23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:
Մասնավորապես՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։
Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին` նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է 729.000 ՀՀ դրամ:
Մեկ այլ դրվագում մատչելի գնով հողատարածքն օտարվել է քաղաքապետի կնոջը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Ն.Ոսկանյանը 2006թ. հունվարի 27-ին Գորիսի համայնքի ավագանուն առաջարկել է օտարել ՝ Գորիսի Գարեգին Նժդեհի 18-րդ հասցեում գտնվող նկուղային հարկի 291,1 քմ տարածքը, որին համայնքի ավագանին 2006թ. հունվարի 27-ի թիվ 8-Ա որոշմամբ տվել է համաձայնություն:
Ավագանու որոշման հիման վրա տարածվել է հայտարարություն` նշված տարածքն աճուրդով օտարելու մասին։ Քաղաքացիների կողմից հայտեր չեն ներկայացվել, եւ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող քաղաքաշինության բաժնի 1-ին կարգի 2 մասնագետների հանձնարարել է կազմել աճուրդին մասնակցել ցանկացողների կեղծ հայտեր՝ իր կնոջ և մեկ այլ անձի տվյալներով, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատել փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը՝ աճուրդում հաղթող ճանաչելով իր կնոջը և նրան 900.000 ՀՀ դրամով օտարել 2.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։
Մեկ այլ դրվագում, նույն մեխանիզմով, մատչելի գնով տարածք է օտարվել քաղաքացի Սասուն Խաչատրյանին։ Մասնավորապես՝ փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կազմվել է կեղծ արձանագրություն, ինչը հաստատվել է եւ հաղթող ճանաչված Ս.Խաչատրյանին 2006 թվականի դեկտեմբերի 19-ին 295.000 դրամով օտարվել 4.628.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։
Նույն մեխանիզմով՝ 2007 թվականի օգոստոսին հաղթող է ճանաչվել Լարիսա Բարխուդարյանը, ում 1.232.000 դրամով օտարվել է 4.047.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ 2008 թվականին 1.232.000 ՀՀ դրամով քաղաքացի Հարություն Դավթյանին է իրացվել 4.291.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։ Փաստացի տեղի չունեցած աճուրդում հաղթող ճանաչելով՝ նույն՝ 2008 թվականին, 1.763.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը 248.500 դրամով վաճառվել է քաղաքապետի որդուն՝ Ոսկան Ոսկանյանին։
Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, 2004 թվականի փետրվարին հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Գորեր» ՍՊ ընկերությունը, որի տնօրեն է նշանակել եղբորը, ում հրամանով էլ քաղաքապետի որդին նշանակվել է փոխտնօրեն։
Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել Գորիսի քաղաքապետարանի կազմակերպած պարզեցված ընթացակարգով մրցույթում, որի հետ Գորիսի քաղաքապետարանը կնքել է պայմանագիր՝ 2011թ. նոյեմբերի 25-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում համայնքի կարիքների`փողոցների մայթերի ասֆալբետոնե ծածկի վերականգնման, հեղեղատարների վերջամասերի կառուցման, մայթերի հիմնանորոգման, կանաչապատման, տարածքների բարեկարգման, լուսավորության, ոռոգման և ջրատարի շատրվանի հիմնանորոգման, փողոցների խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և սելավատարին միացման աշխատանքների ձեռք բերման կապալի վերաբերյալ:
Միաժամանակ չի ապահովվել պատշաճ վերահսկողություն եւ շինարարական աշխատանքներում հնարավոր թերությունները քողարկելու դիտավորությամբ չի պատվիրել տեխնիական և հեղինակային հսկողություն՝ խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարության`28.04.1998թ. N44 հրամանով հաստատված`«Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման մասին» հրահանգի դրույթները։
Ըստ դրանց՝ «Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն՝ անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից», «Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն`լիցենզավորված, մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով»:
Արդյունքում` 30.11.2011թ., 30.04.2013թ., 06.09.2013թ., 24.09.2013թ., 30.10.2013թ. կազմված կատարողական ակտերում`նախահաշիվ-ծավալաթերթերում, նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ ցույց տալու հետևանքով համայնքի շահերին պատճառել է էական վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հինգ անչափահաս երեխաների հայր, 37-ամյա վանաձորցի Արամ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընկերոջը սպանելու համար, և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Դատավճռով ամբաստանյալի նկատմամբ, պատժի հետ մեկտեղ նշանակվել է նյարդահոգեբույժի մոտ ամբուլատոր հսկողություն՝ կալանավայրի պայմաններում:
Ամբաստանյալ Արամ Սարգսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 670.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի՝ թաղման ծախսերի փոխհատուցում:
2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրում «Պեժո 407» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր Վանաձորի բնակիչ Մհեր Գրիգորյանի դիակը՝ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի և ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերով:
Ըստ գործի տվյալների՝ սպանությունն ուներ վաղեմի մանկության ընկերոջից վրեժխնդիր լինելու նպատակ. տուժողն ամբաստանյալի կնոջը անպարկեշտ առաջարկ էր արել: Ամբաստանյալն իր կնոջից տեղեկացել էր, որ շուրջ հինգ տարի առաջ իր մանկության ընկեր Մհեր Գրիգորյանն իր՝ ամբաստանյալի կնոջը սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը Մհեր Գրիգորյանին պատկանող ավտոմեքենայի վարորդի նստատեղում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի առաջին կիլոմետրում, ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ շրջանին, ապա՝ ինն անգամ ձախ ոտքին ու սպանել նրան, որից հետո ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, կողաշրջվել, իսկ Արամ Սարգսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արամ Սարգսյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել՝ հրաժարվելով դատարանում ցուցմունք տալուց:
Ամբաստանյալը միաժամանակ հայտնել է, որ պնդում է նախաքննության ընթացքում իր կողմից որպես մեղադրյալ՝ պաշտպանի ներկայությամբ լրացուցիչ ցուցմունքը և խնդրել, որպեսզի դատարանը հիմք ընդունի միայն այդ ցուցմունքը:
Որպես մեղադրյալ տրված լրացուցիչ ցուցմունքում Արամ Սարգսյանը հայտնել էր, որ դեպքի օրը Մհեր Գրիգորյանի ավտոմեքենայում եղել են երկուսով, ընկերոջն ասել է, որ նրա արարքը սրբապղծություն է:
Մհերը զարմացել է, ապա, ապշած, զենքը պահել է իր վրա, որը մինչ այդ էլ իրեն ցույց էր տալիս: Քանի որ նա իր վրա զենք է պահել, ինքը գրպանից հանել է դանակը և դրանով հարվածել նրան, որից հետո դուրս է եկել ավտոմեքենայից շշմած, թուլացած վիճակով և դանակը ձեռքին հեռացել, իսկ որոշ ժամանակ անց դանակը շպրտել է:
Նա հայտնել է նաև, որ նախկինում իր տված ցուցմունքները ճիշտ չեն, մասնավորապես՝ այն, որ դանակը և ձեռնոցները առել է Մհերին սպանելու համար: Ինքը չոբան մարդ է և իր մոտ միշտ դանակ է եղել, իսկ ձեռնոցներն իր ամենօրյա օգտագործման ձեռնոցներն են: Ինքը, կնոջից իմանալով Մհերի կողմից սեռական հարաբերության առաջարկի մասին, ուզում էր հանդիպել և թքել նրա երեսին կամ ծեծել, սակայն նրան սպանելու մտադրություն չի ունեցել:
Իսկ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ հարցաքննությունների ժամանակ Արամ Սարգսյանը խոստովանական ցուցմունքներ է տվել և հայտնել, որ իր մանկության ընկերոջ սրբապիղծ ու դավաճան քայլի համար որոշել է պատժել և սպանել նրան:
Իր մտադրությունն իրագործելու համար 2014 թվականի հունվարի 5-ին կամ 6-ին շուկայից գնել է դանակ և ձեռնոցներ, ապա 2014 թվականի հունվարի 8-ի առավոտյան իր բնակարանում օգտագործելով ալկոհոլ՝ վերցրել է իր կողմից նախապես ձեռք բերված դանակն ու ձեռնոցները և ժամը 11:00-12:00-ի սահմաններում գնացել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամաս, որտեղ Մհերը ունի դեղատուն և հանդիպել նրան: Ապա Մհերին խաբելով՝ ասել է, որ իբր գործով մարդ պետք է տեսնի և նրան խնդրել է ավտոմեքենայով իրեն տանել Ազնվաձոր գյուղ:
