23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել լրագրող Սյուզան Ջաղինյանի այն հայտարարություններին, թե պարզվել է, որ ինքը մահացած է:
Մնացական Բիչախչյանը լրագրողի հայտարարությունների հետ կապված մասնավորապես գրում է.
«Սյուզան Ջաղինյանը իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ տևած անարդարություններով՝ իր հետ տեղի ունեցածն անվանելով մղձավանջ, քանի որ անձնագրային բաժանմունքից պարզել է, որ ինքը մահացած է՝ մահացած լինելն ու ապրելը համարելով օրինաչափ:
Մինչ իշխանությանը մեղադրելը անհրաժեշտ էր ամեն ինչ սկսել ներսից, սեփական տնից:
2011թ. մարտի 22-ին անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Վոլոդյա Ջաղինյանի դիմումը՝ դատարանի վճռով մահացած ճանաչված դստերը հաշվառումից հանելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ կառավարության 2005 թվականի հուլսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի համաձայն անձի անհատական տվյալներն արխիվացվում են դատարանի որոշմամբ մահացած ճանաչելու դեպքում: Հիմք ընդունելով Վ. Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս. Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:
Ընդ որում մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաև գործ անհայտ բացակայող ճանաչելու մասով և համապատասխան վճիռ: Մեկնաբանությունները թողնենք հանրությանը»:
Հիշեցնենք` Սյուզան Ջաղինյանը դիմել էր Ադրբեջանին` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 3.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1966 թ. ծնված Նոդարի Ասադովը, որը 2009 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Ն.Ասադովը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներին:
2016 թվականի հոկտեմբերի 28-ին դռնփակ նիստում Արդարադատության խորհուրդը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:
Արդարադատության խորհրդի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ քննարկելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու միջնորդությունը, խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:
Խորհրդի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավոր Իշխան Բարսեղյանը կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ), ինչպես նաև այն, որ ելնելով դատավորի կարգավիճակից, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչ դատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա, խորհուրդը որոշել է.
1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով երեկ ձերբակալված փաստաբան Էլզա Զաքարյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
«Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ Էլզա Զաքարյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանից, ով գործում ներգրավվել է երեկ՝ ժամը 21.00-ի սահմաններում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ մեր տեղեկությունների, փաստաբանը կասկածվում է կաշառքի գործով միջնորդ լինելու մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ձերբակալվել է դատավոր Իշխան Բարսեղյանը` Ազգային անվտանգության ծառայության կողմից, կաշառքի կասկածանքով:
Հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալված Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ցուցմունք չի տվել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` հավելելով, որ այսօր նախատեսվում է դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն:
Պաշտպանը նաև նշեց, որ դատավորը, ով առողջական խնդիրներ ունի՝ սրտի, ճնշման և աղիների հետ, մշտապես գտնվել է բժիշկների հսկողության ներքո, նախօրեին նրա վիճակը կտրուկ վատացել է, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից:
Տեղեկացանք նաև, որ դատավորի առողջական խնդիրներն Արցախյան պատերազմի տարիներին վիրավորվելու հետևանք են:
Ինչ վերաբերում է երեկ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է դատավոր Իշխան Բարսեղյանը կաշառք վերցնում, պաշտպանը անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում համարեց`հավելելով, որ «մարդուն խայտառակ են անում, եթե նա արդարացվի, ի՞նչ պետք է անենք այդ դեպքում»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 27-ին ձերբակալվել է դատավոր Իշխան Բարսեղյանը` Ազգային անվտանգության ծառայության կողմից` կաշառքի կասկածանքով:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն` քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար: Արդարադատության խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ քննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
https://www.youtube.com/watch?v=lmHzOP5dZok
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:30- 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի փայտե պահարանի դուռը և քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ, նույնականացման քարտ, կուտակային քարտեր և բջջային հեռախոս՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են համալսարանական հիվանդանոցում տեղակայված տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյությում երևում է, թե ինչպես են միջանցքում հայտնվում 2 երիտասարդ՝ մոտ 20-25 տարեկան, սև մազերով, միջին կազմվածքով և հերթով մուտք գործում սենյակ, որտեղ գտնվում են գողացված իրերը և դուրս գալիս: Երիտասարդներից մեկը՝ սև բաճկոնով, սև տաբատով և սև կոշիկներով է, իսկ մյուսը՝ սև բաճկոնով, բաց կապույտ ջինսե տաբատով և սև սպորտային կոշիկներով:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց կամ որևէ տեղեություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում նյութեր են նախապատրաստվում 32-ամյա Կ. Մ-ի հայտարարության հիման վրա։
Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 38-ամյա Ա. Հ-ն, ով հանրապետությունում գործող հայտնի հիմնարկություններից մեկում աշխատում է որպես ռեժիմի բաժնի տեսուչ-հսկիչ, սեռական բնույթի ոտնձգություն է կատարել իր դստեր նկատմամբ։
Մայրը պնդել է, որ անառակը, վերնաշապիկի տակից դիտելով երեխայի մարմինը, ասել է, թե՝ «դեռ հասունանալու տեղ ունես»։
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, 30-ամյա Ա. Վ-ն նույնպես հայտնել է ոստիկանություն, որ այս տարվա հուլիս ամսին նույն Ա. Հ.-ն իր տանը սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իր դստեր՝ 8-ամյա Է. Հ.-ի նկատմամբ։ Ստահակը ձեռքերով շոյել է դստեր սեռական օրգաններն ու հարցրել՝ արդյո՞ք դա իրեն դուր է գալիս, և այդ ընթացքոմ տականքը ստիպել է երեխային դիտել էրոտիկ բնույթի ֆիլմեր և մուլտեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել մարզային ոստիկանություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները սովորում են՝ Մ. Զ-ն՝ 5-րդ, Է. Հ-ն՝ 3-րդ դասարանում։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիաննա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալների հետ. տեղեկացնում է ՀՔԾ-ն։
Մասնավորապես՝ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված և անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Մի քանի օր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը:
Ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային Ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաեւ Ռոբերտ Քոչարյան — Նաիրի Հունանյան հանդիպմանը: 2000 թվականի նոյեմբերին Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել էր ԱՄՆ ու այլեւս չէր վերադարձել: Որոշ ժամանակ հետո ՀՀ ազգային հեռուստաընկերությունը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից: Հոկտեմբերի 27-ի գործով վկան բազմիցս հայտարարել էր, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ` նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչելու դեպքում: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով 99-ին վերլուծական էր գրում տեղի ունեցածի մասին, երեկ մեր զրույցում ասաց, որ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող կարեւորագույն բոլոր վկաները կյանքից հեռանում են վաղաժամ: Նրա խոսքով, Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկաների վաղաժամ մահերը չեն կարող առնվազն հարցեր չհարուցել: «Տիգրան Նազարյանը հեռախոսային վկայություն է տվել Ռոբերտ Քոչարյան — Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ եւ նշել է, որ ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով: Ըստ էության` կամ հաստատելով, որ այդպիսի ձայնագրություն կա, կամ հասկացնելով, որ եթե չկա նման ձայնագրություն, ապա դա տարօրինակ է: Նա նաեւ արժանացել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների սպառնալիքին, որոնք եղել են կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ: Դրանից հետո որեւէ փորձ չարվեց պետական մարմինների կողմից բացահայտելու, թե ով է սպառնում Տիգրան Նազարյանին եւ ինչու նրան թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան: Նշեմ նաեւ, որ Տիգրան Նազարյանը չափազանց մտերիմ է եղել Նաիրի Հունանյանի հետ եւ կարող էր շատ արժեքավոր տեղեկություններ փոխանցել նրա կենսագրությունից, որոնք անհայտ են հասարակությանը, եւ վերջին հաշվով, հաստատ ավելին կիմանար, քան որեւէ մեկը, մասնավորապես` նրա կապերի, նրա դեգերումների մասին»,- մեր զրույցում պատմեց Ստյոպա Սաֆարյանը:Նշենք, որ 1999թ. Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացել են: Մասնավորապես` մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել ողբերգության հաջորդ տարին:
2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացել է սույն գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ շրջանառվող լուրերի, Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:
2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը, չնայած` նրա սպանության համար մեղադրվել եւ դատապարտվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:
Մահվան հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը` կախվելու միջոցով: Սակայն, դեռեւս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, ով ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում եւ ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:
Այնուհետեւ Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց 2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն, գիտակցության չգալով, մահացել: Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:
2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ ահա 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Վերջինի պաշտպանները նշել են սակայն, որ նա սրտի հետ կապված նախկինում որեւէ խնդիրների չի ունեցել:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ Էդիկ Գրիգորյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.