23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չափազանց խոսուն է նոյեմբերի 4-ից 7-ը ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագիրը։
ՃՈ -ի «ջանքերի» միայն անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Երկրորդ տեղում մարմնական վնասվածքներն են, թե դրանց արդյունքում քանի քրեական գործ է հարուցվել, այլ գերատեսչության գործ է, իսկ ոստիկանությունը հանրապետությունում արձանագրել է մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպք, որից բացահայտվել է 30-ը:
Բացահայտվել է նաև գողության` 18, խարդախության՝ 13, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, շորթման, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 եւ գողության 1 դեպք։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողության փորձ կատարելուց հետո, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երկու աշխատակիցներ, ովքեր տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, տան տակնուվրա արված իրերը, իրենից հաղորդում չեն ընդունել և առանց որևէ օրինական գործողություն կատարելու հեռացել են:
Դիմումատուի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Մովսիսյանի կողմից մատնանշված տվյալները:
Քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում Ա. Մովսիսյանը հայտնել է, որ իրականում սուտ հաղորդում է ներկայացրել, թե, իբր, ոստիկանության երկու աշխատակից իր տանը տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, իրենից հաղորդում չեն ընդունել և որևէ գործողություն չեն կատարել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմումատուներին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ հանցագործության մասին կեղծ հաղորդումներ ներկայացնելուց:
Ասենք, որ 07.11.2016թ. դրությամբ՝ սուտ մատնության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել և քննվում են 40 քրեական գործեր, որոնցից 18-ի նախաքննությունն արդեն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են:
Վրաստանում սարսափելի դեպք է գրանցվել. տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվողներից մեկը խոստովանել է, որ կերել է նրա մարմնի որոշ մասեր:Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի դատախազության ներկայացուցիչ Զվիադ Փհակաձեն:
Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է 5 մարդու, այդ թվում՝ 2 երիտասարդ աղջիկների, որոնց մեկը՝ անչափահաս: Նրանց մեղադրում են Թբիլիսիում 76 ա-ամյա կնոջ սպանության մեջ. հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Սպանվածը մեղադրյալներից մեկի մայրն է:
Ըստ տարածված հաղորդագրության ՝ սկզբում կնոջը հարվածել են էլեկտրաշոկով, որից հետո ՝ խեղդել, ապա նոր դանակահարել մի քանի անգամ: Սպանությունից հետո, ցանկանալով կոծկել արարքը, նրանք կնոջը տեղափոխել են իր բնակարանից այլ վայր, մասնատել, նետել աղբանոցը, որոշ մասերն էլ ՝այրել:
Հարեւանները լրագրողներին հայտնել են, որ կնոջ աղջիկը, որը աղանդավոր էր, մշտապես վիճում էր մոր հետ: Թե որ աղանդին են կոնկրետ պատկանում ձերբակալվածները, հայտնի չէ:
Երեկ Այգեստան թաղամասում տղամարդը 61-ամյա հորեղբոր դին հայտնաբերել է խորդանոցում:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդու դիակի մասնակի հատվածներ բացակայել են: Մասնավորապես՝ հայտնաբերվել են ակնագնդերի, դաստակների, ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների մասնակի բացակայություն։
Մեր տեղեկություններով՝ տղամարդը մահացել է օրեր առաջ եւ դիակը կրծոտված է առնետների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում նոր մանրամասներ է հրապարակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարված գործողությունների և Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդած տեղեկությունների հիման վրա, դրանք ստուգելու նպատակով, նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան կիրականացվի այց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Այցելությունից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդում է.
