29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600 հազար դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին: Այս մասին մանրամսներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600 հազար դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին:
Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին հիշյալ ստորաբաժանման բաժանմունքի պետը 600 հազար դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Խուզարկությամբ նրա մեքենայի պահախցից հայտնաբերվել է 600 հազար դրամը։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը, որ կոչումով մայոր է, ձերբակալվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածել է հաղորդագրություն, որը հրապարակում ենք առանց փոփոխության, կրճատման ու միջամտության.
«Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:
Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները»:
Սակայն Օնիկ Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին պարոն Գասպարյանը զեկուցողների ցանկում չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել), ինչը հավաստում է ԱԽ-ի նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 1) :
Հաջորդիվ պարոն Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Սույն պարզաբանման համատեքստում հարկ ենք համարում նաև ներկայացնել ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 3), որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « … Արևելյան օպերացիոն ուղղությունում ….. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, … » հավելելով, որ՝ « … Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում … »:
Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ»։
Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան.այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ ԽաչատրյանըL:
Նա նշեց, որ դատաքննությունը նախատեսված է սկսել առաջիկա երկու շաբաթում:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը նշեց, որ հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան:
«Հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ավելի քան 30 վարձկանների կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև վերջիններիս կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը»,- ասաց Խաչատրյանը:
Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը:
«Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Խաչատրյանը:
ՀԻշեցնենք, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը:
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՀՀ ՀՔԾ մամուլի բաժինը հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով․
«Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է տպավորություն ստեղծել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան:
Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:
Այսպիսով` փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց` պաշտպանների` որպես իրավաբանների կոմպետենտությունը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
«Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019թթ ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ:
Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, ով ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Վերը նշված արարքների կատարման համար Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-502-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի» ասված է որոշման մեջ:
ՀՀ քաղաքացին, որը նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայում և հայտնվել այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում, ՀՀ–ի և Արցախի մասին տեղեկություններ է հետագայում հավաքել ու փոխանցել թուրքական ծառայություններին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվելՀՀ քաղաքացին Թուրքիայից Հայաստան վերադառնալուց հետո, Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:
Հեռախոսազրույցների ընթացքում նա ընդունել է վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության` զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերել և հայտնել թուրքական հետախուզական ծառայությանը։
Դրանից հետո ՀՀ քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս։ Դրա դիմաց որպես վարձատրություն ստացել է շուրջ 1500 դոլար գումար:ՀՀ քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը)։ Նա կալանավորվել է։
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, որի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
2021 թվականի ապրիլի 5-ին հիշատակված 2 անձանց մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, և այն դատարան ուղարկելու նպատակով։