Ավտոմեքենան վարել է Մհերը, իսկ ինքը նստել է առջևի աջ նստատեղին: Ճանապարհին ինքը գրպանից հանել է դանակը և ավտոմեքենայի ընթացքի ժամանակ Մհեր Գրիգորյանին ասել. «Կնոջս սեռական հարաբերության առաջարկ ես արել, ա՛յ (…)» և աջ ձեռքում բռնած դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքին: Մհեր Գրիգորյանը, շրջվելով դեպի իրեն և բռնելով ձեռքը, խնդրել է, որ չսպանի, ասել է նաև, որ իր կնոջը սեռական հարաբերության առաջարկ երբևէ չի արել:
Անտեսելով Մհեր Գրիգորյանի խնդրանքը՝ նրան ասել է, որ պետք է սպանի և դանակով մի քանի անգամ հարվածել է նաև նրա ձախ ոտքին, որի ընթացքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել ներքև: Այնուհետև համբուրել է նրա այտը՝ ասելով՝ «հաջող, ապե՛ր, գնա՛», ապա դուրս է եկել ավտոմեքենայից, դանակն ու ձեռնոցները դեն է նետել:
Նա հայտնել է նաև, որ Մհերին ընդունել է՝ որպես հարազատ եղբայր և նրան սպանելու որոշումը կայացրել է դժվարությամբ: Մինչև սպանությունը մտածել է պատժել՝ ծեծելու կամ շրջապատում նվաստացնելու միջոցով, սակայն գտել է, որ սրբապիղծ մարդն ապրելու իրավունք չունի: Կատարած արարքի համար չի զղջացել:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արամ Սարգսյանի պատճառաբանությունները, թե ինքը Մհեր Գրիգորյանին կանխամտածված ձևով չի սպանել և նրան դանակով հարվածել է՝ նրա կողմից իր վրա պահած զենքից պաշտպանվելու նպատակով, անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից:
Դատարանը արժանահավատ է համարել նրա՝ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված առաջին ցուցմունքը, քանի որ դրանք համապատասխանում են գործի փաստական տվյալներին և տրամաբանորեն փոխկապակցված են դատարանի կողմից հավաստի ճանաչված մյուս ապացույցների հետ:
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ իր ամուսին Մհեր Գրիգորյանը և ամբաստանյալ Արամ Սարգսյանը եղել են ինչպես մանկության, այնպես էլ՝ հասուն տարիքի մտերիմ ընկերներ և ընտանիքներով միշտ շփվել են:
Տարբեր առիթներով իրենց ընտանեկան հավաքների ժամանակ ինքը զգացել է, որ Արամի կինը իր ամուսնու նկատմամբ անտարբեր չէ և սիրահետում է նրան:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեռևս 2008 թվականին ամուսնու ընկերոջ կինն իր ամուսնու հեռախոսահամարին ուղարկել է հաղորդագրություն՝ «Ես քո հոտին մեռնեմ, խնդրում եմ՝ գոնե մի գիշեր ինձ պարգևի»:
Այդ հարցով իրենք խոսել են ամուսիններով, Մհերն ասել է, որ չի կարողանում ազատվել «այդ աննորմալից», ինքը հավատացել է իր ամուսնուն և վստահ է, որ նա որևէ կապ չի ունեցել ընկերոջ կնոջ հետ:
«Փաստինֆո»
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի ցուցումով հարուցվել է քրեական գործ` մանկահասակ (40 օրական) Ն.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:
2014 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։ Այսինքն՝ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել, ինչն առաջացրել է երեխայի մահը:
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և անզգուշությամբ Նարինե Խաչատրյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցից բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը նոյեմբերի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 09.40-ին, Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 8 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Մարատ Խ.-ն, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի /խարդախության հանցակցելը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 28-ին, ժամը 15.30-ին, Արցախի փողոցից ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հարություն Խ.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 10-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ին, Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Հայկուհի Ս.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 28-ին, ժամը 09.25-ին, Աղավնատուն գյուղից բաժին բերման են ենթարկել 1967 թ. ծնված Գրիշա Ա.-ին, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Խորեն Ա.-ն, որը օգոստոսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի մեղադրանքով:
