունարան։
«ՉԻ» հարցին, թե ինչո՞վ Է պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բարյացակամությունը դժգոհող քաղաքացիների հանդեպ, Թամազյանը պատասխանեց. «Ես միշտ էլ մոտենում եմ և հարցնում եմ, թե ինչու՞ են մարդիկ բողոքում»։ Նկատենք, որ բողոքի ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացիները սովորաբար կանգնում են կառավարության շենքի դիմաց, իսկ նիստերին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներից, և, առհասարակ, պաշտոնյաներից շատերը, սովորություն ունեն հեռանալ հետնամուտքից։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ կողոպուտի 1 և խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 540 դատապարտյալ:
«Էրեբունի» ՔԿՀ – 164
«Կոշ» ՔԿՀ -108
«Նուբարաշեն» ՔԿՀ-57
«Վարդաշեն» ՔԿՀ — 47
«Արթիկ» ՔԿՀ — 33
«Սևան» ՔԿՀ — 49
«Աբովյան» ՔԿՀ – 17
«Վանաձոր» ՔԿՀ-14
«Հրազդան» ՔԿՀ – 21
«Գորիս» ՔԿՀ-12
«Դատապարտյալների հիվանդանոց»-17
«Երևան Կենտրոն» ՔԿՀ-1
Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին ազատել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նախօրեին անհետացած Դանիելյանը երեկ վերջապես պատասխանել է «Ժողովուրդ»-ի հարցերին՝ հայտարարելով, որ իր ազատման դիմում գրելու որոշումը համատեղ է կայացվել.
«Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, և ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ: Ես նաև իմ համոզմունքներն ունեմ»:
Թերթի հարցին, թե արդյոք անհնար է աշխատել նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ինչի համար էլ ազատման դիմում է գրել, Դանիելյանը պատասխանեց.
«Չեմ ցանկանում հնարավորի կամ անհնարի հետ կապված մեկնաբանություն անել, մարդն ունի իր տեսակետը պնդելու իրավունք, ես այսօր ունեմ իմ իրավունքն արտահայտելու հնարավորություն»:
Երբ թերթը հետաքրքրվել է, թե որտեղ է լինելու, ինչով է զբաղվելու, Ա. Դանիելյանը կարճ ասել է. «Ես վերադառնալու եմ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 534 դատապարտյալներ.
«Նուբարաշեն» ՔԿՀ 55
«Վարդաշեն» ՔԿՀ 46
«Էրեբունի» ՔԿՀ 160
«Դատ. Հիվ.» 17
«Վանաձոր» ՔԿՀ 14
«Արթիկ» ՔԿՀ 35
«Սևան» ՔԿՀ 48
«Կոշ» ՔԿՀ 108
«Աբովյան» ՔԿՀ 17
«Հրազդան» ՔԿՀ 21
«Գորիս» ՔԿՀ 12
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ 1
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն արդեն պատրաստել է իր հրաժարականի դիմումը և այն ներկայացնելու է ՀՀ նախագահի նստավայր: «Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ Ա. Դանիելյանը հայտարարել է, թե այլևս անհնար է աշխատել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Չնայած այն բանին, որ Գ. Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց շատ կարճ ժամանակ է անցել, բայց դատախազության աշխատակիցները հասկացել են, որ «նա անհավասարակշիռ մարդ է, և դժվար է հետը «լեզու գտնել»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.