23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 15-ին հարցաքննության է հրավիրվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Ք.Մանուկյանը՝ դեպքի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու։
Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաև՝ «armlur» կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում։
Լրագրողական հետաքննական նյութը նախաքննական մարմինը դարձրել էր քննության առարկա և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը՝ պարզաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգով նա որպես վկա կարող է հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։
Պարզաբանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք»: Հիմք ընդունելով մամուլի հրապարակումները՝ նախաքննական մարմնի մոտ ողջամիտ կարծիք է ձևավորվել, որ նյութի հեղինակը հնարավոր է ունի տեղեկություններ դեպքի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար։
Նախաքննական մարմինը քաջածանոթ է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով երաշխավորված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սկզբունքին և որևէ պահանջ չի դրվել՝ բացահայտել կամ հրապարակել տեղեկատվության աղբյուրը, այլ հրավիրվել է հարցաքննության՝ իրեն հայտնի հանգամանքների շուրջ։ Ակնկալվում էր, որ հոդվածագիրը պետք է շահագրգռված լիներ իր իսկ հեղինակած նյութում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում և ցուցմունք կտար իրեն հայտնի փաստերի շուրջ (դրանց առկայության դեպքում)։
Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով:
Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ եւ հանգել հետեւության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերեւույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի 1982թ. ծնված Ալեքսան Առաքելյանին: Վերջինս անհետ կորել էր ապրիլի 2-ին՝ ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը (ագրեսիայի մասին մանրամասն տե՛ս Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը` հասցեով):
Ա.Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել են ապրիլի 10-ին: Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949 թվականի Ժնեւի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը եւ ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները:
Ադրբեջանական իշխանությունները նաեւ պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում եւ այն էլ հանրային տարածքում:
Միեւնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող եւ հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում խստորեն հետեւել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաեւ խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին:
Հայտնում ենք նաեւ, որ նկարագրված փաստը լինելու է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Առողջապահության նախարարության պաշտոնյաներ՝ Արսեն Սեդրակյանին և Սամվել Խարազյանին ևս պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանք էր առաջադրվել։
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ 3 պաշտոնյաներն էլ ապահովված են փաստաբաններով:
Ըստ ՔԿ ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվել է, որ պաշտոնյաները խախտել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության և ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջները։
Պաշտոնյաներն ընդունել են առողջապահության նախարարի հրամաններով հաստատված դեպքերից ավել քանակության ուղեգրեր եւ անվճար բուժօգնության հաշվետվությունների դիմաց բյուջեից գումարներ հատկացրել։
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ 2016 թվականին շարունակվում է «ՎՏԲ — Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Սահմանված է, որ փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 22.05.2014թ.-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության 19.05.2014թ.-ի «ՀայաստանիՀանրապետության կառավարության ծրագրի մասին» N511-Ա որոշումը, որով նախատեսված է իրականացնել՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմացսոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով :
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀդրամով) |
1000-ից ոչ ավելի | Ավանդի գումարը x 84 |
1001-ից մինչև 3000 (ներառյալ) | 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 29.4) |
3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 16.8) |
5001-ից մինչև 10000 (ներառյալ) | 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 8) |
10000-ից ավելի | 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 4) |
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի 15-ամյա բնակիչը, օգտվելով 5-ամյա և 9-ամյա երեխաների՝ տարիքով պայմանավորված՝ կամարտահայտության և գործողությունների նշանակությունն ընկալելու ունակությունից զրկված լինելու հանգամանքից, 2015 թ. նոյեմբեր ամսին նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ 14 տարին չլրացած անձի նկատմամբ)՝ 2 դրվագով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՀՀ գլխավոր դատախազին նամակ է հասցեագրել Վանոյի Արտակից (Արտակ Գալստյան) տուժածներից մեկը, որը տարիներ շարունակ բախելով արդրադատության դռները, այդպես էլ չհասավ արդարության, խաբված ու հալածված հեռացավ երկրից:
Նամակը տպագրում ենք առանց խմբագրման.
