23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։
«Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
Նա մեղադրվում է ինչպես աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, այնպես էլ` դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, Մ.Մարտիրոսյանին խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել էր դեռևս սեպտեմբերին։ Կաշառքի միջնորդի դերում, գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հանդես է եկել Դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանը, ով աշխատանքից ազատվել է 2013 թվականի հուլիսին։
Այս դրվագով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ընդ որում, հիշեցնենք, որ հենց այս գործով քննիչը սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացրել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին և Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից: Երկրորդ քրեական գործը վերաբերում է արդեն դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման բացահայտված դեպքերին, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, վերջինիս տեղակալ Գագիկ Խաչատրյանին, իսկ մյուս տեղակալի` Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ Գ.Խաչատրյանի նկատմամբ ևս նախկինում որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, սակայն Ա.Մովսիսյանին ձերբակալելու օրը փոխվեց Գ.Խաչատրյանի խափանման միջոցը և նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: Այս քրեական գործով մեղադրյալների թիվը շուրջ երկու տասնյակ է:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով ոստիկան Հ. Ղ.-ի, քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ա.Ե.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ նոյեմբերի 3-ին Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, իր ծանոթ Կ.-ն երկու անծանոթ տղամարդկանց հետ ծեծի է ենթարկել իրեն, որից հետո նաև բռնություն են կիրառել որդու` Հ. Ղ.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Ա. Ե.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 3-ին` ժամը 22-ի սահմաններում, իր և ոստիկանության աշխատակից Հ. Ղ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս քարով հարվածել է իր ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ցանկացել է կրկին հարվածել, սակայն քարը դիպել է իրեն պատկանող Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն և վնասել այն:
ՊՊԾ բաժնի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Հ. Ղ.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը վիճաբանել է ոմն Լ.-ի և Չ.-ի հետ, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, Չ.-ն քարով հարվածել է մոր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Լ.-ն Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Աղվերանում ընթանում է «Դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով ուսուցման առաջին փուլը:
Լրագրողների համար կազմակերպված երկօրյա սեմինարն (նոյեմբերի 16, 17) անցկացնում է ՀՀ դատական դեպարտամենտը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Առաջին փուլի մասնակիցների թույլատրելի ընդհանուր քանակը՝ 20-ն է:
Լրագրողների թեկնածուների ընտրության համար հիմնական սկզբունք է ընտրվել ԶԼՄ տեսակների հավասարաչափ բաշխումը: ԶԼՄ յուրաքանչյուր տեսակի համար հատկացվել է 5 տեղ հետևյալ բաժանմամբ՝ հեռուստատեսություն, տպագիր մամուլ, կայքեր, ռադիոկայաններ:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վթարից անմիջապես հետո արված լուսանկարներ է հրապարարակել այսօր, որոնցում, իր մեկնաբանությամբ, բացակայում են վթարի ենթարկված Նիվա մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: :
Փաստաբանը, նաև հիշեցնում է, որ տուժող կողմի շահերի պաշտպան Մարատ Գինոսյանը երկու օր առաջ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր, թե մեքենայի վրա առկա են եղել կողային հետդիտարկման հայելիներ:
