23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:
Նոր մեղադրանքի վերաբերյալ Շանթ Հարությունյանը դիրքորոշում դեռևս չի հայտնել։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Էլհամ Շիրխանիի և Զոհրաբ Ստեփանյանի դատական նիստը:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Էլհամ Շիրխանին, 2013 թվականի նոյեմբերի 8-ին, ՀՀ պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից իր հեշտոցում թաքցրել է ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ քաշով «մետամֆետամին», 86 հատ՝ ընդհանուր 0,43 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր, որոնք տեղափոխել է Երևան՝ իր ծանոթին՝ Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու նպատակով:
Վերջինս, սակայն, չի հասցրել թմրամիջոցները գնել, քանի որ նույն օրը ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, բերման են ենթարկել Զոհրաբ Ստեփանյանին և էլհամ Շիրխանիին, որի անձնական խուզարկությամբ թմրամիջոցները հայտնաբերվել են։
Է.Շիրխանիի մոտ հայտնաբերվել է նաև հոգեմետ նյութ հանդիսացող, ընդհանուր 0,39 գրամ քաշով 39 հաբ «Նորտրիպտիլին» անվանումով դեղամիջոցներ, որոնք վերջինս ապօրինի, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան էր ներկրել՝ իր կողմից օգտագործելու նպատակով:
Ըստ Զոհրաբ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 2013 թվականի օգոստոս ամսին ծանոթանալով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էլհամ Շիրխանիի հետ և տեղեկանալով, որ վերջինս զբաղվում է Իրանից Հայաստան ներկված թմրամիջոցների իրացմամբ, ցանկացել է նրանից ապօրինի ձեռք բերել «մեթադոն» և «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։
Դատարան բերված էլհամ Շիրխանիին նիստերի դահլիճ չբերեցին, քանի որ չէր ներկայացել նրա թարգմանիչը:
Զոհրաբ Ստեփանյանն իրեն զգում էր ինչպես տանը, իսկ նրա ընկերները, որոնք կամ թմրամոլներ էին, կամ ալկոհոլի ազդեցության տակ, միմյանց հետ ողջագուրվելուց հետո մեղադրողի հետ մի կարճ «ընկերական» զրույց ունեցան: Դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի ապրիլի 11-ը: Չէր ներկայացել նաև Զոհրաբ Ստեփանյանի պաշտպանը:
Մարիանա Պետրոսյան
Նորակառույցներում բնակարանների բազմակի վաճառքի ամոթալի փաստի վերաբերյալ Հայաստանում պայթած սոցիալական բունտերից մեկի դատավարությունը շարունակվում է շուրջ 2 տարի, և մինչ օրս իր տրամաբանական լուծումը չի ստացել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, որոշում ընդունեց գործի քննությունը շարունակել ամբաստանյալներից մեկի՝ Սիմոն Աղազարյանի մասով:
Հիշեցնենք, որ բնակարանների հետ կապված խաբեության մեջ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ ընթացքում, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, միասնական դիտավորությամբ հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Աղազարյանը շուրջ 65 քաղաքացիների հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի մասին պայմանագրեր, սակայն մինչ օրս նրանցից և ոչ մեկին բնակարանով չի ապահովել:
Դատարանում զրուցեցինք Աղազարյանի գործողություններից տուժած քաղաքացիներից մեկի՝ Սոնիկ Մաղաքյանի հետ:
«Ես մի ամբողջ կառավարության կողմից եմ տուժած, քանի որ այս գործում մեկ կամ երկու հոգի չեն խառնված: Ինքս գումարը տվել եմ անձամբ Պապոյան Գագիկին, նա իմ գումարով շենք է կառուցել, իսկ Սիմոն Աղազարյանի կեղծ, վաշխառու գնորդն էլ իմ տունը տարել է: Ինձ ասում են, որ եթե փողը տվել եմ Գագիկին, ուրեմն նրանից եմ տուժել,սակայն ես համամիտ չեմ, քանի որ այստեղ մի ամբողջ համակարգ է գործում: Այս երկուսը պարզապես խամաճիկներ են: Հափշտակել են մեր գումարները,իսկ մեզ ձևական պայմանագրեր տվել: Կարող եմ ասել ,որ Գագիկ Պապոյանն այս ամբողջ համակարգում «չարյաց փոքրագույնն է»,-նշեց նա:
Տուժածների և վկաների մեծ մասի բացակայության պատճառով՝ դատը նորից հետաձգվեց մինչև սույն թվականի ապրիլի 4-ը, և որոշում կայացվեց նորից ծանուցել տուժած կողմերին, իսկ չներկայանալու դեպքում՝ արդեն բերման ենթարկել:
Հ.Գ. Դատավարությունը բավականին երկար տևեց, քանի որ դատավորը «դասը լավ չէր սերտել», և ստիպված էինք սպասել մինչ նա ծանոթանար գործի ընթացքին: Այնպիսի տպավորություն էր, թե նա չի հասկանում գործի նյութերի ձեռագիրը: Բացի դա, նա անընդհատ ծարավում էր, և կարգադրիչները ջուր էին հասցնում դատավորին:
Մի հանգամանք էլ. նիստին չներկայացած տուժածների մեծ մասը գտնվում էին արտերկրում:
Մարիանա Պետրոսյան
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)-ից ստացված և նախապատրաստված նյութերով` խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, իրացնելու փորձ կատարելու, ձեռք բերելուն օժանդակելու, անհայտ անձի կողմից կաշառք տալու, ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 311-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Մամիկոնյանը, աշխատելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի հետ` կաշառք ստանալու պայմանով օժանդակել վերջինիս` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցում:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու համար քննությամբ չպարզված անձը խոշոր չափերով «մարիխունա» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դիտավորությամբ Կոշ գյուղի սկզբնամասում գտնվող ցուցանակի տակ նախապես տեղադրել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է թմրամիջոցը և կաշառքի գումարը, ինչը, պայմանավորվածության համաձայն, 2014թ. մարտի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Նարեկ Մամիկոնյանը վերցրել է ու անձամբ ստանալով կաշառքի գումարը, այն թմրանյութից առանձնանցնելով, ամբողջը պահել է իր մոտ:
Վերջինս հաջորդ օրը թմրամիջոցը փոխադրել է աշխատավայրի` «Կոշ» ՔԿՀ-ի տարածք` դատապարտյալին փոխանցելու նպատակով, սակայն չի կարողացել մինչև վերջ հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ իր մոտից հայտնաբերվել և վերցվել է խոշոր չափերով «մարիխունա» տեսակի թմրամիջոցը և կաշառքի գումարը:
Նարեկ Մամիկոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին
Ուղերձում ասվում է.
