29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արարատի մարզում, հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։20-ի սահմաններում ԱԻՆփրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու ոստիկանները, հետո նրանց միացած ԱԻՆ ջրասուզակները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն մթության ու անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները կեսգիշերն անց դադարեցվել են։
Այսօր՝ հուլիսի 8-ին, վերսկսվել են։ Փրկարարներն ու ոստիկանները ջրամբարի տարածքում և դրա հարակից վայրերում հայտնաբերել են մեծ թվով մարդկային գանգեր, մարմնի ոսկորներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենը նշված վայրում հայտնվել է այն բանից հետո, երբ ջրի մակարդակի բարձրացման պատճառով մոտակայքում գտնվող հին գերեզմաններում փլուզում է տեղի ունեցել, ու այդ ամենը հայտնվել է բաց տարածքում։
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ. ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ և «Messenger» հավելվածով նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։ Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության և փողերի լվացման դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ. ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ և «Messenger» հավելվածով նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։
Վերջիններիս ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու կեղծ խոստումներ տալով՝ նրանցից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» ու «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով իր կողմից տնօրինվող բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին, «Իդրամ» ՍՊ ընկերության վճարային համակարգերում կեղծ, պատահական անձանց անուններով նույնականացված 9 հաշիվներին ստացել, ինչպես նաև 3 քաղաքացիների բանկային քարտերի հաշիվներից հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 8․222․200 ՀՀ դրամ գումարը:
Հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին մուտքագրված քաղաքացիներից հափշտակված գումարները խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվներին և բուքմեքերական ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և վերջինիս գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք«Դատալեքս» համակարգից։
Նշենք, որ ՀՀ բանկերից մեկը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Առաքել Մովսիսյանին. Նրա պարտքը բանկին անցնում է 5 միլիոնի շեմը։ Ընդ որում՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանի՝ դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով, ծանուցմանը դատարանը կցել է դիմումը և պարտապանին տրամադրել 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»։
««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
Հետևաբար` նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության (գտնվելու) վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում»,- նշված է դատարանի որոշման մեջ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝ 23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժվախտություն է եղել:
Կիմայի ամուսնու եղբայր Հովհաննեսը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «8 ամսական հղի Կիման իրա ոտքով եկել ա հիվանդանոց, մի քիչ լավ չի զգացել, սոնոգրաֆիա են արել, մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, ով ասել է՝ Կիմա ջան, գնա տուն, որ քեզ վատ զգաս, կգաս, լուրջ բան չկա քո հետ: Բայց մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր- էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքը: Կիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են որ երեխան մահացած ա արդեն: Զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, չեն մոտեցել մեզ, զանգել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, ոստիկան չի մոտեցել, ասել են՝ դուք պիտի գաք, ներկայանաք, բողոք գրեք: Ես գնացել եմ Մաշտոցի բաժին, բողոքել եմ: 2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին: Հարցը էն ա , որ բժշկի անփութության պատճառով 8 ամսական հղի կնգան ծանր վիճակում ուղարկում են տուն: Հիմիկվա բժիշկը, ով սաղ գործողություններն արեց, ուրիշ հիվանդանոցից եկած բժիշկ է, ասեց, որ եթե նույն րոպեին կեսարյան անեին , երեխուն կհանեին կտային մոր ձեռքը: Մոտենում ենք բժիշկներին, մեկը մեկի վրա է գցում , իրանց կեղտերն են ուզում փակել, լրիվ անտերություն, եկանք ընգանք էս ղաաբների ձեռքը, երեխու գլուխը կերան»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, 2019թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանյան բանկերից մեկում բացել է ընթացիկ և քարտային հաշիվներ և 5 օր անց հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:43-ին, ընթացիկ հաշվին կանխիկ եղանակով մուտքագրել է 9.800.000 ՀՀ դրամ, որը հաջորդ օրը ամբողջությամբ Ինտերնետ Բանկ ծառայության միջոցով փոխանցել է քարտային հաշվին, որից հետո մեկ այլ ընկերության օնլայն համակարգի միջոցով, իր քարտային հաշվին կցված վճարային քարտից իրականացրել է 9.775.025 ՀՀ դրամի չափով առցանց փոխանցում այդ ընկերության հաշվեհամարին:
