23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանությունը օրեր առաջ տեսանյութ էր տարածել՝ երևանի բնակչից շանտաժի միջոցով գումար կորզելու փաստի ու չարագործներին հայտնաբերելու վերաբերյալ:
Asekose.am-ի տեղեկություններով, չարագործները փորձել էին շանտաժի միջոցով գումար շորթել երևանյան հայտնի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում:
Առիթը եղել է ռեստորանատիրոջ մասնակցությամբ ինտիմ մի տեսանյութ, որտեղ վերջինս հյուրանոցներից մեկում զվարճանում է մարմնավաճառի հետ:
Շանտաժին մեկ անգամ տեղիք տալուց հետո, երբ չարագործները նորից են անհանգստացրել ռեստորանատիրոջը, վերջինս դիմել է ոստիկաններին, ովքեր կարողացել են պարզել հանգամանքներն ու բացահայտել կազմակերպված հանցավոր մեքենայությունը:
Գործն այժմ գտնվում է ՀՀ Քննչական Կոմիտեում:
Այս թեմայով ոստիկանության տեսանյութը՝ ստորև.
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել։
Ըստ թերթի՝ բանն այն Է, որ մինչ օրս դեռևս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում Է ստացել Յու. Տեփանոսյանը։ Հայտնի Է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել Է նույն տարածքի տանիքից։
«Սակայն «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել Է՝ ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին։ Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները։ Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից և նրանց հետ կապ ունեցողներից որևէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»,–գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
«Եթե մանկավարժ է, եւ ինքը սիրում է իր աշխատանքը, պետք է մնա եւ աշխատի այդ դժվարությունները հաղթահարել»,- այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ արձագանքելով Հայաստանի վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի դստեր՝ Անի Ներսիսյանի՝ Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտից ազատման դիմում գրելու որոշմանը:
Անի Ներսիսյանը, հիշեցնենք, աշխատանքից ազատվելու դիմում էր գրել, նշելով, որ «մանկավարժին տրվող խղճուկ աշխատավարձով այլեւս չի աշխատի»:
«Եթե իր նկատմամբ դիսկրիմինացիա կա, սա մի խնդիր է, պետք է փորձել հասկանալ, իսկ եթե ընդհանրապես է խոսում, ապա բոլորի աշխատավարձերը ցածր են, փակե՞նք, գնա՞նք մեր տները, այսինքն՝ լուծումը պետք է կարողանանք ռեալ տալ տվյալ ժամանակի մեջ»,- շարունակեց նախարարը, հավելելով, որ այդ տրամաբանությունն իր համար անհասկանալի է. «Ասել, որ աշխատավարձը ցածր է, ես պետք է գնամ, է, որ գնա, ի՞նչ պետք է անի, երկրի՞ց պետք է արտագաղթի, շարունակությունը ո՞րն է»:
Լևոն Մկրտչյանը նաեւ նշեց, որ առաջիկայում աշխատավարձերը վերանայելու հարց օրակարգում չունեն. «Միջոցներն ավելի ճիշտ ծախսելու հարց կա օրակարգում, իսկ եթե երկիրը հարստանա, իհարկե, պետք է աշխատավարձերը բարձրանան»:
Նշենք, որ Անի Ներսիսյանը բաց նամակով դիմել էր թե նախարարին, թե վարչապետին, հուսալով, որ նամակը որևէ արձագանք կգտնի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ քանի դեռ իշխանությունը իշխելու հոգեբանություն ունի, լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվելու: «Հայաստանը, լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, ձևական է ստորագրել փաստաթղթերը, որովհետև այդ մարդիկ հոգեբանորեն այդպիսին չեն, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա: Այս մարդիկ իրենք հասկացողությամբ հարգված են իրենց շրջապատում, թագավոր են ու հանկարծ մի լրագրող է հայտնվում, որ իրենց դեմ գրում, ու իրենց հոգեբանությունը հետևյալն է՝ էդ ո՞վ դառավ, որ իր դեմ գրի, ասում են՝ գլուխդ կպոկեմ: Սա միջնադարյան հոգեբանություն է»,- նշեց Իշխանյանը:
«Բռնությունները, մարդու ազատությունների զանգվածային սահմանափակումները չեն կարող շրջանցել լրագրողներին: Նախկինում այս ծավալի բռնություններ չեն եղել, ինչպես եղավ Սարի թաղի դեպքերի ժամանակ, «Էլեկտրիկ Երևանի»: Վերջին 16 տարիների ընթացքում, որքան հիշում եմ, 200 հարձակում ու հանցագործություն է եղել լրագրողների նկատմամբ, բայց միան 4-ի դեպքով է պատշաճ հետաքննություն եղել»,-նշեց Լևոն Բարսեղյանը:
Ըստ նրա՝ ոստիկանությունը ունի բոլոր միջոցները բացահայտելու այդ դեպքերը, բայց կոծկում է, ավելին՝ մասնակցում հարձակումներին, դառնում հարձակվող:
«Մեզ հարկավոր է բացահայտում, պատիժ, որ կրկնություն չլինի, որ հաջորդ անգամ խորը մտածեն՝ արժի ծեծել, թե ոչ: Բայց քաղաքական կամք չկա, որ բացահայտվի»,- նշեց Բարսեղյանը:
Հույս ունենալ, որ նման հոգեբանությամբ մարդիկ կպատժվեն, ըստ Ա. Իշխանյանի, միամտություն է:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 35 AG 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում, դեպի Արցախ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի հրշեջ-փրկարարները, իսկ մեկին էլ հայտնաբերել են մեքենայից դուրս։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից ավելի մարդու մահ) հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 60-ամյա Սոս Վարդանյանի անվամբ։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Սաշայի Մելիքյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մելիքյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառել) հատկանիշով և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նրան տեղափոխելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Տավուշի մարզի մի շարք ոստիկանապետեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը ազատվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբավյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիերային ակումբի մոտ վիրավոր քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նցշված ակումբի մոտ հայտնաբերում են Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ում գլխի ձախ ականջի հատվածում հայտնաբերում են նաև դանակ։ Շտապ տեղի ոստիկանապետի ուղեկցությամբ Աբովյանի շտապ օգնության բժիշկները վիրավորին տեղափոխում են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրահատությունը տևել է 8 ժամ և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները կենաց-մահու պայքար են տարել երիտասարդի կյանքը փրկելու համար՝ գլխի միջից հանելով դանակը։ Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Աբովյանի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստանում, որ մինչ դանակահարելը, Մ. Գրիգորյանի հետ գիշերային ակումբում անհարկի վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին և դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ Աբովյանի քննչական բաժնի քննիչ Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հ. Արշակյանին հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.