23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր` հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները դիմել են ոտիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ տևական ժամանակ է ` իրենց ազգականից տեղեկություններ չունեն, որից հետո այցլելելով ազգականի տուն` տեսել են, որ գլխավոր մուտքի դարպասները փակ են: Ստիպված դիմել են ոստիկաններին, որպեսզի տեղեկություններ ունենան ազգականի մասին:
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, ընթերականների ներկայությամբ, Արտակարգ իրավաճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների հետ այցելել են Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր 1-ին նրբանցքի 14 տուն, որտեղ փրկարարները նախ հատուկ տեխնիկայով բացել են երկաթյա դարպասը, իսկ հետո բնակարանի դուռը: Այն բացելու համար նույնպես օգտագործվել է հատուկ տեխնիկա, քանի որ տան դուռը ներսից փակած է եղել փականով և շղթայով:
Տան ներսում` ննջարանում, բազմոց-մահճակալի մոտ հայտնաբերել են Իվետա Սարգսյանի կմախքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան ներսում կային նաև սատկած առնետներ և մկներ: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանի գլխավորությամբ:
Այս պահին նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Յոլչյանի գլխավորությամբ դատաբժշկի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվում է զննություն:
Ավագ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում: Քանի որ դին ամբողջովին հին էր, դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել էր մարմնից:
Հաշվի առնելով դեպքի հանգամանքները, ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները:
Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են մի խումբ անձիք, ովքեր իրենց խնդիրների լուծման համար բողոքի ձայն են բարձրացնում: Նրանցից մեկը Կապանի բնակչուհի Էմմա Ղազարյանն է, որը տարիներ առաջ կորցրել է որդուն: Բանն այն է, որ տիկին Էմմայի որդուն` Արայիկին տարիներ առաջ ընկերները տանից դուրս են կանչել` զրուցելու, որից հետո որդին տուն չի վերադարձել: Էմմա Ղազարյանը չի հավատում, որ որդին կարող էր անհետ կորել, քանի որ խելացի եւ ինքնուրույն երիտասարդ էր: Տիկին Էման դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա լուծի իր խնդիրը: «Ես ամեն օր չեմ կարող 400կմ կտրեմ` Կապանից հասնեմ Երեւան»,-ասաց տիկինը, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ: Նրան շտապօգնության մեքենանով տեղափոխեցին:
Որդու՝ Արա Խաչատրյանի գործը խոստացել էր բացահայտել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն մինչ օրս դրական տեղաշարժ չկա:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձևավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։
ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել և ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժ.Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաև առերես հարցաքննության ժամանակ և հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում և աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր:
Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն, ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաև արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը, որ ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում — բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով, հունիսի 20-ին նիստ գումարեց: Խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դիմումների մեծ մասը վերաբերում է զորակոչիկների առողջական խնդիրներին:
Տեսանյութը՝ yerevan.today
Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալված է Ժիրայր Սեֆիլյանը։ «Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է», — հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի, այս պահին կազմակերպության Սարդարապատում գտնվող գրասենյակում խուզարկություն է ընթանում։ Տեսագրության մեջ, որը «Հիմնադիր խորհրդարանի» անդամները տարածում են ԶԼՄ-ներով, Ժիրայր Սեֆիլյանին ներկայացվում է խուզարկության թույլտվությունը։ Նա հանգիստ նստած է իր աշխատասեղանի մոտ։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության աշխատակիցը արգելում է նկարահանումը՝ պատճառաբանելով, որ չունի այն թույլատրելու համապատասխան որոշում։ Գրասենյակում սև դիմակավորներ են։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ կատարվեցին դեռ անցյալ տարվա կանխատեսումները, որ Ժիրայր Սեֆիլյանին կապելու են հանցավոր խմբի ու Արթուր Վարդանյանի գործի հետ և կալանավորեն։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները չեն հավատում նման կապի առկայությանը։ «Նման բան չի կարող լինել», — ասաց «ՀԽ» անդամ Սյուզան Սիմոնյանը։
Սեֆիլյանին ձերբակալում են քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է մեկ ամիս առաջ՝ մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած ավտովթարի դեպքով։ ՀԿԳ քննիչները պարզել են, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը»: Ինչպես տեսնում ենք, առայժմ Արթուր Վարդանյանի գործի մասին ոչինչ չի ասվում, բայց պարզ է, որ շուտով այս վարույէը փոխանցելու են ԱԱԾ, որը և երկու գործերը կմիացնի իրար և կքննի նույն վարույթում։ Կարելի է եզրակացնել, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ են գրել Ծիծեռնակաբերդի մոտակայքում տեղի ունեցած ՃՈ պատահարի մասնակցիները։
Նրանց մոտ հայտնաբերել են ապօրինի զենք՝ ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ, 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորին մեղադրել են ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադևելու մ եջ /Քր․օր-ի 235 հոդված/։
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=azi6p2BjFE4
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով: Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
https://www.youtube.com/watch?v=azi6p2BjFE4
Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը կնոջ միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն է ներկայացրել իր և այլ ազատազրկված անձանց կողմից գրված բաց նամակը՝ ուղղված իրավասու պետական մարմիններին, մի խումբ պատգամավորների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:
Նամակում մասնավորապես ասված է.
