29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները զավթած Գագիկ Ջհանգիրյանը Փաշինյանի հրահանգով հանդիպել է Վճռաբեկ դատարանի դատավորների հետ։
Mediaport-ի տեղեկություններով՝ Ջհանգիրյանն առաջարկել է, որպեսզի իշխանության համար ոչ ցանկալի դատավորները դիմում գրեն ու գնան թոշակի, ինչպես Սահամանադրական դատարանի դեպքում առաջարկեցին. նա սպառնացել է, որ եթե դատավորները չհամաձայնեն իրենց առաջարկին, ապա հետևանքները վատ են լինելու:
Իշխանությունը խնդիր է դրել ամբողջությամբ զավթել դատական համակարգը: Եվ ԱԱԾ տնօրենի տեղակալի ցուցմունքով Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն ապօրինաբար կասեցնելու արդյունքում ԲԴԽ նախագահի աթոռին հաստատվելուց հետո, Ջհանգիրյանն ակտիվորեն լծվել է այդ գործին։
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ:
Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ, հարակից տարածքում՝ մոտ 40 սմ խորության վրա, հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ադրբեջանում գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը կարող է հրաժարվել ՀՀ քաղաքացու անձնագրից։ Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հետպատերազմյան շրջանում, երբ Մարալ Նաջարյանը հայտնվել է գերության մեջ, իր մոտ ունեցել է նաև փաստաթղթերը, իսկ նրան վերադարձնելու ժամանակ անձնագիրը չեն տրամադրել։
«Հետո տիկին Նաջարյանը գնացել է Բեյրութ, ինձ են դիմել իր մերձավոր ազգականները, որ դիմենք՝ նախ անվավեր ճանաչելու համար, քանի որ Ադրբեջանի տարածքում էլ ինչ-որ օգտագործման հեռանկարներ կար, և միևնույն ժամանակ նոր անձնագիր տրամադրվի»,- նշեց Կոչուբաևը՝ հայտնելով, որ դիմել է ոստիկանություն, որտեղից մերժել են՝ պատճառաբանելով, որ Նաջարյանն ինքը պետք է անձամբ գա և ստանա անձնագիրը։
Փաստաբանի խոսքով՝ թեև օրենսդրության համաձայն՝ անձն անձամբ պետք է ներկայանա և ստանա, բայց պետք չէ մոռանալ, որ Մարալ նաջարյանը գերեվարվել է պետության թերացման, գործառույթները ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով։
Կոչուբաևի դիտարկմամբ՝ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է արտակարգ լուծում, տվյալ դեպքում՝ փաստաբան ներկայացուցչի միջոցով անձնագիր տրամադրելը։
«Եթե անգամ մի կողմ դնենք անձնագիր տրամադրելը, ոստիկանությանը տեղեկատվություն է փոխանցվել, որ տիկին Նաջարյանի անձնագիրը գտնվում է թշնամի պետությունում և, եթե անձնագիր ստանալը խնդիր էր, ապա պետությունը, մասնավորապես, ոստիկանությունը պետք է առաջին մարմինը լիներ, որ շահագրգռվածություն ունենար՝ թշնամական պետության տարածքում գտնվող անձնագիրն օր առաջ անվավեր ճանաչելու, մինչդեռ՝ ինձ պատասխանեցին, որ պետք է անձամբ տիկին նաջարյանը վերադառնա։ Հասկանում եք, որ մարդը գերությունից է վերադարձել ու իր անձնագրային հարցերը վերջին խնդիրն է, որ իրեն հետաքրքրում են։ Այս ամենին գումարած՝ պետության նման արհամարհական մոտեցումը։ Կարծում եմ, որ այդ արտակարգ իրավիճակը պահանջում էր, որ օրենսդրությունից մի փոքր շեղում տեղի ունենար, հատկապես, երբ դա հետապնդում էր իրավաչափ նպատակ և որևէ անձի իրավունքներին, օրինական շահերին վնաս չէր և չէր կարող պատճառել»,- նշեց Կոչուբաևը՝ հավելելով, որ այժմ կապի մեջ է Նաջարյանի մերձավոր ազգականների հետ, փորձում են հասկանալ, թե ինչ դիրքորոշում կունենա Նաջարյանը՝ հրաժարվում են ՀՀ քաղաքացու անձնագիրը ստանալու մտադրությունից, թե կդիմեն Վարչական դատարան՝ պարտավորեցնելու պահանջով։
«Նա այն վիճակում չէ, որ զբաղվի իր անձնագրային հարցերով։ Մեզ թվում էր, որ պետությունը մի փոքր կընդառաջի, որովհետև, ի վերջո իր քաղաքացին է գերի ընկել և նման իրավիճակում հայտնվել։ Լավ, ընդունենք, որ նոր անձնագիրը պետք է գար, ստանար, բայց միթե դժվար էր, որ գոնե Ադրբեջանում հայտնված անձնագիրն անվավեր ճանաչվեր, կարծում եմ՝ դա որևէ բարդություն չէր ներկայացնում»,- նշեց փաստաբանը։
