23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը դեռևս 2014 փետրվարին գրել էր, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել, քանի որ շուտով կդադարի գործել նաև «Էրեբունի» ՔԿՀ-ն: ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ
Ղլեչյանը, սովորության համաձայն, հերքել էր տեղեկությունը՝ ասելով, թե նման բան չկա:
Սակայն երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էրեբունի» ՔԿՀ-ն փակվեց և բոլոր դատապարտյալները տեղափոխվեցին Սևանի քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանի կողմից հետիոտն Սուսաննա Բարսեղյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 14:40 սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով դեպի Սասունցի Դավթի հրապարակ երթևեկելիս նույն փողոցի թիվ 76 շենքի շրջակայքում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջները, Ա. Գևորգյանը, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վրաերթը կանխելու նպատակով ժամանակին չի արգելակել, չի դանդաղեցրել իր վարած ավտոմեքենայի ընթացքը, այն լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն չի տվել փողոցը անցնող հետիոտն Սուսաննա Բարսեղյանին դուրս գալ վտանգավոր գոտուց, դրանով իսկ ինքն իրեն զրկել է բախումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, արդյունքում` ավտոմեքենայի առջևի աջ մասով բախվել է Ս. Բարսեղյանին, ենթարկել վրաերթի` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս:
ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության` 10, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝
Արդարադատության առաջին դասի խորհրդական Միհրան Վարդգեսի Մինասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Հայեցակարգն՝ այստեղ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության անցկացրած ծառայողական քննության արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանը ներկա չի եղել մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպին, ուստի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ապրիլի 7-ի հրամանը՝ Թամարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հանվել է:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացու:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության` 4, խուլիգանության` 2, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 1, մարմնական վնասվածք հասցնելու 5 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013թ. մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում գրավոր բացատրություն է տվել նախորդ օրն իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որն էլ արձանագրվել է քննություն կատարող քննիչի կողմից, սակայն նախաքննության ընթացքում պարզել է, որ իրենից բացատրություն վերցնելու վերաբերյալ հիշյալ արձանագրությունն ու իր ստորագրությունները կեղծվել են:
Կատարվում է նախաքննություն:
Ապրիլի 4-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 161-րդ հոդվածով և 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Արդարադատության խորհուրդը որոշել է.
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել։
2. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել։ Այս մասին տեղեկանում են ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը, դրամանենգության 4 դեպքից` 2-ը, կողոպուտի, կաշառակերության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 3 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.