23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլի 21-ին ՌԴ Տյումեն քաղաքում, սեփական բնակարանում, դաժանաբար սպանվել է հայազգի Նունե Սարգսյանը: Իր ծննդյան 26-րդ տարեդարձի օրը նա դանակի 40 հարված է ստացել: Ընդամենը երեք օրում Տյումենի ոստիկանության քննիչները բացահայտել են սպանությունը. պարզվել է, որ երիտասարդ կնոջը սպանել է պիցցայի առաքիչը, ով առաքումից հետո վերադարձել է բնակարան’ իբր գումարի հետ կապված թյուրիմացությունը պարզելու: Մարդասպանը նացիստի մռութով 22-ամյա մի ռուս երիտասարդ է, և դժվար է հավատալ քննության ներկայացրած պաշտոնական վարկածին, ըստ որի՝ սպանությունն իրականացվել է թալանի նպատակով:
Բնակարանի վրա ավազակային հարձակում (այն էլ’ չպլանավորված) կատարած անձը, ըստ տրամաբանության, պետք է որ ձգտեր հնարավորինս արագ ավարտել իր արյունոտ գործը և հեռանալ, այլ ոչ թե եզակի գեղեցկության տեր կնոջը (ըստ լուսանկարների’ Նունեն իսկապես բացառիկ գեղեցիկ կին էր) դանակի քառասուն հարված հասցներ: Ինքնին ենթադրելի է, որ ռուս իրավապահների կողմից կարվի ամեն բան’ այս սահմռկեցուցիչ սպանությանն անցանկալի հնչեղություն չհաղորդելու և որպես սովորական ավազակային հարձակում ներկայացնելու համար: Առավել ևս, որ այդ հարցում նրանք բացարձակապես ոչ մի խոչընդոտ չեն ունենա: Ով պետք է ռուսներից բացատրություն պահանջի, և կամ՝ ով է խորամուխ լինելու, որ դեռ պարզի’ արդյոք այդ ռուս տականքը նացիստ էր, սեռական մոլագար, թե շարքային ավազակ:
Ժողովուրդ
Այս տարվա հունվարի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Նոր Խարբերդում, Երևան-Արտաշատ խճուղուն կից «Լիլի» հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչություն:
Հիշեցնենք դեպքը:
Դեպքից վեց տարի է անցել, բայց ժամանակը չէր բուժում վերքերը: Վրեժ Հովհաննիսյանի ազգականներն այս ամբողջ ընթացում չէին էլ թաքցրել վրեժ լուծելու իրենց մտադրությունը: Քննությանը հայտնի է, մասնավորապես, որ ասվել էր այսպիսի խոսք. «Նրանք մեր լավին են տարել, մենք էլ նրանց լավին ենք տանելու»: Նկատի էին ունեցել հենց Գրիգոր Խաչատրյանին, որը ոչ միայն հեղինակություն ու հարգանք էր վայելում Այնթապում, այլև պարբերաբար օգնություն էր ցույց տվել «Արչո» մականվամբ Վրեժ Հովհաննիսյանի սպանության համար դատապարտված Կարապետ Խաչատրյանին ու նրա ընտանիքին:
Այս ընթացքում, սակայն, ձեռք բերվեցին նոր տվյալներ, ի հայտ եկան նոր կասկածյալներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ, 1970 թվականին ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Հարություն Ասատրյանը և Էջմիածնի բնակիչ, 1983 թվականին ծնված Արթուր Հակոբյանը: Միջոցառումներով պարզվեց, որ Գրիգոր Խաչատրյանի սպանության օրը, հունվարի 29-ին, Հարությունը Բագրատաշենի անցակետով հատել էր Հայաստանի սահմանը ժամը 20.59-ին: Արթուր Հակոբյանը նույն տեղով սահմանը հատել էր փետրվարի 1-ին, ժամը 19.59-ին: Հանրապետությունից հեռանալու հանգամանքն ավելի խորացրեց կասկածները: Պարզվեց նաև, որ սպանությանը նախորդող օրերին Արթուր Հակոբյանը հանդիպել է «Արչոյի» եղբայր Կամո Հովհաննիսյանին:
Արթուր Հակոբյանն ու Հարություն Ասատրյանը որոշ ժամանակ անց վերադառնում են Հայաստան ու նույն պահից ընկնում ոստիկանների օպերատիվ հսկողության տակ: Իսկ հանգուցալուծումը սկսվում է ապրիլի 25-ին:
Արթուր Հակոբյանը «Արչոյի» եղբայր Կամոյին հանդիպելիս նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան վճար` սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար: Հետո Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանն ու Հայկ Ասատրյանը, վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով մի քանի օր շարունակ դարանակալում են նախ Խաչատրյանի տան, ապա նաև հանդիսությունների սրահի մոտ` ճշտում են Խաչատրյանի տեղաշարժը և ծրագրում անելիքը:
Քննչական փորձարարության ընթացքում Արթուր Հակոբյանն ու Հարություն Ասատրյանը մանրամասն ներկայացրին հունվարի 29-ին կատարվածը: Նույն մեքենայով գալիս են Այնթապ: Հայկ Ասատրյանը մեքենան կայանում է հարսանյաց սրահից քիչ հեռու և մնում մեքենայում: Հարություն Ասատրյանն ու Արթուր Հակոբյանը մոտենում են սրահին, դարանակալում ու սպասում՛: Համոզվելով, որ Գրիգոր Խաչատրյանը մնացել է մենակ, մտնում են նրա աշխատասենյակ, որտեղ էլ Հարություն Ասատրյանը, իր մոտ եղած ատրճանակով, կրակոցներ է արձակում Խաչատրյանի ուղղությամբ, ինչից հետո դիմում են փախուստի:
Նաև ձեռնարկվում են միջոցներ վենդետայի հետագա դրսևորումները կանխելու ուղղությամբ:
Այսօր Երևանում ավտոտնակների, կրպակների և այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների: Պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, և մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երևանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով:
Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի հիման վրա Երևանի վարչական շրջաններում տրվում են հողամասեր, ինչպես նաև շենքերի ու շինությունների կառուցման թույլտվություն: Երևանում, սակայն, կան այնպիսի վարչական շրջաններ, որոնց համար դեռևս չկան քաղաքաշինական գոտիավորման նախագծեր, իսկ այն շրջաններում, որտեղ արդեն իսկ հաստատված սխեմաները գոյություն ունեն, քաղաքապետարանն անհիմն կերպով ձգձգում է սեփականաշնորհման գործընթացը՝ պատճառաբանելով, թե դրանք վերջնական հստակեցման կարիք ունեն: Այնինչ, շատ դեպքերում այս պատճառաբանությունը պարզապես ահիմն է, քանի որ որոշ վարչական շրջանների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են տարիներ առաջ, իսկ Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել դրանք:
Վերջերս Երևանի քաղաքապետարանը նման պատճառաբանությամբ անհիմն կերպով մերժել էր Արաբկիրի բնակչի օրինական դիմումը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Խնդիրն այն էր, որ քաղաքացին դեռևս 2007 թվականին դիմել էր քաղաքապետարան իր կողմից օգտագործվող ավտոտնակի օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանի համապատասխան բաժնից ստացել էր հարկային հաշիվ, վճարել պահանջված գումարը, սակայն ավտոտնակի սեփականաշնորհման գործընթացը մինչ օրս չի կատարվել: Երևանի քաղաքապետարանը սեփականաշնորհման ձգձգումն այս դեպքում պատճառաբանում է Արաբկիր վարչական շրջանի տարածքներում գոտիավորման սխեմաների վերջնական հստակեցման անհրաժեշտությամբ, այնինչ տվյալ տարածքի քաղաքաշինական գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռևս 2007 թվականին:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով շարունակվում է խախտվել բազմաթիվ քաղաքացիների իրավունքը: Այսինքն՝ մարդիկ հաճախ չեն կարողանում սեփականացնել իրենց կողմից օգտագործվող տարածքները և ստիպված են լինում սպասել տարիներ կամ փնտրել քաղաքապետարանի աշխատակցի, ով անհատական լուծում կտա իրենց խնդրին:
ՄԻՊ գրասենյակ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանի և նույն բաժանմունքի տեսուչ Ֆելիքս Մկրտչյանի կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու և Ֆելիքս Մկրտչյանի կողմից խարդախության փորձ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սամվել Հակոբյանը և Ֆելիքս Մկրտչյանը նախապես տեղյակ լինելով անչափահաս Գ. Զ.-ի և 18 տարին լրացած Ջիվան Մարտիրոսյանի կողմից տանը միայնակ լինելու, այդ ընթացքում համբուրվելու մանրամասների մասին, 2014 թվականի հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության բաժին են հրավիրել Ջիվան Մարտիրոսյանին և նրա հորը` Գրիգոր Մարտիրոսյանին, որտեղ հիշյալ ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են, որ անչափահասի հետ վերը նշված գործողություններ կատարելը քրեորեն հետապնդելի արարք է, ուստի դրան ընթացք չտալու համար Գրիգոր Մարտիրոսյանից շորթմամբ պահանջել են խոշոր չափերով` 813.980 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք, hակառակ դեպքում` սպառնացել են իրենց հայտնի դարձած ենթադրաբար կատարված հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստել նյութեր և քրեական հետապնդում իրականացնել: Գրիգոր Մարտիրոսյանը ստիպված համաձայնել է տալ կաշառքի գումարը: Միաժամանակ, Սամվել Հակոբյանը և Ֆելիքս Մկրտչյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, նույն օրը Ջիվան Մարտիրոսյանին ժամը 10:00-ից` ավելի քան 8 ժամ ապօրինի ազատությունից զրկելով, պահել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքում` պահանջված կաշառքի գումարը Գրիգոր Մարտիրոսյանից ստանալուց հետո բաց թողնելու պայմանով, սակայն պարզելով, որ նշված օրը Գրիգոր Մարտիրոսյանը ոչ մի կերպ չի կարողանում կաշառքի գումարը տալ` ժամը 19:00-ի սահմաններում Ջիվան Մարտիրոսյանին ազատ են արձակել:
2014 թվականի փետրվարի 6-ին Ֆելիքս Մկրտչյանը, Սամվել Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ և նախապես կատարած դերաբաշխմամբ, իր աշխատասենյակում Գրիգոր Մարտիրոսյանից անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառքի գումարի մի մասը և հենց տեղում բռնվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում:
Բացի այդ, նախաքննության ընթացաքում հիմնավորվել է նաև, որ Ֆելիքս Մկրտչյանն իր ծանոթ Էվելինա Բաբլոյանից 2013 թվականի հոկտեմբերին օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, չարաշահել է վերջինիս վստահությունը` կաշառք ստանալու պատրվակով փորձել է խաբեությամբ հափշտակել զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել` նույն օրը Գ. Մարտիրոսյանից կաշառք ստանալու համար ձերբակալվելու պատճառով:
Սամվել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ֆելիքս Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում Սամվել Հակոբյանի և Ֆելիքս Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացիներ Վահան Գրիգորյանի և Գևորգ Մկրտչյանի կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) աշխատակից Վիրաբ Առաքելյանին կաշառք տալու, վերջինիս կողմից կաշառք ստանալու և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 25-ին` ժամը 15:45-ի սահմաններում, քաղաքացի Վահան Գրիգորյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, որը նկատել են ՃՈ տեսուչները և կանգնեցրել են նշված ավտոմեքենան:
