23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննության ընթացքում քննիչը պարզաբանումներ, ստուգումներ կատարելու նպատակով վերցրել է իր բջջային հեռախոսը և գումար ու չնայած իր բանավոր բազմաթիվ պահանջներին` դրանք յուրացնելով չի վերադարձրել:
Կատարվում է նախաքննություն:
«Վազգեն Խաչիկյանի և մյուսների» գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, թե Վազգեն Խաչիկյանի հետ համակուրսեցիներ են եղել և սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Ըստ Մակյանի՝ Խաչիկյանը եղել է իրենց կուրսի ավագը։ Ավելին՝ նրանց շփումները շարունակվել են նաև ուսանողական տարիներից հետո։
Թե ինչու դատավորը միայն այսօր հիշեց այդ մասին՝ մի քանի նիստի ձգձգումներից հետո, այդպես էլ պարզ չդարձավ, սակայն մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը հայտարարեց,որ նման պայմաններում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Պաշտպանական կողմի դիրքորոշումը տարբեր էր. մի մասը թողեց դատարանի հայեցողությանը, իսկ մյուսն էլ՝ միջնորդեց փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցը։
Դատարանը ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկման առարկա չդարձրեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի հարցը որոշելու համար, որտեղից վերադառնալուց հետո Մակյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի որոշում է ընդունել, քանի որ իր և Խաչիկյանի հարաբերությունները կարող են ազդել գործի ելքի վրա։
Սպասվում էր, որ գոնե այս քառօրյայում Աղվան Գառնիկիչի միասնական քննչական մարմնի ստեղծման հարցը կկայանա, և նոր «սրբազան դռան» համբույրի արարողությունը կլինի մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ օրենքն ԱԺ նախորդ քառօրյային այդպես էլ չմտավ օրակարգ, ինչը չար լեզուները բացատրում էին Դավիթ Հարությունյան-Աղվան Հովսեփյան «լիչնի նեպրիյազնով»: Օրինագիծն այս քառօրյայի օրակարգում էր, սակայն, ինչպես երևում է, այսօր ևս հերթն օրինագծին չի հասնի` առաջին ընթերցմամբ այն ընդունելու համար:
Այնպես որ, Աղվան Գառնիկիչը դեռ մի ամիս ևս ստիպված կլինի սպասել` մինչև օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվի:
Հրապարակ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 8, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում թմրանյութի խնդիրն ամենամտահոգիչներից է: Հայաստանում կանեփը, որը հեշտությամբ է աճում, ամենաշատ օգտագործող թմրանյութն է, իսկ ահարկու «սպիտակ փոշին» ծածկել է ողջ աշխարհը: Հայաստանում թմրանյութի հետ կապված 2012-ին գրանցվել էր 1139 հանցագործության դեպք, 2013-ին՝ 1222 դեպք, որոնք գրանցվել և բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
Քանի որ թմրամիջոցների շրջանառությունն ամենահզոր բիզնեսներից մեկն է. այն «կատարելագործվում» է ու նոր նվաճումներ արձանագրում: Ըստ Մինասյանի, սինթետիկ թմրամիջոցներ են սկսել արտադրել Չինաստանում. «Թմրամիջոցին խառնում են շատ քիչ քանակությամբ սինթետիկ նյութ, որի շնորհիվ թմրամիջոցի ներգործությունը հինգ անգամ ավելի շատ է լինում և գնի առոմով էլ շատ ավելի մատչելի է ափիոն-հերոինից»։
Ոստիկանությունը կազմել է այն նյութերի և բույսերի ցանկը, որոնք պարունակում են թմրամիջոցներ և որոնք կարող են ներկրվել Հայաստան: Ըստ Մինասյանի, քանի դեռ այս հարցը կարգավորված չէ, չկա հստակ սահմանված կարգ՝Հայաստան կարող են ներկրվել թմրանյութի հենք հանդիսացող նյութեր. «Չի բացառվում և ասեմ, որ ներկրվում են փոստի միջոցով, մարդիկ համացանցով հետաքրքրվում են, պատվիրում»:
ԿՀԴՊԳ վարչության աշխատակցի տեղեկացմամբ՝ Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, նկատվում է թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 7% աճ:
Թմրամոլների երկու տեսակի հաշվառում կա՝ պաշտոնական հաշվառում և հետազոտությունների արդյունքում ստացած մոտավոր, հաշվարկային տվյալներ։ Հաշվարկային տվյալներով՝ Հայաստանում մոտ 30 հազար թմրամոլ կա, որից 12, 700-ը՝ ներերակային օգտագործող է։ Նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված է 55 կին թմրամոլ։
Քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման` 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության բաժնի հետաքննիչը իր եղբոր և վերջինիս ընկերոջ վերաբերյալ նյութերին ընթացք չտալու դիմաց իրենից պահանջել է յուրաքանչյուրի համար խոշոր չափի գումար:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Թերթն արդեն տեղեկացրել էր, որ հայաստանյան մի շարք դատավորներ դիմում են գրել համաշխարհային և եվրոպական դատավորների միությանը՝ դժգոհելով, որ իրենց աշխատավարձերն ու թոշակները պակասել են: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ միությունն արձագանքել է հայաստանյան դատավորների բողոք-նամակին:
