23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանն կարդաց բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի դատավճիռը:
Վարագյանին մեղավոր ճանաչեցին.
ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝10 տարի ազատազրկում
183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 6 տարի ազատազրկման
131հոդվածի 2-րդ մասի 2-րդ,3-րդ,6-րդ կետերով 6 տարի ազատազրկման
139-րդ հոդվածի առաջին մասով 4տարի ազատազրկում
138 հոդվածի առաջին մասով 4 տարի ազատազրկում:
Վարագյանը վերջնահաշվարկում դատապարտվեց 15 տարի ազատազրկման:
«Աստված երեխեքիդ դեմը բերի»,- ասաց Վարագյանը մինչ դահլիճից դուրս բերվելը:
Զրուցեցինք Վարագյանի հարազատների հետ, որոնք հայտնեցին, թե գործն այսպես չի վերջանա և իրենք դիմելու են վերաքննիչ դատարան
«Մեր երկրում դատապարտվում են անմեղ մարդիկ, իսկ մարդասպաններն ու հանցագործները պաշտոններ են ստանում և ավելի բարգավաճում: Ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել, ի՞նչ օրենքներ են մեր երկրում, որտեղ է արդարությունը: Եթե իրական հանցագործները ազատության մեջ են, ապա անմեղները պետք է լրացնեն ազատ մահճակալները, եթե չեք կարողանում արդար դատել, ապա հնարավորություն տվեք մարդուն, որ կարողանա իր անմեղությունն ապացուցել: Էդգար Վարագյանը մինչև վերջ պայքարելու և ապացուցելու է իր անմեղությունը, իսկ իրական մեղավորը, նմանատիպ մեղադրանքներով հաճախակի հանդես գալու համար պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ` անմեղ մարդու անունը վարկաբեկելու համար»,- ասաց հարազատներից մեկը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ:
Հռիփսիմե Գալստյան
Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր կամքին հակառակ և բռնության գործադրմամբ ապօրինաբար տեղավորվել է հոգեբուժարան, որտեղ շուրջ մեկ ամիս ապօրինի պահվելու ընթացքում ենթարկվել է խոշտանգման, իսկ բուժանձնակազմն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել:
Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ նույն օրը, ժամը 15.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ի բնակարանի խուզարկությամբ, 2-րդ հարկի հյուրասենյակի դաշնամուրի ստեղնաշարի կափարիչի միջից հայտնաբերել և առգրավել են մոտ 12.1 գ մանրեցված, սուր հոտով դեղնականաչավուն զանգված և ծխախոտի տուփ` 13 գլանակներով: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է նախաքննություն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու և հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 25-ին` առավոտյան, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ երթուղային տաքսու մեջ, գաղտնի հափշտակել է ուղևորուհի Ալոյանի դրամապանակը, որից հետո դրամապանակի մեջ գտնվող բանկային քարտի միջոցով տարբեր բանկերին պատկանող բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է 185.000 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում բանկից նախաքննական մարմնին տրամադրել են քարտի հաշվի քաղվածքը, ինչպես նաև՝ կանխիկացման գործարքներից մեկի տեսագրությունը։
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին: Գագիկ Ս.-ն բացատրություն է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, տանը դեղահաբից և բենզինի խառնուրդից իր անձնական օգտագործման համար պատրաստել է թմրամիջոց և աճուկային հատվածից ներարկել ինքն իրեն, ինչի հետևանքով վատ է զգացել և դիմել «շտապօգնության» ծառայություն: Նշանակվել են դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ձևաչափով նախաձեռնված կիբերանվտանգության ծրագրերին Հայաստանի ներգրավման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև կիբերանվտանգության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ համապատասխան կառույցների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Այսօր, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, դատարանի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև: Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնության համար։ Նախաքննության տվյալներով՝ աղջիկը, 2014 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, թե, իբր, նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը, Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» այգում դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով, բռնաբարել է իրեն` նրան մեղադրելով ծանր հանցագործության մեջ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2014 թվականի սեպտեմբերին, երբ աղջկա 16 տարին դեռևս լրացած չի եղել, 21-ամյա երիտասարդը նրա հետ Վանաձոր քաղաքում ունեցել է սեռական հարաբերություն: 2014 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել՝ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին: Երկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով ՀՀ ՃԵԿ-ի 96 կետի, ձև № 1-ի 2.5 ճանապարհային նշանի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենային:
Արդյունքում՝ առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է՝ անզգուշությամբ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի, ինչպես նաև ուղևորներ Մարինե Նազարյանի, Արամայիս Թումանյանի, Վանիկ Սարգսյանի, Հաբեթ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Դավիթ Հարությունյանի մահը: Ուղևորներ Կարեն Բաղդասարյանը, Հովհաննես Չախոյանը, Սամվել Հակոբյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ալբերտ Շախնազարյանը, Հասմիկ Հովհաննիսյանը և Էդմոն Սիմոնյանը տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Մ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյեմբերի 10-ին համացանցում տեղեկատվություն էր հրապարակվել («Հերիք է հանդուրժել ճանապարհային ոստիկանների ապօրինությունները»), որի հեղինակ Ավթանդիլ Ավետիսյանն իր անհամաձայնությունն էր հայտնել Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային ոստիկանության ծառայողների արձանագրած խախտման, ինչպես նաև իր խնդրանքով իրեն ներկայացված արգաչափ սարքի վկայականում, իր կարծիքով, սպիտակեցնող նյութի միջոցով կատարված փոփոխության առնչությամբ:
Հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նշանակվել էր ուսումնասիրություն:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոստիկանության ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի երկու տեսուչներին ամրակցված 588 ՈՍ 01 համարանիշի 2458 կողային համարի ծառայողական ավտոմեքենան կահավորված է «Իսկրա 1» տեսակի 13504 D համարի արագաչափով, որին տրվել է 008494 համարի ստուգաչափման մասին վկայականը։
Պարզվել է նաև, որ արագաչափի ստուգաչափման մասին հիշյալ վկայականի տարեթվի սպիտակեցումը կատարվել է ՀՀ էկնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից, քանի որ ձևաթղթում ամսաթիվը նշված է եղել հին տարեթվով։
Բացի այդ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունից ստացված գրության համաձայն՝ 008494 համարի ստուգաչափման մասին վկայականը տրվել է 2013 թ. դեկտեմբերի 13-ին՝ մեկ տարի ժամանակով, և վկայականի ներքևի ձախ անկյունում առկա է կլոր կնիք, որտեղ նշված է տրման տարեթիվը։
ՀՀ ոստիկանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.