23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:
Այսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Մարգարյանը և ՀՀ դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանն ազատվել են աշխատանքից` սեփական դիմումների համաձայն:
Մեր տեղեկություններով՝ նախկին դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ և անմիջապես ներկայացել Կենտրոնական հետախուզական վարչություն, առաջարկելով իր տնօրինած հույժ գաղտնի ինֆորմացիան տրամադրել նրանց։ Բանն այն է, որ այդ ինֆորմացիայի հիմքում նախկին դատավորի քննած որոշ գործերն են, որոնցով ճնշումներ են գործադրվել դատավորի նկատմամբ, և որոնց հիմքում ռուսական շահեր կան։ Առաջիկայում կփորձենք ներկայացնել այս գործի մանրամասները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արայիկ Գ.-ին և 1986 թ. ծնված Արծրուն Գ.-ին, որոնք հոկտեմբերի 16-ից ՌԴ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դատարաններում քրեական գործերով մի շարք նիստեր առանց հիմնավորումների հետաձգվում են: Հատկապես այն գործերով, որոնք «վերևից» վերահսկողության տակ են, մեղադրողները չեն ներկայանում դատարան:
Թե ինչքան կտևի այս պրոցեսը, ոչ ոք չի կարող ասել: Դատական գործընթացի գրեթե բոլոր մասնակիցներն անորոշության մեջ են: Եզրակացությունները միանշանակ չեն՝ կամ մեղադրողներն իրենց ընձեռնված հնարավորությունների սահմանում խուսափում են դատական նիստերից՝ սպասելով պաշտոնը թողնելու իրենց ժամին, կամ նրանց հրահանգված է չմասնակցել:
«Հայկական Վարկած»-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերընշված հանգամանքը, ՀՀ Դատական Դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն ասաց.
«Յուրաքանչյուր դատական նիստում հնարավոր է մեղադրյալի բացակայությունը: Դրա համար կա սահմանված կարգ: Համատարած բացակայությունների մասին դատարաններից որևէ ահազանգ չի ստացվել»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել Է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը: Եվ չնայած Սինանյանն ազատվել Է սեփական դիմումի համաձայն, բայց մարզի դատախազության «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ դիմում գրելու պահը հասունացրել է «Խոտի դեզի հրկիզման» հնչեղություն ստացած գործը:
Հիշեցնենք, որ մեղադրանք Էր ներկայացված բարձրագույն կրթությամբ չորս երիտասարդների նկատմամբ, որոնք դյուրավառ հեղուկի գործադրմամբ այրել Էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիրաբանդ Խուդույանին պատկանող խոտի դեզը: Կրակի բոցերից բռնկվել Էին նաև տարածքը հսկող շան մազերը, իսկ կատարվածը խուճապ Էր առաջացրել գյուղում՝ անհանգստություն պատճառելով Խուդոյաններին ու վերջիններիս հարևաններին:
Հենց այս գործն ու արդարացման դատավճռի պահանջն է, որ կանգնել Է նախկին դատախազի կոկորդին: Եվ ոչ միայն: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ «Խոտի դեզի գործը» չի մարսելու նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանը: Կատակերգություն հիշեցնող դատական բոլոր նիստերի ընթացքում դատավոր Խալաթյանը մշտապես մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունները՝ երիտասարդներին, որպես «հույժ վտանգավոր հանցագործների», կես տարի պահելով կալանավայրում: Ի դեպ, բանտային պայմանները բացասաբար են անդրադարձել երիտասարդների ու հատկապես նրանցից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի առողջության վրա:
Հոդվածն ամբողջությամ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «ճակատագրական» արձակուրդից վերադարձել է և իր աշխատակիցների մոտ հայտարարել, թե իր ապագա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ չկան:
Սակայն երեկ ՀՀԿ-ականները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում հայտարարել են, որ Ա. Մկրտումյանի պաշտոնանկության հարցը դեռևս փակված չէ: Պարզապես այդ հարցը ձգձգվում է ավելի լուրջ իրադարձությունների պատճառով:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ սեռական փոքրամասնությունների հարցով, ասված է կազմակերպության կայքում:
Նամակը նաև վերահղվել է վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, այս մասին տեղեկացնում է tert.am-ը:
Նամակով մտահոգություն է հայտնվում օգոստոսի 5-ին ՀՀ Ոստիկանության կայքում հայտնված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկի առիթով. ըստ այդմ՝ առաջարկվում էր պատիժներ սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար:
Կազմակերպությունը նշում է, որ այդ քայլը կլիներ խոսքի ազատության ոտնահարում և լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն:
Նշվում է նաև, որ ճիշտ է՝ ոստիկանությունն այնուհետ հեռացրել է առաջարկն իր կայքից, սակայն մտահոգություն կա, որ մյուս կառույցները ևս կարող են նման առաջարկներով հանդես գալ:
Ըստ կազմակերպության՝ ճիշտ չէ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկի մասին իմացել են միայն հրապարակումից հետո:
Այնուհետ առաջարկություն է արվում, որպեսզի Հայաստանի կառավարությունը սատարի սեռական փոքրամասնություններին և կանխի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային կառույցների դրույթների խախտումը, որոնց անդամ է Հայաստանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, կոլեգիայի անդամ՝ Դավիթ Սարգսյանը:
Նշենք, որ վերջերս աշխատանքիզ ազատվեցին գլխավոր դատախազի երկու տեղակալները, կոլեգիայի անդամներ, վարչական շրջանների և մարզերի դատախազներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.