Մարտակերտից տեղահանվածների ցուցակներում կեղծ տվյալներ մտցնելով՝ պետությունից հափշտակել են 23,750,000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի քննչական կոմիտեից։
«Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում պատճառված ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման նպատակով, ԱՀ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատողների ընդգրկմամբ նշանակված հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շահառուների ցուցակում Մարտակերտ քաղաքի թվով 88 շահառու չհանդիսացող անձանց տվյալներ ցուցակագրելու միջոցով ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եւ խաբեության եղանակով ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով, յուրաքանչյուր շահառուի անվամբ 250.000-ական ՀՀ դրամ դուրս գրելու արդյունքում ընդհանուր առմամբ 23.750.000 ՀՀ դրամ գումար պետությանը էական գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով եւ 322-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպված և իրականացված զանգվածային անկարգությունների և այլ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է կատարվում նաև զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաքղաքում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր վերջնիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը և Ժ.Ս-ն նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով:
Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել մեղադրյալի պաշտպանը որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:
Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնելով Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է այն՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անկարգություների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար:
Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի: Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում պաշտոնական մակարդակում տեղեկություններ են տարածվում, ըստ որի վարչապետի պաշտոնում հայտնված անձը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային Ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։ Ակնհայտ է, որ դեռևս վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, դա չի իրականացվել երկրորդ անգամ, հետևաբար, այդ պայմաններում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, արդեն իսկ վկայում է հանցավոր համաձայնությունների հետևանքով պետական իշխանությունը զավթելու և պաշտոնական դիրքն այդ նպատակով օգտագործելու ենթադրյալ հանցագործության փաստի մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նույնիսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության օրը՝ 2021 թվականի հունիսի 20-ը, ինչը մեկ այլ ապօրինության փաստացի դրսևորում է, քանի որ ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»։ Այսինքնդա Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական իրավասության խնդիր է, որն ապօրինաբար յուրացվել է վարչապետի կողմից։ Ընդ որում
այդ հայտարարությունը տեղի է ունեցել երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում»։ Սա էլ Սահմանադրությունը խախտելու մեկ այլ փաստի արձանագրում է։ Հարկ է նկատել, որ Ազգային ժողովի կողմից ռազմական դրությունը չեղարկվել է այդ հայտարարությունից հետո, ընդ որում ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների նախաձեռնությամբ։ Այսինքն, ռազմական դրությունը սահմանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության, իսկ չեղարկվել է ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ` այն էլ ոչ թե հաշվի առնելով դրա սահմանադրական հիմքերը (որոնք վաղուց վերացել են), այլ քաղաքական գործոնները՝ նոր ընտրություն կազմակերպելու հնարավորության ստեղծումը։
Հատկանշական է, որ արտահերթ ընտրության գնալու հանցավոր համաձայնության պատասխանատվությունն իրենց վրա վերցրել են նաև խորհրդարանում մինչ այժմ իրենց ընդդիմադիր համարող երկու քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները (համանուն խմբակցությունները) ևս։ Ավելորդ է խոսել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գոյության մասին, քանզի նրանց փոխարեն բոլոր որոշումները կայացվում են վարչապետի կողմից (ինչն իր հերթին իշխանությունը յուրացնելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ է պարունակում)։ Իհարկե, դեռևս կարելի է հույսեր փայփայել, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, գիտակցելով ենթադրյալ հանցագործությանը մասնակցություն ունենալու վտանգավոր հեռանկարը, զերծ կմնան, այսպես կոչված, «քաղաքական պայմանավորվածություններից» և կիրացնեն իրենց սահմանադրական իրավունքները և գործուն քայլեր կիրականացնեն վարչապետի հրաժարականը ոչ միայն պահանջելու, այլև խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի վարչապետի թեկնածու առաջադրելու և ընտրելու ուղղությամբ։
