23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սանկտ Պետերբուրգում որոնում են մի ադրբեջանցու ու հայի, որոնց կասկածում են սպանության մեջ:
ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի բաժնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննության վարկածով 2015-ի մարտի 30-ի երեկոյան ճանապարհային կոնֆլիկտի ընթացքում 29-ամյա Իսլամ Ալիեւը ճանապարհի երթեւեկելի մասում, Հյուսիսային պողոտայի թիվ 32 շենքի առաջ խուլիգանական դրդապատճառներով դանակով կտրող ծակող վիրավորում է հասցրել Ռուսաստանի բռնցքամարտի բազմակի մրցանակակիր 20-ամյա Իվան Ստանինին ու նրա ծանոթին, որից հետո 30-ամյա Արսեն Առաքելյանի հետ «Ինֆինիթի» մեքենայով փախուստի է դիմել: Ստանինը մահացել է տեղում, իսկ երկրորդ տուժածին ծանր վիճակում հոսպիտաացրել են, որտեղ նրան որակյալ բուժօգնություն են ցուցաբերել:
Ալիեւին հեռակա մեղադրանք է առաջադրվել,խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը խնդրում է, որ այն քաղաքացիները, որոնք տեղեկություններ ունեն Ալիեւի ու Առաքելյանի գտնվելու վայրի մասին, զանգահարեն 570 66-71 կամ 02 հեռախոսահամարով:
Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին վիճաբանության ժամանակ 16-ամյա Հայկ Ասիրյանին դանակի հարվածներով սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սահակյանը հուլիսի 4-ին կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից :
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռոբերտ Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի Հույսի ավան թաղամասում Ռոբերտ Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, եւ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների եւ Ռոբերտ Սահակյանի միջեւ։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաեւ կրտսեր Ասիրյանը եւ փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաեւ Ռոբերտ Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ Սպանություն:
Կալանավայրերում վերափոխումների շրջան է։ Չասենք՝ բարեփոխման, քանի որ բարին եւ չարը խառնված են։ Օրինակ, բարի՞ լուր է, թե՞ չար այն, որ 1987 թվականից քրեակատարողական համակարգում աշխատող Սմբատ Բուլղադարյանին հանել են «Նուբարաշեն» ՔՀԿ պետի տեղակալի պաշտոնից եւ տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ։ Ինչպես վստահեցնում են վարչությունից՝ «ռոտացիոն կարգով»։ Սմբատ Բուլղադարյանը 1987 թվականից գաղութների համակարգում է աշխատում, նա սովետական բերդի հին կարծրացած դեմքերից է, եւ նրան վաղուց պետք է հրաժեշտ տված լինեին, գոնե հանուն համակարգում անցկացված դատաիրավական բարեփոխումների եւ կալանավայրերի քաղաքակիրթ դիմագիծն ընդգծելու։ Բայց Բուլղադարյանը Հայկ Արտյոմիչի մոտիկներից է, իսկ վերջինս նախագահի հետ է լավ հարաբերություններում, եւ լավագույնը, ինչ կարողանում են անել ՔԿՎ պետերը, Բուլղադարյանին «փոխանցիկ կարմիր դրոշի» պես մի տեղից հանել, մյուս տեղը մտցնելն է։ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության գծով տեղակալի պաշտոնից նրան տարիներ առաջ ուղարկեցին «Էրեբունի» ՔԿՀ՝ անվտանգության հասարակ աշխատողի կարգավիճակով։
Բայց Բուլղադարյանն ամեն ինչ արեց «ամենապրեստիժնի» տեղը վերադառնալու համար։ Այս տեսանկյունից նրա հեռացումը, երեւի, դրական քայլ է, «Նուբարաշենում» մթնոլորտ փոխող, բայց թե ամենանոր կալանավայրի՝ «Հրազդանի» մթնոլորտի հետ ինչ կկատարվի, Աստված գիտի։ Այս պահին, սակայն, ոչ այնքան մարդկային, որքան խիստ դեմքն է կարեւորվում։ Ողջ համակարգում խստացումներ են արվում, որոնք դրսեւորվում են «զոն նայողների» «օդերը» փակելու եւ հանձնուքները սահմանափակելու մեջ։ Չգրված եւ բերդերի պետերի կողմից «չխոստովանված» ճշմարտություն է, որ «զոն նայողները» կալանավայրերում արտոնյալ դիրք ունեն։ Նրանք զբաղեցնում են ամենալավ խցերը, նրանց խցերի դռները չեն փակվում, եւ կալանավայրի պետը սովորաբար նրանց հետ անմիջական կոնտակտի մեջ է լինում։ Հիմա այս կանոնները վերանայվում են։ «Նուբարաշենի» պետ Սերոբ Հարությունյանը, մեր տեղեկություններով, փակել է տվել «զոն նայողների» խցերը, որոնց դռները միշտ բաց են եղել։ Այժմ նրանք տարածքը կարող են «նայել» միայն դռան դիտանցքից։
