29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով»։
Նշենք, որ ՀՀ քրեական օրեսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով։ Պատիժ է նախատեսում տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
Հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչում. նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանն ասաց, որ քրեական գործը նոր չէ, նախկինում Գասպարյանը վկայի կարգավիճակ է ունեցել։
«Սա հերթական անիմաստ ու անհիմն մեղադրանքն է։ Վլադիմիր Գասպարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արդեն չեմ էլ հիշում՝ քանի մեղադրանք է առաջադրվել Գասպարյանին, որովհետեւ անտարբեր ենք վերաբերվում։ Պարապությունից դրդված մեղադրանքներ են առաջադրում։ Բոլորը շինծու են»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հատվածին, թե Գասպարյանը, հանդիսանալով նաեւ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, կազմակերպության գույքն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրություն է կազմել, Աթանեսյանն արձագանքեց.
«Ո՞նց եք պատկերացնում, որ ոստիկանապետը կեղծ արձանագրություն կազմեր, սուտ է, նման բան չի եղել։ Նա հրավիրվել է հարցաքննության, հրաժարվել է ցուցմունք տալուց, որովհետեւ անօգուտ է նրանց ինչ-որ բան բացատրելը. ունեն հանձնարարություն, կատարում են»։
Հարցին՝ արդյոք հայտնի՞ է՝ ում հաղորդման հիման վրա է մեղադրանք առաջադրվել Գասպարյանին, փաստաբանն ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեի նահապետը «Դոգն» ա, իրեն պետք է էդ հարցը տաք»։
Նշենք, որ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։
Նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։
Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»։
Արցախի դատախազությունից հայտնում են, որ Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
«Ինչպես արդեն հաղորդվել էր, սույն թվականի նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահերի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը:
Մ. Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից և ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն»,- նշված է Արցախի Հանրապետության դատախազության հայտարարության մեջ:
Գերեվարված զինծառայողների հարազատների պնդմամբ, Ադրբեջանը հաստատել է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված 21 անձ գտնվում է Բաքվում։ ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ նման տեղեկատվության հաստատում անել չեն կարող։
«Ես նման տեղեկությունները չեմ կարող հաստատել, չգիտեմ որտեղի՞ց են այդ տեղեկությունները և ո՞ւմ են հղում տալիս։ Մեր մասով որևէ նման հաստատում անել մենք չենք կարող»։
Ամատունին հայտնեց, որ գործընթացը նույն փուլում է՝ ընթանում են կոնֆիդենցիալ երկխոսություններ։ Գերեվարված զինծառայողներին Բաքվում դեռ չեն տեսակցել։
Կարմիր խաչից տեղյակ են նաև զարգացումներից։ Մասնավորապես, դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձան նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայող, որոնց մասին երկու շաբաթից ավելի է Կարմիր Խաչը կողմերի հետ երկխոսություններ էր վարում, սակայն նրանց Բաքվում չայցելեցին։ Փորձեցինք հասկանալ, արդյոք երկկողմ կամ եռակողմ բանակցություններին ու գերիներին վերադարձնելու գործընթացներում Կարմիր Խաչը մասնակցություն ունեցե՞լ է, ըստ Ամատունու, դրանք քաղաքական երկխոսությունների արդյունքներ են, կողմերի դիմելուն պես իրենք մասնակցություն կարող են ունենալ։
«Կարմիր խաչը պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացներին չի մասնակցում, որովհետև դա կողմերի որոշումն է և դա քաղաքական գործընթաց է, որտեղ մենք չենք ընդգրկվում՝ լինելով բացառապես մարդասիրական կազմակերպություն։ Ինչ վերաբերում է վերադարձի գործընթացներին, այդ գործողությունում մենք կարող ենք ընդգրկվել և այս տարածաշրջանում աշխատելիս երկար ժամանակ դա անում էինք, բացառությամբ այս վերջին տարին, որ այդ դերը ստանձնել են ռուս խաղաղապահները։ Մեզ համար կարևոր է, որ տեղի է ունենում վերադարձ և կարևոր է, որ մարդասիրական նորմերի համաձայն դա տեղի ունենա»,- հայտնեց Ամատունին։
Կարմիր խաչը չի հրապարակում Բաքվում գերության մեջ գտնվող զինծառայողների թիվ ու երկխոսությունների բովանդակություն, կապի մեջ են հարազատների հետ, միջազգային մարդասիրական աշխատանքը շարունակական է։
Հիշեցնենք, որ Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Եւս մեկ գերի, որը ծանր վիրավորվել էր մարտական գործողությունների ժամանակ, հայրենիք էր վերադարձել նոյեմբերի 26-ին։
Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ հրապարակումները ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։
Պատգամավորը պնդում է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։
«Սուրճի հրավիրելուց հետո սենյակ են ներխուժում մոտ 20 հոգի, նրանց մեջ՝ մի խումբ պատգամավորներ և սկսում են հարվածել տղաներին»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ պատգամավորի՝ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։
Ավելի վաղ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանել էր փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ պարզելու միջադեպի մանրամասները։
