23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կիև-Մինսկ չվերթի հարկադիր վայրէջքից հետո ինքնաթիռից իջեցված ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն առաջին մեկնաբանությունն է տվել կատարվածի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Մարտիրոսյանը խոստացել է առաջիկայում մանրամասներ ներկայացնել կատարվածի առնչությամբ:
«Երբ օդանավը հետ եկավ, բարձրախոսով հայտարարեցին իմ անունը՝ հայտնելով, որ դուրս գամ՝ իրերով հանդերձ։ Ելքի մոտ ինձ դիմավորեցին մարիկ, որոնք ներկայացան որպես Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ ինձ ուղեկցեցին օդանավակայանի սենյակներից մեկը։ Այնտեղ նրանք եւս մեկ անգամ ստուգեցին իմ իրերը, ոչինչ չգտան»,- պատմել է Մարտիրոսյանը։
ԱԱԾ-ի աշխատակիցներն իր հետ նորմալ են վարվել, այդ առումով դժգոհություն ուղեւորը չի հայտնել, սակայն տարակուսել է. «Ինքնաթիռը հետ բերեցին, որ իմ իրերը կրկի՞ն ստուգեն, այն դեպքում, երբ ես հանգիստ անցել էի բոլոր ստուգումները։ Չեմ կարող ասել, թե ինչ էր կատարվում…»։
Նա նաեւ հայտնել է, որ իր հետագա քայլերի՝ ձեռնարկելիք միջոցների մասին կխոսի փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո միայն, միաժամանակ նշել՝ «ընկերոջ զանգը շատ բան է փոխում»:
Այժմ ՀՀ քաղաքացին արդեն Մոսկվայում է:
Արմեն Մարտիրոսյանը հայտնի բլոգեր է, լրագրող, Украина.ru-ի հեղինակ: Մինչև 2014 թվական ապրել է Կիևում:
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանիցուղևորվել է դեպի Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ հոկտեմբերի 21-ին ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան: «Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից եկել է հաղորդում այն մասին, որ ինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Երբ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, ուկրաինական իրավապահ մարմինները չվերթից իջեցրել են մեկ ուղևորի, որը Հայաստանի քաղաքացի է եղել: Նրան մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ: ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կողմից ավելի ուշ ազատ է արձակվել և մեկնել Մինսկ:
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանին վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը իր աշխատակիցներից շատերի հետ է աշխատավարձ վճարելու հետ կապված խնդիրներ ունեցել: Վահան Ղազարյանն է հոկտեբերի 19-ին զանգահարել եւ կանչել Լեւոնին իր մոտ՝ ասելով, որ նշանածի աշխատավարձն է տալու: Լեւոնի նշանածը՝ Արեգնազը, դասավանդել է «Պատանի լրագրողների» դպրոցում, սակայն, աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով երկու ամիս առաջ դուրս է եկել այնտեղից:
«Ամեն ամիս խնդիրներ է ունեցել աշխատավարձը ստանալու հետ կապված, ամբողջությամբ չի վճարել այն՝ 80 հազար դրամի չափով աշխատավարձը ամսվա ընթացքում կոպեկ-կոպեկ է ձեռքից վերցրել: Աշխատանքից դուրս գալուց հետո էլ չի տվել, Լեւոնն էլ իմացել է ու առանց նշանածին զգուշացնելու, գնացել է գումարը ուզելու: Վահանը խոստացել է, որ երկու ամիս կտա, սակայն, մի քանի օրից անսպասելի զանգել, կանչել է՝ արի կտամ գումարը: Լեւոնը գնացել է ու ասել է, որ գումար չունի տալու»,-պատմեց նա՝ նշելով, որ իր տեղեկություններով, Վահան Ղազարյանը դպրոցում աշխատողների համարյա բոլորի հետ խնդիրներ է ունեցել աշխատավարձերի վճարման հետ կապված: Իսկ վերջերս էլ աշխատանքից հեռացրել էր որոշ աշխատակիցների՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
Նշենք, որ Լեւոն Սահակյանը Հրազդանի բժշկական կենտրոնի ուռոլոգ Տիգրան Սահակյանի որդին էր, 22-ամյա Լեւոնը Սեւանում աշխատում էր որպես ատամնաբույժ:
NEWS.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, եւ դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում եւ դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։
Իր դստեր բռնաբարությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ս.Ն.-ն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման, իսկ նրա բռնաբարության մեջ մեղադրվող Տ. Հ.-ն՝ 12 տարվա:
