23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բնակարանների հետ կապված խաբեության գործով ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի դատին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրչավասության դատարանում մեղադրող Վիգեն Միլիտոնյանը կարդաց իր մեղադրական ճառը: Ըստ ճառի` մեղադրող կողմը մեղադրանք էր առաջադրում ամբաստանյալին ՀՀ քրեական օրեսնգրքի 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետով: Պահանջում էր 8 տարով ազատազրկում և գույքի բռնագրավում:
Սոնիկ Մաղաքյանը, որը տվյալ գործով և’ տուժող է, և’ տուժողներից մեկի ներկայացուցիչը, նույնպես հանդես եկավ ճառով` ասելով, որ մեղադրողը իր մեղադրական ճառում ամեն ինչ չէ, որ ներառել է. մոռացել է նշել ՀՀ Քրեական օրենսգրքի 214 հոդվածը, քանի որ Ս. Աղազարյանը, լինելով քաղաքապետարանի աշխատաքկից, չարաշահել է իր իրավունքները:
Ճառով հանդես եկավ նաև Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որը շեշտեց, որ իր պաշտպանյալը նախկինում արատավորված չի եղել, ունի երեք հիվանդություն, որոնք եթե առանձին-առանձին դիտարկենք, ապա ամբաստանյալը ազատության մեջ պետք է լինի: Արսենյանը նշեց նաև, որ գործողություններն ուղղորդվել են Գագիկ Պապոյանի կողմից:
<<Պատիժը խիստ է ու դաժան, հաշվի չի առնվել Սիմոնի կատարած հանցագործության բնույթն ու առանձնահատկությունները>>,- անդրադառնալով մեղադրողի ճառին` նշեց պաշտպանը:
Լսելով կողմերի ճառերը` դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց նիստ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, որի ընթացքում դատավոր Վարդանյանը կհրապարակի ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ բնակարանների հետ կապված խաբեության մեջ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ ընթացքում, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, միասնական դիտավորությամբ հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Աղազարյանը շուրջ 65 քաղաքացիների հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի մասին պայմանագրեր, սակայն մինչ օրս նրանցից և ոչ մեկին բնակարանով չի ապահովել:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Սարգսյանը:
Նույն օրը, ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր էր ստացվել, որ Հրավարդ Սարգսյանը «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով:
Հրավարդ Սարգսյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր Երևան` նեղ մասնագիտական բուժօգնության:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Մարտին Հ.-ն, 1987 թ. ծնված Զոհրաբ Կ.-ն և 1987 թ. ծնված Հրանտ Շ.-ն ծեծի են ենթարկել Հ. Սարգսյանին և պատճառել վնասվածքները:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել էր Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Նույն օրը, ժամը 21.00-ին, նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, Հրավարդ Սարգսյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.20-ին, Մարտին Հ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին, Զոհրաբ Կ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին: Նույն օրը նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, նախաքննությունը շարունակվում է:
Հրապարակավ հասցված վիրավորանքը ապաքրեականացված է, ինչը վիճաբանող կողմերին հաճախ թույլ է տալիս դիմել ինքնապաշտպանության՝ ծայրահեղ արարքների:
Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ «Հայկական վարկած»—ը զրուցեց իրավաբան Արա Ղազարյանի հետ:
Ըստ նրա, այդ հոդվածների ապաքրեականացումն արվել է, որպեսզի մարդիկ հարցը լուծեն ավելի քաղաքակիրթ միջավայրում՝ դատարանում, բայց եթե դա վերաճում է խուլիգանության, արդեն քրեականացվում է:
«Ամբողջ աշխարհը գնում է ապաքրեականացման, ավելի ու ավելի շատ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող գործողություններն ապաքրեականացվել են և տեղափոխվել են վարչական կամ քաղաքացիաիրավական տիրույթ»,-նկատեց նա:
«Հանրային միջավայրում վիրավորանք արտահայտելն անթաքույց վերաբերմունք է հասարակության նկատմամբ: Ասենք՝ փողոցում վիճում ես, ինչ-որ մեկը քեզ վիրավորում է, ասելով՝ ինձ չի հետաքրքրում, ես կարող եմ բոլորին էլ հայհոյել. դա անթաքույց վերաբերմունք է, արհամարհանք հասարակության նկատմամբ, նա այդ կերպ ուզում է իր անձի գերազանցությունը ֆիքսել»,-ընդգծեց իրավաբանը:
Իրավաբանը կողմ է՝ վեճերի նման կերպ լուծմանը, նրա խոսքով, դա շատ ավելի քաղաքակիրթ մոտեցում է ՝վարչական դատարանը,ֆինանսական պատիժը, որը մարդուն զերծ է պահում կործանման վտանգից, և Արա Ղազարյանը բերում է բանակի օրինակը.
«Տղան, բռունցքով հարվածելու համար, բանակից գալիս է արդեն դատված, իսկ առաջ դա անում էին կարգապահական ձևով. տանում էին կարգապահական գումարտակ, մի 10 օր խելքը գլուխն էր հավաքում, ու շարունակում էր ծառայել: Հարց. արդյո՞ք դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությանը, արդյո՞ք անհրաժեշտ է մեր համայնքին»:
Չնայած նախականխումը քրեական իրավունքի ամենակարևոր տարրերից է, սակայն Արա Ղազարյանը կողմ է, որ վեճերն ավելի քիչ քրեական ճանապարհով լուծվեն, որովհետև կալանավայրում անձը հետագայում շատ դժվար է ինտեգրվում հասարակությանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը:
Նա հայտնեց, որ ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267մլն. 583 հազար 336 ՀՀ դրամ:
Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց 13 տարի ժամկետով ազատազրկում ՝ գույքի բռնագրավմամբ:
Գործով ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանի համար դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պահանջեց դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, Վիգեն Գևորգյանին և Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Վահագն Խաչատրյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի 6 ամիս, իսկ Համլետ Մարտիրոսյանին, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4-ական տարի ժամկետով ազատազրկման:
Մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառերով:
2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ նա բոլորովին վերջերս էր նշանակվել այդ պաշտոնում:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Առաքելյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև՝ անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Առաքելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը լրացվել է ևս 2 մեղադրանքով։
Ի լրումն սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքի՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի եզրակացությունը, հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ դադարեցվել է նրա՝ Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.