Հակառակ պարագայում, մինչ այժմ ներկայացված «քաղաքական պայմանավորվածություն» կոչվող հանցավոր սխեման ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կրելու է ձևական բնույթ, այսինքն, պաշտոնապես նա կհայտարարի դրա, մասին, ու կշարունակի մնալ իբրև վարչապետի պաշտոնակատար, իսկ խորհրդարանում չի առաջադրվի վարչապետի թեկնածու (կամ եթե առաջադրվի չի ընտրվի), որից հետո խորհրդարանը կարձակվի օրենքի ուժով, կկազմակերպվի Ազգային ժողովի նոր ընտրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ էության, նույն լիազորություններով մնալով իշխանության ղեկին, նա վարչական ռեսուրսի կիրառման և այլ ապօրինությունների միջոցով (որոնց մի մասն արդեն իսկ գործի էին դրվել 2020 թվականի Սահմանադրական հանրաքվեի նախօրեին, ինչպես նաև հիմա՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերում չհայտարարված քարոզարշավի շրջանակներում)՝ ապահովելով նրա հանցավոր իշխանության վերարտադրությունը։
Այս սցենարի «ճարտարապետներին» խորը հիասթափություն է սպասվում, քանզի ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս հրաժարական ներկայացրած վարչապետին կատարելու վարչապետի պարտականությունները։ Ցավոք, նախկինում դա կիրառություն է ունեցել (հենց Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում այդ կարգավիճակում պաշտոնավարելով), բայց ապօրինի նախադեպը չի կարող հիմք հանդիսանալ նոր ապօրինություն կատարելու համար։
Հիմա փաստերով և իրավական հղումներով։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»։ Այդ պարագայում վարչապետի հետագա պաշտոնավարումը, որպես ժամանակավոր պաշտոնակատար դիտարկողները, հավանաբար, հենվում են Սահմանադրության այն ձևակերպման վրա, որ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը», սակայն նրանք, հավանաբար, հաշվի չեն առնում այն իրողությունը, որ վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, և նրա հրաժարականի դեպքում, պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։ Եվ դա խիստ տրամաբանական է, քանզի հրաժարական ներկայացրած պաշտոնյան ինչպե՞ս կարող է պաշտոնավարել։ Այդ իմաստով կարևոր է ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի այն ձևակերպումը, ըստ որի Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։ Դա ամրագրված է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով։ Այսինքն՝ Նախագահն աներկբա պարտավոր է ընդունել վարչապետի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ այդ պահից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի, անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլևս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ և այլն։ Մինչև Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը վարչապետի լիազորությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը (ենթադրվում է տարիքով ավագը, տվյալ դեպքում՝ Մհեր Գրիգորյանը)։ Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։ Այսինքն` օրենքով այդ փոխհարաբերությունները հստակ կանոնակարգված են։
Որպեսզի պարզ լինի ասվածի տրամաբանությունը, այն կարելի է ներկայացնել մեկ այլ օրինակով։ Եթե վարչապետի առաջարկությամբ նախագահի հրամանագրով որևէ նախարար (կառավարության անդամ) ազատվում է զբաղեցված պաշտոնից (այն է նախագահն ընդունում է նրա հրաժարականը կամ նա պաշտոնանկ է արվում), ապա տվյալ նախարարը չի շարունակում պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նախարարի նշանակում կատարելը, այլ անմիջապես դադարեցվում են նրա լիազորությունները։ Մինչև նոր նախարարի նշանակումը, նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախարարի տեղակալներից մեկը։ Նույն տրամաբանությունը գործում է նաև վարչապետի պարագայում։ Այսինքն, այն պահից, երբ նա հրաժարական է տալիս (կամ պաշտոնանկ է արվում և այլն) և նախագահն ընդունում է այդ փաստը, ապա վարչապետն այլևս պաշտոնավարելու որևէ իրավունք չունի։ Ինչ վերաբերվում է այն ձևակերպմանը, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը, ապա դա վերաբերում է կառավարության անդամներին, այսինքն` նրանց, ովքեր հրաժարական չեն ներկայացրել։ Հակառակն անտրամաբանական կլինի։ Փաստորեն, կստացվի, որ մարդը չի ցանկանում պաշտոնավարել վարչապետի պաշտոնում (այլապես չէր ներկայացնի հրաժարական) բայց շարունակում է պաշտոնավարել։
Նույնը վերաբերում է ԱԺ կողմից վարչապետի ընտրության գործընթացին։ Եթե ԱԺ խմբակցությունները, ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրում վարչապետի թեկնածու, նշանակում է, որ նրանք տվյալ պահին չունեն այդ որոշումը և վարչապետի պարտականությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը, բայց ոչ երբեք նախկին՝ պաշտոնազրկված վարչապետը։ Հակառակ դեպքում, Ազգային ժողովը կրկին նույն անձին կառաջադրեր վարչապետի պաշտոնում և կընտրեր նրան։ Կամ, եթե Ազգային ժողովն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի ընտրում վարչապետի պաշտոնում, նշանակում է չի ցանկանում այս կամ այն թեկնածուին տեսնել վարչապետի պաշտոնում, հետևաբար այդ անձն այդ կարգավիճակում պաշտոնավարելու և որոշումներ ընդունելու իրավունք չունի։