Պատճառը ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի կամ «Նուբարաշենի» պետ, նախկին ԱԱԾ-ական Սերոբ Հարությունյանի անզիջում վերաբերմունքը չէ հանցագործ աշխարհի նկատմամբ։ Համենայնդեպս, Սերոբ Հարությունյանը լավ էլ հանդուրժում է հանցագործ աշխարհն ու, որքան հիշում ենք մամուլի հրապարակումներից, դեմ չէ անգամ սեղան նստել հանցագործների հետ։ Հենց այդ թերության պատճառով էլ, այսինքն՝ գողականների հետ խնջույքի մասնակցելու համար, նրան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատել էր Կոտայքի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից։ Ասում են՝ կալանավայրերում կատարվող խստացումները, «զոն նայողների» արտոնությունների կրճատումն ԱԱԾ նոր պետ Գեորգի Կուտոյանի նախաձեռնությունն է, որը որոշել է պայքարել կալանավայրերում տասնյակ տարիներ կուտակված թերությունների դեմ։ Իհարկե, «զոն նայողներն» իշխանություն չունեն, եւ նրանց դեմ ոտնձգությունը նշանակում է ոտնձգություն «փողի պռախոդի» դեմ։ Հենց «նայողների» միջոցով են կալանավայրերում փողերը ներքեւից վերեւ գնում, եւ այս համակարգի դեմ է դուրս եկել ԱԱԾ նոր պետը։ Հարությունյանը Կուտոյանի կադրն է եւ մեծ ջանասիրությամբ իրագործում է «շեֆի» «բարեփոխիչ» հրահանգները։
Դրանք, թերեւս, չեն վերաբերում «ղումարին», որն իսկական պատուհաս է դարձել ազատազրկվածների եւ նրանց հարազատների գլխին։ «Ղումարի» վրա նստեցնելը բերդում ստանդարտ պրոցեդուրա է, եւ քչերին է հաջողվում խուսափել այս խաչից ու չկորցնել ունեցվածքը։ «Ղումարի» դեմ պայքարում կալանավայրերը «մշտադիտարկող» մեր աղբյուրներն առայժմ առաջընթաց չեն գրանցել։ Դրա փոխարեն մանրակրկիտ ձեւով ստուգվում են հանձնուքները։ Կալանավորների հարազատները պատմում են, որ դրանց քանակությունը կտրուկ սահմանափակում են՝ կալանավորին թողնելով «բալանդայի» հույսին։ Այս մասին որեւէ պաշտոնական մեկնաբանություն ՔԿՎ պաշտոնյաները չեն տալիս։ «Հիմնարկի ղեկավարությունը շարժվում է բացառապես օրենքով։ Իսկ հանձնուքներն օրենքով սահմանված կարգով ընդունվում են, ոչ մի խնդիր չկա»,- մամուլի պատասխանատուի բերանից այսքանը կարողացանք պոկել։ «Հանձնուք ստանալը կալանավորի օրինական իրավունքն է,- ասաց համակարգին մոտ մեր աղբյուրը,- կարելի է, իհարկե, անվտանգության կանոններից ելնելով, որոշ սահմանափակումներ անել։ Օրինակ՝ ներս չթողնել հում սնունդ։ Սա մեկնաբանում են, ասելով՝ պլիտա են միացնում, հոսանք են ծախսում։ Բայց հանձնուք չընդունելը սխալ կլինի։
Մարդ կա՝ դիետիկ է սնվում, իսկ հիմնարկը կարողանո՞ւմ է ապահովել կառավարության որոշմամբ սահմանված սննդի հասանելիք չափերը կամ դիետիկ սննդի պահանջը»։ Մյուս կողմից՝ կալանավայրերում վաղուց ձեւավորվել է սննդի ապահովման մի համակարգ, որի նպատակը ոչ թե մարդկանց, այլ խոզերին կերակրելն է։ Հայտնի է, որ բերդերին կից գործել են եւ հիմա էլ գործում են խոզաբուծարաններ։ Հայկ Հարությունյանի եղբայրը, որը գաղութի պետ էր, «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքում, Կոշ գյուղում, ժամանակին մեծ խոզաբուծարան ուներ։ Խոզաբուծարաններ կային «Արթիկ» ՔԿՀ-ին կից, «Նուբարաշենի» բերդում։ Բացառություն էր, թերեւս, «Աբովյան» ՔԿՀ-ի խոզանոցը, որը գործում էր դատապարտյալներին թարմ մսով ապահովելու նպատակով։ Այն լավ պահում էր «Աբովյանի» պետ Յուրի Ջամալյանը, բայց նրա գնալուց հետո կալանավայրին կից արտադրությունների ու արհեստանոցների մեծ մասը փակվեց, դատապարտյալների զբաղվածության, սննդի մասին մտածելու անհրաժեշտությունը գրեթե վերացավ։ Այնպես որ, կալանավայրերի սնունդը կարգավորելու համար անհրաժեշտ է նախ դրա որակը բարելավել, մասնագետ խոհարարների հրավիրել, ոչ թե դատապարտյալների ուժերով ճաշ եփել, որը եւս ընդունված պրակտիկա է, հետո նոր պայքարել գերքաշային «տուլիկների» դեմ։ Ի դեպ, ՔԿՎ պետի մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը բարձր կարծիքի է ՔԿՀ-ների սննդի որակի մասին։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Ես հաճախ եմ այնտեղ ճաշում»։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վերաբերյալ ահազանգերը մեր խմբագրություն չեն դադարում: Այս անգամ մեզ դիմել է ոստիիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր, այժմ դատապարտյալ Վարդան Ղուկասյանի (Դոգ) մայրը՝ տիկին Սուսաննան: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու համար։
«Հունիսի 18-ին գնացել եմ, որ իմ էրեխուն տեսնեմ, գնում եմ, ինձ մտցնում են ներս, էնտեղ կա Լարիսա անունով մի կին. նա գիտի, որ ես փակ տեղերից վատանում եմ, ինձ միշտ ջուր ա տալիս ու վալերիանկա, մինչև էրեխես գա, Լարիսը բերեց ջուրն ու վալերիանկան տվեց, ասեց՝ սպասի մինչև գա: Մի կես ժամ սպասում էի, բայց դու մի ասա, տեսակցության վրայի աշխատողը՝ Պետրոսյան Հովիկը, տենամ դեղին մազերով աղջիկ բերեց, մտցրեց կալանավորների սենյակ ու դուռը մյուս կողմից փակեց: Իմ էրէխեն եկավ, խոսեցինք, հետո ինձ ասում ա ստեղից գնա, ես էլ ասում եմ՝ ինչի՞ գնամ, եկել եմ, որ խոսանք այ բալա, էրեխես ինձ ասում ա՝ չէ, չէ դու գնա, հետո ինքը գնաց դռների մոտ, որ գան իրան տանեն: Էլ դու մի ասա, որ էդ աղջկա ու եսիմ որ կալանավորի մեջ «սեքս ա» կատարվում: Ես կես ժամ մնացել եմ էդ փակ դռների մեջ, սպասում եմ, որ ինձ գան տանեն, դուռը ծեծում եմ, բայց ձեն չկա, նոր հետո Լարիսը վազելով եկել ա դուռը բացել ա»,- բարկացած պատմում է Սուսաննա Ղազարյանը:
Նա պնդում է, թե տեսակցությունը ապահովող, ՔԿՀ-ի աշխատակից Հովիկ Պետրոսյանը աղջիկներ է տանում կալանավորների մոտ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, եւ դրա համար նրան վճարում են 20 000 դրամ, իսկ պարզապես տեսակցելու, առերես շփման համար 10 000 դրամ:
Տիկին Սուսաննայի խոսքերով՝ ինքը որդու հետ շփվում է ապակուց այն կողմ՝ հեռախոսի միջոցով, նրա խոսքերով՝ Պետրոսյան Հովիկը տեղյակ է, որ ինքը գիտի միջադեպի մասին, անգամ տիկինը դիմել է ՔԿՎ, որտեղից նրան պատասխանել են, որ գործը ընթացքի մեջ է. «Էրեխուս գնացել եմ տեսակցության, ինձ նայում ֆշշցնում ա, այ կեղտ. դու փող աշխատես, մի հատ էլ ինձ ֆշշացնես»,-ասում է Վարդան Ղուկասյանի մայրը: Տիկին Սուսաննան վստահեցնում է, որ աղջիկների «մատակարարումը» կալանավայր մշտական բնույթ է կրել:
Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ նման բովանդակությամբ դիմում իրենք էլ են ստացել, որի հետ կապված ուսումնասիրություն է տարվել և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նման բան չկա և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Երեկ՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Կարապետյանը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում և վաղը պետք է դիպլոմ ստանար: Կան տեղեկություններ նաև, որ պատճառը եղել է ԲՈՒՀ-ի դասախոսներից մեկի հետ ծագած ինչ-որ խնդիրները: Այդ տեղեկությունը քննչական բաժինը քննության ընթացքում ստուգելու է:
Այսօր՝ հուլիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի Նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադյան մարզի Տոսնենսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վարորդն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Օպերատիվ խմբերը բաժանված են եղել մի քանի մասի և դարանակալումները եղել են մի քանի հասցեներում, քանի որ ոստիկանները տեղեկություններ էին ստացել նաև, որ պատգամավորի վարորդը շրջում է տարբեր տեսակի ավտոմեքենաներով և դրանց ապակիներն ամբողջովին մգեցված են եղել, սակայն մութ ապակիներն էլ չփրկեց «մեծն» պատգամավոր Հ. Գրիգորյանի վարորդին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանության կասկածանքով հայտնաբերված Ա. Մարտիրոսյանն ասում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին, և այդ մարդիկ 2 հոգով փորձել են իրեն սպանել և ինքն ինքնապաշտպանվել է:
