23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը
Ո Ր ՈՇ Ե Ց.
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։
2. Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։
3. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։
4. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։
5. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը՝ գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր, հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում սույն օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի /հարկային գործակալի/ անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը։
6. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։
7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։
Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
8. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2 ապրիլի 2014 թվականի
ՍԴՈ-1142»։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. փետրվարի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, քաղաքացի Մ. Թ.-ն պուրակում զբոսնելիս կորցրել է դրամապանակը, որում եղել է 16.000 ՀՀ դրամ, 901 ԱՄՆ դոլար, տարբեր փաստաթղթեր և բանկային քարտեր:
Մ. Թ.-ն դիմել է ոստիկաններին, ովքեր պարզել են, որ դրամապանակը գտել և իր մոտ է պահել 1931թ. ծնված Ի. Մ.-ն, որից, սակայն, 901 ԱՄՆ դոլարը բացակայել է: Ի. Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գտնելուց հետո այն չի բացել, գումարը չի վերցրել, այլ փոխանցել է իրեն բերման ենթարկած ոստիկաններին: Սակայն ոստիկաններ Գ. Ա.-ն և Հ. Մ.-ն ժխտել են Ի. Մ.-ից դրամապանակը վերցնելու, առավել ևս` դրանից գումար հանելու հանգամանքը` պնդելով, որ բերման ենթարկելու ամբողջ ընթացքում դրամապանակը գտնվել է Ի. Մ.-ի մուշտակի գրպանում:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Սահմանադրական դատարանը քիչ առաջ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ:
ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու: Իսկ մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:
ՍԴ նախագահը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Նիստից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց կողմից ներկայացված փաստարկները հիմնավորվել են:
«Ժամանակից շուտ գնահատականներ չտանք, զուտ իրավական տեսանկյունից ՀՀ սահմանադրական դատարանը կարևոր նորմ ամրագրեց՝ մարդկանց իրավունքները սահմանափակելը հակասահմանադրական է, իսկ սա նշանակում է բոլոր նրանք, ովքեր պարտադրված են այդ գործողությունները կատարել, այս նորմի վրա պահանջելու են վճարների հետ վերադարձ, կամ առնվազն սեփական հայեցողության դրսևորում: Երբ կունենանք որոշումը ձեռքներիս տակ, մեր ռազմավարությունը կներկայացնենք»,-նշել է նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով, անվավերության ժամկետը սահմանվել է մինչև սեպտեմբեր, այդ ընթացքում՝ և խորհրդարանին, և կառավարությանը, և քաղաքացիներին սեփական իրավունքների վերականգնման համակարգ է առաջարկվել:
«Մենք կարծում ենք, որ ում պարտադրվել է գումարը փոխանցել, պետք է իրավունք ունենան վերականգնել իրենց իրավունքները»,-հայտնել է ԱԺ պատգամավորը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը` ժամը 11.00-ին:
***
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակում է 64 էջանոց որոշումը:
Ուղիղ եթերը` civilnet.am-ի
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ում նույն նախարարության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված աուդիտի արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. օգոստոսի 3-ից մինչև 2014թ. հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում պետական գնումներ կատարելու նպատակով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ ղեկավարը, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ և լինելով իր կողմից կազմակերպված մրցույթների անցկացման կարգը գնահատող հանձնաժողովի նախագահ, չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը` ՊՈԱԿ-ին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին պատճառելով խոշոր վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարության ոլորտում առկա թերություններին, խնդիրներին, ինչպես նաև արձանագրված դրական զարգացումներին։
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական
պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:
• Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:
• Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց աստիճանաբար վերացմանը (օրինակ՝ ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն և այլն):
• Դեռևս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող և ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում բավարար պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը:
• Առկա թերի օրենքները, ինչպես նաև անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ
Արձանագրված դրական զարգացումները
• Նախարարության կողմից մշակվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 26.12.2013թ. N1511-Ն որոշմամբ:
• Զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
• Սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով նախարարության կողմից Երևանում և մարզերում կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ՝ շահագրգիռ թիրախ խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Հայաստանում գործող սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:
Ապրիլի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով հերթական դատավարությունը:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով, կամ առանց այդ, դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Դատավարությունն ընդհատվեց Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար: Շուրջ 1 ժամ քննարկելուց հետո, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց:
Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը կասկածի տակ դրեց դատավոր Արշակ Վարդանյանի անկողմնակալ լինելու հանգամանքը, ըստ նրա, իր պաշտպանյալն այս գործում նույն մեղքի բաժինն ունի, ինչ մյուսները, նա ասաց թե՝ պատիժն էլ հետևաբար պետք է նույնը լինի:
Դատարան ներկայացած հանրային պաշտպան Աննա Ջուվանովան ևս հանդես եկավ իր պաշտպանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Նա նշեց, որ իր պաշտպանյալներն արդեն 1 տարի և 7 ամիս է գտնվում են կալանավայրում և փաստացի պատիժ կրողի կարգավիճակում են, այն դեպքում, երբ հարցված վկաներից և ոչ մեկը նրանց չի ճանաչում:
Մեղադրանքը պաշտպանող Կարեն Հովհաննիսյանը դեմ էր այդ միջնորդությանը: Ըստ նրա, ազատության մեջ գտնվելու դեպքում, նրանք կարող են խառնվել գործի ընթացքին և ամեն ինչ շրջել ի օգուտ իրենց:
Պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ այդ երկուսի գործը եզակի է, առանձնահատուկ է նրանց կալանավորումը և անխղճություն է կատարվել՝ այդ երկուսին կալանել նպատակահարմարությունից ելնելով:
Ներկայացած երկու վկաներին լսելուց հետո, դատարանը որոշեց մտնել խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների միջնորդությունների հետ կապված որոշումներ կայացնելու համար:
Հերթական նիստը նշանակվեց ապրիլի 17-ին, և որոշվեց ծանուցել այն վկաներին, որոնք դեռևս չեն ներկայացել դատարան:
Հ.Գ հետաքրքիր է, որ դատավարության ողջ ընթացքում պարոն Խաչիկյանը զբաղված էր ընթերցանությամբ: Կարծես թե, նրան չէին հետաքրքրում ոչ դատավարությունը, ոչ էլ ներկա գտնվող մարդիկ:
Մարիանա Պետրոսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել ու փոփոխել է Երևանի Արամի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Մասնավորապես, վերադաս դատարանը՝ մասնակի բավարարելով մեղադրող Հարություն Հարությունյանի բողոքը, խստացրել է անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն, գործով ամբաստանյալ Գագիկ Պապոյանի պատիժը՝ սահմանելով պատիժ՝ 11 տարվա ազատազրկման տեսքով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նշանակած 9 տարվա ազատազրկման փոխարեն:
Մեղադրողն իր մեղադրական ճառում, ինչպես նաև վերաքննիչ բողոքում, միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Գագիկ Պապոյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ անպայման բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան:
Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ՝ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:
Իսկ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը, ըստ մեղադրանքի, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա, միասնական դիտավորությամբ՝ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի 2013 թ. զեկույցը Գյուղնախարարության գործունեության վերաբերյալ։
Ոլորտում առկա հետևյալ թերություններն ու խնդիրները՝
— Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ:
— Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:
— Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:
— Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից:
— Բավարար քանակի սպանդանոցներ չեն հիմնվել անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը:
— Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ:
Զեկույցում արձանագրված՝ ոլորտի դրական զարգացումները,
— ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստուգում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանային և 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մասին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններով իրականացվել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ և կազմվել է իրացումը կասեցնելու վերաբերյալ 360 արձանագրություն:
— 2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյուղացիական տնտեսությունների չափերը մեծացնելու և գյուղատնտեսության և գյուղի սպասարկող ենթակառուցվածքների ձևավորումը արագացնելու ուղղությամբ:
— Օրենսդրական դաշտի կարգավորման և բարելավման համար Նախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ է ներկայացրել:
— 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածր գներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:
Հիշեցնում ենք, որ մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.