23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա անկողնուց վեր է կենում միայն բնական կարիքները հոգալու համար՝ այն էլ մարդկանց ուղեկցությամբ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրան այսօր տեսակցած պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
Պաշտպաններն ամեն անգամ նրան հորդորում են դադարեցնել հացադուլը, սակայն հաց բերող Արթուր Սարգսյանը չի ցանկանում լսել դրա մասին:
Հիշեցնենք, Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար: Նրա խափանման միջոցը փետրվարի 9-ին փոխվել է կալանքով, եւ ի նշան բողոքի հաց բերողը հացադուլ է սկսել:
Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի աջ ոտքի ծունկն է այտուցվել, ինչպես նաեւ խնդիրներ կան ձայնի հետ: Թեեւ մի քանի օր է` արյան փսխումներ չեն եղել, բայց արյան համը, պաշտպանի խոսքերով, բերանի մեջ է եւ մտավախություն կա, որ արյունահոսությունը կսկսվի:
Տարբեր հիվանդություններով տառապող Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարելով՝ հրաժարվել է նաեւ բժշկական օգնությունից:
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում, որտեղ նախօրեին գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել սպանություն, ցնցված են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը, ով մանրամասնեց, որ տղային, որը վարորդ է եղել, սպանել է հաճախորդը:
«Տաքսու վարորդ է եղել, հաճախորդին պտի հասցներ Լենինական, վիճաբանություն է եղել մեքենայի մեջ, վախից քշել է գյուղ, գյուղացիք վախեցել են մոտենալ ու մեկ էլ տեսել են, որ վիզը կտրել, գցել է»,-մանրամասնեց գյուղապետը:
Վերջինիս խոսքով` հանցագործը թարմ հետքերով բռնվել է: «Շներին բաց թողեցինք, հետքերով բռնին, բերին, փորձել էր դաշտերով փախնել»,-պատմեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արագածոտնում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ պարանոցը մի քանի տեղից կտրած. երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ՝ տղամարդու դի:
Shamshyan.com կայքի տեղեկություններով` մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կ. Գ.-ն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի քանի օր հետո Ադրբեջանը մեծ շուքով կնշի հնարածին «Խոջալուի ցեղասպանության» 25-ամյակը և կրկին հիստերիա կբարձրացնի ու ևս մեկ անգամ կմեղադրի հայերին այդ հանցագործության մեջ…
Բազմաթիվ փաստեր կան և հենց նույն ադրբեջանական սկզբնաղբյուրները, որ ապացուցում են, որ այդ ամենում շահագրգռված են եղել Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հակառակորդներն ի դեմս պանթուրքիստական և պանիսլամիստական գաղափարներ ունեցող «Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության», ովքեր սպանելով 613 քաղաքացու և մեղադրելով գործող իշխանություններին անգործության մեջ հասան իրենց նպատակին.Այազ Մութալիբովը «գահընկեց» արվեց և փախավ Մոսկվա…Իսկ Ադրբեջանում իշխանության եկավ «Ազգային Ճակատի» առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը…
Բոլորն էլ հասկանում են, որ նոր անկախացած Ադրբեջանում ընդդիմադիրների մեջ այդպիսի բարդ օպերացիա կազմակերպողներ չկային… Առավել ևս, երբ բոլորն էլ գիտեին, որ Այազ Մութալիբովի թիկունքում, ով նախկին կոմունիստ էր, կանգնած էր Մոսկվան…
Մութալիբովին տապալելու գործում իր մեծ հետաքրքրությունն ուներ Անկարան… Թուրքիայի իշխանությունները դժգոհ էին Մութալիբովի ռուսամետ քաղաքկանությունից… Նրանց պետք էր Բաքվում տեսնել իրենց դրածոյին… Սակայն Անկարան չէր ցանակնում «հասարակ» ձևով հեռացնել Մուաթլիբովին… Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելին պետք էր մեկ կրակոցով սպանել երկու նապաստակ…Ու այդ ծրագիրը շուտով իրագործվեց…Դա «Խոջալուի ցեղասպանություն» օպերացիան էր, որի արդյունքում թուրքերը սկսեցին մեղադրել հայերին ազերիների դեմ ցեղասպանություն գործելու և միևնույն ժամանակ ձերբազատվեցին Մութալիբովից, ում մեղադրեցին անգործության մեջ… Այազ բեյին փոխարինեց իր թրքամետությամբ հայտնի Էլչիբեյը, ով չէր թաքցնում, որ ապագայում նա Ադրբեջանը տեսնում է Թուրքիայի կազմում…
