23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:
Ա. Վարդանյանը, հանդիսանալով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումը ապահովելու, ինչպես նաև ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:
Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օերնսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, տասնութ տարին լրացած Վ.Բեգլարյանը 2014 թվականի օգոստոսին Վանաձոր քաղաքում ծանոթացել, ապա ընկերություն է արել նույն քաղաքի`տասնվեց տարին չլրացած մի բնակչուհու հետ, որի ընթացքում թե՛ վերջինիցս և թե՛ նրա ծնողներից տեղեկացել է Մ.Գրիգորյանի անչափահաս լինելու` տասնվեց տարին լրացած չլինելու հանգամանքի մասին:
Շփումների ընթացքում` 2014 թվականի սեպտեմբերի սկզբին, Վ.Բեգլարյանը և աղջիկը գնացել են Վ.Բեգլարյանի բնակության տնակ և նույն օրը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հասատատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հարգելի պարոն դեսպան,
Հայոց բանակի հարգելի մարտիկներ,
Տիկնայք և պարոնայք
Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Երկուստեք եկանք այն եզրակացության, որ արդեն իսկ հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արևելքում ապահովելու ժամանակը և դա նպատակահարմար է անել իտալական զորախմբի կազմում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև անմիջապես սկսվեց ՅՈՒՆԻՖԻԼՈՒՄ-ում հայկական ստորաբաժանման տեղակայման իրավապայմանագրային դաշտն ապահովելուն, վարչական ու նյութատեխնիկական հարցերը կարգավորելուն ուղղված աշխատանքային գործընթաց: Ինչպես արդեն ասեցի, այս ամենի համար պահանջվեց գրեթե երկու տարվա մանրակրկիտ ու հոգնատանջ աշխատանք, և ահա ամեն ինչ պատրաստ է, դու մեկնում եք Լիբանան…
Հենց սկզբից պետք է ասեմ, որ չեք գնում խաղաղապահության ոլորտի` Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում կուտակած ձեր գիտելիքների և հմտությունների համար պարծենալու նպատակով: Իհարկե, միջազգային առաքելության կազմում ձեր օտարերկրացի եղբայրների ու քույրերի հետ համատեղ ծառայելիս ոչ միայն կսովորեք իրենց փորձից, այլև համոզված եմ, ինքներդ էլ շատ լավ որակներ կունենաք ցուցադրելու:
Այնուհանդերձ, Լիբանան առաջին հերթին գնում եք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը ձեր նպաստը բերելու համար, և դա անելու եք անկայունության կողմից կես դարից ավել ծվատվող մի երկրում, որտեղ ժամանակին խաղաղ համակեցությամբ արարում էին տարբեր կրոնական պատկանելություն ունեցող մի շարք ժողովուրդներ:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները (14.11.2014թ. «Հրապարակ» օրեթերթ՝ «Աշտարակի մոտ նոր ՀԵ՞Կ են կառուցում», 15.11.2014 «armlur.am» լրատվական կայք՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում»):
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն տրամադրելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը առերևույթ էական վնաս է պատճառել պետության օրինական շահին:
«Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենն, իր հերթին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ կեղծ ամսագրման եղանակով առերևույթ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համաձայնագիրը` կեղծողների կողմից այն օգտագործելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչությունը, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերն առերևույթ քրեական գործ հարուցելու հիմքեր են պարունակում, որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 27-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը, իր նկատմամբ բռնություն գործադրելով, հարկադրել է ցուցմունքներ տալ իր ծանոթների կողմից բնակարանային գողություն կատարելու վերաբերյալ, ինչի արդյունքում ինքը ստորագրել և հավաստել է ոստիկանության աշխատակցի կողմից թելադրված և քննիչի կողմից արձանագրված ցուցմունքի ճշտությունը:
Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, Արմավիրի մարզի դատախազությունից ոստիկանության Արմավիրի բաժին գրությամբ ստացվել է ապահովագրական ընկերություններից մեկի հաղորդումը, որ 1978 թ. ծնված Վարդան Հ.-ն օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, կնքելով ապահովագրական վկայագրեր, հավաքագրել է 6.007.105 դրամ և յուրացրել:
Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, Վարդան Հ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Վրեժ Ոսկերչյանի առողջությանը` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչ Ն.Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 22:08-ին, կարճ հաղորդագրություն է ուղարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, գործով տուժող Վրեժ Ոսկերչյանի քրոջ հեռախոսահամարին։ Հարցը պարզաբանելու նպատակով նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի «999» չգործող խանութի մոտ, Վրեժ Ոսկերչյանն ընկերների հետ հանդիպել է Ն.Աբրահամյանի, նրա ընկերների եւ եղբայրների հետ, նրանց թվում է եղել նաեւ գործով մեղադրյալ Գ.Ղազարյանը։
Հաղորդագրություն ուղարկելու հարցը պարզաբանելու ընթացքում Վ.Ոսկերչյանը ձեռքով մեկական հարված է հասցրել Ն.Աբրահամյանի և Գ.Ղազարյանի դեմքին, որից հետո նրանք փոխադարձաբար հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Գ.Ղազարյանն իր մոտ պահվող դանակով հարվածել է Վրեժ Ոսկերչյանի կրծքավանդակի ձախից առաջային մակերեսին, առաջացրել ծակած-կտրած թափանցող վնասվածք` դիտավորությամբ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:
Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց պարզել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցաքավորման քարտեր ստանալով`ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից գոյացած 751 մլն դրամը յուրացման եղանակով հափշտակել` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Ոստիկանության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից էլ ներկայացվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Ըստ կարգի, ոստիկանությունում նախապատրաստաված նյութերը և Աշոտ Կույումջյանը հանձնվել են ՀՀ Քննչական կոմիտեին:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 24-ին, ժամը 08.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բաժին բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Սլավիկ Ա.-ն, որը նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.