23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը հայտնում է, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել եւ բաց նամակ հղել Սերժ Սարգսյանին:
Պաշտպանի խոսքով՝ Գալստյանին Հատուկ քննչական ծառայությունում սպառնում են անձնական հաշվեհարդար տեսնել:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իր պաշտոնական կայքով տարածված հաղորդագրությամբ նշում է , որ « Կալանավորվել է «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը», նույն գործով Տիգրան Ուրիխանյանը մամուլում հայտարարություններ է անում, որ «Վանոյի Արտակ»-ը ոստիկանության պատվերն է կատարում: Այսինքն իսկզբանե Արտակ Գալստյանին թիրախավորելով, որպես ոստիկանության հետ սերտորեն կապված անձ, այսօր ակտիվ գործողություններ է ծավալում, ընդհուպ միջամտելով ՔԿՀ ներքին կանոնակարգին, փորձելով իր անձնական հաշիվներն լուծել ՔԿՀ-ում»,- մասնավորապես՝ ասվում է պաշտպանի հայտարարությունում: Վերջինս նշվում է նաեւ, որ իր պաշտպանյալին սկզբում առաջադրել են անհեթեթ մեղադրանք, որը բացարձակապես հիմնված է նրա հանդեպ թշնամանք ունեցող անձի՝ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ցուցմունքների վրա:
«Երկրորդ դրվագով մեղադրանք են առաջադրել կաշառքի դրդչության համար, միայ երրոդ անձի ցուցմունքով, որն իբր թե լսել է նման խոսակցություն : Գործով մյուս մեղադրյալ Անի Հովհաննիսյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ նախագահին հասցեագրված միջնորդությամբ անմիջապես նշվում է, որ ՀՔԾ-ում իրեն խոստացել են խափանման միջոցը փոխել եթե նա համաձայնվի Արտակ Գալստյանի դեմ ցուցմունք տա: Մեղադրանքի հիմնավորված չլինելը, Արտակ Գալստյանին չպատկանող տարածքներում իբրև Արտակ Գալստյանին պատկանող տարածքներ, անօրինական խուզարկությունները, իքնին հաստատում են այն հանգամանքը, որ հատուկ քննչակած ծառայությունը հանձինս իր ղեկավարների փորձում է հաշվեհարդար տեսնել Արտակ Գալստյանի հետ, և այդ նպատակին հասնելու համար ջանք չեն խնայում: Իսկ Անձնական հաշվեհարդար տեսնելու միտումը ակնհյատ է հենց Անի Հովհաննիսյանի միջնորդոությամբ նշված հանգամանքներով, այն է հատուկ քննչական ծառայությունում համոզված են, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի մասին ինչ որ հոդվածներ տպագրելը կամ այդ հոդվածների պատվիրատու են դիտում Արտակ Գալստյանին:
Այս պայմաններում Արտակ Գալստյանի տեղփոխումը հատուկ մասնաշենքից ընդհանուր մասնաշենք, նշանակում է Արտակ Գալստյանի նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացնել»,- հայտնում է պաշտպանը:
Ստորեւ ներկայացնում ենք Գալստյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին.
«Ահազանգում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ ՀՔԾ կառույցի կողմից տեղի է ունենում անձնական հաշվեհարդար իմ անձի նկատմամվ, ընդհուպ մինչև գործը հասել է ֆիզիկական ոչնչացման։
Բացի այն, որ ինձ անձնական թշնամի հայտարարած Կարեն Բաբակեխյանի կեղծ ցուցմունքով ՀՔԾ քննչական խումբը ինձ կալանավորել է, սակայն դրանով չի բավարարվում
ՀՔԾ ծառայությունը իր պաշտոնական կայքում ինձ Արտակ Գալստյանիս ներկայացնում է որպես Վանոյի Արտակ , որպես Ոստիկանության հետ սերտ կապ ունեցող անձնավորություն, միևնույն ժամանակ այսօր հունիսի 13-ին գրություն է ուղարկում Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի ինձ նախկին աշխատակիցների խցից տեղափոխեն քրեական հանցագործությունների ընդհանուր խուց։ Իմ կողմից ՔԿՀ ղեկավարությանը ներկայացվել է պաշտոնատար անձանց ցանկը, որոնք, որ կարող են հաստատել իմ անձը և գործունեությունը։ Սակայն ՔԿՀ ղեկավարությունը նշում է , որ պետք է առաջնորդվի ՀՔԾ գրությամբ։
Սույն հանգամանքներում, ինձ նախկին աշխատակիցների խցից այլ խուց տեղափոխելը հավասարազոր է ՀՔԾ-ի կողմից ինձ ուղղակի մահապատժի ենթարկելուն։
Ելնելով վերը նշված հանգամանքներից և ավելին չտարածվելով բաց նամակիս մեջ իմ աշխատանքային գործունեության մասին, հայտնում եմ Ձեզ, որ արդեն իսկ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին հայտարարել եմ հացադուլ հայտարարելու մասին, որպես պահանջ ներկայացնելով իմ անձնական անվտանգության ապահովումը։
Խնդրում եմ Ձեզնից ձեռք առնել համապատասխան միջոցառումներ ՀՔԾ-ի կողմից իմ անձնական անվտանգության և կյանքիս հանդեպ ՀՔԾ-ի կողմից ձեռնարկված միջոցները կանխելու նպատակով։