Դիմում- բողոք
Հարգարժան պրն Կոստանյան, ես՝ Անահիտ Եգանյանս, ՀՀ քաղաքացի եմ, չնայած հանգամանքների բերումով այժմ ապրում եմ Թեհրանում ։ Վերջերս տեղեկացա, որ խարդախության և կաշառք տալու հոդվածով ձերբակալվել է Արտակ Գալստյանը, ով միշտ բոլորին ներկայանում է որպես Վանոյի Արտակ։ Ես ևս Արտակի տուժողներից մեկն եմ, իսկ դրանց թիվը քիչ չէ։ Արտակ Գալստյանին «մեջք է» նաև եղել Արման Կոլյայի Համբարձումյանը, որն աշխատում է ոստիկանության 6-րդ վարչությունում։ Արտակ Համբարձումյանը և Արման Գալստյանը 2009թ. խարդախությամբ ինձանից խլել են Դեմիրճյան փողոցի վրա գտնվող սեփական բնակարանս։ Հասկանալով կատարվածը, այն ժամանակ դիմել եմ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, նրանք ինձ սպառնացին, որ եթե բողոքս հետ չվերցնեմ, ինձ այնպես կվերացնեն, որ անգամ հետքս էլ չեն գտնի, քանի որ ես ոչ մի հարազատ չունեմ։ Ստիպված բողոքս հետ վերցրեցի՝ վախենալով իմ կյանքի համար։ Որից հետո նրանք իմ բնակարանը վաճառեցին մեկ ուրիշին և ինձ դուրս հանեցին։ Արտակն ու Արմանը դրանից հետո ինձ ասացին, որ իրենք 6000ԱՄՆ դոլար կաշառք են տվել քննչական գլխավոր վարչությունում՝ գործ փակելու համար, և այդ գումարը ևս վերցրեցին ինձանից։ Այդ փաստի առթիվ ունեմ ձայնագրություն, (դիմել եմ ԱԱԾ, ինձ ասացին, որ ձայնագրեմ)։ Դրանից հետո իմ բողոքն ուղարկեցին Կենտրոնի ոստիկանություն։ Այնտեղ քննեցին իմ վկաներին, ունեմ նաև փաստաթղթեր, ապացույցներ, բայց գործը փակվեց և ինձ ասացին, որ պետք է դիմեմ միայն գլխավոր դատախազին, որ այն ժամանակ դուք չէիք: Բազմիցս դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների, սակայն դիմումներս մնացել են անպատասխան։ Արտակն ու Արմանը միշտ ինձ սպառնացել են՝ ասելով, որ ինչքան էլ բողոքեմ իրենք «մեջք» ունեն,իսկ ես ոչ մեկը չունեմ, ոչինչ չեմ կարող անել իրենց, միշտ սպառնացել են, որ ինձ կվերացնեն։ Կենտրոնի քննիչն իմ վկաներից վերցրել է բացատրություն, ձայնագրությունները, ուղարկել փորձաքննության, կազմել նյութեր, բայց 2011թ. փետրվար ամսին ինձ պատասխանել է, որ ես միայն կարող եմ դիմել գլխավոր դատախազին։ Ի վերջո,լինելով անհույս, վախենալով նրանցից, 2014թ. փախել եմ Իրան և մնացել ծանոթներիս տանը։
Հարգելի պրն Կոստանյան, խնդրում եմ դիմումիս ընթացք տալ, վերանայել 2011թ. Կենտրոնի քննչական բաժնում քննիչ Կ.Սիմոնյանի կողմից կազմված նյութերը և հարկ եղած դեպքում ես լրացուցիչ մանրամասներ կհաղորդեմ, կվերադառնամ Հայաստան՝ հանգամանալից բացատրություն տալու։
Կանխավ շնորհակալ եմ։ Դիմող ՝ Անահաիտ Եգանյան
Թուրքիայի Կայսերի քաղաքի 56–ամյա բնակչուհին մեղադրվում է հարեւանի 9–ամյա տղայի հանդեպ սեռական ոտնձգությունների ու ազատությունից զրկելու մեջ։
Թուրքական Milliyet–ի Կայսերիի դատարանում ընթացող գործով մեղադրյալ Ն.Ա.–ն չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, թե երեխայի ծնողները փորձում են իրեն ազատությունից զրկել հորինված մեղադրանքով։
Դատական նիստի ժամանակ 9–ամյա երեխայի վկայության ժամանակ դահլիճից հեռացրել են մեղադրյալին եւ երեխայի ծնողներին, որից հետո երեխան մանկավարժի հսկողությամբ է պատմել տեղի ունեցածի մասին։ 9–ամյա տղան ասել է, թե կինը պարբերաբար իրեն սպառնալով տարել է մի տուն, որտեղ իրեն մերկացրել է, պառկեցրել հատակին, այնուհետ ինքը եւս մերկացել եւ սկսել թռչկոտել իր վրա։
«Շատ ավելի ամոթալի բաներ է արել, սակայն ամաչում եմ պատմեմ։ Ես այդ կնոջից վախենում եմ»,–ասել է տղա երեխան։
Երեխայի վկայությունից հետո դատավորը հետաձգել է դատական նիստը։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել՝ անդրադառնալով օրեր առաջ իր նկատմամբ կիրառված բռնություններին եւ այդ գործով հարուցված քրեական գործի ընթացքին:
Խանումյանը գրել է. «Երեկ իմ գործով քննչական խմբի ղեկավարին հաղորդեցի բանավոր դժգոհությունս քննության պասիվության վերաբերյալ: Չնայած մեծաքանակ փաստական նյութին` կասկածյալների լայն շրջանակ չի հայտնաբերվել: Ընդամենը 2 ինքնաներկայացած, որոնք կալանավորված են»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորին առեւանգել եւ այնուհետ ծեծի էին ենթարկել, որից հետո մեքենայով բերել էին փողոց, որտեղ ապրում է Խանումյանը եւ թողնելով ավտոտնակի հարեւանությամբ հեռացել էին:
Երեկ Արցախի ոստիկանությունն արդեն հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում չորս օր առաջ ձերբակալված Միքայել Միքայելի Սահակյանին եւ Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգքրի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:
Ոստիկանությունը տեղեկացրեց, որ վերջիններս կալանավորվել են:
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել են Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Սարո Ծատուրյանը ՀՀ նախկին առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի աներոջ որդին է եւ ժամանակին եղել է նրա կողմից հիմնադրված «Ախտորոշման կենտրոն»-ի ղեկավարը։ 1998-2000 թ.թ. ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանն ու 2012-2014թ.թ. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պարզվում է, համակուրսեցիներ են եւ մտերիմներ։ Այդ իսկ պատճառով էլ Դերենիկ Դումանյանի օրոք Սարո Ծատուրյանը նշանակվել է Պետական առողջապահության գործակալության պետ։
Ինչ վերաբերում է Հայկ Նիկողոսյանին, ապա նա 2007 թվականից ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավարն է (նստավայրը՝ Ժնեւ, Շվեյցարիա)։
Նշենք, որ Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1992թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1993թ-ին ավարտել է Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) հանրային առողջապահության դպրոցի «Առողջապահության ֆինանսավորումը զարգացող երկրներում» հատուկ դասընթացը, նույն թվականին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում անցել է վերապատրաստում «Միջկառավարական հարաբերություններ եւ պետական ֆինանսական կառավարում» թեմայով: Ունի աշխատանքային հարուստ փորձ։ Մասնագիտությամբ տնտեսագետ Սարո Ծատուրյանը եղել է Դիագնոստիկ կենտրոնի ղեկավարը, գործընկերները նրան բնութագրում են որպես գրագետ եւ աշխատասեր տղա: Առողջապահության նախարարությունում ապշած են այս ձերբակալումներից:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
sputnik.co.am-ը գրում է. լրատվամիջոցների տեղեկություններով` հունիսի 7-ի գիշերը գործարար Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից գողություն կատարած անձանց արդեն հայտնաբերել են ու ձերբակալել
«Պարզվում է` գողերն էլ են նախընտրական տարում քաղաքականացվել: Նույն օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի տուն: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, որի տվյալով` Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում էին իմանալ՝ դրանք իրո՞ք Ֆաբերժեի ձվերն են, թե՞ «պադդելկա»:
«Բեգլարյանը հայտարարել է, որ «պադդելկաներ» են: Ընդ որում՝ իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատմամբ բավականին անտարբեր` միշտ բաց թողնող Ֆլեշի Բարսեղը «սրտնեղել» է, թե. «Եկել հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի ճարեմ, փող տամ դրանց»: Ինչ վերաբերում է Զուրաբյանին, ապա նրա տնից նույնպես ոսկի և արծաթ են գողացել»,- նշված է թերթում:
Ոստիկանությունը խոստանում է այս դեպքերի կապակցությամբ պաշտոնական տեղեկություն հրապարակել, սակայն հաստատում է, որ Բարսեղ Բեգլարյանի առանձնատան գողության գործով արդեն կան ձերբակալվածներ։
Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ: Նշենք, որ Նիկոլայն ու Շահենը այն անձինք են, ովքեր ձերբակալվել են գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առանձնատներից առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու կասկածանքով: Ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է: Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.