«Արձանագրությունների մեջ, որոնք ինձ տրամադրվել են, բացակայում է որևէ նշում, որ դեպքի վայրից առգրավվել են կոտրված հայելիներ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը, հավելելով. «Ավելին, հարվածը եղել է հետևից, և գրեթե բացակայում է 1 տոկոս հավանականություն, որ 2 հայելիներն էլ կոտրվեին»:
Հրապարակված մեկ այլ նկարում էլ Նիկոլայ Բաղդասարյանը մատնացույց է անում ճանապարհի երթևեկելի հատվածում թափված մեքենայի յուղի հետքը և հետևյալ հարցադրումն անում. «Հնարավո՞ր է BMW մակնիշի ավտոմեքենայի յուղը թափվի բանուկ մասում, այլ ոչ թե՝ կողնակում, այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել կողնակում»:
Հիշեցնենք, որ փորձաքննությունների հրապարակված արդյունքների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս՝ կողնակում, որտեղ, ըստ գործի նյութերի, կայանված է եղել Նիվա ավտոմեքենան:
Վարդան Պետրոսյանի փաստաբանը նաև նշում է, որ արդեն իսկ դիմել է՝ նաև ԱՊՊԱ-ի կատարած լուսանկարներն ստանալու համար, թեև, իր կարծիքով, եղած լուսանկարներն էլ բավարար են՝ տեսնելու համար, որ կողային հայելիները վթարված մեքենայի վրա բացակայում են:
Արդարադատության կառավարման նորաստեղծ ակադեմիայի խորհուրդը ռեկտոր է ընտրել:
Ռեկտոր է ընտրվել արդարադատության նախարարի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանը: Նա կթողնի արդարադատության փոխնախարարի պաշտոնը, քանի որ չի կարող համատեղել երկու պաշտոնները:
Արդարադատության ակադեմիան ստեղծվել է մի քանի ամիս առաջ, իսկ գործունեությունը կսկսի 2014 թվականի հունվարի 1-ից:
Օրաթերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվելու է Արարատի մարզի դատախազ: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քրեական գործերով դատավոր Մխիթար Պապոյանը կնշանակվի օրերս Կոտայքի դատախազ նշանակված մեկ այլ դատավորի` Վազգեն Ռշտունու տեղակալ: Նշենք, որ նրանք երկուսն էլ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կուրսեցիներն են և դատական համակարգի լավագույն կադրերն էին համարվում:
Հրապարակ
Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռևս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Արթուր Ռուստամյանի և Դավիթ Սարգսյանի միջև գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, և նրանք մի շարք գործարքներ են իրականացրել միասին։
Այնուհետև ԱԱԾ-ին հաջողվել է բռնել կառավարության շենք ամեն օր ելումուտ անող հանցագործին և պարզել, որ Արթուր Ռուստամյանն իրականում Արթուր Մանուկյանն է։ Վերջինս հիմա ԱԱԾ-ում է, և նրա դեմ հարուցված քրեական գործով անցնում է նաև այսօրվա ֆինանսների նախարարը:
Թե ինչ պատմությունների միջով է անցել ֆինանսների նախարարն ու ինչպես են հանցակից ընկերներն իրականացրել մի շարք նախագծեր՝ կներկայացնենք հաջորդիվ։ Նշենք, որ «ՉԻ»–ի ձեռքի տակ են հայտնվել որոշ վկայություններ, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք լրջագույն բացահայտումների առիթ կարող են դառնալ հենց Դավիթ Սարգսյանի մասով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է. այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել էր 19 անձ:
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին տեսուչ Վահե Խաչատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրյալ Վահե Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Oրաթերթի տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական բաժինը սկսել է զբաղվել Էլիտար շենքերի շինարարություններից գանձվող հարկերի, պետական պարտավորությունների ստուգմամբ: ՊԵԿ- ում կարծում են, որ որոշ շենքերի սեփականատերեր իրենց եկամուտներին ոչ համարժեք ցածր հարկեր են վճարել՝ պատճառաբանելով, թե բնակարանների մի մասը չի վաճառվել, կամ ցույց են տվել ցածր գներ: ՊԵԿ հետաքննչականն այցելում է էլիտար շենքերի բնակիչներին և հարցուփորձ անում՝ ինչքանով եք գնել բնակարանը, քանի բնակիչ է ապրում ձեր շենքում, դեռևս քանի բնակարան կա չվաճառված: Բանն այն է, որ պետբյուջեն լցնելու նպատակով հարկերի հավաքագրման մեծ թվեր ցույց տալու համար նման աննախադեպ քայլեր են անհրաժեշտ, քանի որ բիզնեսը գնալով կրճատվում է, տնտեսությունն ու հարկատուների շրջանակն էլ չի ընդլայնվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.