Հավելենք, ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ո՛չ Մարալ Նաջարյանից, ո՛չ իր ներկայացուցչի կողմից չեն ստացել գրավոր դիմում՝ Մարալ Նաջարյանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ, այդուհանդերձ, «Փաստինֆո»-ի տրամադրության տակ է փաստաբանի կողմից ներկայացված դիմումը, ինչը փաստում է, որ դիմում ներկայացվել է։
Խնդրում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը և պատասխանատու այլ իրավապահ մարմիններին անհապաղ հարուցել քրեական գործ, գործի շրջանակներում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Այսպիսի գրառում է արել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2021 թվականի ապրիլի 26-ին ՀՀ վարչապետի և կառավարության պաշտոնական կայքում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է իբրև ՀՀ վարչապետի պաշտոնակատար։ Նրա մասին տեղեկություններ չկա նաև կայքի «Երրորդ հանրապետության նախկին վարչապետեր» բաժնում։
ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը ապօրինի կերպով զավթել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը և իրականացնում է այդ պաշտոնից լիազորություններից բխող գործողություններ, չնայած այն հանգամանքին, որ նա 2021 թվականի ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը, որով ընդունվել է Կառավարության հրաժարականը։
Ըստ այդմ՝ ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք։
Խնդրում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը և պատասխանատու այլ իրավապահ մարմիններին անհապաղ հարուցել քրեական գործ, գործի շրջանակներում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ և, հաշվի առնելով ենթադրյալ հանցագործի ազատության մեջ գտնվելու հանրային վտանգավորության աստիճանն ու նոր հանցագործությունների կատարելու ռիսկերը, դիմել դատարան՝ նրան նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը
1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`
պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
(300-րդ հոդվածը փոփ. 18.03.09 ՀՕ-53-Ն օրենք)»
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի սաներից մեկը՝ Ա. Զախարյանն օրեր առաջ մահացել է։ Նրա մահվան մասին իրավապահ մարմինները որևէ տեղեկություն չունեն։
Paorama.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման հաղորդում չեն ստացել։
Մանկատան տնօրենի պաշտոնակատար Թամարա Մնացականյանը Panorama.am-ի հետ զրույցում որևէ հարցի չպատասխանեց։ Տարբեր հարցերի ի պատասխան նա անընդհատ նույն բանն էր կրկնում.
«Իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել, երեխաների հետ կապված հարցերին պատասխանում է սոցապ նախարարությունը։ Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու, զանգեք սոցապնախարարության բաժին։ Բոլոր ինֆորմացիաները ճշտած, տեղեկացված է սոցապնախարարությանը»։
Նա անպատասխան թողեց հարցը, թե ինչի՞ հետևանքով է մահացել Ա. Զախարյանը։ Թ. Մնացականյանը, որին, ըստ տարածված տեղեկությունների, մանկատան տնօրենի ԺՊ դարձրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթիկ Ստեփանյանը, պնդում է, որ ոստիկանությունը տեղյակ է մանկատան սանի մահվան մասին։
«Բոլոր համապատասխան մարմինները տեղյակ են իրավիճակի ու դեպքի մասին։ Այնպես որ կարող եք զանգահարել սոցապ նախարարության համապատասխան բաժին ու ճշտել։ Բոլոր իրավապահ մարմիններն ու համապատասխան մարմինները տեղյակ են իրադարձությունների մասին»,-շարունակում էր կրկնել նա։
Երբ նրան ասացինք՝ իրավապահ մարմիններից հայտնել են, որ նման դեպք չկա, արձագանքեց.
