23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վարդան Երիցյանը Արմեն Սարգսյանից ոմն Մուշեղի հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, խարդախությամբ հափշտակել են 1.200-1.400 մմ. տրամաչափի, ընդհանուր մոտ 2500 գծամետր խողովակների արժեքը կազմող 124 մլն. 324 հազ. 824 ՀՀ դրամին համարժեք 270 հազ.148 ԱՄՆ դոլար գումար:
«Ցեոֆոս» ՓԲԸ տնօրեն Վարդան Երիցյանը ոմն Մուշեղի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2005թ. օգոստոսին, Արմեն Սարգսյանին և նրա գործընկերներին խաբեությամբ ներկայացնելով, որ շահել է Կապուտան-Ջրաբեր համայնքների տարածքով անցնող գազատարի ապամոնտաժման իրավունքը, որն իրականում գտնվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, և որի ապամոնտաժման իրավունք 2005թ. որևէ կազմակերպության չի տրվել, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջիններիս հետ` նրանց ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ 2500 գծամետր խողովակներ վաճառելու վերաբերյալ, ապա նշված գազատարից ապօրինի ապամոնտաժել են ընդհանուր 930.27 գծամետր 1200մմ տրամաչափի խողովակներ, և որպես խողովակների նկատմամբ սեփականության իրավունքի հավաստիք` կազմել է հիշյալ ՓԲԸ-ի անունից կեղծ հաշիվ ապրանքագիր, որը խողովակների հետ միասին հանձնելով Արմեն Սարգսյանի վստահորդ Արթուր Քանանյանին` դրա դիմաց ստացել է 47 մլն. 589 հազ. 395 ՀՀ դրամին համարժեք 103 հազ.408 ԱՄՆ դոլար:
Այնուհետև մնացած մոտ 1500 գծամետր խողովակները մատակարարելու համար, տեղեկանալով «Միկ Մասիս» ՓԲԸ բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, չարաշահելով Արմեն Սարգսյանի և նրա գործընկերների վստահությունը, Արմեն Սարգսյանի գործընկերներ Արմեն Գևորգյանին և Արթուր Քանանյանին ոմն Մուշեղի հետ խաբեությամբ մատնացույց են արել հիշյալ բազայում առկա` իրականում իրենց չպատկանող և 1200-1400 մմ. տրամաչափ ունեցող ընդհանուր մոտ 1500 գծամետր խողովակներ և այդ կերպ նշված անձանց մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք պատկանում են իրենց, նշված քանակության խողովակներն, իբրև, վաճառելով և խաբեությամբ դրանց դիմաց ևս 76 մլն. 735 հազ.429 ՀՀ դրամին համարժեք 166 հազ. 740 ԱՄՆ դոլար գումար ստանալով` խարդախությամբ հափշտակել են Արմեն Սարգսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները` վերջինիս պատճառելով ընդհանուր 124 մլն. 324 հազ.824 ՀՀ դրամին համարժեք 270 հազ.148 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:
Հիշեցնենք, որ Վարդան Երիցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և մինչդատական վարույթում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Վարդան Երիցյանի մասով նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ ոմն Մուշեղի և քննությամբ չպարզված այլ անձանց ու հանգամանքների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է կոշիկի խանութից «Սամսունգ գալաքսի» բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերին 17-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութում, որտեղ գաղտնի հափշտակվել է բնակչուհի Լ. Բադալյանին պատկանող բջջային հեռախոսը` վերջինիս պատճառելով 330.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում ստացվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է շիկահեր, կարճ սանրվածքով կինը հեռախոսը դնում իր պայուսակը և, դրամարկղում վճարելով գնված կոշիկի համար, շտապ հեռանում:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված շիկահեր, կարճ սանրվածքով կնոջ ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները նոյեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, օղակաձև խաչմերուկում ստուգման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Պ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մոտ 11 խ/մ վառելափայտով բեռնված:
Արմեն Պ.-ն ներկայացրել է հոկտեմբերի 23-ին 6 խ/մ վառելափայտի ինքնապատրաստման փաստաթուղթ, իսկ 5 խ/մ վառելափայտի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ ս/թ նոյեմբերի 20-ին ինքը Սևքար գյուղի հարակից անտառից ապօրինի կտրել է 6 բոխի, որից էլ պատրաստել է 5 խ/մ վառելափայտ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի Հանրապետության 3 քաղաքացիները դատապարտվեցին 6.4-ից մինչև 6.8 տարվա ժամկետով ազատազրկման:
Մասնավորապես, Այվազ Իզմաիլովը դատապարտվեց 6 տարի 8 ամիս, Նիկա Ղվալաձեն 6 տարի 5 ամիս, իսկ Գագա Կոպալիանին 6 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:
Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել է նրանց բոլորին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել և գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Ըստ մեղադրանքի՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացներ 25-ամյա Այվազ Իզմաիլովը, 24-ամյա Գագա Կոպալիան և Նիկա Ղվալաձեն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2013թ դեկտեմբերի 1-ին` ժամը 21:30-ի սահմաններում, դանակներով զինված ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի գտնվող «Արման Բաբայան» ԱՁ-ին պատկանող համակարգիչների խանութ, որտեղ հարձակում են գործել նույն խանութի սեփականատեր Արման Բաբայանի և այդ պահին խանութում գտնվող վերջինիս ընկերուհի Գալինա Մարգարյանի վրա:
Ապա դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով` կապկպել են նրանց և խանութից հափշտակել դյուրակիր համակարգիչներ, բջջային հեռախոսներ, 20.000 ՀՀ դրամ, 2 ԱՄՆ դոլար գումարներ և այլ իրեր՝ նրանց պատճառելով խոշոր չափի ընդհանուրը 1.694.807.82 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այվազ Իզմաիլովին, Գագա Կոպալիանին և Նիկա Ղվալաձեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, անփոփոխ թողեց Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:
Վահե Ղուկասյանը, որը առաջին ատյանի դատական նիստերից սկսած առաջին անգամ դատարան էր ներկայացել առանց արևային ակնոցի, դատավճիռը լսեց ժպիտով և դիմեց դահլիճում գտնվող մի քանի տասնյակ ընկերներին և հարազատներին. «Դուխներդ չգցեք, սաղ լավ ա լինելու, առաջ Աստված»:
Վահե Ղուկասյանի հոր ընկերը՝ Հայկ Կյուրեղյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավճիռը անփոփոխ թողնելը անարդարացի է, պատժաչափն էլ շատ խիստ:
«Չեմ կարծում, որ Վահեն պիտի անմեղ ճանաչվի, բայց ամեն ինչին չափ ու սահման կա: Բայց իրա հարցում չափ ու սահմանն ավելի շատ են անցել, քանի որ ինքը Ղուկասյաններից է: Բայց, ժողովրդին հարցրեք, թե ինչքան են Ղուկասյանները ժողովրդի դարդով, հոգսով ապրել»,- ասաց Հայկ Կյուրեղյանը՝ նշելով, որ Վահե Ղուկասյանը շատ կրթված անձնավորություն է, և նրան դրդել են այդ քայլը կատարել։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում 20-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» և «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման, փաստաբանը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
news.am
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ի սահմաններում, «HAMMER» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Բագրատունյաց պողոտայով ընթանալու ժամանակ, նկատելով պողոտայի խցանումը, հատել է հոծ գծերը, շրջադարձ կատարել, և այդ պահին խախտումը նկատած ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ապա վարչական պատասխանատվության չենթարկելու համար իրենից պահանջել է կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Գ.-ին, որը հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ից 22-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Նոյեմբերի 20-ին նախարարը հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին:
Գ. Կորնիենկոն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է: Անդրադառնալով բազմաոլորտ համագործակցությանը՝ նա կարևորվել է ԱՊՀ երկրների միջև նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհուրդը:
ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար և ներկայացրել ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության առավել ակտիվացում:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ քրեակատարողական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրները, անվտանգության նոր համակարգերի ներդրման, նորմատիվ-տեխնիկական բազայի նորացման, պրոբացիայի ծառայությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կադրերի վերապատրաստման առումով գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական համակարգի ծառայողներին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթելու և վերապատրաստելու ծրագրեր իրականացնելու մասին: Համաձայնություն է ձեռք բերվել նաև համագործակցել քրեակատարողական համակարգի անվտանգության սարքերի ձեռքբերման ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի հրավերով 2015-ի սկզբին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության պատվիրակությունը նախատեսում է փոխադարձ այց իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն: ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով որոշվել է նաև երկու երկրների քրեակատարողական համակարգերի միջև ստորագրել փոխգործակցության հուշագիր:
Ալավերդի քաղաքում 2014 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են ավազակային հարձակման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
2014 թվականի նոյեմբերի 19-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Գարեգին Հախինյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել իր կնոջ, անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ և զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից վարչության և Թումանյանի բաժնի քննիչներից կազմվել է քննչական խումբ և վերջիններիս կողմից կատարվել նախաքննություն:
Կատարված քննչական գործողություններով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ ավազակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք են գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ և զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով` հափշտակել են 38 ոսկյա զարդ:
Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Քննության շրջանակներում պարզվել է նաեւ, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայատվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և կատարված հանցագործությունից ժամեր անց Ալավերդի քաղաքի «Լենհանքեր» թաղամասի ճանապարհից երկու հոգին հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 23:45-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Վանաձորի բնակիչ Հ.Մարգարյանը և Երևանի բնակիչ Ա.Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին ձերբակալվել են ավազակություն կատարելու կասկածանքով։ Նրանց իրավունքներն ու պարտականությունները ծանուցելուց և բացատրելուց հետո վերջիններս ցանկություն են հայտնել պաշտպան ունենալ:
Տեղանքի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է նաև 38 կտոր ոսկյա զարդ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են խանութի բոլոր աշխատակիցները: Պարզվել է, որ խանութը ներսից նկարահանվում է, առգրավվել է նկարահանման սարքը, պարզվել է նաև, որ հանցագործների կողմից փախուստի դիմելու ժամանակ «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային բախվելու հանգամանքը նույնպես նկարահանվել է՝ այդ վայրում գտնվող նկարահանման սարքի միջոցով, ինչը ևս առգրավվել է:
Քննության ընթացքում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձանց կողմից որպես փոխադրամիջոց օգտագործված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ավազակային հարձակմանը մասնակցած 3-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.