Եթե առաջնորդվենք ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածով, ըստ որի «Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից», ապա դա չի ենթադրում, որ կառավարությունում բոլոր պաշտոնյաներն ունեն նույն կարգավիճակը։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ տարանջատված են ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերությունները ոչ միայն հիերարխիկ տեսանկյունից, այլև պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման փոխհարաբերությունների իմաստով։ Այսպես, ՀՀ վարչապետի ընտրության և նշանակման փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածով․ «Վարչապետի ընտրությունը և նշանակումը», իսկ կառավարության կազմավորման հարաբերություները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 150-րդ հոդվածով․ «Կառավարության կազմավորումը»։ Նույնը վերաբերում է նաև վարչապետին և կառավարության անդամներին պաշտոնանկ անելու իրավահարաբերություններին, որոնք ունեն տարբեր իրավակարգավորման ռեժիմներ։
Վարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերություններն ընդգծված կերպով ներկայացված են նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Մասնավորապես, այդ օրենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներն առանձին-առանձին ներկայացնում է համապատասխանաբար վարչապետի, փոխվարչապետի և նախարարի կարգավիճակային տարբերությունները, նրանց իրավասությունների շրջանակները։
Իսկ հիշատակվող օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն սահմանում է հետևյալը․ «Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում»։ Այսինքն, երբ սահմանվում է, որ կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ, արդեն իսկ հստակ տարանջատվում է «վարչապետն» ու «կառավարության անդամը», որոնք չեն կարող նույնականացվել։ Այսինքն` նրանք ընդգրկված են կառավարության կազմում, մեկը որպես վարչապետ, մյուսը՝ կառավարության անդամ։ Իսկ Սահմանադրության նախատեսված դեպքում վարչապետի հրաժարականից հետո մինչև նոր կառավարության ձևավորումը շարունակում են պաշտոնավարել կառավարության անդամներ, ոչ թե վարչապետը։ Վարչապետն արդեն հրաժարական է տվել, իսկ նախագահն ընդունել ու ամրագրել է այդ փաստը։ Այստեղ երկրորդ կարծիք ունեցողներից բացառիկ ջանքեր են պահանջվելու այս պարզ ճշմարտությունը վիճարկելու համար։
Օրենքի 5-րդ հոդվածում ևս հստակորեն տարանջատված են «վարչապետ» ու «կառավարության անդամ» հասկացությունները։ Մասնավորապես, 5-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է․ «Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով»։ Այսինքն, վարչապետը ներկայացնում է Կառավարության անդամի։ Ակնհայտ է, որ այս ձևակերպումը հուշում է, որ վարչապետը կառավարության անդամ չի հանդիսանում, այլ ղեկավարում է կառավարության, դրա անդամների գործունեությունը։
Ասվածն ամփոփելով՝ պետք է հստակ կերպով արձանագրել հետևյալը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին խոստացված հրաժարականից հետո, նախագահը Սահմանադրության ուժով, պետք է ընդունի այդ հրաժարականը և Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հրաժեշտ տալ վարչապետի պաշտոնին այնքան ժամանակ, մինչև Ազգային ժողովի կողմից նա ընտրվի վարչապետ (եթե, իհարկե, Ազգային ժողովը կկատարի նման ընտրություն)։ Իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե այդ ընթացքում Ազգային ժողովի կողմից որևէ թեկնածու չընտրվի ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այդ ողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնազրկվի և ստանա ՀՀ սովորական քաղաքացու կարգավիճակ, ինչն իրեն չի զրկում, արտահերթ խորհրդարանական ընտրության կայացման դեպքում (եթե իհարկե դրա անհրաժեշտությունը լինի), այդ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից՝ անշուշտ, առանց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակի, առանց թիկնազորի, առանց պետական ծառայողական մեքենաների և այլն։ Նա այդ ժամանակ ստիպված պետք է լինի ընտանյոք հանդերձ կառավարական առանձնատնից տեղափոխվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իր կողմից հայտարարագրված բնակարան։
Վստահ եմ, որ ՀՀ սահմանադրության 130, 147, 149, 150, 152 և 158 հոդվածները, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը ևս մեկ անգամ ընթերցող ցանկացած ոք կարող է գալ այս համոզմանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.