23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 5-ը հարկադիր կատարողի օրն է: Մասնագիտական տոնին ընդառաջ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:
Ծառայության 20 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք աշխատանքային հունի մեջ կմտնեն և ըստ արժանվույն կծառայեն մեր պետությանը և ժողովրդին:
«Բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ: Մենք ձեզ մեր ընտանիք ենք ընդունում որպես լիարժեք անդամի, և բոլոր հարցերում պետք է միմյանց նեցուկ լինենք: Շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ձեր ղեկավարությունը ձեզ հետ է ամեն հարցում, օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն: Դուք կրում եք ուսադիր, որովհետև կատարում եք առաքելություն, որն օրենքով է նախատեսված հարկադիր կատարման ծառայողների համար: Ամենակարևորն է՝ հասկանալ ու գիտակցել, որ առաջին հերթին ծառայում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- Ծառայության նոր աշխատակիցներին ուղղված շնորհավորանքի խոսքում ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
ԴԱՀԿ մամուլի ծառայություն
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ մայիսի 4-ին, աշխատանքային շաբաթվա մեկնարկին, կփորձեն կազմակերպել անկախ բժիշկների հադիպումը Վարդան Պետրոսյանի հետ:
Հիշեցնենք, օրերս դերասան Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ այստեղ չկան մասնագիտացված բժիշկներ, ովքեր կկարողանան համապատասխան բուժօգնություն ցույց տալ իր պաշտպանյալին, մինչդեռ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում Վարդան Պետրոսյանը համապատասխան ստացիոնար բուժում էր ստանում:
«Այն պայմանները, որ այնտեղ կան, նույնիսկ ինձ համար` ոչ մասնագետիս, պարզ է, որ բավարար չեն` Վ.Պետրոսյանի բուժումը լիարժեք կազմակերպելու համար»,-ասաց փաստաբանը` հավելելով, որ արդեն իսկ դիմել են անկախ բժիշկների, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` Վ.Պետրոսյանին այցելելու և նրա առողջական վիճակը գնահատելու:
«Եթե անկախ բժիշկները կասեն, որ` այո, եղած պայմանները բավարար են, մենք ոչինչ չենք ձեռնարկի, իսկ եթե կասեն` ոչ, մենք կդիմենք ՔԿՀ ղեկավարությանը, որպեսզի Վարդան Պետրոսյանին հետ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Ապրիլի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ազատի և Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատը 1979 թ. ծնված Ազատ Վ.-ն է, իսկ Համոն` 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն: Վերջիններս ներկայացել են բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական 1-ին նիստը:
Դատարանը պետք է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից դատարան ներկայացված գրավոր առարկությունների հիման վրա քններ ընկերության դեմ պահանջ ներկայացրած 15 պարտատերերի, այդ թվում՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 3,103,867,029.42 ՀՀ դրամ պահանջի օրինականության, հիմնավորվածության, չափի և ապահովվածության հարցերը:
Չնայած ծանուցված բոլոր պարտատերերի ներկայությանը ՝ դատական նիստը հետաձգվեց:
Պատճառն այն էր, որ «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Հարությունյանը պնդեց, որ օրենքով սահմանված ժամկետում չեն ստացել պահանջների դեմ ներկայացված առարկությունները:
Ինչպես նաև, նրա համոզմամբ, դատարանին պահանջների դեմ ներկայացված առարկությունները ուղարկված են եղել անստորագիր վիճակում:
Փաստաբան Հայկ Հարությունանը նշեց, որ ծանոթանալով ռեստորանի facebook-յան էջում զետեղված առարկության մի տարբերակի՝ նկատել է, որ այնտեղ ստորագրել է ոչ այն մարդը, ում անունը նշված է օրինակում:
«Այտեղ ոչ թե տնօրենի՝ Դանիելյանի ստորագրությունն է ,այլ Աստղիկ Բադալյանի, որն հանդիսանում է այս գործով պարտատեր: Ենթադրում ենք, որ նույնիսկ հետին թվով է ներկայացված»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Փաստաբանի խոսքերով՝ բանկը առարկությունները ստացել է շատ ավելի ուշ և անստորագիր. ըստ նրա, կասկածի տակ է դրվում այն հանգամանքը, թե ապրիլի 8-ին ընդհանրապես որևէ առարկություն մուտք գործել է դատարան, թե ոչ:
Նա միջնորդեց, որ դատարանը անցնի արագացված դատաքննության և վճռով ներկայացնի սահմանված պահանջները:
Սակայն «Հին Էրիվան» –ի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը պնդեց, որ օրենքով սահմանված ժամկետներում իրենք ներկայացրել են առարկությունները, և քանի որ դատական գործում բացակայում էին այդ առարկությունները, Դավիթ Դանիելյանը պահանջեց, որ գործի քննությունը հետաձգվի:
Դատական նիստից հետո, «Հայկական Վարկած»-ը զրուցեց փաստաբան Դավիթ Դանիելյանի հետ: Նա ևս մեկ անգամ պնդեց, որ օրենքով սահմանված ժամկետներում իրենք ներկայացրել են առարկությունները:
«Մենք կներկայացնենք մուտքագրված օրինակը, որպեսզի որևէ անհիմն մեղադրանքներ չլինեն», –ընդգծեց փաստաբանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է փաստաբան Հայկ Հարությունյանը պնդում, որ առարկությունները ներկայացված են անստորագիր, «Հին Էրիվան»-ի տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանը պատասխանեց.