Ըստ այդմ՝ Եվրոպայի դատավորների միությունը մի նամակ է ուղարկել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին, թե չի կարելի դատավորների աշխատավարձը պակասեցնել, թոշակը կրճատել և դատավորներին էլ պահել գործադիրից կախվածի կարգավիճակում: Այս նամակին թվախեղդ եղանակով պատասխանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, թե իրենք ճիշտ են վարվել՝ կրճատումեր անելով:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն այսպիսի կարծիք էր հայտնել. «Մենք վաղուց արդեն Եվրոպայի ասածը չենք ընդունում: Մենք ունենք նոր ուղղվածություն՝ Մաքսային միություն»: Այսպիսով՝ թերևս դատավորները մի նամակ գրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին :
Ժողովուրդ
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու մասին քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` չցանկանալով նախաքննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակել:
Հիշեցնենք, այս գործի շրջանակներում միակ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի կալանքի 1 տարին, որ թույլատրելի առավելագույն ժամկետն է, լրանում է մարտ ամսին, ուստի նախաքննական մարմինը կամ պետք է ազատ արձակի նրան, կամ հայտարարի նախաքննության ավարտի մասին: Դատելով, ոստիկանությունից մեզ տրամադրած տեղեկությունից՝ նախաքննությունն առաջիկա օրերին հազիվ թե ավարտվի: Նույն կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց նաև «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Մեկ տարին լրանալուց հետո Մանգասարյանին, ժողովրդական լեզվով ասած, բաց կթողնեն, իսկ իրավաբանական լեզվով ասած` խափանման միջոց կալանքը կփոխարինվի, ասենք չհեռանալու մասին ստորագրությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է ընթացող նախաքննությանը, ապա Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ դրա վերաբերյալ որևէ տեղեկություն նախաքննական մարմինն իրենց չի տրամադրում, ինչը և փաստաբանի մոտ անվստահության զգացում է առաջացնում:
«Այն ժամանակ վստահում էինք, հավատում էինք, որովհետև ինչ-որ հրապարակային քայլեր էին կատարվում` մեղադրանք առաջադրել, արգելանք դնել, բայց հիմա որևէ մի քայլ չկա, որ հավատ ներշնչի, այն, որ 6 ամիս էլ կշարունակվի, 8 ամիս էլ նախաքննությունը, որևէ երաշխիք չկա, որ գործը կբացահայտվի»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը` հավելելով, սակայն, որ միակ դրական տեղաշարժն այն է, որ, եթե նախկինում արգելանք էր դրված շենքի միայն որոշ բնակարանների վրա, ապա այժմ արգելանք է դրվել ամբողջ շենքի վրա:
Հիշեցնենք, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու փաստով հարուցված քրեական գործով շուրջ 2.5 տարի քննության ի վերջո անցած տարվա մարտին Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվեց եւ նրան մելադրանքներ առաջադրվեցին ոչ միայն կանխամտածված սնանկության համար, այլ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այդ թվում փողերի լվացման համար: Իսկ անցյալ տարեվերջին քրեական գործն ուղարկվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարչություն:
Ներդրումային ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանը բազմիցս հայտարարել է, որ Վլադիսլավ Մանգասարյանը կեղծ փոխառություններով և կատարողական ակտերով ընկերությունը ծանրաբեռնել է պարտավորություններով, այնուհետև ընկերությանը պատկանող մնացած գույքը գրավադրել է այդ պարտավորությունների դիմաց և կազմակերպել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկությունը:
Սնանկության վարույթի շրջանակներում, ըստ Էդմոն Խուդյանի, Վլադիսլավ Մանգասարյանը, համագործակցելով սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի հետ, դատարանում հաստատված կեղծ պահանջների դիմաց «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի շուրջ 2 000 000 դոլար արժողությամբ վերջին տարածքները նույնպես յուրացրել է:
Այս ամենի արդյունքում, գործարարի հաշվարկով, տասնյակ սփյուռքահայ ու հայաստանցի ներդրողներ զրկվել են շուրջ 2 000 000 դոլար ընդհանուր արժողությամբ իրենց բնակարաններից, ինքը` Է.Խուդյանը` իր ներդրումներից ու դրանից ակնկալվող եկամտից, իսկ պետությունը` շուրջ 1 500 000 դոլար հարկերից:
Այդուհանդերձ, գործի քննության մեջ այդպես էլ որևէ կարգավիճակով չեն ներգրավվել «Արին կապիտալ»-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը, չնայած որ Խուդյանն իր փաստաբանների միջոցով պատկան մարմիններին է ներկայացրել նրանցից յուրաքանչյուրի` ընկերությանը պատճառած վնասի չափերի ու հանգամանքների մասին փաստեր: Իրեն տուժող ճանաչելու վերաբերյալ Խուդյանի դիմումները ևս անպատասխան են մնացել:
Փաստինֆո
Քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.