Վահան Գրիգորյանը տեղում պայմանավորվածություն է ձեռք բերել այդ պահին ծառայություն իրականացնող ՃՈ երկու տեսուչներից մեկի` Վիրաբ Առաքելյանի հետ և նրան անձամբ տվել է կաշառք: Դրանից հետո Վիրաբ Առաքելյանը իր ապօրինի անգործության համար կաշառք ստանալով` առանց սահմանված կարգով խախտումն արձանագրելու վերջինիս թույլատրել է տրանսպորտային միջոցով շարունակել հետագա երթևեկությունը:
Այնուհետև, Վիրաբ Առաքելյանը, ստացած կաշառքը վերադարձնելու նպատակով կրկին կանգնեցրել է Վահան Գրիգորյանի ավտոմեքենան: Վերջինս հայտնել է, որ նրա կաշառք ստանալու փաստը տեսանկարահանել են և այն չհրապարակելու սպառնալիքով ՃՈ տեսուչներից պահանջել 500.000 ՀՀ դրամ:
2014թ. հունվարի 28-ին Վահան Գրիգորյանը և Գևորգ Մկրտչյանն իրենց պահանջած գումարը ոստիկանության աշխատակիցներից ստանալու պահին Էջմիածին քաղաքում բռնվել են ոստիկանության օպերատիվ խմբի կողմից և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
Վահան Գրիգորյանին և Գևորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ՃՈ աշխատակից Վիրաբ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք տալու և շորթում կատարելու մեջ մեղադրվող Վահան Գրիգորյանի և Գևորգ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մինչև հունիսի 30-ը նշանակված են հանրային լսումներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել ավելի հստակ պատկերացում կազմել Սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ երկրում կան սոցիալական, տնտեսական խնդիրներ, սակայն նա համարում է, որ սահմանադրական բարեփոխումները չեն խոչընդոտում նման խնդիրների լուծմանը:
«Երբեք սահմանադրական բարեփոխումները չեն կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք հասարակության առջև ծառացած են: Կան սոցիալական, տնտեսական, իրավական խնդիրներ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում Սահմանադրության թերությունների հետ»,-նշեց Գևորգ Դանիելյանը:
Բանախոսը Սահմանադրության բարեփոխումների մեջ տեսնում է նաև թերացումներ, որոնք,ըստ նրա, խոչնդոտում են իրավական և քաղաքական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:
Գևորգ Դանիելյանի համոզմամբ, բարեփոխումներն ամենևին կապ չունեն քաղաքական ճգնաժամի հետ:
«Պարզապես սահմանադրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն կա և այժմ ճիշտ ժամանակն է, քանի որ բազմաթիվ խնդիրներ են կուտակված»,-ընգծեց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի հունիսի 30-ին:
Մարիանա Պետրոսյան
2014 թվականի ապրիլի 25-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է.
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարել նախազգուշացում։
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը, խարդախության 12 դեպքից՝ 11-ը, խուլիգանության 2, ավազակային հարձակման 2, կաշառակերության, անձի առևանգման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, գողության 4 և խուլիգանության 2 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը հրապարակել է տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը 2014 թ. ապրիլի 25-ի դրությամբ։
Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկներ.