«ՀՀ գլխավոր դատախազին՝ պր. Կոստանյանին
Արդարադատության նախարարին՝ Ա. Հովհաննիսյանին
Մարդու իրավունքների պաշտպանին՝ պր. Թաթոյանին
Պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին,
պրն. Սաքունցին
Հարգելի պարոնայք, եթե Ձեզ հարցնեն ՀՀ-ում օրենքը գործում է թե ոչ, Դուք կպատասխանեք՝ իհարկե գործում է: Իսկ եթե մենք չհամաձայնվենք Ձեր հետ, դուք ի՞նչ կպատասխանեք: Դուք կպատասխանեք,-«Եթե այդպիսի դեպք կա, որ դիմել եք և չի գործում, ապա ապացուցեք, մենք էլ օրենքը գործի կդնենք»: Ահա թե ինչ է տեղի ունեցել…. Խոսքը վերաբերվում է կենկրետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, մասնավորապես՝ 2015 թ. հոկտեմբեր ամսին մի խումբ կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին, քանի որ չէր գործում վաղաժամ արձակումը, բաց ռեժիմը և մի շարք այլ կետեր:
ՔԿՀ եկան մի խումբ պաշտոնյաներ և պատգամավորներ, նրանց մեջ էին գլխավոր դատախազության ներկայացուցիչը, արդարադատության նախարարությունից, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ՔԿՀ-ի վարչության պետի տեղակալը, մի խոսքով՝ լուրջ պատվիրակություն: Նրանք խոստացան, որ օրենքի գործելու մասին փաստը մեզ շուտով ցույց կտան: Այցից անցել է 10 ամիս, տեղի են ունեցել բազմաթիվ Ազգային ժողովի նիստեր, սակայն խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան:
Մենք «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներս գիտենք, որ դատարանը մեզ զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոչ թե մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից: Մենք խնդրանքով դիմում ենք Ձեզ բաց նամակի տեսքով, որ հրավիրենք Ձեր ուշադրությունը, որպեսզի օրենքով սահմանված կարգով գործի օրենքը, քանզի ոտնահարվում են մեր իրավունքները: Մեր հաջորդ քայլը լինելու է հացադուլը, որը մեզ էլ ցանկալի չէ:
Մենք գիտենք, որ կալանավորների կյանքը ձեր համար արժեք չունի, բայց ստիպված դիմելու ենք այդ ծայրահեղ քայլին, որպեսզի Ձեր ուշադրությունը սևեռենք մեր խնդիրների վրա: Խնդրում ենք արձագանքել մեր նամակին: Հարգանքներով և հույսով սպասում ենք ձեր միջամտությանը, որպեսզի եղած օրենքը գործի: Եվ պահանջում ենք, որ այդ «Անկախ հանձնաժողովը» լուծարվի:
Մի խումբ դատապարտյալների անունից՝
Դատապարտյալ Վ. Ավետիսյան
Ձեռագիր նամակը՝ այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստիպված է եղել այս շաբաթ մեկ օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը. պատճառը՝ հայտնի ամերիկահայ խոհարար, ռեստորանների խոշոր ցանցի հիմնադիր Ջեֆրի Զաքարյանի դեմ Թրամփի հարուցած դատական հայցն էր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Բանն այն է, որ Զաքարյանը, լսելով Թրամփի հայտարարությունները մեքսիկացիների հասցեին, խախտել էր վերջինիս հետ նախկին պայմանավորվածությունը, եւ հրաժարվել Վաշինգթոնում կառուցվող Թրամփի նոր շքեղ հյուրանոցում բացել իր ցանցի ռեստորաններից մեկը: Դոնալդ Թրամփի կարծիքով, խախտելով գործարքը, Ջեֆրի Զաքարյանը իրեն տասը միլիոն դոլարի վնաս է հասցրել, որն էլ գործարարը պահանջում է հայտնի խոհարարից՝ որպես փոխհատուցում:
Վաշինգտոնի դատարանն այս շաբաթ հրահանգել էր Թրամփին անձամբ բացատրություններ տալ դատական հայցի կապակցությամբ: Դատարանի այս որոշումը Թրամփի կողմնակիցների քննադատությանն էր արժանացել, քանի որ թեկնածուն ստիպված է եղել մեկ օրով դադարեցնել նախընտրական պայքարը: Վաշինգթոնում Թրամփը, հետեւելով դատարանի որոշմանը, անձամբ այցելել է Զաքարյանի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերություն, եւ երկու ժամ շարունակ մանրամասներ ներկայացրել խոհարարի դեմ իր դատական հայցի կապակցությամբ: Մուտքի մոտ կողմնակիցներից բացի, Թրամփին սպասում էին նաեւ արդեն ավանդական դարձած հակառակորդները, որոնք հանրապետական թեկնածուին կոչ էին անում վերջ դնել ատելությանը՝ բացականչելով անգլերեն եւ իսպաներեն լեզուներով:
Հիշեցնենք, որ Զաքարյանը հրաժարվել էր Թրամփի շքեղ հյուրանոցում բացել իր ռեստորանն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը, ոմանց կարծիքով, նվաստացուցիչ հայտարարություններով էր հանդես եկել մեքսիկացիների հասցեին: Զաքարյանն ասել է, որ իր աշխատակիցների երեք-չորրորդը Մեքսիկայից եկած ամերիկացիներ են, ուստի, ինքը չէր կարող աշխատել մեքսիկացիներին դատապարտող մեկի հետ: Համաձայնությունը խախտելու համար խոհարարը չի զղջում: «Փոխարենը ես գիշերները հանգիստ եմ քնում», ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.