Այնուհետև, նույն օրը՝ ժամը 13:42-ին, մեկ այլ բանկի բանկոմատով ծածկագրի 3 անգամյա հաջորդաբար սխալ մուտքագրմամբ դիտավորյալ բլոկավորել է իր քարտային հաշվին կցված վճարային քարտը, որից հետո, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, Ինտերնետ Բանկ ծառայության միջոցով բարեհաջող իրականացրել է իր քարտային հաշվում ֆիզիկապես գոյություն չունեցող վերոհիշյալ գումարների հետ փոխանցում իր ընթացիկ հաշվին և կանխիկացրել գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։ Այս մասին տեղեկացանք՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։
Հիշյալ բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։ Հայտնաբերված 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջերս բացահայտված շուրջ 365կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպքից հետո։ Հայտնաբերված «հերոին»-ի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասով և 266 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։
Արմավիրի մարզում տղամարդը սպանել է ընկերոջ որդուն՝ իր 16-ամյա դստերն անարգելու և դրամից հետո նրանից գումար և ոսկյա զարդեր շորթելու համար։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ աղջկա հայրը սպանությանը պատրաստվել է 4-5 օր։ Մասնավորապես, տեղեկանալով, որ իր ընկերոջ որդին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր անչափահաս՝ 16 տարեկան դստեր հետ, ապա նրանից գումար և ոսկյա զարդեր շորթել, որոշել է վրեժխնդիր լինել ։ Դեպքից 4-5 օր առաջ տղամարդը ձեռք է բերել որսորդական երկարափող հրացանը, կարճեցրել դրա փողը, խզակոթը և պահել իր տանը, այնուհետև՝ պայմանավորվածություն է ձեռք բերել երիտասարդի հետ՝ գումարային հարցերի շուրջ։ Դեպքի օրը՝ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել երիտասարդի հետ, պայմանավորվել հանդիպման մասին , ապա կարճեցված փողով և խզակոթով հրացանը դրել ավտոմեքենայի մեջ և ուղևորվել դեպի Արմավիրի մարզ՝ երիտասարդի հետ հանդիպման։
Պայմանավորված վայրում նկատելով, որ երիտասարդն իջնում է մեքենայից՝ աղջկա հայրը երեք անգամ կրակոց է արձակել՝ երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով գլխի, որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել աղջկա հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության համար, վերջինս կալանավորվել է։ Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։ Այժմ քրեական գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանը և մյուսների գործով դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նիստին ներկա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,- նշեց նա։
Դատավորի հարցին՝ այսինքն կարող են արձանագրել, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»:
Գործով անցնող Բարսեղ Բեգլարյանն էլ նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել, ընդհանրապես այդ գումարը, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը որպես սուբսիդավորում, հափշտակում համարելն ուղղակի անիմաստ է ու հնարավոր չէ»:
Գործով անցնող Գևորգ Հարությունյանը նույնպես ասաց, որ իրենց մեղավոր չի ճանաչում, մեղադրանքն ամբողջովին անհիմն է:
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին և նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանին: Նրանք այս տարվա սկզբին մահացել են կորոնավիրուսից: Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Դեպքը կատարվել էր անցյալ տարվա աշնանը։ Նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Որոնողական աշխատանքն արդյունք չտվեց, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։
Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա տղամարդուն սպանել էր Բալահովիտ գյուղի 25-ամյա մի բնակիչ, որին հայտնաբերել չհաջողվեց։
Ապրիլի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, փոխգործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, Հատիս գյուղի վարչական տարածքի դաշտում հայտնաբերեցին մարդու գլուխ և մարմին. հագուստը համընկնում էր անհետ կորած տղամարդու հագուստի հետ: Մինչ այդ կասկածյալի տան և ավտոտնակի խուզարկությամբ արնանման հետքեր էին հայտնաբերվել, որոնք, ըստ դատագենետիկական փորձաքննության, համընկնում էին դիակից վերցված փորձանմուշների հետ:
Հունիսի 14-ին Բալահովիտ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության մեղադրանքով հետախուզում հայտարարվեց։
Հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 23-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին։
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։
Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.