23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր ժամը 14-ին սկսվել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավարությունը և անմիջապես ընդմիջում հայտարարվել։
Ինչպես հաղորդել է Կոտայքի դատարանում գտնվող «Փաստինֆո»-ի լրագրողը, դատական նիստից առաջ դատարանի բակում տեղի ունեցած միաջադեպից հետո վատացել է վթարի հետևանքով մահացած երեխաների ծնողների ինքնազգացողությունը և դատարանը կողմերի համաձայնությամբ հայտարարել է 15 րոպե ընդմիջում, որպեսզի տուժող կողմը ևս մասնակցի դատավարությանը։ Հայկ և Արթուր Հակոբյաններին տեղափոխել են հիվանդանոց,իսկ տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանի ինքնազգացողությունը, դատարան ժամանած շտապօգնության բժիշկների ցուցաբերած օգնությունից հետո, կարգավորվել է և նա թերևս կկարողանա մասնակցել դատավարությանը։
Նշենք, որ Վարդան Պետրոսյանը ներկա է դատական նիսիտին։ Դատարան են ներկայացել նաև գործով ներգրավված ֆրանսիացի փաստաբանները, ովքեր ևս պետք է մասնակցեն Վ.Պետրոսյանի շահերի պաշտպանությանը։
Դատարան ներկայացած տուժող կողմի ներկայացուցիչները նախքան դատավարության սկսվելը հավաքվել էին դատարանի բակում և վիրավորական արտահայտություններով դիմավորել Վ.Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի գալուն՝ վանկարկելով «Ամոթ», հնչեցնելով անեծքներ։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. փետրվարի 12-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրշեջ պարամետիկ Հ. Հ.-ն, գտնվելով աշխատավայրում, քննությամբ դեռևս չպարզված պայմաններում ստացել է գանգոսկրի կոտրվածք` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:
Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։
2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։
2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
2004-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։
2005-2007թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ։
2007-2012թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ։
2012թ. նոյեմբերի 7-ից ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարն է։
2014թ. մարտի 26-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:
06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ։
2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում։
1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում։
1999-2001թթ. ծառայել է Զինված Ուժերում։
2003թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
2009թ. ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
Հեղինակ է 3 գիտական հոդվածների։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 7, ավազակային հարձակման, կաշառակերության, մաքսանենգության, շորթման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Մուշեղ Վարդանյանի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մուշեղ Վարդանյանը քրեակատարողական հիմնարկի ապահովման բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Նա սովորած չլինելով Ուկրաինայի Հանրապետության Ի. Ֆրանկոյի անվան Լվովի պետական տնտեսագիտական համալսարանում և տնտեսագետի որակավորում չունենալով` 2001թ. աշնանը ոմն Սերյոգայից 3000 ԱՄՆ դոլար գումարով ձեռք է բերել կեղծ դիպլոմ, որը 2013թ. սեպտեմբերի 27-ին ներկայացրել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:
Մուշեղ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Թերթի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության անգործունեության հետևանքով Լոռու մարզի անտառների ապօրինի հատման դեպքերի առնչությամբ մի նոր քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործի առկայության մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ գլխավոր դատախազությունից: Եվ այսպես, երեկ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` խնդրելով պատասխանել, թե որքանով են հավաստի մեզ հասած տեղեկությունները, որ Լոռու մարզում ապօրինի անտառհատումների առթիվ հարուցվել է քրեական գործ ու այդ շրջանակներում արդեն հարցաքննվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, չի բացառվում` Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցների նկատմամբ մեղադրանք առաջադրվի:
Ժողովուրդ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Արամայիսի Հարությունյանը ազատվել է պաշտոնից՝ առողջական վիճակի պատճառով՝ անձնական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է լսվեր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը, որով պահանջվում է պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայությանը՝ քրեական գործ հարուցելու իր պաշտպանյալ Այվազյանի դեմ մահափորձ կատարելու փաստի վերաբերյալ:
Ալումյանը տեղեկացրեց, որ գործի քննությունը հետաձգվել է մինչև ապրիլի 10-ը:
«Դատախազը փաստաթղթեր ներկայացրեց, գործի քննությունը հետաձգվեց, որպեսզի փաստաթղթերը տրամադրվեն նաև ինձ ուսումնասիրելու նպատակով»,- նշեց Ալումյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է որ անողոք պայքար է մղելու անօրինականությունների դեմ և տապալվելու են բոլոր խարդախների քայլերը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.