23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինքս մինչև հիմա չեմ հասկանում Կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր բնույթ ունի, թե կամավոր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Ինքս լինելով մասնագիտությամբ իրավաբան, և այն 40 իրավաբանները ,որոնք աշխատում են մեր գրասենյակում, չենք կարողանում հասկանալ ինչպես մեկնել ՍԴ-ի եզրափակիչ մասի 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությունը: Դժվար է հասկանալ այդ գլուխկոտրուկը: Լավ կլիներ,որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանության կարիք չունենային»,-նկատեց օմբուդսմենը:
Կարեն Անդրեասյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնին. «Ես նման հարցերի չեմ պատասխանում, քանի որ սա քաղաքական գործիչների խնդիրն է»:
Երբ հորդորեցին պատասխանել` որպես քաղաքացի, նա ասաց, որ որպես քաղաքացի կպատասխանի երեք տարի հետո, երբ այս պաշտոնը չի զբաղեցնի այլևս:
Օմբուդսմենը շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին` կատարած աշխատանքների համար, և հույս հայտնեց, որ ով էլ լինի վարչապետ, կենտրոնացած կլինի մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Մարիանա Պետրոսյան
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործով մեղադրյալ Ա. Ք.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկից գողություն կատարելու կասկածանքով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծեծել են` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Հիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում:
Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացու:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական կեղծիքի զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Գեղամ Առաքելյանը և Ասատուր Խոդեդանյանը, 2013թ. հոկտեմբերի 23-ին ընդգրկված լինելով բաժնի օպերատիվ խմբում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգի հիման վրա ժամը 22.45-ին մեկնել են Գեղանիստ գյուղ, որտեղ Արտակ Գրիգորյանից տեղեկացել են նույն օրը` ժամը 17-ից մինչև ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս տնից ապօրինի մուտք գործելու եղանակով, զգալի չափերով, գույքի գաղտնի հափշտակություն կատարվելու մասին: Ոստիկանության աշխատակիցներն օգտվելով Արտակ Գրիգորյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդում ներկայացնելուց հրաժարվելու հանգամանքից` չեն կատարել իրենց պարտականությունները, որի արդյունքում` սահմանված կարգով չեն գրանցել հանցագործության մասին հաղորդումը, հայտնաբերված հանցագործության մասին չեն հայտնել քննիչին, միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայր փորձագետ հրավիրելու, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու և պահպանելու ուղղությամբ, այլ հանցագործության դեպքը թաքցնելու ուղղակի դիտավորությամբ կեղծել` ուղղորդել են Արտակ Գրիգորյանին և նրա ընտանիքի անդամներին իրականությանը չհամապատասխանող բացատրություններ տալ այն մասին, թե, իբր, վերջինիս տնից գողություն չի կատարվել և կատարված ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Օպերլիազորներն առանց մասնագետի մասնակցության կատարել են դեպքի վայրի զննություն և կազմել արձանագրություն, որի մեջ մտցրել են կեղծ տվյալներ այն մասին, թե, իբր, տան գույքը տեղաշարժված չի եղել, բոլոր իրերը գտնվել են իրենց տեղում: Դրանից հետո Գեղամ Առաքելյանը կազմել է կեղծ եզրակացություն այն մասին, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության օպերլիազորներ Գեղամ Առաքելյանին և Ասատուր Խոդեդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:
Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:
Այս առիթով Պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին:
Օմբուդսմենի քննադատություններին Քաղաքապետարանն արձագանքել է ծավալուն, բայց ոչ հիմնավոր: Ահա, թե ինչու:
1. Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երևանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետև օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի և այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն էր: Այսինքն, եթե Քաղաքապետարանը շահագրգռված լինի, որ ինքնակամ շինարարությունն օրինականացնելիս երկակի ստանդարտները վերանան, ապա կարող է այս հարցը լուծել:
2. Մենք պնդում ենք, որ Երևանի մանկապարտեզներում խմբերը գերբեռնված են և շատ երեխաներ հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալ: Խնդիրն առաջացել է նաև այն պատճառով, որ նախկինում մանկապարտեզների շատ շենքեր վարձով են տրվել և օգտագործվում են այլ նպատակներով: Ասում ենք, պետք է դադարեցնել նման վարձակալությունները և նորերը չկնքել, որ երեխաները մանկապարտեզ ունենան: Ընդունելով, որ խնդիրն, ըստ էության, ճիշտ ենք բարձրացնում, Քաղաքապետարանը միայն մի հակափաստարկ է ներկայացնում, որ այլ երկրներում էլ մանկապարտեզներում տեղերի խնդիր կա:
3. Քաղաքապետարանը մեզ հակադարձելիս վստահ պնդում է. «մայրաքաղաքում ապօրինի շինարարությունը կանխելու համար քաղաքապետարանը բոլոր օբյեկտների նկատմամբ ձեռնարկել և ձեռնարկում է օրենսդրությամբ իրեն վերապահված միջոցները՝ առանց որևէ բացառության»: Միայն Փակ շուկան բավարար է հերքելու այս պնդումը, բայց մենք մինչև քննադատելն ունեցել ենք նաև այլ օրինակներ:
4. Քաղաքապետարանին քննադատում ենք, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելուց առաջ հանրային քննարկում չարեցին: Պատասխանում են, որ օրենքով հատուկ պահանջ չկար: Չէ՞ որ քաղաքապետարանին ոչինչ չէր արգելում խորհրդակցել հանրության և այլ շահագրգիռ կառույցների հետ, նոր նման ցավոտ հարցով որոշում կայացնել: Մեզ հրապարակայնորեն պատասխանում են, որ հիմա արդեն քննարկում ենք ու ստեղծել ենք հանձնաժողով: Այո, գործընթացը հիմա շատ ավելի ճիշտ է կազմակերպված, բայց կարելի էր ի սկզբանե այսպես սկսել ու չունենալ քաղաքացիական ընդվզումներ:
5. Ասում ենք, որ Երևան քաղաքի կենտրոնում և ծայրամասերում ասֆալտապատումը հավասարաչափ չի արվում և ոչ կենտրոնական շատ փողոցներ մնացել են անբարեկարգ: Պատասխանում են, որ մեր պնդումները մասնագիտական չեն, սակայն մեզ ահազանգած բազմաթիվ համաքաղաքացիներ ականատեսն են եղել մեր այդ պնդմանը: Կենտրոնական ու երևացող ճանապարհները նույնիսկ մի քանի անգամ են բարեկարգվել, իսկ այն, ինչ աչքից հեռու է, հաճախ զերծ է մնացել Քաղաքապետարանի ուշադրությունից:
6. Պնդում ենք, որ Երևանի շինություններն ու տրանսպորտն անմատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Ասում են, տասնամյակների խնդիր է, նոր չի առաջացել: Լիովին համաձայն ենք: Ավելին՝ նշել ենք, որ դրական որոշակի զարգացումներ կան այս ուղղությամբ: Ըստ Քաղաքապետարանի, եթե մենք ընդունում ենք, որ խնդիրը հին է, ու որ դրական որոշ քայլեր արվել են, այլևս իրավունք չունենք պնդել, որ տրանսպորտն ընդհանրապես անմատչելի է հաշմանդամություն ունեցողների համար, որ մայրաքաղաքում կառուցվել են թվով 293 թեքահարթակներ, սակայն դրանց թեքության աստիճանը և կիրառելիությունը հասանելի չէ անվասայլակից օգտվող անձանց համար՝ առանց այլ անձի միջամտության: Այսպիսով, ակնհայտ է, որ ճիշտ ենք, որ այս ուղղությամբ գործ արվել է, բայց քիչ ու որոշ դեպքերում՝ սխալներով:
7. Վերջապես Կոմայգու վերաբերյալ. Երևանի քաղաքապետարանը տարակուսում է, որ Կոմայգում այլասերվածության խնդրի համար նաև իրենց ենք մեղադրում: Պետք չէ տարակուսել, քանի որ Քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում այգիների բարեկարգումը, լուսավորումը և ցանկապատումը: Այսինքն, հանրային զբոսայգում գիշերային ժամերին սեռական հարաբերությունները, պոռնկությունը և թմրամիջոցներ օգտագործելը հեշտությամբ կարելի էր կանխել այգին լուսավորելու, ցանկապատելու, տեսանկարելու եղանակներով: Այլ եղանակները ոստիկանության գործն են, բայց վերը նշված կանխարգելիչ գործողությունները կարող էր անել միայն և միայն Երևանի քաղաքապետարանը:
Իսկապես Երևանը շատ դրական զարգացումներ ունի և մեր քաղաքում լավը շատացել է: Այդուհանդերձ, եղած թերացումները մատնանշելը մեր գործն է, իսկ դրանք շտկելը՝ քաղաքապետարանինը: Մենք մեր գործն անում ենք անկախ գնահատականներից և «հնչեղությունից»: Նույնն ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանից և այլ գերատեսչություններից:
ՄԻՊ գրասենյակ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Քաղաքացի Լ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարող Արա Ասատրյանն ուշացումով է արգելանք դրել պարտապան Ս. Ա.-ի գույքի վրա, որից օգտվելով պարտապանի հարազատները նվիրատվության պայմանագրով արգելանքի ենթակա գույքն օտարել են:
Բացի այդ, Լ. Հ.-ն հարկադիր կատարողին մեղադրել է իրեն խաբելու և բռնագանձման ենթակա գումարների անհետացման մեջ:
Կատարվում է նախաքննություն:
Ապրիլի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ և մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների և դեռևս չպարզված ուղևորների հետ միասին, դիմել է փախուստի:
Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի 4 և «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճ` հայտարարելով, որ 7.62 մմ տրամաչափի 4 պարկուճներն իր կողմից են արձակվել, իսկ «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճները` Աշոտ Ա.-ի կողմից:
Նույն օրը, ժամը17.00-ին, Անդրանիկ Խ.-ից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ կատարվածից հետո գտնվելով հոգեկան ծանր վիճակում` դեպքի մասին անմիջապես ոստիկանություն չի դիմել:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները` ապրիլի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի մի բնակարանից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Աշոտ Ա.-ին բերման են ենթարկվել քրեական հետախուզության գլխավոր վարչության:
Նույն օրը ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողները նույն գործի շրջանակներում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել Գետահովիտ գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Յուրիկ Մ.-ի տանը, որի տանիքի մուտքից, ստվարաթղթե արկղի միջից, հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, նույն օրը, նույն միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել նաև նույն գյուղի բնակիչներ, 1972 թ. ծված Արտակ Ղ.-ի, 1964 թ. ծնված Մասիս Ա.-ի և 1979 թ. ծնված Վահագն Ա.-ի տներում:
Արտակ Ղ.-ի տնից հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, «Բայկալ» տիպի հրացան և 16 մմ տրամաչափի 8 փամփուշտ, Մասիս Ա.-ի տնից` «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրազեն, լուսացրող հրթիռանետ ատրճանակ և փաթաթված վիճակում կրակատար քուղ, իսկ Վահագն Ա.-ի տան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է էլեկտրապարպիչ /էլեկտրաշոկ/ և ռետինե մահակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը՝ համապատասխանաբար Նելսոն Զաքարյանը, Համլետ Խլղաթյանն ու Լյովա Սարուխանյանը 2014 թվականի մարտի 28-ից ազատել են զբաղեցրած պաշտոննները՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.