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում քաղաքացին կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Դատախազությունը:
«ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Է.Գ-ն 2020թ. հունիսի 03-ի լույս գիշերը, նախապես ուսումնասիրելով Գ.Հ-ի առանձնատունը և տեղյակ լինելով, որ վերջինս բացակայում է տնից, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ապօրինի մուտք է գործել առանձնատուն և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր ու արտարժույթ՝ պատճառելով Գ.Հ-ին խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 945.981 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
Բացի այդ, նույն Է.Գ-ն, 2021թ. փետրվար ամսվա սկզբներին, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ Հ.Ս-ի կողմից ժամանակավոր բնակեցվող առանձնատանն ականատես լինելով վերջինիս ու Ն.Բ-ի միջև ծագած վիճաբանությանը, որի ընթացքում Հ.Ս-ն իր մոտ ապօրինի պահվող` ռազմաթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել, վերջինիս ձեռքից վերցրել է նշված նռնակը, առանձնացրել մարտական պայթուցիչն ու այն ապօրինի կերպով պահել իր մոտ: 2021թ. փետրվարի 17-ին, ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Է.Գ-ն ներկայացել է Հ.Ս.-ի ժամանակավոր բնակեցվող առանձնատուն և վիճաբանության մեջ մտնելով նրա հետ՝ դիտավորությամբ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, իր մոտ պահվող խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վերքերից Հ.Ս-ն տեղում մահացել է: Այնուհետև, նախապես տեղյակ լինելով սպանվածի մոտ առկա նռնակի մասին, Է.Գ-ն մտել է առանձնատան առաջին հարկում գտնվող ննջասենյակ, այնտեղից հափշտակել վերջինիս պատկանող «Ф-1» տեսակի մարտական նռնակը և այն ապօրինի պահել իր տանը:
Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննական մարմնի կողմից Է.Գ-ն որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /Գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով/, ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով /Սպանությունը/, ԱՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասով /Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը/ և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:
Է.Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Արարատի մարզի բնակիչը 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանրությանը հայտնի անձանց՝ «Վարդան Սրմաքեշի», «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի», «Սարգիս Կարապետյանի» անվամբ «Facebook.com» և «Instagram» սոցիալական կայքերում գրանցել է կեղծ էջեր: Համացանցի միջոցով տարբեր օգտատերերից խարդախությամբ գումար աշխատելու մտադրությամբ, տուժածներից երեքին ներկայացել է որպես հայազգի, Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած, ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի «Սարգիս Կարապետյան»: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հանրությանը հայտնի անձանց անվամբ բացված ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, ինքնասպանության հասցնելու դեպքերի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համացանցի միջոցով տարբեր օգտատերերից խարդախությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը Արարատի մարզի բնակիչ է:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանրությանը հայտնի անձանց՝ «Վարդան Սրմաքեշի», «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի», «Սարգիս Կարապետյանի» անվամբ «Facebook.com» և «Instagram» սոցիալական կայքերում գրանցել է կեղծ էջեր:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ տուժածներից երեքին ներկայացել է որպես հայազգի, Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած, ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի «Սարգիս Կարապետյան»:
Գործարարի համբավն այդ կերպ օգտագործելու միջոցով, իր՝ որպես վստահելի անձնավորություն տպավորությունն ապահովելուց հետո, նշված կեղծ էջով նամակագրություն է սկսել ֆեյսբուքյան կին օգտատերերի հետ, ասել, որ Հայաստանում իրականացնում է տարբեր խոցելի խմբերի աջակցության բարեգործական ծրագրեր:
Համացանցային նամակագրության սկզբնական շրջանում օգտատերերի մոտ թողնելով դրական տպավորություն և նրանց մոտ ստեղծելով կեղծ վստահություն, շփումների ընթացքում հայտնել է, թե իբրև իր կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին ծառայեցնելու նպատակով նախատեսված, իբրև իր մոտ եղած դրամական միջոցներն անկանխիկ կերպով օգտագործելու հետ կապված առկա են տեխնիկական խնդիրներ և քանի որ այդ ծախսերն իրենցից մեծ գումարներ չեն ներկայացնում, որոնք իր մտերիմներից խնդրելու դեպքում իր համար անհարմար և անցանկալի իրավիճակ կստեղծվի, վերադարձնելու «խոստումով» խնդրել է «Idram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին փոխանցել գումարներ:
Օգտատերերը, կեղծ տվյալներով ու անձնական նամակագրության արդյունքում ստացած «դրական» տպավորությամբ պայմանավորված, ինչպես նաև վստահ լինելով, որ շփվում են գործարարի որդու հետ, վերջինիս կողմից նշված հաշվեհամարներին պարբերաբար փոխանցել են տարբեր չափերի գումարներ:
