23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 17ա շենքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վարդանյանը Արարատ քաղաքում՝ Շահումյան փողոցում, ոստիկանության Արարատի բաժնի հարևանությամբ իր վարած Opel Astra մակնիշի 34 MV 243 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 20-ամյա Ֆիլիպ Մկրտչյանը, Արարատ քաղաքի Չարենցի փողոցի 5-րդ տան բնակիչ, 21-ամյա Ալբերտ Գևորգյանը և Արարատ քաղաքի բնակիչ, 14-ամյա Տիգրան Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Նրանցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ, ում, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց է ուղեկցել Արարատի ոստիկանության բաժնի պետ Սևան Քոչարյանը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներից գրեթե 1.5 ժամ է պահանջվել, մինչև հատուկ տեխնիկայով կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել 2 վիրավորներին և վարորդի՝ Դ. Վարդանյանի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Վարդանյանը ժամկետային զինծառայող էր և կարճաժամկետ արձակուրդում էր գտնվում։ Նա ծառայում էր Ճամբարակի զորամասում, իսկ վիրավորներից Տ. Գալստյանը սովորում է Արարատի թիվ 2 միջնակարդ դպրոցի 9-րդ դասարանում, Ա. Գևորգյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում։
Օպերատիվ են գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները։
Այս տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ֆիզիկական բռնության արդյունքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր, զանգվածային լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 16 դեպք է գրանցվել, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը խախտվել է 9 անգամ: Դրանք գերազանցում են 2016-ի 2-րդ եռամսյակում գրանցված դեպքերը: Այս տվյալները հրապարակել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ լրագրողների իրավունքների խախտման դեպքերի աճը պայմանավորված է ՊՊԾ գնդի գրավումով եւ դրան հաջորդած ցույցերով ու բախումներով, որոնց ընթացքում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել նաեւ լրագրողների եւ օպերատորների նկատմամբ: Ըստ Աշոտ Մելիքյանի, հատկանշական է, որ հուլիսյան իրադարձություններից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներից ներողություն խնդրեց, Հատուկ քննչական ծառայությունն ակտիվացրեց իր գործողությունները: Ընդ որում՝ մեղադրանքներ առաջադրվեցին ոչ միայն ՊՊԾ գնդի, այլեւ նախորդ տարի «Էլեկտրիկ Երեւան» ակցիայի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկաններին:
«Ակնհայտ է, որ այստեղ որոշ առումով ձեւական մոտեցում է ցուցաբերվում, եւ այդ հարցը մի քանի քավության նոխազների հաշվին փակվում է: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում մեր մի շարք գործընկերների մոտ»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է ոչ թե արգանդի վիրահատության ժամանակ, այլ ավելի շուտ: NEWS.am-ի հետ զրույցում Հռիփսիմեի եղբայրը՝ Հրանտը, նշեց, որ բժիշկները, երբ ասել են, որ Հռիփսիմեն մահացել է, իրենք անմիջապես մտել են վիրահատարան եւ նրան գտել սառած վիճակում՝ աչքերը բաց:
«Մինչեւ վիրահատությունը մեզ ոչ ոքի չեն թողել, որ մտնենք նրա մոտ, միայն մահանալուց հետո են եկել ասել՝ էլ չկա, մտա ներս, տեսա աչքերը բաց: Մեր բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ նույնիսկ իմ քրոջ աչքերը չէին փակել: Ասում են նոր մահացավ, բայց մտանք արդեն սառել էր, ցանկացած մարդ գիտի, որ դիակը 10-15 րոպեում չի սառում: Ես համոզված եմ, որ արգանդը հեռացնելու մասին վիրահատության պատմությունը իրենց կողմից մի խաղ է եղել, որպեսզի մեզ շփոթության մեջ գցեն, իմ քույրը շուտ է մահացել: Մեզ եկան ասացին, եթե ուզում եք, որ կյանքը փրկենք՝ պետք է արգանդը հեռացնենք, մենք էլ ասել ենք՝ կյանքը փրկեք, ինչ ուզում եք արեք: Ես բժիշկ չեմ, բայց հասկանում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում չէին հասցնի վիրահատություն անել, մտան, 10 րոպե չէր անցել, արագի մեջ ասին՝ էլ չկա, պրոցեսը շատ կարճ է տեւել»,-ասաց նա:
Հրանտի խոսքով, երբ ծննդաբերելուց ընդամնեը 30 րոպե անց Հռիփսիմեն զանգել է սկեսրոջը եւ ասել՝ հասեք,մահանում եմ, միանգամից շտապել են հիվանդանոց, սակայն, բժիշկները թույլ չեն տվել, որ մտնեն նրա մոտ՝ ասելով, որ վիրահատության համար անհրաժեշտ է հիվանդանոց հասցնել բժիշկների. «Ես իմ քրոջ կյանքը փրկելու համար ամեն ինչի պատրաստ էի, հիվանդանոց ենք հասել, անգամ քրոջս մոտ չենք հասցրել մտնել, առաջինը ես եմ հիվանդանոց գնացել ու ինձ միագամից բժիշկների հեռախոսահամարներ ու հասցեներ են ասել, որ գնամ իրենց հետեւից: Բոլոր բժիշկներին ես ու իմ ընկերներն ենք իրենց տներից տարել հիվանդանոց, նաեւ արյան հարցերն ենք լուծել՝ մի բժշկից արյունը տարել ենք մեկի մոտ, մյուսից՝ մյուսի, մինչեւ վիրահատությունը»:
Հրանտը նշեց, որ իր քրոջ մահվան մեջ միակ մեղավորները բժիշկներն են եւ նրանք պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դժվարացել էր պատասխանել՝ ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխանին:
Նշենք, որ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:
Ավելի վաղ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդականը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:
Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:
Մոսկովյան բնակարանում սպանված՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ, Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի և մյուս սպանվածի՝ Ճուտ մականվամբ Էդուարդ Նշանյանի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ՌԴ իրավապահները որոնում են 3-րդ անձին, ում տվյալները նրանց հայտնի է։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմն ունի արդեն ապացույցներ, որ սպանվածները 3-րդ անձի հետ ավազակային հարձակում են կատարել, որից հետո պարզվել է, որ Ա. Իսրայելյանն ու Է. Նշանյանը հայտնաբերվել են սպանված, իսկ 3-րդ անձը դիմել է փախուստի։ Ռուս իրավապահները հայտնաբերել են դիմակներ, գործիքներ՝ այդ խմբի կողմից վարձակալած բնակարանում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը, հնարավոր է, կատարած լինի 3-րդ անձը, ով իր հետ է տարել ավազակային հարձակմամբ գողացած 12 մլն ռուբլին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ երեկ Մոսկվայում տեղի ունեցած սպանությանը: Նշենք, որ ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի էր հայտնաբերվել:
Սպանվածները 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանն էին: Վերջինս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր՝ «Ձկնկուլ» մականվամբ:
Փաշինյանը հիշեցրեց՝ «Ձկնկուլ» մականվամբ հայտնի Արմեն Իսրայելյանը բարձրաձայնել էր Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին: Նրա կատարած հայտարարությունների հիման վրա հարուցվել էր քրեական գործ և հենց ինքն էլ գործի առանցքային վկա էր:
Պատգամավորի խոսքով՝ ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը, ըստ պատգամավորի, ՀՔԾ-ի և Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է:
«Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման և սեռական բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, լինելով խմած, ապօրինի մուտք է գործել 47-ամյա բնակչուհու բնակարան ու բռնության գործադրմամբ՝ բռունցքներով հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնի մյուս մասերին, պահանջել խոշոր չափի գումար։
Միայնակ ապրող կնոջ բնակարանում գումար չգտնելուց հետո՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կնոջ նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հոկտեմբերի 21-ին 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով) և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի գործողություններ՝ տուժողի կամքին հակառակ): Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Ասում են, թե պետական համակարգում «կտրուկ կրճատումներ» իրականացնելու կառավարության ղեկավարի հրահանգը որոշ ոլորտներ լրիվ այլ կերպ են ընկալել։ Ռազմական ոստիկանությունում, ասում են, մի շնչով «հնձել» են շատերին, որից հետո, ում համար զանգահարել-բարեխոսել է պետական համակարգի որևէ ազդեցիկ չինովնիկ, կրկին վերականգնել են։
Ստացվում է, ով մարդ ունի, պետք է մնա ու աշխատի, իսկ ով «անտեր» է, պետք է հեռացվի։ Այստեղ են ասել՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Մնում է հասկանալ, թե «կտրուկ կրճատում» ասվածի իմաստը ռազմական ոստիկանությունում ինչու են «շուռ տվել»։
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
NewsBook-ի տեղեկություններով` երեկ Մոսկվայում սպանված երկու անհայտ անձանցից մեկը Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանն է:
Քիչ առաջ Newsbook-ը տեղեկություն տարածեց, որ այսօր Մոսկվայում սպանվածհայերից մեկը Արմեն Իսրայելյան է Ձկնկուլ մականունով հայտնի, որը նախկինում աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ:
Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվում: Արմեն Իսրայելյանի կինը՝ Քրիստինեն, հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ իր ֆեյսբուքյան էջում սույն դեպքի վերաբերյալ հետեւյալ գրառումն է կատարել:
«Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ»:
Սպանվածներից մեկն էլ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ 43-ամյա Էդուարդ Նշանյանն է:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն այսօր Ազգային ժողով չի գնացել:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանայնին պատկանող ընկերություններից մեկում, armtimes.com-ի թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առեւանգել իրեն, խլել բիզնեսները: Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ՝ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ՝ թե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»:
Իսրայելյանը:
Ամիսներ առաջ մամուլում հայտնվեցին տեղեկություններով, որ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեսպանատան հաշվեկշռին գրանցված մեքենաների պետհամարանիշներ է վաճառում: Այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղան ուկրաինական լրատվամիջոցներում: Հայ դեսպանը տարածվող լուրերը հերքեց և նշեց, որ ինքը Ուկրաինայում օրենքի հետ կապված խնդիրներ չունի և չի ունեցել:
Սակայն վերջին շրջանում կրկին ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Անդրանիկ Մանուկյանը շարունակում է ավտոմեքենաների պետհամարանիշներ նվիրել գողականների: Իհարկե սխալ են ուկրաինական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ դեսպանը առատորեն պետհամարանիշներ է բաժանում: Մեր տեղեկություններով նման նվերների արժանանում են հատուկ հեղինակությունները և մասնավորապես մի քանի «օրենքով գողեր»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.