1 Ամիրյան-Մաշտոց
2 Թումանյան-Մաշտոց
3 Կոմիտաս-Վաղարշյան
4 Սայաթ-Նովա — Խանջյան
5 Խանջյան — Տիգրան Մեծ
6 Ագանթանգեղոս-Արշակունյաց
7 Բաղրամյան-Մոսկովյան
8 Պռոշյան-Բաղրամյան
9 Աբովյան-Կորյուն
10 Նժդեհ-Արշակունյաց
11 Ռուբինյանց — Սևակի
12 Սեբաստիա-Րաֆֆի
13 Արտաշիսյան — Բագրատունյաց
14 Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ
15 Մոսկովյան — Աբովյան
16 Ազատության պողոտա — Թբիլիսյան խճուղի
17 Կոմիտաս — Տիգրանյան
18 Քրիստափորի փողոց — Տիգրան մեծ
19 Օրբելի-Կիևյան
20 Գրիգոր Լուսավորիչ — Իտալիա
21 Փափազյան — Կոմիտասի պողոտա
22 Մարգարյան — Հալաբյան
23 Գայի պողոտա — Քոչարյան
24 Արցախի փողոց — Ռոստովյան
25 Վաղարշյան-Խաչատրյան
26 Արշակունյաց-Քրիստափոր
27 Կոմիտաս -Գրիբոյեդով
28 Գայի պողոտա — Ստեփանյան
29 Գայի պողոտա-Նանսեն
30 Դավիթ Անհաղթ — ՈՒլնեցի
31 Տիգրան Պետրոսյան-Փիրումյաններ
32 Ազատություն — Բաբայան
33 Մամիկոնյանց — Ազատություն
34 Իսակով — Բաբաջանյան
35 Տիգրան Մեծ — Սասունցի Դավիթ
36 Ավետիսյան -Սարալանջ
37 Արմենակյան-Սարալանջի նոր ճանապարհ
38 Զաքյան-Խորենացի
39 Լենինգրադյան-Սեբաստիա
40 Աբովյան-Սայաթ-Նովա
41 Տերյան-Սայաթ-Նովա
42 Տերյան-Կորյուն
43 Մաշտոց-Գ. Լուսավորիչ
44 Գայի պողոտա- Մոլդովական փ.
45 Պուշկին — Նալբանդյան
46 Էրեբունու փողոց — Ազատամարտիկներ
47 Վարդանանց — Ալեք Մանուկյան
48 Իսակովի պողոտա — Աթենք
49 Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց
50 Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա
51 Տերյան-Հյուսիսային պողոտա-Հին Երևանցի
52 Նալբանդյան-Թումանյան
53 Կոմիտաս-Վրացական
54 Մաշտոց-Իսահակյան
55 Սեբաստիա-Տիչինա
56 Աճառյան-Բաբաջանյան
57 Մաշտոց-Մոսկովյան
58 Բագրատունյաց -Չեխով
59 Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցու փողոց
60 Ֆուչիկի-Մարգարյան
61 Աբովյան-Թումանյան
62 Տերյան -Թումանյան
63 Հ. Քոչար -Վաղարշյան
64 Հ. Քոչար-Փափազյան
65 Նալբանդյան -Սայաթ-Նովա
66 Շիրակ-Արարատյան
67 Շիրակ-Արտաշիսյան
68 Գ. Նժդեհ-Մայիսի 9
69 Գ. Նժդեհ-Մանթաշյան
70 Մաշտոց-Խորենացի
71 Հալաբյան-Կիևյան
72 Պարույր Սևակի փողոց-Կարապետ Ուլնեցու փողոց
73 Տերյան փողոց-Մոսկովյան փողոց
74 Գայի պողոտա-Բաղյան փողոց
75 Սեբաստիայի փողոց-Կուրղինյան փողոց
76 Պուշկին-Մաշտոց
77 Թումանայան-Սարյան
78 Շիրազ-Մազմանյան
79 Պարոնյան-Խորենացի
80 Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց
Գործող արագաչափերի ցանկը.
