23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:
Ձերբակալվածներից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Ավետիսյան Ավետիս (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Լիպարիտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Արմեն (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Վարդանյան Վարդան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Առաքելյան Միսակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մարգարյան Ալբերտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Գրիգորյան Անուշավան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Մկրտիչ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մկրտչյան Վահե (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Դավիթ: Նախաքննությունը շարունակվում է:
Կինոռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հենց նոր ծանուցագիր ստացա Ոստիկանությունից, պահանջով նոյեմբերի 19-ին՝ ժամը 3:20–ին, ներկայանալ Վարչական դատարան՝ 102 հոդվածի մեղադրանքով: Սա Կոմիտաս 5-ի գործն է: Անցյալ տարի ինձ մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեև պուրակի ապօրինի շինությունները ապամոնտաժվեցին: Հիմա էլ մի դատարանը կանգնեցնում է Կոմիտաս 5-ի շինարարությունը, մյուսը վարույթ է շարունակում այդ շինարարությունը կանգնացնելու պահանջողների դեմ: “Да здравствует наш советский суд, самый гуманный суд в мире!”»։
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ, որոնցից 20-ը ձերբակալվել էին:
Ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձերբակալվածներից ևս 6-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Մկրտչյան Դավիթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից մնացած 6-ն ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Վահե:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ հաղորդման, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Վ.-ն հանդես է եկել դիմումով և հայտնել, որ 2011 թվականի մայիսի 3-ին իր կողմից ՍՊ ընկերություններից մեկի «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացրած քննիչը չի վերադարձրել և յուրացրել է քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված բջջային հեռախոսը և 50 000 դրամ գումարը:
Կատարվում է նախաքննություն:
«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են և գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,- «Փաստիոնֆո»-ին հայտնել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Զրուցակիցը նաև տեղեկացրել է, որ միջադեպից հետո ինքը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը, բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է ասել քննիչին Վարդան Պետրոսյանը, որ փախուստի պատճառ է դարձել, Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է հետևյալը. «Վարդան Պետրոսյանը ուզում էր իր կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ, ցուցմունք չի կարող տալ այս պահին` առողջական վիճակից ելնելով, բայց որոշ ասելիք ունի, իսկ քննիչը չթողեց ո’չ խոսի, ո’չ էլ արձանագրությունը ստորագրի, դուրս եկավ, գնաց, խուճապի՞ էր մատնվել, թե՞ ինչ, չհասկացանք»:
Փաստաբանի խոսքով` Վ.Պետորսյանը մինչ օրս պատշաճ կերպով չի ծանուցվել, թե ինչում է կասկածվում: «Օրենքով սահմանված է, որ կասկածյալը կարող է իմանալ, թե ինչում է ինքը կասկածվում»,- ասել է Ն.Բաղդասարյանը` հավելելով. «օրենքով նախատեսված է, որ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումների պատճենները, այդ թվում նաև` անվճար, կասկածյալը կարող է ստանալ, բայց փաստաթղթերն իր մոտ էին, չտվեց»:
Փաստաբանը նաև նշել է, որ Վ.Պետրոսյանին ձերբակալելուց ի վեր արդեն անցել է ավելի քան 24 ժամ, սակայն քննիչն առաջին անգամ է ներկայացել, բայց ոչ մի փաստաթուղթ այդպես էլ իրենց չի ներկայացրել, այլ փոխարենը թողել գնացել է հիվանդասենյակից:
«Արտառոց ոչինչ չկար, սովորական հարցաքննություն էր»,- կատարվածի վերաբերյալ իր տարակուսանքն է հայտնում Ն. Բաղդասարյանը:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել էին չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել էին ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել պայթեցնել, ապա մահակներով հարձակվել իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել էր կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը:
Ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ներգրավվել որպես վկա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» մասնակից 20 ձերբակալվածներից 5-ի նկատմամբ նախաքննական մարմինը կալանավորման սանկցիա կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Այս պահին դատարանում որոշվում է 5 ձերբակալվածներին կալանավորելու հարցը. նրանց թվում է նաև Շանթ Հարությունյանը:
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը ազատելու, երթևեկությանը չխոչընդոտելու և բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն ապահովող ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին բերման ենթարկվելու ընթացքում, ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Բացի այդ, քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը` Կոմիտասի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին ավտոմեքենայով տեղափոխվելու ընթացքում, ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է ավտոմեքենայի դռան արտացցված մասին և դրա արդյունքում ճակատի, կոպի ու քթի շրջանում ինքն իրեն պատճառելով մարմնական վնասվածքներ` իրեն բերման ենթարկող ոստիկաններին սպառնացել է վնասվածքների պատճառումը վերագրել նրանց:
Հետագայում` իրագործելով իր վերը նշված սպառնալիքները, Ա. Կիվիրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել քրեական գործ հարուցելու իրավասությամբ օժտված մարմիններին` հայտնելով, թե ինքնավնասման հետևանքով ստացված վերոհիշյալ մարմնական վնասվածքները ստացել է ոստիկանության աշխատակիցների կողմից` իր նկատմամբ բռնություն գործադրելու արդյունքում: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության 1-ին դասի խորհրդական Արտավազդ Հենրիկի Հարությունյանը ծնվել է 1965թ.-ի օգոստոսի 5-ին Գյումրում:
1990թ. ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը:
1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1990-1992թթ. աշխատել է Նաիրիի շրջանի դատախազության ստաժոր,քննիչ:
1992-1996թթ՝ Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ:
1996-1999թթ՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական:
1999-2007թթ՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի պետ:
2007-2012թթ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետ:
2012թ. դեկտեմբերի 13-ից 2013թ. նոյեմբերի 6-ը զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Պարգևներ.
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ գլխավոր դատախազի հրամանով:
ՀՀ վարչապետի 2003 թվականի հունիսի 30-ի որոշմամբ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարի 2011 թվականի հունիսի 28-ի հրամանով պարգևատրվել է «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ՀՀ Շիրակի մարզում հարուցված քրեական գործը:
Կաշառք վերցնելու փոստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Կ. Ժ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն երկար ժամանակ ոստիկանության բաժնի աշխատակիցները ենթարկել են հոգեբանական ճնշումների, սպառնալիքների, զրկվել է պաշտպանական իրավունքից, ինչի հետևանքով ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.