«Հարգելի գործընկերներ,
Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով եղել են 80 քաղաքացիական զոհեր, բացի այդ, 670 հայ ընտանիքներ և Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել են հարևան Բասիթ և Լաթաքիա:
Ցավալի է, սակայն, Քեսաբի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909 և 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին հայերին հեռանալ Քեսաբից: Քեսաբի հայերի այսօրվա սպանությունները և տեղահանումն արդեն երրորդն է նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:
Քեսաբի դեպքերը պարունակում են 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր և, հաշվի առնելով, որ ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես erga omnes դրույթ, այժմ ավելի քան երբևէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ Կարեն Մելիքյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի Վարդենիսի բաժնի աշխատակիցներ Քաջիկ Բաղդասարյանին ու Վարանցով Ղազարյանին է դիմել
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն ապակին կոտրել մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Քաջիկ Բաղդասարյանը և Վարանցով Ղազարյանը ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու` մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները: Ոստիկանության աշխատակիցներն անձամբ են տեսել պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որտեղից վերցրել են հրազենային գնդակը և զեկուցել իրենց կողմից պարզված հանգամանքների մասին: Բաժնի պետն ապօրինի ցուցում է տվել` Մ. Ս.-ից հաղորդում չընդունել, այսինքն` թաքցրել է հանցագործության դեպքը հաշվառումից:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ Կարեն Մելիքյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մինչդատական վարույթում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Կարեն Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ի կողմից ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Գ.-ն քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իրեն պատկանող վագոն-տնակում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, որը 2014 հունվարի 12-ին հայտնաբերվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Քրեական գործով տեղեկություններ ձեռք չեն բերվել ատրճանակը պատրաստողի, պահողի և Գ. Գ.-ին իրացնողի` ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող կամ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսանալու մասին, ուստի քրեական գործից անջատվել է անհայտ անձի կողմից ատրճանակ պատրաստելու, պահելու և իրացնելու վերաբերյալ քրեական գործի մասը և ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննությունը շարունակելու համար:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա դատական նիստում միջնորդություն է ներկայացրել՝ Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին որոշումը վերանայելու և նրա նկատմամբ կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց ընտրելու մասին։ Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու, փոխանցում է «Փաստինֆո»-ն:
Մինչ այդ, փաստաբանի միջնորդության վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու հնարավորություն է ընձեռվել Վարդան Պետրոսյանին, ով սակայն խոսքն ուղղել է դատական նիստին ներկա որդեկորույս մայրերին, որոնցից մեկն ասել էր. «Երանի իմ որդին էլ կալանավորված լիներ»։
«Ես հասկանում եմ Ձեզ, դուք իմ մասին կարող եք ամեն ինչ ասել, որ երանի ես ծնված չլինեի, երանի ես մեռած լինեի, այդ մասին ինքս էլ եմ մտածել։ Կալանքի մասին ես չեմ խոսում։ Այսպես թե այնպես դատական նիստերն ընթանալու են, և ես դատվելու եմ անկախ ձեր ուզելուց կամ չուզելուց»,- հայտարարել է Վ.Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է կալանքի մասին որոշմանը, ապա, նրա մեկնաբանմամբ, հենց դա պատճառ դարձավ՝ կողմերի միջև երկխոսության չկայացմանը և հարաբերությունների աստիճանաբար վատացման համար։ Նա նաև կարծիք է հայտնել, որ, երբ մամուլը, հասարակությունը, քաղաքական գործիչներն սկսեցին քննադատել իրեն կալանավորելու որոշումը և փաստորեն պաշտպանել իրեն, տուժող կողմը դա ընկալեց որպես պատասխանատվությունից խուսափելու հնարք, ինչն էլ խոչընդոտեց երկխոսության կայացմանը։
«Ես այսօր էլ պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել, բայց օրենքն ինձ արգելում է»,- ասել է Վարդան Պետրոսյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանն իրեն թույլ չէր տալիս կալանքի միջնորդության թեմայից բացի այլ հայտարարություններ անել կամ մոտենալ տուժողներին։
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը և տուժող կողմը դեմ են արտահայտվել Վ.Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու փաստաբանի միջնորդությանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.