1. Ք. Երևան, Արշակունյաց պողոտա՝ 2 արագաչափ
2. Ք. Երևան, Իսակովի պողոտա՝ 2 արագաչափ
3. Ք. Երևան, Մյասնիկյան պողոտա՝ 1 արագաչափ
4. Ք. Երևան, Բագրատունյաց պողոտա ՝ 2 արագաչափ
5. Ք. Երևան, Սարալանջի փողոց՝ 4 արագաչափ
6. Ք. Երևան, Աճառյան փողոց՝ 1 արագաչափ
7. Ք. Երևան, Լենինգրադյան փողոց՝ 2 արագաչափ
8. Ք. Երևան, Սևանի խճուղի ՝ 1 արագաչափ
9. Ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց՝ 3 արագաչափ
10. Ք. Երևան, Դավիթաշենի կամուրջ՝ 2 արագաչափ
11. Ք. Երևան, Աշտարակի խճուղի՝ 2 արագաչափ
12. Ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ
13. Ք. Երևան, Շիրակի փողոց՝ 2 արագաչափ
14. Ք. Երևան, Եղվարդի խճուղի ՝ 2 արագաչափ
15. Ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
16. Ք. Երևան, Արտաշիսյան փողոց՝ 2 արագաչափ
17. Ք. Երևան, Ռուբինյանց փողոց՝ 1 արագաչափ
18. Ք. Երևան, Սիլիկյան փողոց՝ 2 արագաչափ
19. Ք. Երևան, Պարույր Սևակի փողոց՝ 2 արագաչափ
20. Ք. Երևան, Թամանցիների փողոց՝ 2 արագաչափ
21. Ք. Երևան, Պռոշյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
22. Ք. Երևան, Ն. Շենգավիթ, Արշակունյաց պողոտա՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
23. Ք. Երևան, Ազատության պողոտա՝ 1 արագաչափ
24. Ք. Երևան, Չեխովի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
25. Ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
26. Ք. Երևան, Մ. Բաբաջանյանի փողոց՝ 2 արագաչափ
27. Ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
28. Ք. Երևան, Բագրևանդի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
29. Ք. Երևան, Արտաշատի խճուղի՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
30. Ք. Երևան, Նորագավիթի 1-ին փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
31. Ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
32. Ք. Երևան, Թբիլիսյան խճուղի՝ 2 արագաչափ
33. Ք. Երևան, Չարենցի փողոց՝ 2 արագաչափ
34. Ք. Երևան, Շիրազի փողոց՝ 2 արագաչափ
35. Ք. Երևան, Սեբաստիա փողոց՝ 2 արագաչափ
36. Ք. Երևան, Րաֆֆու փողոց՝ 2 արագաչափ
37. Ք. Երևան, Խանջյան փողոց՝ 1 արագաչափ
38. Ք. Երևան,Կիևյան փողոց՝ 1 արագաչափ
39. Ք. Երևան, Օրբելի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
40. Ք. Երևան, Հր. Քոչարի փողոց՝ 1 արագաչափ
41. Ք. Երևան, Է. Հասրաթյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
42. Ք. Երևան, Զ. Քանաքեռցու փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
43. Ք. Երևան, Գ. Չաուշի փողոց՝ 1 արագաչափ
44. Ք. Երևան, Հերացու փողոց՝ 1 արագաչափ
45. Ք. Երևան, Գասպարյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
46. Ք. Երևան, Արցախի փողոց՝ 2 արագաչափ
47. Ք. Երևան, Խանջյան և Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
48. Ք. Երևան, Մաշտոցի պողոտա՝ 1 արագաչափ
49. Ք. Երևան, Կոմիտասի պողոտա՝ 1 արագաչափ
50. Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր՝ 1 արագաչափ
51. Բագրատաշենի մաքսակետի տարածք՝ 1 արագաչափ
52. Ք. Էջմիածին, Արարատյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
53. Ք. Գյումրի, Թբիլիսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
54. Արմավիրի մարզ, Թաիրով համայնքի Երևանյան փողոց՝ 2 արագաչափ
55. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.2 կմ (Պռոշյան գյուղ)՝ 2 արագաչափ
56. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 113-րդ կմ (Մայիսյան գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
57. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 132-րդ կմ (Քեթի գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
58. Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 139-րդ կմ (Մարմաշեն գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
59. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 30.4 կմ (Արտաշատ քաղաք)՝ 2 արագաչափ
60. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 57.1 կմ (Սուրենավան գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
61. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 80.2 կմ՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
62. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.4 կմ (Զանգակատուն գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
63. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 118.6 կմ՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
64. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 125.4 կմ (Մալիշկա գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
65. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 62.4-րդ կմ (Արմաշ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
66. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.9-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
67. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 107.9-րդ կմ (Արենի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
68. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115.3-րդ կմ (Արփի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
69. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 122.9-րդ կմ (Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածք)` 2 արագաչափ
70. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 137.1-րդ կմ (Վայք քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
71. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 187.4-րդ կմ (Սառնակունք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
72. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
73. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 372-րդ (Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
74. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 17-րդ կմ (Մարգահովիտ գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
75. Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 26.2-րդ կմ (Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
76. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 66.1 կմ (Ռյա Թազա գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
77. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 65.5 կմ (Քուչակ գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
78. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 74.2 կմ (Ապարան քաղաք)՝ 1 արագաչափ
79. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 86-րդ կմ (Ալագյազ գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
80. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 96-րդ կմ (Ծիլքար գյուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
81. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 116-րդ կմ (Սպիտակ քաղաք)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
82. <<Մ-3 Մարգարա — Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման>> ավտոճանապարհի 126-րդ կմ (Վանաձոր քաղաք)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
83. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհ 28.5 կմ՝ 1 արագաչափ
84. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհ 45-րդ կմ՝ 1 արագաչափ
85. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհ 59.5 կմ՝ 1 արագաչափ
86. Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհ 82-րդ կմ՝ 1 արագաչափ
87. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհ 91-րդ կմ՝ 1 արագաչափ
88. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհ 127.2 կմ (Իջևան քաղաք)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
89. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհ 134.1 կմ (Իջևան քաղաք)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
90. <<Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման>> ավտոճանապարհի 13.9 կմ (Պտղունք գյուղ)՝ 1 արագաչափ
91. <<Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման>> ավտոճանապարհի 14-րդ կմ (Պտղունք գյուղ)՝ 1 արագաչափ
92. <<Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման>> ավտոճանապարհի 32.3 կմ (Ակնալիճ գյուղ)՝ 2 արագաչափ
93. <<Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման>> ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր գյուղ)՝ 2 արագաչափ
94. <<Մ-6 Վանաձոր – Ալավերդի — Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղ)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
95. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 7.6-րդ կմ (Սարիգյուղ)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
96. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35.6-րդ կմ (Ջուջևան գյուղ)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
97. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 48.1-րդ կմ (Բերդավան գյուղ)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
98. Հ-1 «Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Բալահովիտ գյուղ)` 1 արագաչափ (երկու ուղղություններով)
99. <<Հ-4 Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3 >> ավտոճանապարհի 2.5 կմ (գյուղ Զովունի)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
100. <<Հ-4 Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3 >> ավտոճանապարհի 6-րդ կմ (Եղվարդ քաղաք)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
101. <<Հ-4 Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3 >> ավտոճանապարհի 19.1 կմ (Եղվարդ քաղաք)՝ 2 արագաչափ
102. <<Հ-4 Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3 >> ավտոճանապարհի 20.2 կմ (Եղվարդ քաղաք)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
103. Հ-5 <<Հ-6- Նոր Գեղի – Արգել – Արզական — Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.1 կմ (Նոր Գեղի)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
104. Հ-8 «Երևան-Արտաշատ-Այգավան-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ (Մխչյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
105. «Հ-15 Արմավիր – Արգավանդ — Մարգարա» հանրապետական նշանակությանավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղ)` 1 արագաչափ (երկու ուղղություններով)
106. «Հ-20 Ագարակ – Բյուրական — Քարի լիճ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 31-րդ կմ (Ագարակ գուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
107. Հ-21 «Հ-17 – Հոռոմ – Արթիկ – Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.6 կմ (Նորաշեն գուղ)՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)
108. Հ-28 «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման` Շիրակի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով նույն բաժնի վարչական շենքում 2013թ. ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում սպառնացել են իր նկատմամբ բռնություն գործադրել, հայհոյել ու վիրավորել են, ինչի արդյունքում ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.