23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժիններ, որտեղ Լոռու մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը և օպերլիազորները ստիպել են իրեն խոստովանել Լոռու մարզի դպրոցներից մեկից գողության կատարումը, հակառակ դեպքում` սպառնացել են սպանել կամ անհիմն մեղադրել որևէ անձի սպանության փորձ կատարելու մեջ և դատապարտել:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր տեղի ունեցավ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և իր համախոհների հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին 10 վկաներ:
Վկա Գրիգոր Գալստյանը, որն այլ գործով կալանավոր է, նշեց, որ մայրը բազմազավակության թոշակ էր ստանում, սակայն շատ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չի բնակվում: Վկայի խոսքերով՝ մայրը ոչ մեկին չի լիազորագրել իր թոշակը ստանալու համար:
Վկա Թամարա Կարապետյանը, որը ծեր կին էր և ուներ հիշողության հետ խնդիրներ, նշեց, որ իր հարևանուհին՝ Էմմա Գրիգորյանը ևս այստեղ չի բնակվում, սակայն պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց վկայի նախնական ցուցմունքը, որտեղ ձեռագիր գրված էր, որ Էմմա Գրիգորյանը մահացել է: Վկան ժխտեց այդ փաստը՝ նշելով, որ ոչ մի ցուցմունք չի տվել և փաստաթուղթ չի ստորագրել:
Հարցված վկաների մեծ մասը ևս փաստեց, որ նրանց հարազատներն արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում են արտասահմանում, և բացառեցին նրանց կողմից թոշակ ստանալու փաստը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 30-ը:
Մարիանա Պետրոսյան
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի նոր հայցով 1-ին դատական նիստը:
Ձեռնարկատերը պահանջում է հարուցել քրեական գործ՝ ընդդեմ «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանի, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (ակնհայտ սուտ մատնություն):
Տեր-Առաքելյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը, դատարանին ներկայացրեց բողոքը, ըստ որի՝ պահանջում էր համապատասխան անձանց սուտ մատնության համար ենթարկել քրեական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի տնօրեն Վարդան Աթայանը մեղադրել էր «Հին էրիվան»-ի սեփականատիրոջը, պնդելով, որ վերջինս կեղծել է բանկի կնիքը և ստորագրությունը՝ ցանկանալով խաբեությամբ տիրանալ խոշոր չափերի գումարների: Այնուհետև Մանվել Տեր-Առաքելյանն ապացուցել էր, որ կնիքը կեղծված չէ:
Հայկ Ալումյանը մի կարևոր համգամանք նշեց. իրավական մարմինը պարզել է, որ կնիքը կեղծված չէ և միևնույն ժամանակ քրեական պատասխանատվության չի ենթարկել՝ սուտ մեղադրանքներ ներկայացնելու համար:
Սակայն մեղադրող դատախազ Հայկ Էրամջյանը նշեց, որ չի կարող փաստաբանի միջնորդությունն իրավական ուժ ունենալ, քանի դեռ Վարդան Աթայանին սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկելու նախազգուշացում չի արվել:
Ի դեպ, Մանվել Տեր-Առաքելյանը բազմիցս դիմել է դատարան՝ իր ոտնահարված հեղինակությունը վերականգնելու հույսով, սակայն նրա բողոքը մերժվել է ՝ պատճառաբանվելով, որ սուտ մատնությունը հանցագործության մասին հաղորդում չէ:
Մեղադրողի խոսքով՝ բանկը առաջնորդվել է իր շահերի պաշտպանությամբ:
Մանվել Տեր-Առաքելյանը նշեց, որ իր հեղինակությունը արդեն 2011-ից ոտնահարված է, ըստ նրա, եթե ամեն բան օրինական լիներ, բանկի կողմից իր հասցեին չէին հնչի ահաբեկումներ:
«Որպես գործարարի՝ ոտնահարվում են իմ հեղինակությունը: Հրահրում են դուրս գալ «տղայական» խոսակցության»,-հավելեց Մանվել Տեր-Առաքելյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 7-ին:
Մարիանա Պետրոսյան
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 33-ը, խուլիգանության` 3, խարդախության` 4, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 3 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանի կողմից քաղաքացի Գևորգ Մնջոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 8-ին` ժամը 18:45-ի սահմաններում, Կ. Պետրոսյանը Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մնջոյանի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լ. Չ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները, ռետինե մահակով հարվածներ հասցնելով, ծեծի են ենթարկել իրեն, սպառնացել են վնասել զինվորական ծառայության մեջ գտնվող եղբորը և այդ եղանակով ստիպել են իրեն խոստովանել չկատարած հանցանքները:
Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացիներ Մ. Պ.-ի և Զ. Գ.-ի հաղորդումների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիների հաղորդման` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակիցները, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում, իրենց պատկանող տարածքում իրականացրել են վտարման աշխատանքներ, որի ընթացքում հիշյալ տարածքից բռնության գործադրմամբ դուրս են բերել նաև կատարողական թերթում չնշված քաղաքացիներ Մ. Պ.-ին և Զ. Գ.-ին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և էական վնաս` վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:
Ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:
Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների կատարման վերաբերյալ նախագծին: Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ամիսներ առաջ տարբեր ձևաչափերով, նաև հրապարակային կարգով ներկայացրել էր իր մտահոգություններն ու առաջարկությունները իրավասու մարմիններին:
Որպես էական առաջընթաց քայլ՝ արձանագրում ենք, որ Կառավարության նախագծով սահմանվել է Արդարադատության խորհրդի նիստերի դռնբացության ընդհանուր կանոնը, ինչը կարող է որոշակիորեն բարձրացնել այս մարմնի գործունեության թափանցիկությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով: Այս սկզբունքային առաջարկը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար բարձրացվել է տարբեր հարթակներում և, ի վերջո, ներառվել է թե՛ Մարդու իրավունքների ազգային ծրագրում և թե՛ այս օրենքի նախագծում:
Ողջունելի է, որ Արդարադատության նախարարության կողմից նախագծի վերջնական տեքստում փոփոխության են ենթարկվել մի շարք խնդրահարույց դրույթներ, դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառելի է դարձել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, որոնց վերաբերյալ նախատեսված էր բացառություն նախագծի նախորդ տարբերակում: Բարեփոխվել է դատավորների գործունեության գնահատման կարգը, դատական ակտերի կայունության ցուցանիշը հանվել է գնահատման չափանիշների ցանկից, բարելավվել է դատավորների կողմից գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը:
Այս բոլոր դրական փոփոխությունների հետ մեկտեղ Պաշտպանն ունի որոշակի մտահոգություններ դատավորների գործունեության գնահատման արդյունքները՝ որպես դատավորի լիազորությունների դադարեցման հիմք, կիրառելու գործնական վտանգների և դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության առանձին հիմքերի կիրառման վերաբերյալ: Այս ուղղությամբ ևս Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Նախագծի հեղինակների հետ:
ՄԻՊ գրասենյակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.