«Իսկ ինչի՞ եք զանգել իրավապահ մարմիններին։ Բայց Ձեզ ինչի՞ է հետաքրքիր երեխայի մահվան դեպքը։ Ոստիկանությանը դիմած ա, ամեն ինչ արված ա՝ ըստ սահմանված կարգի ու օրենքի»։
Եթե հավատալու լինենք մանկատան տնօրենի ԺՊ-ին, ապա ոստիկանությունից են ոչ ճիշտ տեղեկություն տրամադրել, եթե հավատալու լինենք ոստիկանությանը, ապա Թամար Մնացականյանն է ստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի (ոչ թե սոցապ, ինչպես խոսքում անընդհատ կրկնում էր նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի ղեկավարի ԺՊ-ն) նախարարի մամուլի քարտուղարը ժամեր շարունակ նախարարության պաշտոնական էջում հրապարակված համարներին ուղղված զանգերին չէր պատասխանում։ Նախարարությունից ասացին՝ տեղում չէ ու հետևաբար խոսել չի կարող նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Ըստ Panorama.am-ին հասած տեղեկությունների, մանկատան մի քանի տասնյակ սաներ մոտ մեկ ամիս առաջ փորլուծություն են ունեցել, աշխտակիցներից մի քանիսը կորոնավիրուսով են վարակվել։
Թե ի՞նչն է եղել մանկատան սանի մահվան պատճառը, գուցե հստակ պատասխան տա քննությունը, եթե իհարկե՝ իրականացվի։
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը, քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։
Արարատ Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Արարատ Աղաբեկյանն ասաց. «Հիմա նորմալ վիճակում եմ, շատ վատ վիճակում եմ եղել։ Ինձ տնից հանել ու ապօրինի ձեւով բերման են ենթարկել, բերել-հասցրել այստեղ։ Ես ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել, ամենախայտառակ ձեւով են բերել։ Այսքան ճանապարհ եմ անցել, այսքան մարտական ուղիս, ստորացնելով ինձ բերել ու հասցրել են այստեղ։ Ոմն մի դեպուտատ ասել է, որ ստորացնելով, չոքեցնելով պիտի բերեն այստեղ, դրա համար ինքը պատասխան կտա այդ «պ…կը»։ Նա ի՞նչ իրավունքով է ասել, որ ինձ ու մնացած տղաներին պատվից ցածր համարելով, զրկանքներով բերեն։ Ես դեռ կբարձրաձայնեմ համապատասխան մարմիններին»։
Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ գյուղապետի եղբայրը նշեց, որ ինքը կապ չունի մեղսագրվող արարքի հետ. «Ոչ մի մեղադրանք չենք կարող դնել իմ վրա, ինչ էլ դրել են, լրիվ սուտ է։ Ես 6 օր շարունակ իմ տանը բուժվել եմ, անգամ տնից դուրս չեմ եկել։ Առավոտ շուտ եկել ու ինձ տնից հանել են։ Դրա համար բոլորն էլ պատասխան կտան։ Թքած ունեմ այս կառավարման վրա։ Չգիտեմ՝ այս ապօրինությունները մինչեւ երբ են շարունակվելու։ Այս խայտառակության պատասխանն ո՞վ է տալու, ո՞վ է մեզ պատասխանելու այսքան քաշքշելու համար»։
Նա շեշտեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես մեղք չեմ գործել, ես մեղք գործող տղա չեմ։ Ինչ-որ կապում են վրչոյի ավտոշարասյան հետ, որ ձու եմ նետել, ես ձու նետող տղա չեմ, ես գրանատ նետող տղա եմ, իմ մարտավարությունը դա է։ Ես կատու չեմ իրենց նման, որ գիշերվա կես գամ, մտնեմ գյուղացու տունը, խաչագողի նման։ Գիշերով գյուղ չեն գնում, մարդու տուն չեն գնում։ Մտել է գյուղացու տունը, գյուղացին ասում է՝ հարգալիր հյուր չես, վռնդում է տնից, նորից են մտնում։ երեխեքն էլ վախենում են, թե թուրքերն են շրջապատել»։
Հարցին՝ Քննչական կոմիտեում ի վերջո շտապ օգնություն կանչե՞լ են, իրեն բժշկական օգնություն ցուցաբերե՞լ են, Աղաբեկյանը պատմեց. «Մի բժիշկ է եկել, մի կապիկ, ներվերս կերավ, նոր բերեցին կորոնավիրուսի թեստ հանձնեցին, բուժումներս պատշաճ արել եմ, կորոնավիրուսն իմ մեջ սպանել եմ։ Դեռ թուլություն կա, համ չեմ զգում։ Գիշերն էլ տարել, պահել են մեկուսարանում»։
Նա պատմեց, որ իրեն հիվանդանոց չեն տարել, Քննչական կոմիտեում են թեստավորել։
«Սյունիքը ուզում են տալ, մենք էլ չենք թողում ու չենք էլ թողելու։ Ես այսօր այստեղ եմ, բայց կինս, երեխաներս, եղբայրներս այնտեղ են ու չեն տալու։ Որ դեպուտատն էլ պաշտոնապես հայտարարում է՝ պիտի ստորացնելով բերեն, բիգուձին, այդ «պ…կը» ո՞նց է այդպես ասում։ 3 պատերազմ անցած տղա եմ, էստեղ դիվերսանտի նման մեջքը կռացրած են բերում, պատասխան են տալու»,- ասաց Հակոբ Արշակյանի եղբայրը։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։
«Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Ուղարկվել են նաեւ լուսանկարներ»,– ասաց Իրինա Յոլյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 22–ին, կեսգիշերն անց Մենուա Հովսեփյանին ոստիկանները բերման են ենթարկել։ Իրինա Յոլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունեն, թե որ ուղղությամբ են նրան տարել։ Այդ մասին անգամ նրա փաստաբանները չգիտեին։
Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ բնակիչների հետ եւս մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին։
Նշենք, որ երեկվանից հետո ոստիկանները բերման են ենթարկել նաեւ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին եւ Շուռնուխ համայնքի նախկին ղեկավար Արարատ Աղաբեկյանին։ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ միայն իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, այլ նաեւ այլ պաշտոնատար անձանց հայտարարագրերում է խախտումներ հայտնաբերել եւ նյութերն ուղարկել ՀՀ դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ միայն դատախազության արձագանքից հետո ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրեն։ Նա նաեւ հաստատել է, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում հայտնաբերած խախտումների վերաբերյալ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացրել։
«Դեռևս նախորդ տարի Շորժայի ափին տեղի ունեցածի առնչությամբ հանձնաժողովը ուսումնասիրություններ էր անում։ Դա երկար տևեց։ Ինքը պարզաբանում ներկայացրեց և հանձնաժողովի մոտ կասկածները չփարատվեցին իր ներկայացրած հայտարարագրերի մասով։ Դրա արդյունքում է, որ հանձնաժողովը հանգել է եզրահանգման ու գործը ուղարկել դատախազություն»։
Հանձնաժողովն արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում էր իր կապը «White Shorja»-ի հետ և վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած էին հարուցում, որ պատգամավոր դառնալուց հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։
Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարագիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։
Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով այսօր՝ ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սերգո Մարկոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Ալեն Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Զորի Վարդանյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ է զանգել Բորիս Ավագյանին ու ասել, որ նա ազատված է աշխատանքից։ Այդ մասին հայտարարել է ԱՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
«Երբ դուրս եկա Հայաստանի Ազգային ժողովի շենքին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հայտնեց, որ ես ազատված եմ պաշտոնից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բորիս Ավագյանը:
«Ես իմ աշխատանքը ընկալում էի որպես ծառայություն, եթե Արցախի նախագահը կարծում է, որ իմ կարիքը այլևս չկա, ուրեմն ես ոչ մի խնդրին չեմ տեսնում»,- նշել է նա ու հաստատել, որ իրեն հրավիրել են ԱԱԾ, սակայն պատճառներին անտեղյակ է։
Նշենք, որ Բ.Ավագյանը վերջին շրջանում հանդես էր գալիս որպես Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ գերիների վերաբերող հարցերով եւ ներգրավված էր հատկապես գերեվարված շիրակցիների հայրենադարձման գործում։ Ապրիլի 16-ին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հայտարարել էր, որ պետք է ուսումնասիրություններ կատարելու հասկանալու համար, թե ինչու ընդհատվել շիրակցիների հայրենադարձման գործընթացը։
«Եթե գերեվարված 62 շիրակցիներից ութին Ադրբեջանը վերադարձրել է, ուրեմն հնարավոր է, որ 54-ին էլ վերադարձնի, պետք է պարզել, թե ինչու գործընթացը ընդհատվեց»,- ասել էր նա ու անընդունելի համարել նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն առ այն, որ ծնողները գերիների հարցով պետք է դիմեն ՌԴ դեսպանին։
Բ.Ավագյանն այսօր նման հայտարարություններով հանդես է եկել նաեւ ԱԺ-ում՝ նշելով, որ մեր քաղաքացիների հայրենադարձման հարցով առաջին հերթին մենք պետք է զբաղվենք, ինչից հետո նրան ազատել են զբաղեցրած պարտականություններից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.