23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում վերսկսվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին աշխատակից Ա. Մ.-ի կողմից յուրացման եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ հարկադիր կատարող Ա. Մ.-ն 2013թ. ընթացքում իր վարույթում գտնվող մեկ տասնյակից ավել կատարողական վարույթներով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հայցերով պարտապաններից` ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերի` ՀՀ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների միջոցով ՀՀ պետական բյուջե փոխանցելու համար գանձված, համապատասխան անդորրագրերով իրեն վստահված խոշոր չափերի գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
2014թ. փետրվարի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացվել է գրություն` այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՀՀ ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Մ.-ի կողմից հարուցված կատարողական վարույթների լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա է ևս մեկ կատարողական վարույթ, որով բռնագանձված գումարը չի մուտքագրվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին:
Հիշեցնենք նաև, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 70-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում:
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված անձը՝ «օրենքով գող» Աղասի Ֆրանցի Ադամյանը, ով հայտնի է «Աղաս Երևանսկի» մականվամբ, գտնվում է մեկուսարանում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Աղաս Երևանսկին 42 տարեկան է և 11 տարի է, ինչ հետախուզման մեջ է գտնվում ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից՝ խարդախության մեղադրանքով:
«Նրան՝ որպես հետախուզվողի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել»,-ասել է Աշոտ Կարապետյանը:
Նշենք նաև, որ Աղասի Երևանսկին վերջերս է ազատվել «Լեֆորտովո» բանտից: Նա 2008 թվականին դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման՝ գողության մեղադրանքով: «Օրենքով գող» կնքվել է 12 տարի առաջ: Քրեական աշխարհում նա մասնագիտացված է գողությունների և խարդախությունների մեջ:
Անցել է ութ ամիս, սակայն «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանության գործով դեռևս ձերբակալվածներ չկան։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույնիսկ Ռուսաստանի իրավապահ համակարգը չի կարողանում հասկանալ, թե ինչ թշնամիներ կարող էր ունենալ գործարարը, որպեսզի այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնեն։
Հիշեցնենք, որ գործարարին սպանել էին 2013թ. հունիսի 11-ին, Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում:
Ժողովուրդ
2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը:
Մամիկոն Խոջոյանին, գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ, 06.03.2014թ., ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով, նախաքննության ընթացքում, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, Ադրբեջանի Հանրապետությունում դատավարական գործողությունների կատարման և իրավական օգնության անհրաժեշտության դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բացակայում են դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ գլխավոր դատախազությունը, «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» 15.05.1972թ., «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 20.04.1959թ. եվրոպական կոնվենցիաների, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Մինսկի Կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի շրջանակներում, հանդես կգա համապատասխան միջնորդություններով:
Նկատի ունենալով Մամիկոն Խոջոյանի դեպքի հասարակական նշանակությունը, սույն քրեական գործով տեղեկատվության ստուգված և համակողմանի տրամադրման կարևորությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անհրաժեշտության դեպքում կիրազեկի հանրությանը և միջազգային կազմակերպություններին:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 9 դեպքից` 6-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, մաքսանենգության` 4, յուրացման 1 և ավազակային հարձակման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 340-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելու դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման մարզային բաժանմունքի պետ Ս. Հ.-ի և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ա. Խ.-ի կողմից նախնական համաձայնությամբ տուժողից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:
Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Հ.-ին և Ա. Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նրանց նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ մեղադրյալ Ս. Հ.-ի ծանոթները գույքային բնույթի ծառայություններ տրամադրելու խոստում են տվել տուժողին` նախկինում մեղադրյալների դեմ տված ցուցմունքերից հրաժարվելու և նոր` սուտ ցուցմունք տալու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Երեկ լրացել է ՀՀ ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը, նա դարձել է 65 տարեկան, որից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն ՍԴ անդամը պետք է վայր դնի լիազորությունները։ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այդ տեղը պետք է համալրվի երկամսյա ժամկետում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական դաշտում դեռևս հստակ որոշում չկա՝ ՍԴ անդամի պաշտոնում ով է փոխարինելու Թոփուզյանին։ Չի բացառվում, որ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, ով 2003թ. նշանակվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, վայր էր դրել լիազորությունները, կրկին վերադառնա։
Սակայն Գյուլումյանի պաշտոնավարման ավարտին կա մոտ մեկ տարի ժամանակ։ Եվ ՍԴ անդամ դառնալու դեպքում նա պետք է հրաժարական տա:
Ժողովուրդ
Մարտի 5-ին, ժամը 12.30-ին, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 60 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 20-ամյա ուղևորուհին վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 07.50-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 17.30-ին, «ԳԱԶԵԼ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 40/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 13.25-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Երևանյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննչական վարչությունում` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` քաղաքացիներ Վ. Գ.-ի և Գ. Մ.-ի կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Վ. Ա.-ից և Ն. Ս.-ից զգալի չափի գումար պահանջելու միջոցով շորթում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ մայրուղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողը կանգնեցրել է քաղաքացի Վ. Գ.-ի վարած ավտոմեքենան և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստը չարձանագրելու համար ստացել է կաշառք, որի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 28-ին Վ. Գ.-ին և Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.