Ս. Ն-ն ինտիմ սեռական հարաբերությունների մեջ գտնվելով Տ. Հ.-ի հետ, 2008թ. հուլիսին նախապես համաձայնության է եկել իր անչափահաս դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ եւ կազմակերպել է նրա բռնաբարությունը: Այդ նպատակով 2008թ. հուլիսի վերջին իրենց տանը ծեծի ենթարկելով դստերը՝ նրա կամքին հակառակ ուժով հանել է հագուստները, պառկեցրել հատակին գցված անկողնում, իսկ Տ.-ն նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Տ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ բռնաբարություն:
Ս. Ն.-ին ՝ ՀՀ քրեական 38-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 38-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը ու Սարգիս Վարդանյանը պատշաճ կարգով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կալանքի տակ գտնվող անձին հաջողվել է դատարանի դահլիճից դիմել փախուստի:
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանը կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատությաննախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դատականնիստից հետո, երբ ՀՀ ոստիկանության ծառայողներ Ա. Խաչատրյանն ու Ս. Վարդանյանը, առանց իրենց վերադասի թույլտվության հեռացել են կալանավորներին պահելու համար նախատեսված խցի մոտից և շեղվել ծառայության կատարումից, Ս. Դանիելյանը բացել է խցի փակված դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին և դատապարտյալներին պահելու համար նախատեսված խցից, ապա դատարանի վարչական շենքի հետնամասից, պարսպի վրայով ցատկելու եղանակով, դիմել է փախուստի ու շուրջ 24 օր ապօրինի հայտնվել ազատության մեջ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել և կալանավորվել է:
ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանին ու Սարգիս Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեականգործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբհանձնվել է դատավարական հսկողություն իրականացնողդատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Ոստիկանության լրատվական ծառայությունն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, թե «օրենքով գող Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում»:
Այս կապակցությամբ Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.
Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել (որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են տիրաժավորել) ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին:
Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» և ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում:
Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ:
Մի խումբ երիտասարդներ Տավուշի մարզում ներկայացել են առողջապահության նախարարության աշխատակիցներ եւ խաբեությամբ քաղաքացիներից գումար շորթել, ինչն օրերս բացահայտել են իրավապահները:
Մի խումբ քաղաքացիներ՝ Երեւանի բնակիչ 36- ամյա Անժելան, 26-ամյա Արթուրը, Եղվարդի բնակիչներ 24-ամյա Անդրանիկն ու 23-ամյա Նարինեն հոկտեմբերի 3-ին մեկնել են Իջեւան, ներկայացել ՍՊԸ-ի աշխատակիցներ եւ քաղաքապետարանից մի աշխատասենյակ խնդրել բարեգործութան նպատակով: Աշխատասենյակը ստանալուց հետո զանգահարել են տարբեր համայնքների բնակիչների ներկայացել առողջապահության նախարարության աշխատակիցներ եւ քաղաքացիներին հայտնել, թե «մատչելի» գներով բուժհետազոտություն են իրականացնում մարզում: Քաղաքացիներն հավատացել են եւ 7 հազար դրամ գումարով հետազոտության համար հերթագրվել: Ավելի ուշ տուժած կանանցից մեկը իրավապահներին պատմել է, որ նրանք ինչ-որ առարկա են դրել իր թեւին եւ իբրեւ հետազոտել, ապա առաջարկել նշանակումներ անել հավելյալ վճարի դիմաց: Խաբեության տեղեկությունը հասել է իրավապահներին, որոնք ինքնակոչ «բժիշկներին» բերման են ենթարկել ոստիկանություն: Պարզվել է, որ նշված անձինք համապատասխան որակավորում ու համակարգչային թեստավորում անցկացնելու իրավունք չունեն եւ զբաղվել են խարդախությամբ: Նշված դեպքով քննություն է կատարվում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երեք անձինք, նախնական համաձայնությամբ, կոտրելով տան եվրոպատուհանի ապակին, ապօրինի մուտք են գործել Ծաղկալանջի բնակիչներից մեկի տուն և հարձակվել տանտիրուհու ու նրա հարսի վրա։ Կպչուն ժապավենով եւ պլաստմասե պարաններով կապել են տանը գտնվող երկու կանանց ձեռքերն ու ոտքերը, ապա՝ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել են առկա կանխիկ դրամը, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և դիմել փախուստի։
