23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերաքննիչ հայցը քննարկվում է առանց ՄՀՀ փաստաբանի մասնակցության: Րոպեներ առաջ դուրս գալով դատական նիստների դահլիճից՝ փաստաբան Արմինե Հակոբյանը տեղեկացրեց, որ հրաժարվել է մասնակցել նիստին և լքել է դահլիճը:
«Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Արմինե Հակոբյանը` հավելելով, որ, իր համոզմամբ, այս գործում որևէ գաղտնիք չկա, ամբողջ կատարողական պրոցեսն արդեն հանրային է դարձել:
«Որևէ դրական ակնկալիք չունեմ, որ վերաքննիչ դատարանը կկայացնի այլ դատական ակտ: Եթե ընդհանուր իրավասության դատարանի նույն որոշումը կայացվի նաև վերաքննիչ դատարանի կողմից, մենք ուղղակի կտեսնենք ՀՀ ամբողջ դատական համակարգի դեմքը»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին, թե, արդյոք նման որոշման դեպքում պատրաստվու՞մ են դիմել Վճռաբեկ ատյան, Արմինե Հակոբյանը պատասխանեց.«Այո’, և ոչ միայն»:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստում պատասխանող կողմի` ԴԱՀԿ ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը որոշում էր կայացրել՝ նիստը դռնփակ անցկացնելու մասին, ինչին ՄՀՀ փաստաբանը դեմ էր արտահայտվել:
Նշենք, որ այսօր նիստի դռնփակ լինելու մասին լրագրողները տեղեկացվեցին նախապես` մինչ դատական նիստի մեկնարկը, նրանց դուրս հրավիրեցին դահլիճից: Իսկ դատական նիստի ավարտին պատասխանող կողմի ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:
Պետական կառույցների 2 ներկայացուցիչներ, դահլիճից դուրս գալով, պատասխանելով հարցին, թե որ պետական կառույցն են ներկայացնում, պատասխանեցին` կառավարությունը, իսկ հարցին թե որ նախարարությունը` ֆինանսների, թե պաշտպանության, ասացին` երկուսն էլ:
Հիշեցնենք՝ ի սկզբանե ՄՀՀ գրավի պայմանագրի կողմ է հանդիսացել, ֆինանսների նախարարությունը, որի հետ և կնքվել է վարկային պայմանագիրը, իսկ հետագայում արդեն ֆինանսների նախարարությանը փոխարինել է ՊՆ-ն, ինչով և մեկնաբանվում է ներկայիս դատավարության գաղտնիությունը:
Փաստինֆո
Հունիսի 9-ին աշխատանքից ազատվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանը՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեցին, որ դեռևս հայտնի չէ, թե ով է փոխարինելու Գենադի Սարգսյանին:
Մեր ունեցած տեղեկություններով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին ժամանակավորապես կփոխարինի ՔԿՀ վարչության պետի ռեժիմի գծով տեղակալ Վարուժան Եղիազարյանը:
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել էին փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակն ու հայտարարել, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Ներկայացված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Սամվել Ք.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով և անվճար: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Դեռևս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, որ մինչև յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար՝ մինչև չափահաս դառնալը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, կարևորելով երեխաների առողջության պահպանման իրավունքը, հորդորում է բուժհաստատություններին բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին` հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից:
Բոլոր այն դեպքերում, երբ բուժհաստատություները կմերժեն համապատասխան դեղերի տրամադրումը կամ կտրամադրեն դրանք ոչ բավարար քանակությամբ, կարող եք ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:
Հայտարարում եմ, որ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ հանրապետական խորհրդի անդամ և Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը, ոգևորվելով իր արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի հանցավոր անգործության իրողությունից, կատարել է նոր հանցագործություններ:
Նա իմ դեմ 2013թ. օգոստոսի 8-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումին ոչ միայն չի կցել իր անձը հաստատող հիմնական փաստաթղթի` անձնագրի պատճենը, ինչը պահանջվում է օրենքով, այլև, կատարելով կոպտագույն կեղծիք, հայցադիմումում նշել է իր անձնագրային հետևյալ` Սուրեն Խաչատրյան, 2005թ. նոյեմբերի 9-ին 032-ի կողմից տրված … տվյալները:
