23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փաստինֆո
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Գ. Ս.-ի հաղորդման, 2010 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վերջինիս որդու` Հ. Կ.-ի մահվան դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով, դեպքի փաստական հանգամանքներն աղավաղելու և թաքցնելու, խեղաթյուրված արձանագրություններ կազմելու և մեղադրյալ Ա. Վ.-ին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետը, մեղադրյալի հորից, մեղադրյալի մորեղբոր` Ս. Ա.-ի միջոցով ստացել է 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող նոր կադրերը պարունակում են մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես երևում է, թե առաջինը ով է կրակել և ում վրա է կրակել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, թե մինչև Տիգրան Խաչատրյանի կողմից արձակված երեք կրակոցները զոհված Ավետիք Բուդաղյանը ինչ է արել։
«Նա գալիս է, որ տեսնի եղբայրը եկել է, թե ոչ, նույնիսկ ավտոմեքենայից դուրս չի գալիս, Խաչատրյանի կողմնակիցները մոտենում են նրան, պարզ երևում է, որ անելիք չունի, ուզում է գնալ, գալիս են, ինչ-որ խոսակցությունների են բռնվում, գալիս է Արտակ Բուդաղյանի մեքենան, և Ավետիքն իր մեքենայով փակում է ճանապարհը։ Ավետիքը մեքենայից դուրս չի գալիս, կոնֆլիկտ է առաջանում Արտակի և Սուրեն Խաչատրյանի կողմնակիցների միջև, և Ավետիք Բուդաղյանը առաջին անգամ մեքենայից դուրս է գալիս և իր եղբորը՝ Արտակին հրելով իջեցնում է ներքև։
Տնեցիներից երկու կին են դուրս գալիս, որից մեկը Լորետա Բարսեղյանն է, Տիգրան Խաչատրյանը դիրքավորվեց մեքենայի հետևը և երեք անգամ կրակեց, պարզ են Ավետիք Բուդաղյանի գործողությունները։ Ավետիք Բուդաղյանի գործողությունների մեջ ոչ մի ագրեսիա չի եղել, եղել է հաշտարարի դերում։ Երեք կրակոցից երկուսը ուղղված է եղել Ավետիքի վրա, և այսօր մեզ ուզում են ասել, որ Ավետիք Բուդաղյանին սպանելով Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում։
Դրանից հետո Ավետիք Բուդաղյանը, երբ տեսնում է, որ եղբայրը ընկած է, վերցնում է զենքը, սկսվում է հրաձգություն, երկու կրակոց է ասվում, որ ինքն է կատարել, մնացածը մյուս կողմն է կատարել։ Ավետիք Բուդաղյանը կրակոցների ժամանակ որևէ վտանգ չի ներկայացրել Սուրեն Խաչատրյանի և նրա կողմնակիցների համար, այլ ընդհակառակը ինքը եղբորը հեռացրել է տեսնելով, որ վիճաբանության մեջ է մտել։ Միջադեպի մոնտաժված հոլովակում, որտեղ ձայն չկա, սլաքներ կան, այն պահը, երբ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում և կրակում է, այս կադրերը լղոզված են, Արտակ Բուդաղյանը երբ գալիս է, սլաքներ կան, թե իբր հնչել են կրակոցներ, մինչդեռ կրակոց չի հնչել»,- ներկայացնելով կադրերն՝ ասաց փաստաբանը։
Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք, որն ունի վերևից ներքև ուղղություն և դրանից հետո նա չէր կարող նպատակաուղղված գործողություն կատարել, դա եղել է վերջին կրակոցը, քննիչը չի կարողանում բացատրել, թե ինչպես է նա դա ստացել, չէ՞ որ բոլորը կանգնած են կամ վազվզում են նույն հարթության վրա։
«Գնդակի արտացոլումը և վերևից ներքև ուղղությամբ Ավետիքի վնասվածքներից մեկը ամրապնդում են կարծիքը, որ վերևից՝ շենքից, ինչ-որ մեկը կրակել է։ Կա մեկ կրակոցի ձայն, որը զգալիորեն տարբերվում է մյուս կրակոցների ձայներից։ Փորձագետները հնարամիտ պատասխան տվեցին՝ ասելով, թե այն տարբերվում է, որովհետև երկու ձայն համընկել է իրեն, եթե համընկել է իրար, պետք է բացատրվի, թե ով է կրակել երկրորդը, ըստ պարկուճների՝ այդտեղ եղել է մեկ կրակոց, եթե համընկել է, որտեղ է այդ երկրորդ պարկուճը, այդ հարցի պատասխանը նույնպես քննիչի մոտ չկա»,- ասաց փաստաբանը։