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեններ, պլաստմասե պարաններ, ձեռնոցի պոկված մասեր: Տանտիրուհին և նրա հարսը ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել համարժեք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
Հայաստանում վերջին երեք ամիսներին 3 ծննդկան է մահացել: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել մայրաքաղաքում, մեկը՝ Վանաձորում:
44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:
Ծննդկանի մահվան երկրորդ դեպքը գրանցվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Ի դեպ, սա այս տարվա ընթացքում այս հիվանդանոցում երկրորդ դեպքն էր: Առաջինն ապրիլին էր, երբ 37-ամյա ծննդկան էր մահացել, իսկ երկրորդը՝ հուլիսի 27-ին էր. կեսարյան հատումից ժամեր անց մահացել էր 28-ամյա Տաթեւ Գասպարյանը: Սա Տաթեւի առաջին հղիությունն էր:
Մահացած ծննդկանի հարազատները նույնպես համոզված են՝ բժշկական անփութության եւ սխալի հետեւանքով է 28-ամյա կինը մահացել:
Տաթեւի մոր խոսքով՝ աղջիկը բացարձակ առողջ էր, եւ վիրահատությունը «համենայնդեպս» է կատարվել, «հանուն երեխայի անվտանգության»: Տաթեւին համոզել էին, թե պորտալարը երկու անգամ փաթաթվել է պտղի պարանոցին, եւ բժիշկների խոսքով՝ բնական ճանապարհով ծննդաբերելիս 50 տոկոսով բարդությունների հավանականություն կար: Կեսարյանը նորմալ էր անցել, Տաթեւը նույնիսկ երկու անգամ փոքրիկին կերակրել է, այնուհետեւ վիճակը կտրուկ վատացել, մինչդեռ հերթապահ բուժքույրը հորդորել է սուրճ խմել եւ շոկոլադ ուտել: Ժամեր անց միայն բժիշկներին «հաջողվել» է պարզել՝ ծննդկանի մոտ ներքին արյունահոսություն կա, վիրահատել են, ապա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր: Նշենք, որ բժշկուհին Լիանա Դաղբաշյանն էր:
Տաթեւի հարազատները նույնպես հույս ունեն, որ մեղավորը կամ մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխան կտան օրենքի առաջ:
Հատկանշական է, որ այս երկու ծննդկաններն էլ մասնագիտությամբ բժիշկներ էին եւ ամենայն լրջությամբ էին վերաբերում իրենց հղիությանն ու 9 ամիսների ընթացքում բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցել էին եւ հաշվառված էին մասնավոր կլինիկաներում՝ բարդացումներից խուսափելու համար:
Ծննդկանի մահվան երրորդ դեպքը գրանցվել է Վանաձորում. հոկտեմբերի 17-ին ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց սկսել է արյունահոսել, վիրահատվել է, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, բժիշկը եղել է Արսեն Բալայանը:
Վերը նշված երեք դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նշենք նաեւ, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը մասնագիտական հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու մահվան հանգամանքները: Սակայն թե ինչ հետեւություն են անում այդ ուսումնասիրությունների եզրակացություններից, հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ վերջին երեք ամսում 3 ծննդկանի մոտ նորմալ հղիությունից եւ ծննդաբերությունից հետո, նախնական վարկածներով, ուժեղ արյունահոսություն է սկսվել, վիրահատվել են, սակայն ժամեր անց մահացել են:
Լոռու մարզում անչափահասը քրոջ ամուսնու կողմից սեռական ոտնձգության զոհ է դարձել:
Դեռևս նախորդ տարի, երբ աղջիկը իր 14 տարին էլ բոլորած չի եղել, քրոջ ամուսինը սպառնալիքների ազդեցության տակ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ինչը շարունակական բնույթ է կրել:
Ժամանակ առ ժամանակ երիտասարդ տղամարդն անչափահասին սպառնացել է ու հագուրդ տվել իր սեռական կրքերին, ինչը շարունակվել է նաև այս տարի ևս:
Աղբյուր` Փաստինֆո
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 հազ. ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից իր հոր մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և հանգուցյալի գերեզմանի բարեկարգման ու տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամ գումարը տրամադրելու համար:
Քաղաքացի Ռոման Օ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.