23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարուցվել է քրեական գործ` Երևանի Սարալանջ փողոցում Լ.Հարությունյանին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ
Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Լևոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Սարալանջ փողոցում:
Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոցներ է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն հասցնել ավարտին:
Երևան քաղաքի Սարալանջ փողոցում` դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ և 1 գնդակ:
Զննության է ենթարկվել Լ. Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածքներ և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լ.Հարությունյանի հայրը` Ա.Հարությունյանը ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության և թեկնածուների ընտրության կարգի, ինչպես նաև Հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է, որ Հանձնաժողովի որոշմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անց է կացվելու 2014 թվականի հոկտեմբերի 6-ից, ժամը 10.00-ից սկսած, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում:
Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը ներկայացված է ստորև: Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե մինչև 2014 թվականի հոկտեմբերի 3-ը, ժամը 18.00-ն հարցազրույցի փուլին մասնակցելու վերաբերյալ դիմում ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին /առձեռն՝ 0078, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ էլեկտրոնային փոստով՝ echrcandidate@moj.am/:
Տեղեկացնում ենք նաև, որ Կարգի համաձայն՝ մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճում հատկացվում է տարածք առանց տեսաձայնագրման և լուսանկարահանման սարքերի ներկա գտվելու համար, ինչպես նաև հարցազրույցի անցկացման դահլիճին կից գտնվող տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականցնելու տեխնիկական հնարավորություններով: Հայտնում ենք, որ Կարգի համաձայն մրցույթի հարցազրույցի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում զանգվածային լրատվության միջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, հանձնաժողովի որոշմամբ, կարող է դուրս հրավիրվել հարցազրույցի անցկացման վայրից՝ զրկվելով դրա հետագա ընթացքին հետևելու հնարավորությունից:
ՀՀ արդարադատության նախարարություն
Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել Հակոբ Ղարախանյանը, ով Գևորգ Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից:
Ղարախանյանն էական ներդրում ունի հայրենի էկզոտիկ իրավակարգի ներդրման և զարգացման մեջ: Բանն այն է, որ նա եղել է Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի անդամ և քննչական խմբի պարբերաբար հրավիրվող ասուլիսներից մեկում հենց նա է բարձրաձայնել այն վարկածը, թե ընդդիմության ներկայացուցիչները նեյրոլինգվիստիկ հնարքներ են կիրառել հանրահավաքների մասնակիցների նկատմամբ:
Ղարախանյանի առաջ քաշած վարկածով` ընդդիմադիրները «հայրենիք», «ընտանիք» բառերն օգտագործելով, հոգեխանգարմունքի մեջ են գցել մարդկանց: Թերևս, այս ահավոր վտանգն է պարոն Ղարախանյանին ստիպում հայրենիքից հեռանալու և ընտանիքով Ստրասբուրգ տեղավորվելու ուղիներ փնտրել: Կարելի է պատկերացնել, թե նրա մասնակցությամբ ինչպիսի սաստիկ վճիռներ կկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ով հայրենիքից խոսեց` կկալանավորվի տեղում: Ընտանիքից խոսողներին` ցմահ:
Հայկական ժամանակ
Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Օհանջանյանը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի տնօրենի աշխատասենյակում սեպտեմբերի 27-ին վիճաբանել է գարեջրատան համասեփականատերեր Ա. Հարությունյանի, Ս. Սենեքերիմյանի և տնօրեն Ա. Փարսադանյանի հետ` երաժշտության ձայնը բարձր լինելու հարցի կապակցությամբ, ապա իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նշված երեք անձանց ու դիմել փախուստի:
Արդյունքում` Ա.Հարությունյանին պատճառվել է ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք, Ս. Սենեքերիմյանին` որովայնի խոռոչի թափանցող ծանր վնասվածք, իսկ Ա. Փարսադանյանին` կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածք, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Ավետ Օհանջանյանին ներգրավել որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Ա.Օհանջանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրվում է այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Սևանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, հեմորոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Սերգեյ Ս.-ն, իսկ «կրծքավանդակի թափանցող վերք՝ աջից» ախտորոշմամբ՝ 1975 թ. ծնված Արման Փարսադանյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.45-ին, Երևանի Տերյան փողոցում գտնվող ռեստորանի աշխատասենյակներից մեկում, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Ավետ Օ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Սերգեյ Ս.-ին, Արման Փարսադանյանին և 1963 թ. ծնված Արմեն Հ.-ին՝ վերջինիս պատճառելով ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք:
Վնասվածքները պատճառելուց հետո Ավետ Օ.-ն դիմել փախուստի:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արման Փարսադանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Ավետ Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է դատական կարգադրիչների գործով դատական քննությունը:
Հայաստանի դատական դեպարտամենտի նախկին ղեկավար, ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել Մարտիրոսյանի մասով գործն առանձնացնելու մասին, ինչը սակայն դատարանի կողմից մերժվեց:
Դատավոր Արշակ Վարդանյանը գտավ, որ քրեական գործից մաս անջատելու համար միջնորդությունները անհիմն են:
«Միսակ Մարտիրոսյանի վերաբերյալ մաս անջատելը մերժվում է, քանի որ Անգին Ղուկասյանի և Միսակ Մարտիրոսյանի գործերը փոխկապակցված են՝ խոշոր կաշառք ստանալու համար: Մասը անջատելը կանդրադառնա գործը ողջամիտ ժամկետում քննելու և ավարտելու վրա»,-պատճառաբանեց դատավորը:
Սույն գործով լրացուցիչ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Արմեն Միրզոյանը, Արման Մալխասյանը, Արտակ Գևորգյանը, Արմեն Պետրոսյանը, Թաթուլ Ղուկասյանը և Գագիկ Աբրահամյանը հրաժարվեցին ցուցմունք տալուց և դատարանի հարցերին պատասխանելուց՝ պնդելով իրենց նախաքննական ցուցմունքները:
Լրացուցիչ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մհեր Գևորգյանը և Էդվարդ Հովհաննիսյանն առողջական խնդիրների պատճառով չէին ներկայացել դատին՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս` քննիչին բանավոր հայտնել է Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գրավատանն իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել :
Կատարվում է նախաքննություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ <<Կաշառքի միջնորդություն>> /ՀՀ քր. օր. 313-րդ հոդվածի 2-րդ մաս, 2-րդ կետ/ կատարելու մեջ մեղադրվող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնավարումը, դատախազի որոշմամբ, ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, դատավորի օգնականի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Մինչև նշված ժամկետի ավարտը, Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով պաշտպանի բողոքը, բեկանել է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է ընտրված խափանման միջոց կալանքն ու մեղադրյալին ազատել կալանքից: Մեղադրյալը նաև շարունակել է աշխատանքը դատավորի օգնականի պաշտոնում: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին սեպտեմբերի 23-ի որոշումից հետո միայն, դադարեցվել է <<Կաշառքի միջնորդություն>> կատարելու մեջ մեղադրվող օգնականի պաշտոնավարումը: Նախաքննությունը շարունակվում է:
Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անճշտություններ՝ լուսանկարահանող-արագաչափ սարքերով և տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներով կայացված այն որոշումների առնչությամբ, որոնց վարույթներն ավարտված են /տուգանքները վճարված են/, սակայն տեխնիկական թերությունների պատճառներով գումարների բռնագանձման պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
Ճանապարհային ոստիկանությունը հրապարակելով այդ որոշումների համարները՝ տեղեկացնում է, որ ԴԱՀԿ ծառայությունից կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին ծանուցումներ ստանալու դեպքում քաղաքացիները ցուցակում ընդգրկված որոշումներով որևէ գործողություններ չպետք է ձեռնարկեն, քանի որ ճանապարհային ոստիկանության կողմից արդեն իսկ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել արգելանքները վերացնելու ուղղությամբ:
Պատճառված անհարմարության համար ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Որոշումների համարներն՝ այստեղ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.