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը պնդում է, որ ինքը տեսել է տնից կրակոց, այդ ցուցմունքը հաստատվում է նաև իր ներկայացրած փաստերով, ըստ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների ցուցմունքների՝ տանը ուրիշ մարդ չի եղել։ Ի դեպ, նախկին մարզպետի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի՝ «Սուրիկ, էս ինչ արեցիր» արտահայտությունը ոչ հերքվել, ոչ հաստատվել է, բնականաբար մյուս կողմը դա ժխտում է:
Նա նշեց, որ զավեշտ է նաև դեպքի վայրում հայտնաբերված ինքնաշեն զենքը օրինական համարելը, և նախաքննության մարմինը մի հատ էլ նույն զենքից է հայտնաբերել, և դա փորձում են վերագրել Ավետիք Բուդաղյանին, մինչդեռ պարզ է, որ դա Խաչատրյանների զենքերից է։
Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ՝ ձայնի առկայությամբ:
Օրաթերթի՝ ՀՀ գլխավոր դատախազության աղբյուրները հայտնում են, որ դատախազության կուլիսներում քննարկվում է Հ1-ի «Աոաջին լրատվականի» հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ նշանակելու հարցը:
Գևորգ Կոստանյանը շուրջ մեկ ամիս է, առանց մամուլի խոսնակի էր աշխատում: Մինչ այդ սույն պաշտոնը զբաղեցնում Էր Սոնա Տոուզյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Գլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի տեղեկացմամբ, Հակոբ Ղարախանյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը, որը մշակել է կառավարության աշխատակազմը, ԱԺ-ում քննարկման փուլում է, իսկ արդարադատության նախարարության առաջարկած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այժմ թարգմանվում է, որպեսզի ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
Օրերս նոր օրինագծերը հնչեղ քննադատութան ենթարկվեցին օմբուդսմենի եւ ՀՀ դատավորների միության կողմից: Վերջինը նույնիսկ հայտարարություն տարածեց, որում պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող օրինագիծը բնորոշեց որպես դատավորների իրավական վիճակը վատթարացնող օրենք: Իսկ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, որ հազվադեպ է բացասական գնահատականներ տալիս արդարադատության նախարարության գործունեությանը, Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը որակեց որպես «ավելի վատ կամ նույնքան վատ օրենք՝ շատ վատի փոխարեն»:
«Հրապարակի» հարցերին պատասխանեց Հայաստանի դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
— Ի՞նչ հաշվարկի են դեմ դատավորները, ինչո՞ւ են համարում, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծն իրենց իրավական վիճակը վատթարացնում է:
— Օրինագծով նախատեսվում է դատավորներին հավելավճարների վճարման այնպիսի կարգ, որի համաձայն, դրանք կազմելու են տարեկան 2 տոկոսի չափով, իսկ որպես դրա առավելագույն սահման՝ նախատեսված է դատավորի հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Այսինքն, ըստ առաջարկվող տարբերակի, դատավորների հավելավճարը սահմանվում է առավելագույնը 15 տարի ժամկետով. յուրաքանչյուր տարի՝ 2 տոկոսի չափով: Մինչդեռ, գործող կարգավորմամբ, դատավորների հավելավճար ստանալու իրավունքը նախ որեւէ ժամկետային սահմանափակմամբ պայմանավորված չէ, ավելին` 2 տոկոս սահմանված է միայն առաջին 5 տարիների համար, իսկ 6-րդ եւ դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար սահմանված է 5-ական տոկոսի չափով հավելավճար ստանալու իրավունք:
Կարգավորման վատթարացնող բնույթն առավել ակնհայտ է դառնում այն հանգամանքի հաշվառմամբ, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում պաշտոնավարող դատավորներից 27 դատավոր ունի 6-10 տարվա աշխատանքային ստաժ, 68 դատավոր` 11-15 տարվա, իսկ 61 դատավոր` 16-ից բարձր աշխատանքային ստաժ: Նշված դատավորների յուրաքանչյուր տարվա համար 5 տոկոս հավելավճար ստանալու իրավունքը ծագել է, եւ այդ հավելավճարներն իրենց պաշտոնավարման ընթացքում չփոփոխելու նորմ-երաշխիքի ուժով (ՀՀ դատական օրենսգիրք, հոդված 75, մաս 3) նրանք գտնվում են օրենսդիրի կողմից հստակ կանխորոշված ՈՐՈՇԱԿԻ իրավական վիճակում: Հետեւաբար, նախագծով նախատեսված սահմանափակումներն ուղղակիորեն նրանց իրավական վիճակը վատթարացնող նորմեր են:
— Որքա՞ն է կազմում նրանց աշխատավարձը հիմա:
— Պատասխանեմ օրինակների միջոցով: Գործող իրավակարգավորմամբ՝ 7 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորն ստանում է հավելավճար իր պաշտոնական դրույքաչափի 20 տոկոսի չափով, իսկ օրինագծի կարգավորման դեպքում կստանա 14 տոկոս հավելավճար: 11 տարվա ստաժ ունեցող դատավորը, ով ստանում է 40 տոկոսի չափով հավելավճար, կստանա 22 տոկոս հավելավճար: 16 տարվա աշխատանքային ստաժ ունեցողը, ով ստանում է 65 տոկոս հավելավճար, կստանա 30 տոկոս: Ընդ որում՝ առկա կարգավորման դեպքում, ի տարբերություն օրինագծի, ժամկետային սահմանափակում չի նախատեսվում հավելավճարների չափի աճման առումով (0-5 տարի՝ 2 տոկոս, 6-րդ տարվանից սկսած յուրաքանչյուր տարի` 5 տոկոս): Մինչդեռ, ըստ օրինագծի, հավելավճարների աճը հնարավոր է միայն 15 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի՝ 2 տոկոսի չափով:
— Ո՞ւմ էր ուղղված Դատավորների միության խորհրդի հայտարարությունը: Արձագանքե՞լ է արդյոք արդարադատության նախարարությունը միության հայտարարության մեջ շարադրված պահանջներին: Կա՞ն այլ մարմիններից արձագանքներ:
— Դատավորների միության խորհրդի հայտարարությունն ուղղված էր բոլոր իրավասու մարմիններին, իսկ արձագանքի մասին մենք տեղեկանում ենք մամուլի հրապարակումների միջոցով: Մասնավորապես, մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ դատավորների գնահատմանը եւ կարգապահական հիմքերին վերաբերող նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության:
— Նախագծերը՝ նախքան ԱԺ օրակարգ մտնելը, քննարկվե՞լ են Դատավորների միության հետ, թե՞ ոչ:
— Ոչ, չեն քննարկվել, ի հեճուկս Եվրոպայի խորհրդի կողմից 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» խարտիայի 1.8-րդ կետի այն պահանջի, որ դատավորների վերաբերյալ օրենքի փոփոխման ծրագրերի եւ պարգեւատրման ու սոցիալական ապահովման սահմանման կապակցությամբ դատավորների հետ պետք է իրականացվեն խորհրդակցություններ:
— Ինչպե՞ս եք մեկնաբանում ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականը, որ առաջարկվող փոփոխությունները տարբերակված մոտեցում են ենթադրում վճռաբեկի դատավորների եւ նախագահի նկատմամբ, քանի որ բացառում են նրանց պատասխանատվության ենթարկելը նույն հիմքերով, որոնցով պատասխանատվության պետք է ենթարկվեն առաջին ատյանի դատավորները:
— ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականը մեկնաբանելուց ձեռնպահ կմնանք` դատավորների վարքագծի կանոնների տեսանկյունից համապատասխան իրավասություն չունենալով:
Սյուզան Սիմոնյան
Hraparak.am
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետևանքով անչափահաս Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի տեղամասային տեսուչ Արման Եփրեմյանը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արևշատ գյուղի բնակիչ 2004 թվականին ծնված Զ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով:
Խափանման միջոցը` կալանք:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին:
Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքերով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:
Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և ընդունած որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը հետագայում կտրամադրի լրացուցիչ և սպառիչ տեղեկություններ:
ՀՀ դատական դեպարտամենտ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 580 դատապարտյալ:
«Էրեբունի» ՔԿՀ – 174
«Կոշ» ՔԿՀ -114
«Նուբարաշեն» ՔԿՀ-68
«Վարդաշեն» ՔԿՀ — 47
«Արթիկ» ՔԿՀ — 33
«Սևան» ՔԿՀ — 52
«Աբովյան» ՔԿՀ – 18
«Վանաձոր» ՔԿՀ-14
«Հրազդան» ՔԿՀ – 23
«Գորիս» ՔԿՀ-12
«Դատապարտյալների հիվանդանոց»-24
«Երևան Կենտրոն» ՔԿՀ-1
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.