Հարգելի Նախագահ և պրն դատախազ, ՀՔԾ-ի կողմից կատարվող այս գործողությունները լրիվ դուրս են իրավական հարթությունից և նպատակ են հետապնդում կոնկրետ իմ անձի ֆիզիկական բնաջնջումը ։
Այդ պատճառով եմ խնդրում եմ անմիջապես արձագանքել»։
Աղբյուրը՝ armtimes.com
«Կոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է, եւ այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի»: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե մեկ ամիս է անցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկից, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել: ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ կոռուպցիան ախտ է, մարտահրավեր, որի մասին իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են: Նա ասաց, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ:
Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազամովն անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման արձագանքին։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=yfm3f6KR180
Տեսանյութը araratnews.am
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Վազգեն Մկրտչյանին ու Հովհաննես Շմոյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոքները մերժվել են: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց մեղադրյալների պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։
Ավելի վաղ փաստաբանը մեզ հայտնել էր, որ երկու մեղադրյալներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, քանի որ «մեղադրանքում առկա ձևակերպումներն ընդհանրապես իրականության հետ որևէ աղերս չունեն, այսինքն՝ հանգամանքները, որ նկարագրվում են, ընդհանրապես իմ պաշտպանյալների վերաբերյալ չեն»:
Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. այս անգամ` վիսկիի պատճառով, գրում էHetq.am-ը:
Ըստ այդմ, նշվում է, որ մի քանի տարի է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, այլ ոգելից խմիչքներից բացի, նաեւ վիսկիի արտադրությամբ են զբաղվում: Սամվել Աեքսանյանը օղիների հայտնի ապրանքանիշերը կեղծելու եւ սեփական «Երեւան Սիթի» սուպերմարկետի ցանցում վաճառելու պատճառով արդեն հայտնվել է դատարանում: Այժմ հերթը վիսկիին է հասել: «Երեւան Սիթի» սուպերմարկետում վաճառվում են «Ա եւ Գ» ՍՊԸ-ի արտադրած վիսկիներ, որոնք ապրանքային տեսքով նման են հայտնի վիսկի արտադրողների արտադրանքին:
Մայիսի 11-ին Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան, ընդդեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան դատարանին խնդրում է պատգամավորի ընտանիքի ընկերություններին արգելել զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել կեղծ արտադրանքը հանել շրջանառությունից եւ ոչնչացնել, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում
Հայաստանի Զինված ուժերի Սոտքի զորամասում ապրիլի 4-ին, երբ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը թեժ էր, զինվորների համար նախատեսված պարենամթերքի յուրացման դեպք է գրանցվել:
Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված մեղադրական եզրակացությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ նույն զորամասի խոհարար Մ. Զարոյանը հանցավոր համաձայնության գալով ճաշարանի խոհարար Օ. Ադամյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել են զգալի պարենամթերք:
Նրանց մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «վատնելը կամ յուրացնելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Այս արարքի համար ՔՕ-ն սահմանում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Այս գործով իրեղեն ապացույց են համարվում 14 կգ խոզի միսը, 9,2կգ արևածաղիկի ձեթը, 10 կգ վերմիշելը, 2կգ տոմատի մածուկը, 25 հատ ձուն:Քրեական գործը հունիսի 10-ին ընդունվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթ: Առայժմ դատական նիստի օր նշանակված չէ:Խոհարարների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
PANORAMA.AM
Այսօր` հունիսի 10-ին, Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չբացակայելու որոշում է կայացվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2015 թ-ի փետրվարի 19-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի, ինչի հետևանքով 8 ամսական երկվորյակ եղբայրները մահացել էին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015թ-ի փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել 4 հոգու:
Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին օգնել էին քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ:
Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել էր հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել էին կանխել նրա փախուստը:
Րոպեներ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 11 ամիս անազատության մեջ պահված Արա Բուդաղյանը:
Yerkir.am-ի հարցին, թե սպասո՞ւմ էր արդարացման, Բուդաղյանը պատասխանեց. « Այո, եթե ես մեղավոր լինեի, հիմա այսպես չէի քայլի»:
2016թ. հունիսի 1-ի որոշմամբ` Ս. Խաչատրյանին, Ա.Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից գրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը, որոշումն ուղարկվել է դատախազին:
Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝ անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:
Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում, և հունիսի 10-ն որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Դատախազի` նույն օրը կայացրած որոշումներով Ա.Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=K3Y9JBOzaqI
տեսանյութը՝ /armlur.am
Դժվար է ասել’ համացանցում առկա, ի տարբերություն որոշ երկրների, չարգելափակվող անառակաբարո ֆիլմերի ու տեսանյութերի դիտման հետևա՞նք է ստորև ներկայացվող դեպքը, թե մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք, առանց դրա էլ, սեռական առումով ինչ-որ հոգեկան շեղում ունեն: Այնուամենայնիվ, փաստ է, որ նորմալ մարդը չէր կարող վարվել այնպես, ինչպես, ըստ մեղադրական եզրակացության, վարվել է Համլետ Գրիգորյանը: Այդպիսիններին պետք է ցմահ մեկուսացնել հասարակությունից, սակայն երեխայի կամ 14 տարեկանը չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման առավելագույն պատժաչափը 15 տարին է: Երեսփոխաններ, ժամանակն է նշված պատժաչափը փոխելու:
Անկեղծ ասած, դժվար է այս գործին կամ կատարվածին ծանոթանալ առանց զայրույթի: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Համլետ Գրիգորյանը 2015թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամանակահատվածում (քննությամբ չպարզված օրը) իրենց հարևանությամբ բնակվող, 14 տարին չլրացած’ 01.11.2009թ. նոյեմբերի 1-ին ծնված Է. Ավագյանի, այսինքն’ դեռ 6 տարեկանը չլրացած աղջնակի անօգնական վիճակն օգտագործելով, նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Ըստ մեղադրական եզրակացության, Հ. Գրիգորյանը համոզված լինելով, որ իր հանցավոր գործողությունների բնույթն և նշանակությունը մանկահասակության պատճառով Է. Ավագյանը չի գիտակցում, հետևապես նաև չի գիտակցում նաև դիմադրելու և պաշտպանվելու անհրաժեշտությունը, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, մանրադրամ խոստանալով շահագրգռել է և կանչել իրենց բակ, այնուհետև տարել իրենց տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող ծառերի տակ, աղջնակին համոզել կատարել որոշակի գործողություններ, որոնք Է. Ավագյանը կատարել է, և որոնք, սակայն, ՀՀ քր. օր.-ի բնորոշմամբ, համարվում են սեքսուալ բնույթի գործողություններ’ հաշվի առնելով տուժողի տարիքը և անօգնական վիճակը:
Չբավարարվելով վերը նշվածով, Հ. Գրիգորյանը նույն ժամանակահատվածում կրկին վարվել է նույն կերպ’ այս անգամ արդեն տալով մանրադրամը, բայց և առավել առաջ գնալով իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու առումով: Համաձայն քր. գործի նյութերի, նա հիշյալ ժամանակահատվածում ևս մեկ օր վարվել է նույն կերպ, երկու անգամ էլ’ 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամանակահատվածում:
Վերը նշված արարքի համար Համլետ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 14 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Հ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հաստատվեց, ապա քրեակատարողական հիմնարկում ոչ երանի նրան…
Արդեն չորս տարի է, ինչ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վարձակալում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի տարածքը: Չորս տարվա ընթացքում ՊԵԿ-ը Շողերինա Մկրտչյանին վճարել է մոտ 300 մլն դրամ: Պետեկամուտների կոմիտեին ուղղած ՍիվիլՆեթի հարցմանը, թե ինչու է վարձակալվում հենց Շողերինա Մկրտչյանի տարածքը, պատասխ անել են. «Որովհետև տարածքի սեփականատեր ՝է հանդիսանում Շողերինա Մկրտչյանը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.