23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 20-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: Մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւայլ օրենքները.
— «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին,
— «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, — Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկնության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։
Ինչպես Աբովյանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը։
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ։
Մինչ ոստիկաններն ու քննիչները «Քրեզի» գիշերային ակումբում տեղազննման աշխատանքներ էին կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանն է։
Պարզվում է, որ նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ադրբեջանի թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի ևս մեկ բնակիչ Էլդանիզ Գուլիևը մտադիր է տեղափոխվել Հայաստան: Այդ մասին հայտնում է «ԹալիշԻնֆոն» թալիշցի բլոգեր Ազար Կազիմովի վրա հղումով:
Նշվում է, որ Գուլիևն իր ֆեյսբուքյան էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված հայտարարություն է հրապարակել: Նա գրել է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի ուժով խլել է իրենից իր սեփական հողը, որից հետո նրան կանչել են ոստիկանության շրջանային բաժանմունք և սպառնացել են, որպեսզի նա չհամարձակվի բողոքել:
Հուսահատված Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ լուծումը Հայաստան տեղափոխվելն է: Ըստ Գուլիևի, Ադրբեջանում նրա բողոքները միևնույն է ոչ ոք չի քննելու:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 18-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մեխակավանի /Ջաբրայիլ/ շրջանում տեղակայված N զորամասերից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, զինծառայող է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ զինվորը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 19-ամյա Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանն էր։
Մահվան հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են իրավապահները։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզ կլինի դեպքի հանգամանքները ճշտելուց, ինչպես նաև մի շարք փորձաքննություններից հետո։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած զինվորը ընտանիքի միակ արու զավակն էր և նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։
Նա բանակ էր զորակոչվել Թումանյանի զինկոմիսարիատից 2016 թվականի առաջին զորակոչով և վերջերս էր արձակուրդից զորամաս վերադարձել։
Փետրվարի 2-ին Լ. Օսյանի ծննդյան օրն էր։
Այսօր՝ փետրվարի 18-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի 31 շենքի 15 բնակարանում արգելափակվել է մայրը՝ իր 4 անչափահաս երեխաների հետ և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։
Փրկարարները դանակի միջոցով բացել են դուռը և պարզվել է, որ այն հատուկ սոսնձով ամրացված է։
Հարևանների ասելով՝ դուռը ընտանիքի անդամների վրա սոսնձել է այնտեղ գտնվող կնոջ նախկին ամուսինը, իսկ պատերի վրա էլ ինչ-որ արտահայտություններ է գրել, որից հետո հեռացել է նշված վայրից։
Մալաթիայի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ ամուսնուն հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել է քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սերադարյանը եւ նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ եւ թույլ չեն տվել դրանից դուրս գալ`առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նկատի ունենալով, որ նյութերն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք եւ նրա կամքին հակառակ եւ իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:
Փետրվարի 17-ին Ա. Օսկանյանը եւ Հ.Սերադարյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար:
Նշենք, որ Ա.Օսկանյանը նախկին ԱԳ նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին է՝ 33-ամյա Արա Օսկանյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում:
Պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների հիմքով (արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չէ նախնական և պարբերական բժշկական զննություննների, չունեն սանիտարական գրքույկ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների մուտքը կանխելու, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում)՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: Նաև՝ արտադրամասի 5 աշխատակիցներին արգելվել է սկսել աշխատանքը՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2017 թվականի մարտի 16-ը:
Հ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները:
Ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում՝ Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժասանիտարական պատշաճ փորձաքննություն անցնելու:
Ներկայումս ընթացող ստուգումների շրջանակներում՝ արդեն հայտնաբերվել են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ վերը նշված ընկերությունների կողմից կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերում հայտնաբերվել են ՀՀ կառավարության 31 մարտի 2004 թվականի N 426-Ն որոշմամբ հաստատված «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման» և «Մսի, մսամթերքների և հումքի վարակազերծման ու ոչնչացման» մասին կարգերով սահմանված նորմերի էական խախտումներ և անհամապատասխանություններ:
Ծառայությունը, շարունակելով հսկողությունը մսի շուկայում և նպատակ ունենալով հեռանկարում ամբողջությամբ անցնելու սպանդանոցային մորթի, կրկին շրջայց է կատարել Խորենացի փողոցի հարակից տարածքի մսի վաճառքի տաղավարներում: Իրականացված վերահսկողության արդյունքում ծառայությունը պարզել է, որ տնտեսավարողները, որոնցից որոշները պայմանագրեր ունեն նաև վերը նշված ՍՊԸ-ների հետ, թույլ են տվել մսի իրացման պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ Խորենացի 54/2 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Մամե Հասանյանի և Խորենացի 54ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ալիխան Հասանյանի տաղավարների հետնամասում՝ պահեստում, առկա է եղել սահմանված սանիտարհիգիենիկ նորմերին ու պահման պայմաններին չհամապատասխանող մսեղիք՝ համապատասխանաբար 272 կգ և 100 կգ:
Ծառայությունը կասեցրել է հայտնաբերված մսի հնարավոր վաճառքը, տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ:
Մինչ այս, Ծառայության նախաձեռնությամբ, մի շարք հանդիպումներ են անցկացվել մսի վաճառքի շղթայի օպերատորների, այդ թվում և՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ տալու նպատակով: Նրանց խստորեն զգուշացվել է՝ առանց պատշաճ փորձաքննություն կատարելու չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն և ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան:
Հիշեցնելով, որ անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, տնտեսավարողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերի, մասնավորապես՝ փորձաքննության եզրակացության, միս ընդունել-իրացնելուց, այլապես, պետական վերահսկողության շրջանակներում, կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսպես, 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:
Պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը, ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել առցանց: Այս դեպքում դիմողը մուտք է գործում www.epension.am կայքէջը, գրանցվում է կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում՝
1) ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը,
3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:
Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար ծնողը անձամբ կամ այլ անձի միջոցով կարող է դիմել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին, ներկայացնելով`
1) դիմում,
2) ծնողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ծնողի` նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր,
3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
4) այլ անձի միջոցով դիմելու դեպքում` դիմողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:
Եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաև, եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա պետք է ներկայացնել նաև փաստաթուղթ` օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ նշանակված (վճարված) չլինելու վերաբերյալ:
Եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ նշանակելու համար վերը նշված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև.
1) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնված մյուս երեխաների (զավակների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո` մինչև նպաստի համար դիմելը, մահացած երեխաների (զավակների) դեպքում` մահվան վկայականը.
2) երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի կամ զավակի ծննդյան վկայական կամ երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ կամ դատարանի վճիռ, որով հաստատվել է երեխայի (զավակի) սերման փաստը):
Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի: Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի ուղղակի վճարվող գումարը վճարելու համար դիմումում նշվում է ծնողի բանկային հաշվեհամարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:
Եթե ընտրվել է առանց բանկային հաշիվ ունենալու նպաստ վճարելու եղանակը, ապա նշվում է միայն հետևյալ բանկերից որևէ մեկը. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.