23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ՀՀ ՊՆ տարածք մուտք գործելու դեպքի առթիվ:
23.02.2017թ.` ժամը 00:20-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ներխուժել ՀՀ ՊՆ տարածք: Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ, որի արդյունքում քաղաքացի Ա.Եփրեմյանը չի տուժել:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը՝ որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը): Կատարվում է նախաքննություն:
Ա.Եփրեմյանը ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտածդատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Ռուսաստանից Հայաստան ներքին անձնագրերով ժամանելու հարցը լուծում ստացավ։
ՌԴ քաղաքացիները կկարողանան ներքին անձնագրերով Հայաստան մեկնել փետրվարի 23-ից։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղվանից ուժի մեջ են մտնում առանց վիզային ռեժիմի համաձայնագրում կատարված փոփոխությունները, որի համաձայն` Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել իրենց ներքին անձնագրերով»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակցություններից հետո ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր հարցի տեխնիկական հնարավորություններն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի սկսվի ներքին անձնագիր ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան։
Երեկ՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 19-ամյա Մարտուն Վարդանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թոթովենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, որտեղ նա փորձել է հանցագործների վնասազերծել։
Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ Թոթովենցի փողոցից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Գեորգի Պերելադովին և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Տիգրանյանին։
Պարզվել է, որ Մ. Վարդանյանը Թոթովենցի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում նկատել է Գ. Պերելադովին և Կ. Տիգրանյանին գողություն կատարելիս։ Վերջիններս էլ, տեսնելով, որ Մ. Վարդանյանը մոտենում է նրանց, նրանցից մեկն իր մոտ եղած գազային բալոնով փչել է Մ. Վարդանյանի դեմքին ու դիմել փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ բնակարանագողերի փախուստը կանխվել է 25-ամյա Էդգար Կուրղինյանի կողմից, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և ՀՁՊ գնդի 3-րդ գումարտակում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննիչ Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։
Գ. Պերելադովն ու Կ. Տիգրանյանը ձերբակալվել են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ, ըստ մասնագետների հայտարարության, մի փոքր հապաղելու դեպքում վիրավորը, հնարավոր է, տեսողության հետ լուրջ խնդիներ ունենար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։
ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:
Հաշվի է առնվում նաև վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ ՊՆ-ում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:
Նախագիծը ներկայացնելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համատեղ հայտարարությունը,
2017 թվականի փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպում է կայացել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանի միջև:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են փաստաբանական և քրեակատարողական գործունեության առկա հիմնահարցերը, որոնց արդյունքներով մասնակիցներն արձանագրել են, որ
1. չի թույլատրվում խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս,
2. քրեակատարողական հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության,
3. քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու,
4. քրեակատարողական ծառայությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի քրեակատարողական հիմնարկների այցելուների կողմից հսկիչ անցագրային կետում (պահախուց) թողնված արգելված իրերի պահպանությունն ապահովելու նպատակով,
5. ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի որոշ իրերի, օրինակ՝ փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի և առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2017 թ. մարտի 23-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 2017 թ. մարտի 25-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Տեղեկացվում է նաև, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2017 թվականի փետրվարի 21-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:
Կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը 17.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Այսպես, 2017թ.-ի փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, գողության և գողության փորձի մեջ մեղադրվող Սուրեն Գ.-ն Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից դիմել է փախուստի: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` կալանավորի պահպանությունն իրականացնող Նուբարաշեն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Արթուր Ե.-ն նշված ժամանակահատվածում հիվանդասենյակում քնած է եղել, իսկ Ռոման Մ.-ն բացակայել է տարածքից: Կալանավոր Սուրեն Գ.-ն էլ, օգտվելով այդ հանգամանքից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ցուցաբերած պաշտոնեական անփութության, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Չնայած «Օհանյան» դաշինքի անդամ, «Համախմբման» նախագահ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությանն ու մամուլում տարածված տեղեկություններին, թե «Օհանյան» դաշինքի հետ կապված հնարավոր է քրգործ հարուցվի, Վարդանանց փողոցում գտնվող «Օհանյան» դաշինքի շտաբում երեկ «Փաստին» ասացին, որ իրավապահների կողմից իրենց հանդեպ հետաքրքրություն ու հետապնդում այս պահին չկա:
«Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի: Մարդը 25 տարի իրենց հետ աշխատել է, որից 16 տարին Հայաստանում, 8–ը՝ Ղարաբաղում, կարային ձերբակալեին, քրեական գործ հարուցեին: Հիմա ուզում են մարդկանց վախեցնեն, ես տենց եմ հասկանում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Սամվել Բաբայանը՝ շարունակելով. «Քրեական գործերը իրենց վրա են հարուցվելու, թող մտածեն դրա մասին: Եթե մեկը պետական հանցագործ ա, ո՞նց կարա մյուսի վրա գործ հարուցի: Հա, կարան, ինչ ուզում են, կարան, իշխանությունն իրանցն ա: Ուզում են, քրեական գործ են հարուցում, ուզում են կրճատում են, բայց դա ցիրկ ա, էդ ցիրկին մենք չենք ցանկանում մասնակցել»:
Ըստ Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարը, ըստ կանոնադրության, պատասխան չի տալիս, թիկունքի պետն ու նախարարի տեղակալներն են պատասխանատուները. «Եթե գործ ունեն հարուցելու, էդ մարդկանց պետք է ձերբակալած լինեն: Քանի չեն ձերբակալել, ուրեմն իմաստ չունի խոսել: Խոսակցություններ են գցում, որ մարդկանց շեղեն»:
«Օհանյան» դաշինքի շտաբի պետ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստի» հարցին, թե հետաքրքրություն կա իրավապահների կողմից իրենց կողմնակիցների հանդեպ, հատկապես՝ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունից հետո, ասաց. «Այս պահի դրությամբ դեռևս նմանատիպ ահազանգ չունեմ: Հույս ունեմ, որ իշխանությունները Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությունով կսահմանափակվեն և որևէ հետապնդում չեն իրականացնի: Նույնիսկ իրենց տարածած հաղորդագրությունից պարզ է, որ գործ ունենք քաղաքական ինչ–որ գործընթացի հետ, որովհետև որևէ բռնություն չկա, խոսվում է, որ սպառնալիք է եղել: Եթե այլ անձի կողմից լիներ, նման զարգացում չէր լինի: Հույս ունեմ՝ պարոն Օսկանյանի տղայի հետ կապված վիճակը արագ կհանգուցալուծվի: Սա դիտում եմ որպես պարոն Օսկանյանին ակտիվ քարոզարշավից մեկուսացնելու փորձ»:
Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ դաշինքի շտաբները չեն փակվում, բայց չհերքեց, որ դաշինքը ֆինանսական խնդիրներ ունի: «Հայաստանում հիմա ֆինանսական վիճակը լավ է իշխանության մոտ, որը բոլոր օրինական և անօրինական եղանակներով մուտք ունի ՀՀ ֆինանսական ոլորտ, այդ թվում՝ իմ ու ձեր գրպան՝ սկսած արագաչափերով, տեսախցիկներով, վերջացրած մենաշնորհային տնտեսությամբ»,– ասաց Մարտիրոսյանը:
Հետաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ հիմա Սամվել Բաբայանն է իրենց ֆինանսավորում: «Ոչ: Բոլորս այս պահի դրությամբ, ամեն մեկս մեր ներածին չափով ներդրում ենք կատարել: Քարոզարշավը օրենքով ֆինանսավորվում է բացառապես հիմնադրամից: Այս պահին հիմնադրամ չկա: Հիմնադրամը կբացվի և մուծումները կլինեն մեր քաղաքացիների կողմից»,– ասաց «Օհանյան» շտաբի պետը:
Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իրենց դաշինքից հետ կանգնողներ չեն եղել, ընդհակառակը, մի շարք ազատամարտիկներ և ՀԿ–ներ են միանում դաշինքին»:
«Փաստ»
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել, գրում է Hurriyet Daily News-ը:
Վրաստանի քաղաքացի 38-ամյա կինը, ում մուտքը Թուրքիա արգելված է եղել, որոշել է երկիր ներթափանցել իր սիրեցյալի ճանապարհորդական ճամպրուկի օգնությամբ:
Բաթումից Թուրքիայի Արդվինի նահանգի Խոպա քաղաք ուղևորվող վրացի Ս.Ա.-ի` անձնագրային ստուգման ժամանակ անվտանգության աշխատակիցներին տարօրինակ է թվացել վերջինիս պահվածքը: Տղամարդու ճամպրուկը բացելով՝ նրանք հայտնվել են շոկի մեջ, երբ այնտեղից դուրս է եկել Վրաստանի քաղաքացուհի, երկրից դուրս գալու արգելքի տակ գտնվող 38-ամյա Մ.Մ.-ն:
Ս.Ա.-ն և Մ.Մ-ն ձերբակալված են:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2014թ.-ին կատարված գույքագրմամբ նույն ՊՈԱԿ-ին պատկանող, Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 5.074.372 ՀՀ դրամի նյութական մնացորդների պակաս:
Արձանագրված պակասորդի վերաբերյալ գույքագրման հանձնաժողովի նախագահի կողմից զեկուցագիր է ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենին, սակայն պակասորդի հանգամանքները պարզելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.