«Երեկ երեկոյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցել է տեղեկություններ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին տեղեկություններ են հրապարակվել նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:
Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը եւ Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Հ. Հարությունյանի հետ եւ մանրամասն ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հսկողության ներքո:
Արդյունքում՝ Հ. Հարությունյանի առողջական վիճակի, մասնավորապես՝ նրա ոտքի սեւանալու, անզգայանալու եւ սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել:
Այսպես՝
Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետի կողմից Հ. Հարությունյանի ոտքի զննության արդյունքում պարզվել է, որ վերջինս ազատ ծալում եւ բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել:
Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթեւ արտահայտված կարմրություն:
Ոտքի ջլային եւ ներբանային ռեֆլեքսները, զգայունությունը պահպանված են, ազատորեն շարժում է ոտքի մատները, արձագանքում հպումներին:
Այցի պահին Հովհաննես Հարությունյանը գուլպաներ չի կրել, եւ նույնիսկ այդ պարագայում հենց ինքը Հ. Հարությունյանը պնդել է, որ իր ոտքերը սառած չեն:
Հ. Հարությունյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հենակների օգնությամբ, ոտնաթաթը հատակին թեթեւ հենելով, տեղաշարժվել է սենյակում:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հ. Հարությունյանի համաձայնությամբ, լուսանկարահանել եւ տեսանկարահանել են Հ. Հարությունյանի ոտքի շարժումները:
Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա նոյեմբերի 2-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանների կողմից ենթարկվել է բժշկական զննության, ինչի արդյունքում
Հ. Հարությունյանի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, վերքից արտադրություն չի եղել, արձանագրվել է վիրահատությունից հետո ոտքի անշարժացման արդյունքում աջ քառագլուխ մկանի ատրոֆիա, որի վերականգնման համար Հ. Հարությունյանին նշանակվել են բուժական ֆիզիկական վարժություններ: Խորհուրդ է տրվել նաեւ քայլել հենակներով՝ վերջույթի վրա քիչ ծանրաբեռնելով:
Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ Հ. Հարությունյանը հոկտեմբերի 27-ին հրաժարվել է բժշկական ցուցումներով՝ բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով իրականացվող ռենտգենոգրաֆիկ հետազոտությունից՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում ավելորդ անգամ ճառագայթվել:
Բժշկական փաստաթղթերում բուժող, հետազոտող եւ հերթապահ բժիշկների գրառումներից բացի, բժշկական եզրակացություն պարունակող այլ փաստաթուղթ՝ այդ թվում՝ Հ. Հարությունյանի վերաբերյալ Նիդերլանդների բժշկական գիտությունների դոկտորի կողմից տրված որեւէ եզրակացություն (ինչպես նշվում է հրապարակային մի շարք աղբյուրներում) չի հայտնաբերվել: Փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ բժշկական եզրակացություն պարունակող որեւէ փաստաթուղթ դեռեւս չի ներկայացրել, չնայած մեր կողմից նրան ուղղված խնդրանքին:
Հ. Հարությունյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա գտնվում է ամենօրյա բժշկական հսկողության ներքո:
Այդուամենայնիվ, Հ. Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք եւ նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանականում այլեւս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել:
Սույն հաղորդագրությամբ եւս մեկ անգամ դիմում ենք Հովհաննես Հարությունյանի փաստաբանին կամ նրա որեւէ այլ իրավասու ներկայացուցչի՝ մեզ ներկայացնելու Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տարածվել են լրատվամիջոցների երեկվա հրապարակումներում: Փաստաթղթերի բժշկական գաղտնիությունը երաշխավորվում է: Դրանք մեզ անհրաժեշտ են ուսումնասիրության եւ պրոֆեսիոնալ հետազոտությունների հիման վրա համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»:
Համացանցում զետեղված «Հիմա ես չեմ, Դուք եք, պարոն Նախագահ, ինչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք…» հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման համար Անահիտ Բախշյանի նկատմամբ 25.04.2016 թվականին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604440863 որոշումը, որն ուժի մեջ է մտել 07.05.2016 թվականին:
Նշված որոշմամբ նշանակված տուգանքի գումարը մուտք է եղել ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին 07.06.2015 թվականին, այսինքն` վճարումը համարվել է կատարված օրենքով սահմանված 30 օրյա ժամկետի խախտմամբ, ինչի պատճառով գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն: Ա. Բախշյանի 10.10.2016թ. դիմումի շուրջ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նշանակված տուգանքի գումարը վճարվել է 06.06.2016 թվականին, սակայն վճարումն ընդունող կազմակերպության կողմից այն փոխանցվել է 07.06.2016թ., ինչի պատճառով վճարումը համարվել է սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ:
27.10.2016 թվականին ԴԱՀԿ ծառայություն գրություն է ուղարկվել թիվ 1604440863 որոշման կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշված նմանատիպ խնդիրներից խուսափելու նպատակով 2016 թվականի հուլիսից Ճանապարհային ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից համատեղ ստեղծվել և ներդրվել է տեսախցիկներով ու լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձման առցանց համակարգ, ինչը հնարավորություն է տվել վճարումը կատարելուց անմիջապես հետո տուգանք նշանակելու որոշումների վարույթները ավարտել և զերծ մնալ նման խնդիրներից:
ՀՀ ոստիկանություն
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը, որին հոկտեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել, այսօր վերջապես ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Ընտանքին գրավը վճարելու հարցում օգնել են կանադահայերը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն Այվազյանին գրավով ազատ արձակելու որոշում կայացրել էր դեռեւս հոկտեմբերին, սակայն ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում եւ չէր կարողանում գրավ վճարել:
Սարո Այվազյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին շենք, շինություններ զավթելու գործում օժանդակելու մեջ:
Սարո Այվազյանի հարազատները գրեթե 10 օր է՝ չէին կարողանում գտնել անհրաժեշտ գումարը: Գումարը ընտանիքին տրամադրել են բարերարներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, երկու տղամարդ դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում՝ վերելակի մոտ կանգնած բնակչուհու դրամապանակը և պարանոցի ոսկյա շղթան՝ իր կախազարդով, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Պարզաբանում («Հայկական ժամանակ» օրաթերթի 4.11.2016 թ. համարում հրապարակված «Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում» )
Հրապարակման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երեւանից Դուբայ, այնուհետեւ Դուբայից Երեւան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է եւ գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մինչդեռ, ըստ թերթի, «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երեւան-Դուբայ-Երեւան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես է ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:
Թերթի «ուսումնասիրությունները» ցույց են տվել, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երեւան-Մոսկվա-Երեւան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:
Թերթն ամփոփում է «հայտնագործությամբ»՝ թե «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի, և եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում:
«ՀԺ»-ի «ուսումնասիրությունները» որևէ քննության չեն դիմանում:
Իրողությունը հետևյալն է:
ՀՀ ոստիկանության պետի 30.09.2016 թ. հրամանով 2016 թ. նոյեմբերի 7-ից 10-ը Բալիում (Ինդոնեզիա) կայանալիք Ինտերպոլի Գխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը նոյեմբերի 5-ից 11-ը ներառյալ գործուղվել է Ինդոնեզիա (ք. Բալի):
Նման դեպքերում հրավիրող կողմի հետ, որպես կանոն, համաձայնեցված կարգով (ուղեկցումներ` դիմավորել, ճանապարհել և այլն) սահմանված է ձեռք բերվող ծառայության, տվյալ դեպքում ավիատոմսերի ձեռքբերման հետևյալ նկարագիրը` տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը.
— Մեկնումը` 05.11.2016թ.-ին, թռիչքի ժամը` 18.35-ին, Երևան-Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 05.11.2016թ. թռիչքի ժամը 23.55-ին Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 06.11.2016թ. թռիչքի ժամը 08.55-ին Դուբայ-Դենբարասի օդանավակայան 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
— Ժամանումը ` 11.11.2016 թ. թռիչքի ժամը 00.05-ին Դենբասար-Դուբայ, 11.11.2016թ. թռիչքի ժամը 11.55-ին Դուբայ-Երևան օդանավակայան` 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
Տվյալ, ինչպես նաև ավիատոմսերի ձեռք բերման մյուս բոլոր դեպքերում, ոստիկանությունը գնումները կատարում է բացառապես էլեկտրոնային եղանակով «ARMEPS» համակարգի միջոցով: Տվյալ էլեկտրոնային մրցույթին մասնակցել են 2 օպերատոր՝ «Տրինիդատ» ՍՊԸ-ն` 700000 դրամ գնով և «Սպուտնիկ» ՍՊԸ-ն` 476000 դրամ գնով, որն էլ 10.10.2016 թ. ճանաչվել է հաղթող, և պայմանագիրը կնքվել է 11.10.2016 թ.-ին:
Այսպիսով, «ՀԺ» հրապարակած ավիատոմսի գինը վերագրվում է ոչ թե Երևան-Դուբայ, այլ Ինդոնեզիայի Բալի քաղաք չվերթին: Էլեկտրոնային մրցույթներով մասնակցի (հաղթողի) ընտրության հարցում պետական մարմինների պաշտոնատար անձանց ազդեցությունը հավասարեցված է 0-ի, և դա գիտեն բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական գնումների վերը նշված համակարգով:
Ինչ վերաբերվում է «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից («Սպուտնիկ» ՍՊԻ-ից) են կատարվում» բառակապակցությանը, ապա ներկայացնենք ընթացիկ տարվա սկզբից առ այսօր ձեռք բերված ավիատոմսերի օպերատորների անվանումները. «Տրինիդատ» ՍՊԸ` 21 պայմանագիր, «Ավիատուր Գրուպ»` 18 պայմանագիր, «Սպուտնիկ»` 13 պայմանագիր, «Արմենիա թրավել»` 4 պայմանագիր և 1-ական` «Իմպերիա թրավել» և «Վիզա կոնկորդ»:
Բոլոր նրանց, ովքեր իրականում մտահոգ են պետական միջոցները խնայողաբար և օրինական օգտագործելու հարցերում, խորհուրդ ենք տալիս անհեթեթ վիճակների մեջ հայտնվեուց խուսափելու համար ճշտել ցանկացած տեղեկատվություն ու տվյալ՝ նկատի ունենալով նաև, որ ինչպես սահմանված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պատվիրատուն (ցանկացած պետական մարմին) պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը (բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող գնումների), տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց 5 օրացուցային օրվա ընթացքում:
Նոյեմբերի 3-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի 7-րդ հարկից:
Փրկարարները թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերել են 1953 թ.-ին ծնված Ա. Մ.-ի դին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.