Այն, որ Խոջալուում տեղի ունեցած սպանդը Անկարայի կազմակերպած սադրանք է, կան բավական ապացույցներ…
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահ Մութալիբովին երկու անգամ են հեռացրել պաշտոնից… Վերջինը՝1992 թ-ի մայիսի 15-ին էր… Դրանից երկու օր հետո թուրքական Hürriyet-ում լույս տեսավ Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրապաշտոնյա մի աշխատակցի հարցազրույց, որում վերջինս չթաքցնելով իր հիացմունքը Մութալիբովի տապալումից հայտարարել էր. «Մեր տղաներն արեցին դա…» (“Our boys have done it”)…Պատահական չէ նաև այն, որ «Խոջալուի ցեղասպանության» համաշխարհայնացման պարտականությունը ստանձնել էին Թուրքիայում հավատարմագրված համաշխարհային ճանաչում ունեցող ԶԼՄ-ների սեփական թղթակիցները… Այդ լրագրողները ազգությամբ կամ թուրք էին, կամ էլ սերտ կապեր են ունեցել թուրքերի հետ… Այսպես, առաջինը այդ մասին Washington Post-ում գրել է լրագրող Թոմաս Հոլցը, ով հետագայում այդ ամենի մասին ադրբեջանամետ մի գիրք էր հրատարակել…
Նույն Հոլցը Խոջալուում տեղի ունեցածի մասին մի այն հոդված էր հրապարակել նաև բրիտանական Sunday Times-ում… BBC-ում ադրբեջանամետ հոդվածներով ակտիվ հանդես էր գալիս այդ նույն Թոմաս Հոլցի կինը, թրքուհի Հիջրան Հոլցը…Reuter-ում՝ Էլիֆ Քաբանը… Milliyet-ում՝ Ռահբար Բաշիրօղլուն… Իր հայատյացությամբ աչքի էր ընկնում ֆրանսիական 5 Channel և բելգիական RTF հեռուստաընկերության օպերատոր Ահմեդ Սելը… Ինչպես երևում է «Խոջալուի ցեղասպանություն» օպերացիայի լուսաբանումը կազմակերպվել էր Անկարայի կողմից…
Հետաքրքիր ևս մեկ փաստ…Անկարան 90-ական թթ-ների կեսերն մի քանի ագամ ընդունել էր, որ խառնվել է Ադրբեջանի ներքին գործերին և փորձել է իշխանության բերել իր նախընտրած գործիչներին…1995 թ-ի ապրիլին Բաքու այցելած Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը ներողություն էր խնդրել Ադրբեջանից՝ վերջինիս ներքին գործերին խառնվելու համար… Ըստ թուրքական ԶԼՄ-ների վերջին անգամ Անկարան փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել Ադրբեջանում 1996 թ-ին, որն ավարտվել է խռովարարների և նրանց թուրք հովանավորների ձերբակալությամբ…
Այսպիսով, կարելի բացահայտ ասել, որ Խոջալուում տեղի ունեցած սպանդը կազմակերվել է Անկարայում, իսկ իրագործվել Ադրբեջանում Թուրքիայի գործակալների՝ «Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության» ներկայացուցիչների կողմից…Հետագայում այդ ծրագրի իրագործումը ստանձնել է Հեյդար Ալիևը և շարունակում է նրա որդին՝ Իլհամը…
Հ.Գ. «Պատմությունը դատապարտել է Խոջալուի ցեղասպանության մեղավորներին»…Այսպիսի անեծք-հայտարարությամբ է քիչ առաջ հանդես եկել այդ ցեղասպանության կազմակերպիչ Թուրքիայի ԱԳՆ-ն…»:
Վերլուծաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց 4 վկա:
Այս գործով սպանության մեջ մեղադրվում են Գևորգ Զոհրաբյանն և Արթուր Միհրանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Կարեն Վարդանյանին առևանգելու և շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, Վարդանյանին պատկանող զգալի չափով գույքը գաղտնի հափշտակելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կարեն Վարդանյանն իրեն պատկանող բնակարանը նվիրել է գործով ամբաստանյալ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին, որի դիմաց վերջինս Վարդանյանին պետք է վճարեր 20 000 ԱՄՆ դոլար գումար կամ այդ գումարին համարժեք այլ բնակարան:
Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանը մտադրվել է նրան սպանել, որից հետո Վարդանյանին առաջարկել է Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ պլանավորելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։
Ըստ նախաքննության տվյալների՝ իր մտադրության մասին Զոհրաբյանը հայտնել է գործով մյուս ամբաստանյալ`1973 թվականին ծնված Արթուր Միհրանյանին, ով 2016-ի հունվարից օրավարձով վարելիս է եղել Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան:
Ըստ գործի նյութերի՝ պայմանավորվածության համաձայն՝ Արթուր Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարեն Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Վարդանյանին Վրաստան ուղեկցելու պատրվակով:
Ճանապարհին Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով՝ Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը Միհրանյանը։
Տեսնելով անշնչացած Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։
Դատարանում այսօր ցուցմունք տված վկաներից մեկը Գայանե Հակոբյանն էր՝ այն անձն, ում անունով ներկայում գրանցված է Կարեն Վարդանյանին պատկանող և այժմ դատարանի որոշմամբ կալանքի տակ գտնվող բնակարանը:
Գ․ Հակոբյանն, ինչպես նաև վերջինիս ամուսինը աշխատում են անշարժ գույքի գործակալությունում: Ըստ Հակոբյանի՝ բնակարանը ձեռք բերելու ժամանակ ինքն ու ամուսինը նշանված են եղել:Վերջինս Կարեն Վարդանյանի բնակարանի վաճառքի մասին իմացել է List.am կայքում տեղադրված հայտարարությունից, և որպես բնակարանի սեփականատեր նրան ներկայացել է Գևորգ Զոհրաբյանը:
Հակոբյանի խոսքով՝ ինքը ամուսնու և ևս երկու անձի հետ այցելել է բնակարան՝ տեսնելու այն: Դա եղել է այն ժամանակ, երբ բնակարանի համար արդեն կանխավճար է տրված եղել Գևորգ Զոհրաբյանին: Վկայի խոսքով՝ երբ իրենք, Գևորգի հետ նախապես պայմանավորվելով`այցելել են բնակարան, այնտեղ եղել են Կարեն Վարդանյանն ու մի աղջիկ, իսկ Զոհրաբյանը չի եկել`ասելով, թե զբաղված է:
Հակոբյանը դատարանին հայտնեց, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է բնակարանը, հարցեր տվել, և Կարեն Վարդանյանի համար չէր կարող ակնհայտ չլինել, որ իրենք բնակարանի գնորդ են:
Ըստ վկայի պատմածի՝ բնակարանի` Կարեն Վարդանյանին պատկանելու մասին ինքը իմացել է Վարդանյանի հարևանուհուց, բայց, ինչպես փորձում էր դատարանում ներկայացնել վկան, այդ հանգամանքին էական նշանակություն չի տվել, դա իր մեջ կասկածներ չի առաջացրել:
Վարդանյանի հարևանուհուն Հակոբյանը տեսել է այն ժամանակ, երբ եղբոր հետ եկել է բնակարանի բանալիները վերցնելու, բայց պայմանավորված ժամին Զոհրաբյանը չի եկել՝ դրանք տալու, այլ զանգահարել և ասել, որ Կարեն Վարդանյանի հետ միասին իր բնակարանում ապրող աղջիկը բանալին վերցրել է, և այժմ քաղաքից դուրս է գտնվում:
Դրանից հետո Վարդանյանի հարևանուհին Հակոբյանին ու եղբորը ներս է հրավիրել, նրանք պատմել են, որ գնել են Վարդանյանի բնակարանը, հարևանուհին էլ բարկացած հայտնել է, որ այդ բնակարանը պատկանում է Կարենին:
Ըստ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի՝ Հակոբյանը դրանից հետո զանգահարել է Զոհրաբյանին՝ պարզելու`ինչ խնդիր կա, վերջինս էլ պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ ա: Մինչդեռ դատարանում տված ցուցմունքում Հակոբյանը նույն հանգամանքի վերաբերյալ հայտնեց, որ ինքը տեղի ունեցածի մասին պատմել է ամուսնուն, վերջինս զրուցել է Գևորգի հետ, իսկ ինքը մանրամասներին տեղյակ չէ:
Հակոբյանն, ի պատասխան դատավարության կողմերի շատ հարցերի առաջարկում էր դիմել ամուսնուն: Վկան հստակ չհիշեց՝ ի՞նչ արժեք է ունեցել բնակարանը, այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում հստակ նշել էր, չհիշեց`որքան գումար են վճարել Գևորգ Զոհրաբյանին, և որքան գումար պետք է դեռ վճարեին և այլ մանրամասներ:
Դատակոչված հաջորդ վկան ամբաստանյալ Արթուր Միհրանյանի մորեղբայրը՝ Վաղինակ Եղիկյանն էր:
Վերջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային:
Ըստ դատարանում տված ցուցմունքի՝ մարտի 18-ի, այսինքն՝ սպանությանը հաջորդած առավոտյան Արթուր Միհրանյանն ու Գևորգ Զոհրաբյանն այցելել են իրենց բնակարան, և դուռը բացել է իր աղջիկը:
Միհրանյանի հագուստի վրա արյուն է եղել, իսկ Զոհրաբյանի հագուստի վրա՝ ոչ: Եղիկյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատահել, և Միհրանյանն ասել է, որ կռվել են, մարդ են ծեծել, բայց արդեն ամեն ինչ նորմալ է:
Ըստ Եղիկյանի ցուցմունքի՝ Արթուրն իրենից հագուստ է խնդրել, փոխել իր կեղտոտ հագուստն ու գնացել, իսկ Զոհրաբյանին հագուստ չեն տվել: Վերջիններիս գնալուց հետո, ըստ Եղիկյանի, ինքն աղջկան խնդրել է լվալ Արթուրի շորերը: Վկայի պնդմամբ՝ ինքը նախկինում Գևորգ Զոհրաբյանի հետ չի առնչվել, միայն դեպքի օրը Արթուրը նրան ներկայացրել է որպես իր տնօրեն:
Նախաքննության ընթացքում, սակայն, Եղիկյանը հայտնել է, որ բնակարանի դուռը բացել է ոչ թե իր աղջիկն, այլ կինը, Արթուրի և Գևորգի հագուստն ամբողջությամբ արյունոտված է եղել, ինքը երկուսին էլ այլ հագուստ է տվել, և Արթուրը խնդրել է լվալ իր հագուստը, ինչն արել է Եղիկյանի կինը, այլ ոչ թե դուստրը:
Վկան դատարանում այդպես էլ չհստակեցրեց, թե իր տված որն ցուցմունքն է ճիշտ. վերջինս պարբերաբար կրկնում էր, որ ամբաստանյալների այցի ժամանակ խմած է եղել:
Դատակոչված հաջորդ վկան Կարեն Վարդանյանի ընկեր Ֆիլիպ Արզումանյանն էր: Վերջինս պատմեց, որ Կարեն Վարդանյանի բնակարանում նրա հետ համատեղ ժամանակավոր բնակվելիս է եղել իրենց ընկեր Տաթևիկ Բեգլարյանը: Արզումանյանի խոսքով՝ վերջին անգամ մարտի 17-ին է խոսել Կարենի հետ, ով ասել է, որ մեկնում է Հայաստանից:
Մարտի 19-ին, երբ Արզումանյանը Տաթևիկ Բեգլարյանի հետ գտնվելիս է եղել Կարեն Վարդանյանին պատկանող բնակարանում, Տաթևիկի ֆեյսբուքի էջին նամակ է եկել Գևորգ Զոհրաբյանից, ով հայտնել է, որ բնակարանը վաճառվել է, և Տաթևիկը պետք է այն լքի:
Անակնկալի եկած Տաթևիկն, ըստ Արզումանյանի, հարցրել է, թե ի՞նչ պիտի հիմա ինքն անի, և Զոհրաբյանը առաջարկել է նրան որոշակի գումար տալ, մինչև իր բնակարանային հարցերը կլուծվեն:
Այս ընթացքում Կարեն Վարդանյանի ֆեյսբուքի էջից նշվել է նրա գտնվելու վայրը, համաձայն որի՝ Կարենը Դուբայում է, ըստ որում՝ Ֆիլիպ Արզումանյանի խոսքով՝ որոշակի տեղեկությունների համաձայն՝ այդ նշումն արվել է Երևանից: Վկան, սակայն, այս հանգամանքը դատարանում չպնդեց:
«Ես միայն այն կարող եմ պնդել, ինչն իմ աչքով եմ տեսել»,- ասաց Արզումանյանը:
Ֆիլիպ Արզումանյանի խոսքով՝ տեղի ունեցածից հետո ինքը փորձել է Կարեն Վարդանյանից պարզաբանումներ ստանալ, գրել է նրա ֆեյսբուքի էջին, և Կարենի էջից կծկտուր պատասխաններ ստացել, թե չի կարող խոսել, ինտերնետի կապը լավը չէ և այլն: Տաթևիկ Բեգլարյանն էլ Զոհրաբյանին հայտնել է, որ ինքը չի լքելու բնակարանը, մինչև Կարեն Վարդանյանն այդ մասին իրեն սկայպով չասի:
Ֆիլիպ Արզումանյանի խոսքով՝ իրենք հասկացել են, որ ինչ- որ բան այն չէ և այդ պահից քայլեր ձեռնարկել՝ Կարենին հայտնաբերելու ուղղությամբ, դիմել ոստիկանություն, որից հետո արդեն ապրիլ ամսին ոստիկանության կողմից տարածված տեսնյութից պարզ է դարձել, որ իրենց ընկերոջը սպանել են:
Արզումանյանի խոսքով՝ մինչև Գևորգ Զոհրաբյանի ձերբակալվելն ինքը մեկ անգամ հանդիպել է նրա հետ, և վերջինս հայտնել է, որ տեղյակ չէ Վարդանյանի գտնվելու վայրի մասին:
Դատարանում այսօր հարցաքննված վերջին վկան Էդիկ Ավետիսյան էր, ով նշեց, որ Արթուր Միհրանյանն իր մորեղբոր որդին է:
Ավետիսյանն ասաց, որ Արթուր Միհրանյանն ու Գևորգ Զոհրաբյանը, հավանաբար իրենց ձերբակալման օրը, գնացել են իր մոտ՝ «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով՝ դրա սալոնի վերևի հատվածը փոխելու:
Ըստ վկայի՝ Արթուրն իրեն ասել է, որ մեքենան Գևորգից է գնել, ապա ինքը վերանորոգել է այն, վճարել են ու գնացել:
Ի պատասխան դատախազի հարցի՝ Ավետիսյանը նշեց, որ մեքենայի սալոնում արյան հետքեր չի տեսել, չի հետաքրքվել, թե ինչու է պոկված սալոնի վերևի հատվածը:
Դատական նիստն ավարտվեց. հաջորդը մարտի 17-ին է:
լ Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն և Արևիկ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երեք քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել և քննվում են մեկ վարույթում: Այսպես, ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ կալանավոր Թովմաս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իրեն 23.11.2016թ.-ի առավոտյան բերման են ենթակել բաժին և ապօրինի պահել մինչև երեկո: Այդ ընթացքում ոստիկանները Թովմաս Կ.-ին պարբերաբար ծեծի են ենթարկել ձեռքերով, ոտքերով և մահակներով` հարկադրելով խոստովանել, որ ինքը Արտյոմ Հ.-ի հետ բնակարանային գողություն է կատարել: Այնուհետև ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, որի մեջ կեղծ տեղեկություններ են ներառել Թովմաս Կ.-ին բերման ենթարկելու ժամի վերաբերյալ:
Բազմադրվագ գողություններ կատարելու մեջ կասկածվող Էդգար Կ.-ի հաղորդման համաձայն` վերջինիս նկատմամբ նույնպես բռնություն է գործադրվել ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից: Ըստ Էդգար Կ.-ի` ոստիկանները ծեծի, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սպառնալիքների միջոցով ստիպել են ընդունել իր կողմից չկատարված ՀՀ Շիրակի մարզի մեկ այլ բնակարանային գողության դեպքը: Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև Էդգար Կ.-ի մայրը` Գյումրի քաղաքի բնակչուհի Արևիկ Գ.-ն, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և այնտեղ անօրինական պահվել 14 ժամ: Այդ ընթացքում բաժնի պետի տեղակալը, որդուն արգելանքից ազատելու պայմանով, Արևիկ Գ.-ից պահանջել է նշված դեպքով հարուցված քրեական գործով տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք այնուհետև արձանագրել է քննիչը: Այսպիսով, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 309.1-րդ և 314-րդ հոդվածների տարբեր մասերով:
Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՊՆ վարչական համալրի տարածք ավտոմեքենայով ներխուժելու դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
Ըստ մեր տեղեկությունների՝ տղամարդը Պաշտպանության նախարարության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, նա զինծառայող որդի էլ չունի, ուղղակի անցնելով նշված տարածքով՝ որոշել է զինծառայողներին ծխախոտ հյուրասիրել, բայց քանի որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել, չի կարողացել ժամանակին ավտոմեքենան արգելակել և մտել է ՊՆ վարչական տարածք:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ նա այն աստիճան է ալկոհոլի ազդեցության տակ եղել, որ դեպքից հետո չեն կարողացել որևէ քննչական գործողություն կատարել և սպասել են այնքան ժամանակ, մինչև սթափվի:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ երեկ՝ ժամը 00:20-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ներխուժել ՀՀ ՊՆ տարածք:
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում քաղաքացի Ա.Եփրեմյանը չի տուժել:
Փաստի ն առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը՝ որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը):
Երեկ՝ փետրվարի 23-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում 3 դիմակավորված անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Ամբերդ գյուղի բնակիչ, 86-ամյա Ավետիս Եսայանի տուն և բռնություն կիրառել տանը գտնվող անձանց նկատմամբ։
Պարզվել է, որ դիմակավորված 3 ճիվաղները, որոնցից մեկը ատրճանակով զինված է եղել, Ամբերդ գյուղի 14-րդ փողոցի թիվ 8 տուն ներխուժելուց հետո կպչուն ժապավենով կապկպել են Ա. Եսայանին ու նրա կնոջը՝ 79-ամյա Ամալյա Եսայանին, որից հետո բռնություն կիրառելով՝ տան տարբեր սենյակներից հափշտակել են 200.000 դրամ, 700 ԱՄՆ դոլար, արծաթե 1 զույգ ականջօղ, ոսկյա 2 մատանի, բջջային հեռախոս և տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ և իրենց սև գործն ավարտին հասցնելով՝ տականքները հեռացել են նշված տնից։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու և գողոնը գտնելու ուղղությամբ։
Ներկայումս 35-ամյա կինը հայտնվել է դատապարտյալի կողմից պատրաստված ծուղակում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքերը զարգացել են դեռևս 2015թ. աշնանը: Կինը, ով մասնագիտության բուժքույր է, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ, վերջինս կնոջը ներկայացել է, թե իբր արտերկրում է գտնվում և վթարի է ենթարկվել, ինչի համար իրեն գումար է անհրաժեշտ:
Եվ որպեսզի երիտասարդ կնոջը համոզի, տղամարդը նրան վստահեցրել է, որ խնդիրները լուծելուց հետո ամուսնանալու է նրա հետ: Կինն էլ, ընկնելով տղամարդու կողմից պատրաստված ծուղակը, միամտաբար հավատացել է այդ խոստմանը և նրան է ուղարկել բջջային հեռախոսների լիցքավորման քարտեր և այլ քարտերի ծածկագրեր՝ որոնցով տղամարդը կարողացել էր ինքնուրույն լիցքավորել իր հեռախոսը և արդյունքում կինը 70 000 ՀՀ դրամի բջջային հեռախոս է լիցքավորել:
Այս ամենից բացի, տղամարդը նաև բանկային հաշվեհամարներ է ուղարկել էլ կնոջը որոնց վերջինս փոխանցել է շուրջ 150 000 ՀՀ դրամ: Ավելի ուշ կինը պարզել է, որ այդ ամենը խաբեություն է եղել, և տղամարդը խորամանկելով իրեն կողոպտել է:
Պարզվել է նաև, որ նա ոչ թե արտերկրում է, այլ դատապարտյալ է և պատիժ է կրում ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում:
Աղբյուր` Փաստինֆո
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել. “Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառված “Կամ իշխանությունները մեզ բոլորիս էշի տեղ են դնում, կամ Հայաստանից այս տարիներին միայն երեխաներ են արտագաղթել” վերտառությամբ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում այս պահին կա 2 մլն 564 հազար 334 ընտրող։ Եվ սա այն դեպքում, երբ ԱՎԾ-ի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմում է 2 մլն 993 հազար 900 մարդ։
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակին, ապա այն չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին՝ իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով”:
Հայաստանի ոստիկանությունում չեն հաստատում տեղեկությունն այն մասին, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենա Թեոխարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել:
Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Artsakhpress-ի հետ զրույցում ասել է, որ ներկայում Ինտերպոլում նման տվյալներով անձինք հետախուզման մեջ չեն:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հաղորդել էին, որ Ինտերպոլի միջոցով, իբր, այս պատգամավորները հետախուզվում են՝ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.