23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի ճանապարհի աջ մասում տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին և դիմել փախուստի: Ա. Թորոսյանը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Պետյա Գ.-ի վարած «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.15-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին գլորվել է ձորակը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ «Օպել Աստրա»-ում են գտնվել ևս երկու ուղևորներ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն
Հանգամանքերը պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ, մոտ 50-55 տարեկան մի տղամարդ մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ՝ սպանության սպառնալիքներ է տվել:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է:
Նոյեմբերի 2-ին, ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ:
Քննությունը շարունակվում է:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ յուրացման կամ վատնման 2, խարդախության 10, կողոպուտի 1 և մաքսանենգության 3 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ քաղաքացի Խ. Հ.-ի հաղորդման, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը քրեական գործով վարույթը կարճելու համար մեղադրյալների ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Խ. Հ.-ն նշել է նաև, որ նույն գործով դատաքննության ընթացքում մեղադրողը ամբաստանյալների ծնողներից պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ լրատվական ծառայաությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի 30-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ-ում համաներմամբ պատժի կրումից ազատվել է 593 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-74
«Վարդաշեն» ՔԿՀ-47
«Էրեբունի» ՔԿՀ-179
«Դատ. Հիվ.» -25
«Վանաձոր» ՔԿՀ-14
«Արթիկ» ՔԿՀ-33
«Սևան» ՔԿՀ-52
«Կոշ» ՔԿՀ-114
«Աբովյան» ՔԿՀ-18
«Հրազդան» ՔԿՀ-23
«Գորիս» ՔԿՀ-12
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-1
Մարզային դատարանները չեն ջեռուցվում. մեզ դիմած քաղաքացին տարակուսած էր. «Արդարություն չկա, գազ է՞լ չկա»:
«Հայկական Վարկած»-ն ընդհանուր իրավիճակը պարզելու համար՝ հարցում անցկացրեց ՀՀ մարզային դատարաններից մի քանիսում:
Պարզվում է, բոլոր մարզերում դատական նիստերը անցկացվում են ցուրտ դահլիճներում, իսկ անձնակազմն աշխատելիս՝ «պլիտաներ» է միացնում:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրից զանգին պատասխանող աշխատակիցը, հավանաբար, վերադասի հետ խոսելուց հետո, ասաց, որ ջեռուցում կլինի նոյեմբերի 15-ից: «Դեռ թույլ չեն տալիս միացնել ջեռուցման համակարգը»,-նշեց նա:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրում արդեն շատ ցուրտ է. «Պլիտա ենք միացնում, դրանով տաքացնում ենք բավականացնում է, դե ինչ անենք: Բայց գազի վառարան ունենք»:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում ջեռուցում ունենալու համար ինչ -որ պայմանագրի կնքման են սպասում, ու երբ տեղեկացան, որ լրագրող է հետաքրքրվողը, հարցին, թե՝ ձեզ մոտ ցուրտ չէ՞, պատասխանեցին՝ «Դե ոչ այնքան»:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրից առաջին պահին դժգոհեցին, թե ցուրտ է, բա ինչ է, իսկ երբ իմացան, որ լրագրող է հետաքրքրվողը, միանգամից փոխվեց՝ «Գիտեք,մեզ մոտ այնքան շոգ է, վերարկուները հանած, նստած ենք: Գազ ունենք, մի քանի օրից երևի նոր կմիացնենք»:
Մենք փորձեցինք քաղաքացիների մտահոգությունը փոխանցել իրավասու մարմնին: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն ասաց. «Սահմանված կարգի համաձայն՝ ջեռուցումը կմիացվի նոյեմբերի 15-ից»:
Ստացվում է, որ, կարգը սահմանելիս, հաշվի չի առնվել տարածքային առանձնահատկությունը:
Ի՞նչ է նշանակում սահմանված կարգ, կարելի է արդյո՞ք միաժամանակ միացնել ասենք՝ Երևանի և Շիրակի դատարանների ջեռուցումը հարցին, պրն Բաբայանն ասաց. «Կարգով է սահմանված, չենք կարող խախտել, ֆինանսական միջոցների խնդիր կա: Հատկացված գումարով հնարավոր է ջեռուցել նոյեմբերի 15-ից»:
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն 1997 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է բաց բաժնետիրական ընկերություններից մեկի սեփականատերը, որին պատկանել է Երևան քաղաքում գտնվող 0,5 հեկտար հողատարածքը: 2008 թվականին ՀՀ ոստիկանության պաշտոնյան օգտվելով պաշտոնեական դիրքից իրեն բազմիցս հրավիրել է ոստիկանության բաժնի իր աշխատասենյակ, սպառնալիքներ հնչեցնելով իր և ընտանիքի անդամների նկատմամբ հանցագործության մեղսագրմամբ հետապնդումներ իրականացնելու մասին, պահանջել է իրեն հանձնել վերը նշված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը: Ոստիկանության պաշտոնյայի պահանջը մերժելուց հետո ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամներին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից անհիմն սկսվել են հանցագործություններ մեղսագրվել:
Հետապնդումներից խուսափելու նպատակով Գ.Գ.-ն իրեն պատկանող ընկերության 97 տոկոս բաժնետոմսերը 2009 թվականին ժամանակավորապես նվիրել է իր մտերիմ Լ. Տ.-ին: Սակայն երբ հետապնդումները դադարել են Լ. Տ.-ն հրաժարվել է վերադարձնել բաժնետոմսերը՝ խաբեությամբ տիրանալով ընկերության 97 տոկոս բաժնետոմսերին:
Նախաքննությունը շարունակվում է:
Պաշտոնանկությունները դատախազությունում շարունակվում են եւ հերթն արդեն հասել է աշխատակազմին։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը։ Հիշեցնենք, որ վերջինս եղել է առաջին սոցապնախարարը։
Աշխատակազմի ղեկավար է նշանակվել Համլետ Գրիգորյանը, ով նախկինում աշխատում էր Արդարադատության նախարարությունում։ Ի դեպ, արդարադատության նախարարության մեկ այլ պաշտոնյա նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը՝ գլխավոր դատախազի խորհրդական։
ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվել է աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Կամո Ադամյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.