Ա. Մարտիրոսյանը կալանավորված է:
Քիչ առաջ դաժան ու ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, որն էլ 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Արմեն Ղամբերյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան տեղում մահացել է, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել ճիվաղի նկատմամբ:
Ականատեսները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ տղան ծնողների եւ երկու քույրերի հետ կանգնած է եղել մայթին, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել երեխային։
«Ասում են՝ երեխաներ են ճանապարհով անցնելիս եղել, վարորդը ցանկացել է փախցնել մեքենան, որ չհարվածի, բայց այդ երեխային է հարվածել, երեխայի վիզը կոտրվել է, տեղում մահացել է։ Երանի չտեսնեինք էս ամեն ինչը, մենակ հոր ու մոր վիճակը տեսնեինք, ձեռքներին ինչ կար, վերցրին ու սկսեցին հարվածել մեքենայում գտնվողներին»,- պատմեց ականատեսներից մեկը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Վերջինիս հանձնարարականով փաստի առթիվ նույն վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի որոշմամբ նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) 0,65 աստիճանի վիճակում:
Facebook-յան օգտատեր Ծովինար Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ երեկ Վարդավառին ինչ-որ տղա «ջրելու» պատրվակով սեռական բնույթի ոտնձգություն է թույլ տվել իր նկատմամբ:
«Էն որ արդեն ահավոր կեղտոտ Կարապի լճի կողքով անցնում ես, 50 սեռաքաղց գյադուկներով գալիս կոշիկդ պոկելով քեզ քաշում գցում են ջուրը, էն գյադուն էլ, որ քեզ ջրի տակ ուզում էր բռնաբարեր, մի լավ ծեծում ես, իսկ էդքանից հետո, որ բոբիկ ես քայլում, սաղ նենց են վրեդ նայում, ոնց որ քաղաքի աբորիգենը դու ըլնես»,- գրել է Ծովինարը:
Tert.am-ը այս գրության առնչությամբ զանգահարեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` պարզելու, թե արդյոք Վարդավառին բռնաբարության փորձի մասին հաղորդում են ստացել: Ոստիկանությունից տվեցին բացասական պատասխան:
Նշենք, որ նման բողոքները քիչ չեն. մի օգտատեր երեկ գրել էր, որ իրեն ոտից գլուխ ջրել են` չնայած զգուշացրել է, որ թոքաբորբ ունի ու իրեն սառը ջուրը հակացուցված է: Իսկ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ Վարդավառի օրը «խաղի կանոնները» հստակեցնելու անհրաժեշտություն կա:
«Կարծում եմ՝ առկա է Վարդավառի իրավունքը և մարդու մյուս հիմնարար իրավունքները (ազատ տեղաշարժի իրավունք, սեփականության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք, և այլն) ողջամտորեն հավասարակշռելու և դրա հիման վրա «խաղի կանոնները» հստակեցնելու անհրաժեշտություն»,- գրել էր նա։
Այսօր` հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 DZ 022 և Кaмаз մակնիշի 250 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի՝ 3 տղա, 2 աղջիկ և 1 երեխա մահացել են: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հատուկ տեխնիկայի գործադրմամբ են միայն կարողացել բոլորին դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Մահացածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Կապան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Ավագյանը, 23-ամյա Սոնա Ջավադյանը, 1-ամյա Լիկա Ավագյանը, Երևանի բնակիչ, 24-ամյա Մուշեղ Մարջանյանը և Իննա Միքայելյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է: Камаз-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած Ռ. Ավագյանն ու Ս. Ջավադյանը ամուսիններ էին, իսկ Լ. Ավագյանը նրանց երեխան էր, և նրանք վերադառնալիս են եղել Ջաբրայիլից՝ իրենց զինվոր ազգականի տեսակցությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.