Ասում եմ, կարո՞ղ ա էս «ղումարբազ էշխանները», որ սենց վիզ դրած, դոշները տնկած, անկախ Հայաստանը ռուսական «զոն» են կոխում, որոշել են «կռուպնի» քաղաքական «գյամբլ» անեն մեր վրա: Ամբողջ աշխարհի աչքերի առաջ Ռուսաստանը ժամ առ ժամ սկում ա ջրի հատակը, ռուբլին դառնում ա «տրյապկա», ով, ինչ կարողանում փախցնում ա էդ երկրից, իրան էլ հետը, բա լավ սրանց մտքինը ի՞նչ ա, որ իրանք հոսանքին հակառակ են գնում…
Ինձ թվում ա, ջոկել են, որ Հայաստանի անկախ կարգավիճակը պահպանելու դեպքում, հեսա, որ սովը չոքեց դռանը, երկիր ու ժողովուրդը պարտքերի մեջ խրված, հելնելու են իրանց հոշոտեն: ՈՒ մտքներով էս սատանությունն ա անցել՝ մտնեն ռսի զոն, խառը վախտերը, որ սկսեց, քցեն ամեն ինչ ռսների վրա, ասեն «մենք ատվիչա» չենք ու Ծ Լ Կ Ե Ն՝ հայդե դեպի Դուբայ-մուբայ …
Թե չէ, ինչքան էլ, որ սրանք անգրագետ են, դոդ ու դեբիլ, իրանց կաշվի մասին հաստատ մտածում են ու ձևն էլ կարծես գտել են, ինձ թվում ա էս ա…
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
Հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել 1 անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ վարչապետի թույլտվությամբ». Հովիկ Աբրահամյանի հրահանգը շոկի մեջ է գցել հարկայինին: Նրանք տեղյակ չեն եղել, որ նման բան է նախապատրաստվում: Կառավարության նիստին չի մասնակցել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով, ասում են, հնարավոր է առարկություն ունենար:
«Նախարարությունը ներկայացրել է Արգամիչի մտերիմ Պավել Սաֆարյանը, հետո էլ մենք առանձնապես 1 անգամից ավել ստուգումներ չէինք էլ անցկացնում»,- ասաց հարկայինի աշխատակիցը` «գտնելով», որ սա փորձ է համեմատաբար անկախ, նախագահին «մերձ» Գ. Խաչատրյանին և «օպեր-հարկային» ծառայությունն իր «տակ բերելու»:
Հրապարակ
Նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառման ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա երկու տարվա գործունեության հիմնական միջոցառումները՝ իրենց ժամանակացույցով:
Հաշվի առնելով ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված նախորդ միջոցառումների դրական փորձն ու կազմակերպական բարձր հմտությունները՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի կողմից ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին առաջարկվեց Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Միհրան Պողոսյանի կողմից առաջարկն ընդունվելուց հետո դրա մասին խորհրդի ամենամյա լիագումար նիստի ընթացքում հայտարարվեց ներկա գտնվող երկրների պատվիրակություններին:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետևանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից:
ՀՀ դատախազության ՀԿԳՔ վարչությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, որոշում է կայացրել վերացնել քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը: Քրեական գործը վերադարձվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար:
Վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավունքը՝ «փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 27-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բելինսկու փողոցի տներից մեկից բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Գարիկ Օ.-ն, ով նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բաց թողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ:
Ստուգման արդյունքներով հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.