Նա ոչ միայն սխալ է լրացրել անունը, այլև չի նշել, հայրանունը, ինչը ևս օրենքի խախտում է: Իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը 2013թ. սեպտեմբերի 30-ին կայացած դատական նիստում պահանջել է դատարան ներկայացնել Ս. Խաչատրյանի անձնագրի պատճենը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ավելին` ընդունած որոշմամբ Ս. Խաչատրյանից պահանջել է անձնագրով ներկայանալ դատական հաջորդ նիստին: Վերջինս, 2013թ. հոկտեմբերի 24-ին կայացած նիստում, դատարանին ներկայացրել է իր անձնագիրը, որի պատճենը այդ օրվանից գտնվում է ինձ մոտ: Դատական նիստում պարզվել է, որ հայցվոր կողմն ունի բոլորովին ուրիշ` Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, տրված 2013թ. մայիսի 15-ին, 001-ի կողմից,… անձնագրային տվյալներ: Դատական նիստում Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ վերջերս է փոխել իր անձնագիրը և այդ պատճառով է հայցադիմումում նշել իր նախկին անձնագրային տվյալները: Նրա հայտարարությունից բխում է, որ իր հին անձնագիրը հանձնել և նորը ստացել է հայցադիմումը ներկայացնելու օրվանից` 2013թ. օգոստոսի 8-ից հետո, որ մինչև օգոստոսի 8-ը իր անունը եղել է Սուրեն, այնինչ, ինքը միշտ էլ կրել է Սուրիկ անունը, նոր անձնագիրն էլ ստացել է 2013թ. մայիսի 15-ին, որի պատճենը և ճիշտ տվյալները պարտավոր էր 2013թ. օգոստոսի 8-ին ներկայացնել դատարան: Այսպիսով` Ս. Խաչատրյանը դատական այդ նիստում տվել է նաև սուտ վկայություն:
Դատական նիստը նախագահող Անի Մխիթարյանը Ս. Խաչատրյանի այդ հանցանքը բացահայտվելուց անմիջապես հետո պարտավոր էր նախ` ընդունել հայցադիմումին հայցվորի անձնագրի պատճենը կցված չլինելու իրողության մեջ դատարանի թույլ տված սխալը, չսպասեր իմ լիազոր ներկայացուցիչ Մ. Շուշանյանի միջնորդությանը, գոնե հարգեր այդ միջնորդությունը, իրավական գնահատական տար կատարվածին, դադարեցներ Ս. Խաչատրյանի կեղծ հայցադիմումի քննությունը և նրա կատարած հանցանքի փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով դիմեր դատախազությանը: Հակառակ դրան` դատարանը ընդամենը «ոչ պատշաճ» հայցվոր Սուրեն Խաչատրյանին այդուհետ համարել է «պատշաճ հայցվոր» Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, ինչը, անշուշտ ճչացող ապօրինություն է: Այդքանից հետո Ս. Խաչատրյանը 2014թ. մայիսի 16-ին կատարել է նույնպիսի հանցանք:
Իր դեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 2014թ. մարտի 19-ին ներկայացրածս հայցադիմումին ժամանակին գրավոր պատասխանելու փոխարեն, նա, օրենքով սահմանված ժամկետից ուշացումով, 2014թ. մայիսի 16-ին ներկայացրել է հակընդդեմ հայց, որով փորձում է ինձ ենթարկել իրավական, բարոյական և նյութական հաշվեհարդարի, որին նույնպես ոչ միայն չի կցել իր անձնագրի պատճենը, այլև հայցադիմումում կրկին նշել է 2005թ. նոյեմբերի 9-ին ստացած անձնագրային կեղծ տվյալներ:
Սամվել Հարությունյան
Aravot.am
Երևանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների տան մոտ քաշքշուկի միջադեպի արդյունքում 11 անձ բերման են ենթարկվել՝ գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով:
Ինչպես հայտնում են Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, այս պահի դրությամբ՝ բոլորն ազատ են արձակվել:
Փաստի առթիվ Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Աֆրիկյանների տան մոտ մի շարք քաղաքացիներ էին հավաքվել` իրենց դժգոհությունը հայտնելու հանրապետական նշանակության պատմամշակութային այդ շինության քանդելու առիթով:
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ:
Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը կայանում է նրանում, որ Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում միջնորդագիր ներկայացնելու դատապարտյալներին պատժից վաղաժամկետ պայմանականորեն ազատման, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:
Ըստ դատապարտյալների, գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ արգելք է դրված մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, պայմանական ազատում ընդհանրապես չի կիրառվում ՀՀ Քր. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 հոդվածներով: Մինչ այս բազմաթիվ ազատազրկված անձինք և նրանց հարազատները դիմումներ են ներկայացրել Խմբին՝ ներկայացնելով փաստարկված բողոքներ պայմանակն վաղաժամկետ ազատման ընթացակարգի արատավորված պրակտիկայի, որոշակի հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ ըստ էության քողարկված արգելքի, պայմանակն վաղաժամկետ ազատման հարցերով հավանություն տվող «անկախ» հանձնաժողովի որոշումների չպատճառաբանվածության, ոչնչով չսահմանափակվող հայեցողության և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը նրա իրավական կարգավիճակի կարևոր բաղադրիչներից մեկն է: Այդ կապակցությամբ գործող կարգավորումներն ու օրենսդրական հիմքերը կարծեք թե բավարար են համակարգն աշխատեցնելու համար, մինչդեռ գործնականում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում նկատելի են բազմաթիվ թերություններ: Նշված հարցի լուծման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ոչ կոմպետենտությունը, այն է` ռիսկեր գնահատելու համար բավարար մասնագիտական կարողությունների բացակայությունը, օրենսդրական որոշակի կարգավորումների անհստակությունը, գործընթացին ներգրավված մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող չափորոշիչների հստակ որոշման կարգի բացակայությունը, այդ ամենով պայմանավորված կայացվող որոշումների հիմնավորումների բացակայությունը խնդիրներ են, որոնք գոյություն ունեն տարիներ ի վեր, սակայն վիճակը բարելավելու ուղղությամբ չեն նկատվում դրական տեղաշարժեր: Դիտորդական Խումբը բազմիցս անդրադարձել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործող համակարգի հիմնախնդիրներին:
Խմբի անդամները պարբերաբար մասնակցում են վաղաժամկետ ազատելու նիստերին՝ դատապարտյալների խնդրանքով, որոնց ընթացքում ՔԿ հիմնարկների վարչակազմերի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ անգամ մերժվել են այդ թվում այնպիսի դատապարտյալների Պայմանական Վաղաժամկետ ազատման միջնորդություններ, ովքեր որևէ կարգապահական տույժ չեն ունեցել, փոխարենն ունեցել են բազմաթիվ խրախուսանքներ, ներգրավված են եղել ՔԿ հիմնարկներում գործող տարբեր խմբակներում:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը կոչ է անում շեշտակի փոխել վերոհիշյալ գործընթացում արմատավորված բացասական պրակտիկան: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Խմբի կողմից շարունակվելու են նշված հարցի ուսումնասիրությունները, ինչպես նաև շահերի պաշտպանության ընդհանուր միջոցառումներին զուգահեռ քայլեր են ձեռնարկվելու Պայմանական Վաղաժամկետ ազատման հնարավորությունից անհիմն զրկված կոնկրետ անձանց շահերի անհատական պաշտպանությանն օժանդակելու ուղղությամբ: Հասարակական Դիտորդական խումբը շուտով հանդես կգա ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների առաջարկություններ:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից այսօր՝ հունիսի 9-ին ազատ արձակվեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ազատազրկված 12-րդ դասարանցիները՝ 1 տարվա ազատազրկման դատապարտված՝ Մեսրոպ Գրիգորյանը և 6 ամսվա ազատազրկման դատապարտված Արկադի Պողոսյանն ու Աբրահամ Շահինյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց անչափահասների պաշտպան Ալիկ Սարգսյանի բողոքը, որով նա պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և տղաներին անմեղ ճանաչել, սակայն որոշեց նրանց պատիժը պայմանականորեն չկիրառել և նրանց նկատմամբ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Դատարանի որոշումը հարազատներն ընդունեցին ծափերով: Նրանք շնորհակալություն հայտնեցին դատավորներից և ասացին, որ «վերջապես արդարությունը հաղթեց»:
Տղաների փաստաբան Ալիկ Ստեփանյանը, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում, նա պահանջելու է արդարացնել անչափահասներին:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի եւ 12-րդ դասարանցիների միջեւ ծեծկռտուքի պատճառով մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 3 աշակերտներ մեղավոր ճանաչվեցին հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ ուսուցչին ծեծի ենթարկելու մեջ: Մեսրոպ Գրիգորյանը դատապատվել էր` 1, իսկ Արկադի Պողոսյանը և Աբրահամ Շահինյանը` 6 ամսվա ազատազրկման:
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայության ոստիկանը, ծառայություն իրականացնելիս, ծառայակցի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:
Հրազենը վերցրած ոստիկանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից վերջինս ստացել է հրազենային վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում` ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը` շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, 1969 թ. ծնված Սամվել Դարբինյանը, տանը, վիճաբանության ժամանակ բռունցքներով գլխին հարվածելով և հատակին գցելով, սպանել է մորը` Ա. Դարբինյանին, այնուհետև դին տեղավորել լոգարան, ջրով լցված վաննայի մեջ:
Հունիսի 7-ին, ժամը 20.40-ին, Ս. Դարբինյանը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Սամվել Դարբինյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.