Այնուհետև, բարեգործության իրականացման պատրանքն ապահովելու համար նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդ կերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով, նախնական տվյալներով, 1.702.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ևս:
Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս իր կեղծ էջով հաստատված նամակագրության ընթացքում ձևավորված վստահության արդյունքում կին օգտատերերից մեկին հայտնել է՝ նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, սիրահետել է նրան և շարունակելով նամակագրությունն իբրև գործարարի որդի՝ կնոջը խնդրել է ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը: Վերջինս, հայտնվելով տղամարդու ծուղակում և գտնվելով մոլորության մեջ, ուղարկել է իր կիսամերկ տեսագրությունը, իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը և հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին և վերջիններիս ծնողներին:
Կինը, գտնվելով անելանելի վիճակում, իր կյանքին վերջ տալու նպատակով, օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել:
Վարույթն իրականացնող մարմնի և ՀՀ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 144-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են վերոհիշյալ անձանց անվամբ գրանցված կեղծ օգտատիրոջ գործողություններից, կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
«Գռզո» մականունով հայտնի իշխանական պատգամավոր-գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը երկրորդ անգամ գրավ կիրառվեց ու 55 մլն դրամի չափով գրավի դիմաց կրկին ազատ արձակվեց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։
Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։ Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։ Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։
Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։
Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։ Ընդ որում, նշված զենքը եղել է պարգևատրված՝ Արցախի նախագահի կողմից, իսկ թե ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրել Գռզոյի եղբորը՝ պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երևանի կենտրոնում՝ վիճաբանության ժամանակ։
Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։
Նկատենք, որ սույն քրեական գործով տուժողի կարգավիճակում են ԱՄՆ քաղաքացիներ և գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերևս հենց դա էր պատճառը, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի եղբորը կալանավորելու որոշում էր կայացվել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրն իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։
Այժմ քրեական գործով անցնող բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ. զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվողների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուս երկուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Պետությունը պետք է փոխհատուցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար։ Այս մասին ասել է նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Քանի որ դատարանները միշտ շեշտել են, որ կալանքը պայմանավորված է 300.1 հոդվածով։ Նախնական փուլում մեղադրանքը միայն այս հոդվածով էր։ Եթե միայն դատախազներն ու քննիչները ժամանակին հասկանային հոդվածի սահմանադրականության հարցը, բայց դա չարեցին։ Եթե այն ժամանակ այս մեղադրանքը չլիներ, ապա պարոն Քոչարյանը չէր կալանավորվի։ Երբ Սիլվա Համբարձումյանին առնչվող մեղադրանքը հայտնվեց, դատարաններն անընդհատ շեշտում էին, որ կալանավորման պատճառը 300.1 հոդվածն է։ Ուստի, հիմք ընդունելով դատարանի որոշումը՝ պետությունը պետք է փաստի, որ պարոն Քոչարյանը կալանքի տակ է գտնվել ապօրինի մեղադրանքով։ Պետությունը պետք է ճանաչի պարոն Քոչարյանի իրավունքները եւ փոխհատուցի։ Թե ինչ ծավալով կլինի այդ փոխհատուցումը եւ ինչպես կվարվի պարոն Քոչարյանը դրա հետ, նա կորոշի»,-ասաց փաստաբանը։
Խոսելով գրավի մասին՝ փաստաբանն ընդգծեց, որ այս խափանման միջոցը կիրառվել է, թեեւ բոլորին պարզ էր, որ Քոչարյանը թաքնվելու մտադրություն չունի, ինչի մասին վկայում են նրա բազաթիվ այցերը Մոսկվա, իսկ ամենակարեւորը՝ դատավարության ամենասկզբում ինքնակամ ժամանումը։ «Գրավի նման մեծ չափը սահմանվեց նաեւ հաշվի առնելով 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը։ Այժմ այս հոդվածով մեղադրանքներ չկան, սակայն գրավի չափը չեն փոխում։ Անհնար է որեւէ սթափ բացատրություն գտնել։ Պարզապես չեն ուզում ու չեն փոխում: Որովհետեւ ինչ-որ մեկն ասել է, որ չանեն դա: Բայց աստիճանաբար ամեն ինչ իր տեղը կընկնի։ Կհաստատվի, որ խափանման միջոցներ ընդհանրապես չպետք է լինեն, առավել եւս՝ 2 մլրդ դրամի չափով»,- ընդգծեց Ալումյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել։ «Ցավով եմ արձանագրում, որ անարդարությունը, որին ականատես եղանք ավելի քան երեք տարի, եւ մեխանիզմները, որոնք ներդրվել են դատական համակարգն ավելի հնազանդ դարձնելու համար, այս ամենը կշրջվի նրանց դեմ, ովքեր դա արել են»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.