«Այս հարցը մեզ համար ևս շատ զարմանալի է: Ինձ համար, ընդհանրապես, շատ տարօրինակ էր բանկի դիրքորոշումը, քանի որ առարկությունները ներկայացված են եղել, և եղել են ստորագրված, կնքված ամսի 8-ով: Գրասենյակը չի կարող մեզանից անստորագիր նամակ ընդունել: Չստորագրված տարբերակը, չգիտես ինչու, կար միայն Հայկ Հարությունյանի մոտ: Փաստաբան Հայկ Հարությունյանը հայտարարեց, թե չենք զարմանա, եթե դատարանում հիմա հայտնվի հետին թվով առարկություններ՝ այդպիսով նա կասկածի տակ դրեց դատարանի անաչառությունը»:
Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի՝ այս անհասկանալի որոշումը ձեռնտու էր բանկին:
«Նրանք պարզապես մի շոու սարքեցին, որպեսզի հետաձգվի դատավարությունը»,-հավելեց Հոլդինգի տնօրենը:
Հ.Գ. ահա առարկությունների օրինակը՝ ստորագրված և նշված ամսաթվով («Հին Էրիվան»-ի facebook-յան էջից):
Մարիանա Պետրոսյան
Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել է նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողների պահանջով Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի 30 հաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է նախաքննություն:
ՌԴ քաղաքացի Դ. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Դ. Բ.-ի հաղորդման` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցները 2014թ. մարտին այցելել են իր և ամուսնու` Մ. Թ.-ի կողմից վարձակալած հագուստի խանութ և հնարավոր ստուգումներից ազատելու դիմաց ամուսիններից պահանջել կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Երկակի ստանդարտներով տարածքների սեփականաշնորհման Օմբուդսմենի հայտարարությանը Երևանի քաղաքապետարանը հակադարձել է ծավալուն, բայց ակնհայտորեն հիմնազուրկ: Չունենալով փաստարկներ՝ Քաղաքապետարանն անհարկի մեջբերումներ է անում օրենքից: Նման խրթին պարզաբանման մեջ ընդհանրապես բացակայում է պարզությունը, ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել իբր կա որևէ արդարացում ակնհայտ և համատարած խախտումներին:
Կարելի էր բավարարվել այսքանով, սակայն անդրադառնում ենք Քաղաքապետարանի արդարացումներին նաև կետ առ կետ.
1. Երևանի քաղաքապետարան. Մայրաքաղաքի դեռևս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտիավորման սխեմաները:
Պաշտպանի աշխատակազմ. Մեր բարձրացրած խնդիրը վերաբերում է Արաբկիր վարչական շրջանին, որի գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռևս 2007 թվականին:
2. Երևանի քաղաքապետարան. Բակային տարածքները հարկավոր է ազատել ինքնակամ կառուցված և ժամանակավոր շինություններից:
Պաշտպանի աշխատակազմ. Այո, եթե այդ գործընթացը չի իրականացվում երկակի ստանդարտներով և վերաբերում է ինքնակամ կամ ժամանակավոր կառուցված բոլոր շինություններին: Մինչդեռ, կան արտոնյալներ, որոնց շինությունները չեն քանդվում:
3. Երևանի քաղաքապետարան. 2009թ. Երևանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։ Երևան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծային առաջադրանքների վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմ. 2013 թվականին, սակայն, կրկին ավագանու որոշմամբ՝ Երևան քաղաքի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով Արաբկիր վարչական շրջանի գոտիավորման նախագծերի մշակման կամ փոփոխման վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չէ: Այսինքն, ավագանու վերջին որոշմամբ, նշված վարչական շրջանի գոտիավորման սխեմաները փոփոխման ենթակա չեն:
ՄԻՊ գրասենյակ
Քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ոստիկանները գյուղերից մեկի բնակիչ Ա. Ա.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապատրաստմանը: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով: Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին:
Նշված խնդիրների մասին տեղեկացվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը նունիսկ իրազեկվելուց հետո միակողմանի և ոչ լիարժեք է իրականացրել խնդրի ուսումնասիրությունը: Այսինքն՝ բացատրագրեր են վերցվել միայն այն աշխատակիցներից, ում գործողությունները եղել են խնդրահարույց և ընդհանրապես չեն լսել հաստատությունում խնամվող երեխաների կարծիքը: Ուսումնասիրության ձևաչափի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Օմբուդսմենի տեղակալ Գենյա Պետրոսյանն անմիջապես կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի հետ: Ցավոք, փոխնախարարի արձագանքը ևս պատշաճ չի եղել:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պահանջում է հրատապ միջոցներ ձեռնարկել Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում արձանագրված խախտումների վերաբերյալ լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, նման դեպքերը բացառելու և թերացում թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ՄԻՊ գրասենյակ
Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ա.-ն, իսկ կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերքով` 1980 թ. ծնված Նաիրի Մ.-ն, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Կարեն Մ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությանլրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.