23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովի դիմաց Ռուսաստանի հետ Հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագրի դեմ բողոքի ելած ցուցարարները շարժվել են ԱԺ մյուս մուտքի մոտ (Դեմիրճյանի փողոցի կողմից), որտեղ «բռնացրել են» շենքից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավորներին եւ սկսել են բացականչել՝ «մահ դավաճաններին»:
Ցուցարարներից մեկը՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին, նշեց. «Այ հանրապետական, կարեւոր օրենք ես ընդունում, ո՞ւր ես գնում, հետ արի: Պատագմավորներն իրենց աշխատավարձը ստանում են քաղաքացիների վճարներից եւ պարտավոր են հաշվի առնել մեր կարծիքը»:
Մեկ այլ ցուցարար էլ ասաց. «Եթե դուք հայ լինեք, հայի կողքը կլինեք: 30 արծաթով ծախում եք երկիրը»:
ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանն էլ, հայտնվելով ցուցարարների շրջապատում, ստիպված էր պատասխանել նրանց հարցերին, սակայն Հարությունյանի բացատրությունները չհամոզեցին քաղաքացիներին եւ նրանք բորբոքված սուլում էին ու բացականչում. «Դավաճաններ, հուդաներ»:
Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ համատեղ Հակաօդային պաշտպանության համաձայնագրի, որն ընդգրկված է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:
Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:
Լուրեր Հայաստանից — NEWS.am
17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետան, դեռ չի հանդիպել որդու հետ: Հետեւաբար, նշում է, որ մինչեւ որդու հետ անձամբ չհանդիպի եւ նրանից չլսի, որ նա է սպանել Աստղիկին, չի կարող հավատալ, որ որդին է սպանել աղջկան:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արսենի մայրը` տիկին Հեղեինեն: Նա պատմեց, որ որդին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում էր: Նա այդ օրը ընտանիքի համար գնումներ արած գյուղ է եկել: Ավելի ուշ գնացել է Բերդ քաղաք՝ հեռախոսի մարտկոց գնելու, որից հետո պատրաստվել է գնալ եկեղեցի: Այդ ընթացքում սկսել են մորը ուղղված զանգերը՝ ասելով, թե որդին Աստղիկի հետ է եւ սպառնացել է, որ հարս է տանելու: Երբ մայրը զանգահարել է Արսենին, որդին ասել է, որ նման բան չկա եւ տուն է վերադառնում: Արսենի մայրը նշում է, որ իրենք չէին կարող Աստղիկին իրենց տուն հարս բերել, քանի որ բոլորին հայտնի է, թե նա ինչ վարք է ունցել:
Ավելին, անչափահաս տարիքում երեխա է ունեցել, որին ծննդաբերելուց հետո գյուղ չի բերել: Նրա խոսքով, Աստղիկի վարքի համար համգյուղացիները թույլ չեն տվել, որ նրան իրենց գյուղում հուղարկավորեն:
SHAMSHYAN.com-ը Տավուշի մազրի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ Աստղիկ Հանիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով , որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել էր սուտ մատնություն, այն է` 2015թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում խորթ հայրը` Հայկազ Խոջոյանը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Աստղիկ Վրեժի Հանիսյանը իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել էր ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունքներ էր տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 25-ին ՙԱրմենիա՚ հիվանդանոցում ունեցել է երեխա: Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ էին այցելել իրեն և հարցուփորձ արել, թե ով է երեխայի հայրը: Քանի որ ինքը շփոթված էր եղել, չէր իմացել, թե ով է երեխայի նյութականը հոգալու, դիտավորյալ նշել էր խորթ հոր՝ Հայկազ Խոջոյանի անունը, որպեսզի վերջինս պարտավորվի խնամել երեխային: Հետագայում զղջացել էր իր կատարածի համար: Բացի այդ, իր հղիությունն սկսվել էր 2014թ. օգոստոս ամսվա վերջերին, իսկ ինքը նույն ամսվա սկզբներին գնացել էր Լոռու մարզի Շնող գյուղ և կրկին Վ.Կ.Աղբյուր գյուղ վերադարձել նույն թվականի սեպտեմբեր ամսվա կեսերին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը վճռել էր ամբաստանյալ Աստղիկ Վրեժի Հանիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի հիմքով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 /մեկ/ տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում ամբաստանյալի վարքի հսկողությունը իրականացվելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ամբաստանյալի բնակության վայրի բաժանմունքի կողմից: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Արսեն Խոջոյանը 17-ամյա Աստղիկ Հանիսյանի հանդեպ անտարբեր չի եղել, սակայն Աստղիկը չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր Արսենի հորքույրը` Հեղինե Խոջոյանը:
Նրա խոսքով, մինչեւ դանակահարությունը Արսենն ու Աստղիկը միասին էին եղել: Ճաշել ճաշարաններից մեկում: Այդ ընթացքում աղջկա հարազատները զանգել էին Արսենի հորաքրոջը և ասել, որ իրենց աղջկան տանի տուն, քանի որ արդեն ուշ ժամ էր: Արսենի հորաքույրն էլ նրան էր զանգահարել եւ պահանջել, որ նրան հետ վերադարձնի: Գիշերը, երբ հորաքույրը հերթական անգամ զանգահարել էր Արսենի մորը, նա հեռախոսը փոխանցել էր որդուն եւ Արսենը ասել էր, որ Աստղիկին թողել է <Ճակատի Աղբյուր> կոչվող տարածքում, քանի որ Աստղիկը չէր ցանկացել իր հետ վերադառնալ: Ավելի ուշ հորաքույրը տեղեկացել էր, որ Աստղիկին աղբյուրի մոտ վիրավորված են հայտնաբերել:
Ըստ Հեղինե Խոջոյանի Աստղիկը վիրավոր վիճակում զանգահարել էր մորը եւ պատմել, որ Արսենը փորձել է հանել իր հագուստները ասել, որ մեկ է՝ պետք է հասնի իրեն, այնինչ աղջիկը չէր ցանկացել, ինչից հետո էլ Արսենը դանակահարել էր նրան. կտրել կոկորդը, հետո բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի, այլ մասերին` սրտին, թոքերին եւ այլ հատվածներին: Աստղիկը Արսենի հորեղբոր երկրորդ կնոջ դուստրն է: Վարքի առումով էլ խնդիրներ է ունեցել:
Էլ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Շամշադինից հայտնել էր, որ հունիսի 25-ի գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Վվերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում: Հունիսի 24-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները՝ պետ Արշավիր Գևորգյանի, ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին էին բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել էր, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել էր ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել էր:
Ավստրալական Մելբուռն քաղաքի բնակիչ Ռաֆայել Լորենցո դի Պաոլոն, ներկայանալով որպես գինեկոլոգ, 8 տասնյակից ավելի տարբեր տարիքի կանանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել` այդ թվում նաև բռնաբարություն:
Ինչպես նշում է The Gaurdian-ը, բացի այդ, նա խոշոր գումարներ է վերցրել կանանցից` խոստանալով նրանց օգնել արհեստական բեղմնավորման հարցում: Հայտնի է, որ Պաոլոն բժշկի անվան ներքո կանանցից հափշատակել է ավելի քան 342.000 դոլար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 2006-2015թթ. ընթացքում 59-ամյա տղամարդը իրեն դիմած մի շարք կանանց խաբել է`վերջիններին ուղարկելով արգանդում գտնվող պտղի ուլտրաձայնային մի լուսանկար: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ «գինեկոլոգը» այդ նույն նկարն ուղարկել է բոլոր այն կանանց, որոնցից արհեստական բեղմնավորման համար գումար էր վերցրել:
Նրա հիվանդներից շատերը պնդել են, որ բուժզննումների ժամանակ բժիշկն իրականացրել է բռնաբարություններ ու սեռական ոտնձգություններ:
Այժմ Պաոլոն կկանգնի դատարանի առաջ:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին Գյումրիից բերման ենթարկելու մասին։
«Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս:
Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսեւորված խուլիգանական վարքագիծը եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա:
Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Վարչական վարույթին ապահովվել է օրինական ներկայացուցչի եւ փաստաբանի մասնակցությունը:
Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Արսեն Խոջոյանը 17-ամյա Աստղիկ Հանիսյանի հանդեպ անտարբեր չի եղել, սակայն Աստղիկը չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արսենի հորաքույրը` Հեղինե Խոջոյանը: Նրա պատմելով՝ մինչեւ դանակահարությունը Արսենն ու Աստղիկը միասին են եղել. ճաշել են ճաշարաններից մեկում: Այդ ընթացքում աղջկա հարազատները զանգել են Արսենի հորաքրոջը և ասել, որ իրենց աղջկան տանի տուն, քանի որ արդեն ուշ ժամ է: Արսենի հորաքույրն էլ նրան է զանգահարել եւ պահանջել, որ նրան հետ վերադարձնի: Գիշերը, երբ հորաքույրը հերթական անգամ զանգահարել է Արսենի մորը, նա հեռախոսը փոխանցել է որդուն, եւ Արսենը ասել է, որ Աստղիկին թողել է «Ճակատի աղբյուր» կոչվող տարածքում, քանի որ Աստղիկը չի ցանկացել իր հետ վերադառնալ:
Ավելի ուշ հորաքույրը տեղեկացել է, որ Աստղիկին «Ճակատի աղբյուրի» մոտ վիրավորված են հայտնաբերել:
Ըստ Հեղինե Խոջոյանի՝ Աստղիկը վիրավոր վիճակում զանգահարել է մորը եւ պատմել, որ Արսենը փորձել է հանել իր հագուստները և ասել, որ, մեկ է՝ պետք է հասնի իրեն, այնինչ աղջիկը չի ցանկացել, ինչից հետո էլ Արսենը դանակահարել է նրան. կտրել է կոկորդը, հետո բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի այլ մասերին` սրտին, թոքերին եւ այլ հատվածներին: Աստղիկը Արսենի հորեղբոր երկրորդ կնոջ դուստրն էր: Ինչպես ավելի վաղ Շամշադինից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում:
Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները՝ պետ Արշավիր Գևորգյանի, ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին էին բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել էր, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիննս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում:
Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշալույս Գևորգյանը, ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին են բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել է:
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Ա. Խոջոյանը այն անձնավորությունն է, ով ադրբեջանական կողմում էր հայտնվել 2014 թվականի մարտի 7-ին և Հայաստան էր վերադարձվել ապրիլի սկզբին: Նա Մամիկոն Խոջոյանի ազգականն էր, ով կրկին նախորդ տարի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում էր հայտնվել և Հայաստան էր վերադարձել մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում և մահացել: Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ՝ նկատի ունենալով, որ մահացածի վրա կան դանակի բազմաթիվ հետքեր:
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն էլ այսպես արտահայտվեց.«Մոր հետ էին մեր գյուղում ապրում, իրանք մեր գյուղից չէին, եսիմ որտեղից էին եկել, երևի` Գորիսից կամ Ստեփանավանից: Չեմ խորշի ասել, որ էդ աղջիկը բարոյականության հետ կապված խնդիրներ ուներ, անբարոյականի մեկն էր, դրա վերջը դա պիտի լիներ»։
Շահենին Գյումրիիում առևանգել են ոստիկանները ու պահել ոստիկանապետի մեքենայի մեջ։
Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսին ներկայացներ, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ….
Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել ոստիկանապետի մեքենա փողոցում քայլելու ժամանակ…
Ազատություն Շահենին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»
Դավիթ Սանասարյանը մանրամասնեց, որ փողոցում քայլելու ժամանակ են մոտեցել ու բերման ենթարկել Շահեն Հարությունյանին: «Որևիցե գործողություն չէր իրականացնում Շահենը, ձեռքում որևիցե պաստառ չկար, մոտեցել են ու միանգամից բերման ենթարկել»,- ասաց նա: Ըստ Դավիթ Սանասարյանի՝ ոստիկանները նախօրոք իմացել են ֆլեշմոբի մասին. «Ըստ երևույթին՝ գաղտնալսել են նրան, քանի որ Շահենն ընդամենը մի քանի մարդու էր ասել այդ մասին: Իր իրավունքն էր այդ գործողությունն անելու և որևիցե քայլ չէր անելու, որով կվիրավորեր որևիցե մեկին: Եթե մարդիկ գնալու էին ողջունելու, օրհնություն ստանալու Պապից, Շահենն էլ իր ձևով էր ողջունելու՝ տեղեկացնելով, թե ինչ վիճակ է Հայաստանում: Շահենն ուղղակի իր պաստառը բռնելու էր և երկու խոսք էր ասելու Պապին և այդ ամենն անելու էր հարգանքով հանդերձ»:
Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից
Մայիսի 11-ին վրացի իրավապահները ձերբակալել են Ջավախքի Փարվանա գյուղի 56-ամյա բնակիչ Խաչատուր Առաքելյանին: Նրան մեղադրում են ադրբեջանցի գերուն թաքցնելու և զենք պահելու մեջ:
Խ. Առաքելյանի փաստաբան Սուրեն Բարեգյանը «Հետքին» պատմեց, որ մեղադրանքի համաձայն՝ Մառնեուլի շրջանում բնակվող ադրբեջանցիները առևանգել են Ադրբեջանի քաղաքացի՝ ներկայիս Աղստաֆայի (Աղստևի շրջանի) շրջանի բնակիչ Ջեյհուն Նովրուզովին, և Ռուսաստանի Դաշնությունում նրա մեծահարուստ եղբորից պահանջել են սկզբից 500, այնուհետև 200 հազար դոլար գումար: Սակայն եղբայրն այդ մասին տեղյակ է պահել և Վրաստանի, և Ադրբեջանի իրավապահներին, ինքն էլ ժամանել է Վրաստան:
Չնայած առևանգողները սահմանն անցել և Ադրբեջանից են առևանգել գերուն և ամեն օր գերուն մի տեղից մյուսն են տեղափոխել, վրացի իրավապահները հեռախոսազանգերին հետևելով կարողացել են բացահայտել նրանց և հայտնաբերել գերուն:
«Եվ Վրաստանում է գործը բացված, և Բաքվում, հիմա Բաքվում սպասում են, թե էստեղ գործն ինչ է լինում: Իրավապահները ամեն ինչ լսել են հեռախոսազանգերով, իմացել են, թե ոնց են փող պահանջել, բայց Խաչատուրը դրա հետ գործ չունի, նրա հանցանքը շատ փոքր է, որ իր տունն են բերել և մի գիշեր պահել: Բայց դրանից առաջ այդ տղային մի ամիս ուրիշ տեղեր են պահել»,-հստակեցրեց փաստաբանը:
Մառնեուլի ադրբեջանցիներին Խաչատուրը ճանաչել է վաղուց: Նրանք ամառային տաք եղանակներին իրենց անասունները բերում են Փարվանայի շրջակայք և վրաններ՝ տեղացիների ասած՝ «բինաներ» տեղադրում այնտեղ: Վրաստանաբնակ ադրբեջանցիները Խ. Առաքելյանին մեկ օրով խնդրել են կացարան տալ իրենց: Խաչատուրն էլ տրամադրել է իր չբնակեցված տունը: Երեկոյան, երբ վերջիններս, փոքրիկ հավաք-խնջույք են կազմակերպել, Խաչատուրին իրենց հյուրի հետ են ծանոթացրել և ասել, որ վերջինս գերի է, ինչին Խաչատուրը չի հավատացել և մտածել է՝ իր հյուրերի հերթական կատակն է: Երբ ամեն ինչ բացահայտվել է, և իրավապահները սկսել են մասնակիցներին և վկաներին որոնել, եկել են Առաքելյանների տուն և խուզարկել այն: Մեղադրանքի համաձայն՝ խուզարկության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ է հայտնաբերվել: Առաքելյանին ձերբակալել են: Ընթանում է նախաքննություն:
Խ. Առաքելյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը: Փաստաբան Սուրեն Բարեգյանի խոսքով, Առաքելյանի կալանքը գրավով փոխարինելու իր միջնորդությունը հունիսի 18-ին կայացած նիստում դատարանը մերժեց, որովհետև դեռևս 6 կասկածյալներից որևէ մեկը ցուցմունք չի տվել: Ցուցմունք չի տվել նաև Խաչատուր Առաքելյանը:
Փաստաբանի խոսքով՝ երեք վրաստանաբնակ ադրբեջանցիները մեղադրվում են առևանգման մեջ, ևս երեքը՝ որպես ապաստան տվողներ՝ գերուն թաքցնելու մեջ:
Վրաստանի քրեական օրենսգիրքը Խաչիկ Առաքելյանին առաջադրված մեղադրանքների համար նախատեսում է՝ առաջինի դեպքում 1-3 տարի ազատազրկում, երկրորդի համար՝ մինչև 4 տարի:
Փոկայի վրացական եկեղեցու քահանան իր կողմից դրական բնութագիր-խնդրագիր է գրել՝ խնդրելով գրավի դիմաց ազատ արձակել Խաչատուր Առաքելյանին: Այդ գրությունը փաստաբանն այսօր հանձնել է Վրաստանի գլխավոր դատախազություն:
Լուսանկարը՝ Լաշա Գաբելայի
Այսօր՝ հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ, ում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են 49-ամյա Արսեն Պողոսյանի արնաշաղախ դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի մասում կան բազմաթիվ հարվածի հետքեր:
Մինչ տեղում կաշխատեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Երևանի ոստիկանապետ Ա. Կարապետյանն ու Կենտրոնական բաժնի քննչականի պետ Վիգեն Մեսրոպյանը օպերատիվ տվյալների ստացման արդյունքում մեկնում են ինչ-որ տեղ, քանի որ ոստիկաններն ու քննիչները տեղեկություններ էին ստացել, որ մինչև մահանալը Ա. Պողոսյանը եղել է ինչ-որ անձի հետ և նրանց մեջ վիճաբանություն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ դատաբժիշկը վերջնական արդյունքները կհայտներ տեղում, ոստիկանները պարզել են, որ սպանությունը կատարել է 45-ամյա Լևոն Ստեփանյանը, ով, ըստ տեղեկությունների, նույնպես վնասվածքներ է ստացել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.