23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է 2013թ. զեկույցը՝ արձանագրելով ոստիկանության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
— Չնայած եղել են բազմաթիվ բողոքներ, որ ոստիկանները ցուցմունքներ և այլ տեղեկություններ ստանալու նպատակով անձանց ենթարկել են բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի, Ոստիկանությունն արձանագրել է միայն 4 այդպիսի դեպք:
— Ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ արձանագրված բռնության 363դեպքերից ընդամենը 3,4% -ի դեպքում է հարուցվել քրեական գործ, ինչը վկայում է, որ գործերը քննվել են մակերեսորեն (օրինակ՝ չեն իրականացվել բոլոր հնարավոր քննչական գործողությունները՝ հարցաքննություններ, առերեսումներ և այլն):
— Փակ շուկայի ապօրինի շինարարության դեպքով Ոստիկանությունը դրսևորել է անգործություն՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Արդյունքում՝ այդ պատմամշակութային հուշարձանին հասցվեց անդառնալի վնաս:
— Բազմաթիվ անձանց, այդ թվում անչափահասների, «հրավիրել» են Ոստիկանության բաժին և պահել այնտեղ իրենց կամքին հակառակ, չնայած նման իրավասություն Ոստիկանությունը չունի:
— Ոստիկանությունը առանձին դեպքերում հավաքների մասնակիցների նկատմամբ դրսևորել է անհանդուրժողականություն և ոչ իրավաչափորեն ցրել հավաքը՝ խախտելով այդ մարդկանց խաղաղ հավաքի իրավունքը (Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ):
— Կոմայգում չեն իրականացվել անհրաժեշտ ստուգումներ, օպերատիվ այլ միջոցառումներ, ինչի հետևանքով մանկական զբոսայգում չեն վերացել մարմնավաճառությունը և հասարակական վայրերում խուլիգանություն համարվող սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը:
— Ոստիկանության ծառայողները, հավաքը ցրելու ընթացքում, որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ՝ քաշքշել և հարվածել են մասնակիցներին՝ նույնիսկ դիմադրության բացակայության դեպքում:
— Առկա են եղել բողոքներ այն մասին, որ Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձանց ուշ են գրանցել կամ, ընդհանրապես, չեն գրանցել հաշվառման մատյաններում: Արդյունքում՝ անձինք Ոստիկանության բաժնում պահվել են ավելի երկար, քան պահանջում է օրենքը, ինչպես նաև անտեղյակ են եղել իրենց կարգավիճակի մասին (կասկածյալ, վկա և այլն):
— Գրանցվել են մի շարք դեպքեր, օրինակ՝ հավաքների ընթացքում, երբ ոստիկանության աշխատակիցները, գտնվելով ծառայության մեջ, եղել են քաղաքացիական հագուստով: Այնինչ, ըստ օրենքի պահանջների՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի ճանաչելի լինեն անձանց համար:
— Մի շարք դեպքերում Ոստիկանության ծառայողները անհարկի ձգձգել են քննչական գործողությունների իրականացումը, ինչպես օրինակ, առանց հիմքի երկարատև հարցաքննել են քաղաքացիներին:
— Գրանցվել է 1399 դեպք, երբ Ոստիկանության աշխատակիցները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման 10-օրյա ժամկետը:
— Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ազդանշանային լուսացույց է տեղադրվել ընդամենը մեկ խաչմերուկում, ինչի հետևանքով այդ մարդիկ զրկվել են ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:
— Առանձին դեպքերում ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրող արագաչափ սարքավորումները տեղադրվել և գործել են առանց նախազգուշացնող ցուցանակների:
Արձանագրված դրական զարգացումները
— Ոստիկանության կողմից սպասարկվող տարբեր վարչական տարածքներում կազմակերպվում և անցկացվում են նպատակային կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ ստուգայցեր և շրջագայություններ հավանական քրեածին վայրեր, այգիներ, պուրակներ, ժամանցի ու մարդաշատ այլ վայրեր:
— Էապես բարելավվել է Ոստիկանության կողմից անձանց դիմում-բողոքների, ինչպես նաև մամուլում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրումը:
— Փախստականի կարգավիճակ ստացած անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
— ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում շարունակվելու են
տեղադրվել տեսախցիկներ:
— 2013 թվականի ընթացքում Ոստիկանության ներքին անվտանգության վարչության իրականացրած քննությունների արդյունքում 141 օրինախախտ ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության:
— — ՀՀ ոստիկանության կողմից 2013 թ. ընթացքում իրականացվել է «Թափառաշրջիկ և մուրացիկ 2013» միջոցառումը, որի ընթացքում հայտնաբերվել են մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող 61 անչափահաս, որոնց մի մասի և ծնողների հետ իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ, իսկ մյուս մասը, որոնց հետ երկարատև սոցիալական և այլ ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն է առաջացել, ուղղորդվել են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն:
Դատապարտյալ Ավետիս Գասպարյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալի հաղորդման` թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով 2012 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության մարզային վարչություն բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցների կողմից ինքը ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի ու բռնության ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման մեջ իր ընկեր Ա. Մ.-ին մերկացնող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:
Թերթի տեղեկացմամբ, երեկ ավարտվել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրգործի հետաքննությունը՝ կապված անցյալ տարվա հունիսին Մոսկվայում նրա վարած «Կամազ» բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետ, որի հետևանքով 18 մարդ մահացել էր:
Հարությունյանի մեղադրական գործով հետաքննությունը ուղարկվել է դատախազին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը ինչպես հարկն է չէր սպասարկվում, ինչ հետևանքով էլ արգելակներն արդյունավետ չեն գործել: Հարությունյանը, ինչպես հետաքննություն է նշում, պետք է տեղյակ լիներ այդ մասին: Այժմ վարորդին սպասվում է մինչև 7 տարի ազատազրկում:
Հայկական ժամանակ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանի կողմից Ք. Մ.-ից և վերջինիս ամուսնուց` Կ. Ե.-ից, կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում հանդիպելով պարտապան Կ. Ե.-ին և վերջինիս կնոջը` Ք. Մ.-ին, նրանցից տեղեկանալով, որ իր կատարողական գործողությունների արդյունքում «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում արգելանք է դրվել պարտապան Կ. Ե.-ի՝ նշված բանկում ունեցած հաշվեհամարի վրա, վերջիններիս հայտնել է, որ դիմելով ակնհայտ ապօրինի գործողության կարող է կարճ ժամանակով հանել Կ. Ե.-ի հաշվին դրված արգելանքը՝ հնարավորություն տալով պարտապանին կանխիկ ստանալ հաշվեհամարում եղած ողջ գումարը, որի դիմաց ամուսիններից պահանջել է կաշառք:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Այսօր առավոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին:
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս ձեռնարկված միջոցառումները, պարզաբանել է նախաքննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել է նրանց հարցերին:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, մինչ Հ. Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում: ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյան ավանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է սույն դեպքի վեաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ցանկացած փաստ, հանգամանք, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի թե գաղտնիությունը, թե անվտանգությունը, ՀՀ քրեաական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով:
Գևորգ Կոստանյանը բնակչությանը նաև բացատրել է, որ միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով, վերջիններս ոչ միայն չեն օգնում նախաքնությանը, այլ ճիշտ հակառակը, առիթ են հանդիսանում, որպեսզի նախաքննական մարմնի աշխատանքը դառնա քաղաքական շահարկումների առարկա, դրանից բխող հետևանքներով: ՀՀ գլխավոր դատախազը բնակիչներին տեղեկացրել է, որ նման գործողությունները առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն, և կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Բժշկական համալսարանի ռեկտոր պարոն Նարիմանովը դատական վճիռը չկատարելու նոր մարտավարություն է ընտրել: Օգտվելով դատական վճռի մեջ տեղ գտած անճշտությունից, այն է՝ հայցվոր Արմեն Մանուկյանին վերականգնել իր նախկին աշխատանքում` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (Համալսարանի) ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնում (իրականում պետք է լիներ` ամբիոնի վարիչի պաշտոնակատարի), նա 2014թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության պահանջին ի պատասխան դատարանից խնդրել է պարզաբանել այդ վրիպակը:
Այս հարցը հնարածին է և ուղղված է դատական վճռի կատարումից խուսափելուն: Փորձեմ հիմնավորել.
1) Ի՞նչն էր խանգարում Բժշկական համալսարանի ռեկտորին 6.11.2013թ.-ին ուժի մեջ մտած դատական վճիռը պարզաբանելու նպատակով անմիջապես դիմել դատարան: Բժշկական համալսարանի իրավաբանը դիմել է ԴԱՀԿ ծառայություն միայն 5 ամիս անց, ի պատասխան այդ ծառայությանն ուղղված իմ դիմումի:
2) Եթե ես չդիմեի ԴԱՀԿ ծառայություն, ե՞րբ էր պարոն Նարիմանովը պատրաստվում կատարել դատական վճիռը:
3) Շատ զարմանալի է դատական վճռում տեղ գտած սխալի կարևորումը, քանի որ ես պահանջել եմ նախկին աշխատանքում վերականգնումը, այլ ոչ թե ամբիոնի վարիչի պաշտոնը, և այս հարցը ոչ մի անգամ չի արծարծվել ռեկտորի հետ ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում:
4) Այնուամենայնիվ, եթե պարոն Նարիմանովն այդքան կարևորում է այդ վրիպակի առկայությունը, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ինձ որևէ ամբիոնի վարիչի պաշտոն առաջարկելու փաստը, չէ՞ որ դրա մասին ոչ մի խոսք չկար դատական վճռի մեջ:
Հրապարակ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության` 3, խուլիգանության` 2, կողոպուտի և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորս լսեցինք սահմանադրական դատարանի որոշումը:
Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել:
Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:
Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:
Վստահ եմ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում:
Հուսով եմ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.