23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2017 թվականի փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր աշխատասենյակում ծեծել և հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար: Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել Է.Ա.-ի՝ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունվելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Է.Ա.-ն հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈԲ տեսուչին զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, ապա սպառնալիքներ տալով՝ իրենից պահանջել երկու օրվա ընթացքում հեռանալ քաղաքից: 2017 թվականի մարտի 1-ին նախապատրաստված նյութերը պահանջվել են ՀՀ գլխավոր դատախազության կողմից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:
2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) և 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:
Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին) և սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել:
Մարտի 1-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նախկինում ստացած վիրավորումից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Զինծառայողը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել էր զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով զինծառայողը վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Հարուցվել էր քրեական գործ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի՝ մարտի 1-ի հաղորդագրության համաձայն՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով։
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը և պարենային ծառայության պետը:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ.Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով:
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ նրանց նկատմամաբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Կառավարությունն այսօր ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ասաց, որ 2010-ին կառավարության կողմից հաստատվեց Կարմիր գիրքը՝ բույսերի եւ կենդանական տեսակների: Այնտեղ բավականին փոփոխություններ տեղի ունեցան եւ հիմա բնականաբար, պետք է փոխվեն այդ բույսերի եւ կենդանիների ոչնչացման համար սակագները: Ըստ նախագծի, սահմանվել է, օրինակ, որ Կարմիր գրքում գրանցված բույսերից 1 կգ ապօրինի հավաքելու համար քաղաքացիները պետք է վճարեն 10- 20 հազար դրամ: Գործող օրենքով, եթե խոշոր եղջերավոր անասունները արածելիս կամ ապօրինի խոտհունձի ժամանակ վնասում էին անտառային կուլտուրաներ, մատղաշ ծառեր, պետք է վճարեն 100 եւ 150 դրամ:
Կառավարությունն առաջարկել է տուգանքը դարձնել 1000 եւ 1500 դրամ, բայց Տաճատ Վարդապետյանը ժողովրդի սոցիալական ծանր վիճակը հաշվի առնելով՝ առաջարկել է կիրառել գործող օրենքով նախատեսված սակագնի կրկնակին՝ 200 եւ 300 դրամ, ինչն ընդունվել է: Ուշագրավ է, որ նախագծով կառավարությունը նախատեսում է 15 հազար դրամով տուգանել այն քաղաքացիներին, որոնք ապօրինի կվնասեն, կորսան անդրկովկասյան մողեսիկ: Թիթեռների, ճպուռների, բզեզների համար 3000 դրամ տուգանք է սահմանվում:
Պակաս չեն գնահատվել նաեւ մրջյունները, նրանց ապօրինի ոչնչացնելու համար դարձյալ տուգանքը 3000 դրամ է: Հայկական մկնիկ վնասելը շատ թանկ կնստի քաղաքացիների վրա՝ 25 հազար դրամ: Սեւանի Կողակի եւ Բեղլուի ապօրինի որսը 10 եւ 25 հազար դրամի տուգանք է առաջացնելու: Այսպես` մեկ առ մեկ սահմանվել են չղջիկներ, ոզնիներ, խխունջներ եւ մյուս արժեքավոր կենդանիներ ու բույսեր ոչնչացնելու տուգանքները:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Օրինակ, սողունների համար 2000 դրամ տուգանք ենք սահմանել, բայց դա շատ դժվար է վերահսկել: Բացի այդ, եթե այդքան կարեւոր նշանակություն ունի դա մեր կենդանական աշխարհի համար՝ ինչո՞ւ այդքան էժան՝ ընդամենը 2 հազար դրամ»: Փոխնախարարը համաձայնեց, որ իսկապես, դա լուրջ խնդիր է: Նա ասաց, որ հիմա նախագծեր են պատրաստում, որ կարողանան ավելի իրական վերահսկողության մեխանիզմներ դնել. «Խոշոր կենդանիների մասով անցյալ տարի մոտ 60 մլն դրամի տուգանք ենք կիրառել՝ Բեզոարյան այծի մասով, արջերի մասով, սողունների մասով դեռ չունենք»:
Սիմոն Պապյանն ասաց, որ կփորձեն ժամանակակից մեխանիզմներ դնել, որ կարողանան վերահսկել գոնե հատուկ պահպանվող տարածքներում: Սա կանխարգելիչ միջոց է: Ըստ փոխնախարարի, պետք է հանրության մտածելակերպը փոխվի. «Եթե չփոխվի, մենք չենք կարող ամեն մի քաղաքացու գլխին մի տեսուչ կանգնացնել»:
aravot.am
Պետական կառավարման մարմինների գնումների պլանը մի շարք ուշագրավ մանրամասներ է բացահայտում, թե ինչպիսի անհասկանալի ծախսեր են անում պետական տարբեր օղակներ, բյուջեի միջոցները վատնում տարբեր գնումների վրա, որոնք ներկայացնելիս ավելի լավ կլիներ հանրությանը ներկայացնեին նաև բացատրություն, թե ինչ հիմնավորմամբ են նպատակահարմար գտել նման պլան կազմել:
Անդրադառնանք ՀՀ ԱԱԾ ներկայացրած մեծածավալ պետական գնումների պլանին:
ԱԱԾ-ն գնումների պլանի մեջ ներառել է նաեւ ապրանքներ, որոնք կիրառելի են անասնապահության մեջ
Եվ այսպես. ԱԱԾ-ականները 2017 թվականի համար նախատեսում են գնել 40.000 կգ գարի, 4075 կգ չոր կեր, 8500 կգ վարսակի փաթիլներ, 105 կգ քարաղ, 7000 կգ տավարի ոսկրոտ միս, 22.000 կգ խոտաբույսեր, 2500 կգ ընտանի կենդանիների կեր, 2 տոննա ծղոտ:
Տաք ձմեռ – 2017
2017 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների ցանկում ԱԱԾ-ն ներառել է 250 խմ վառելիքի համար նախատեսված փայտ, որի համար ծախսը կազմում է 4 մլն 500 հազար դրամ, 100 տոննա ածուխ (12 մլն դրամ):
Հագուստ՝ ԱԱԾ—ի համար
220 մարտական համազգեստ է ներառվել գնումների պլանում (ավելի քան 5 մլն դրամ), կոշիկի փայլեցման համար 200 կգ քսուք (160 հազար դրամ), 6000 ներքնաշապիկ (3 մլն դրամ), 170 գլխարկ, ավելի քան 3000 մարտական համազգեստ (տարբեր գների), 5200 կիսավարտիք (1 մլն 924 հազար դրամ), 2600 զգեստ (7 մլն 800 հազար դրամ. կոնկրետ նշված չէ՝ ինչ զգեստի մասին է խոսքը), 1460 վերնաշապիկ, 60 մարտական համազգեստ, 8000 գուլպա (շուրջ 4 մլն դրամ), 370 կիսավերարկու (11 մլն դրամ), 700 քնապարկ (6 մլն 160 հազար դրամ), 1170 ձեռնոց (2 մլն 574 հազար դրամ), 400 ամենօրյա կոշկեղեն (միավորի գինը՝ 7350 դրամ), 1130 կիսաճտքավոր կոշիկներ (միավորի գինը՝ 16.000 դրամ), 740 հողաթափ (միավորի գինը՝ 1000 դրամ), 1400 սավան (2 մլն դրամ), 220 անջրանցիկ թիկնոց (2 մլն 860 հազար), 100 մարզական կոշիկ (1 մլն դրամ) և այլն…
ԱԱԾ—ում սնունդը բազմազան է
ԱԱԾ-ի սննդի գնումները մեկ անգամ չէ, որ հայտնվել են ուշադրության կենտրոնում: Նախորդ տարի էր, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները կասկածներ հայտնեցին, որ ծառայությունն անարդյունավետ գնումներ է իրականացրել։
Եվ այսպես, 2017 թվականին գնումների պլանում ԱԱԾ-ն ներառել է 33 տոննա մատնաքաշ հաց (9 մլն դրամ), 160 կգ մանդարին, 142.560 ձու (8 մլն 553 հազար 600 դրամ), շուրջ 6 տոննա պտղաշաքարի օշարակ (2 մլն 443 հազար դրամ), 140 տոննա կարտոֆիլ (21 մլն դրամ), 600 լիտր զովացուցիչ ըմպելիք, 24 տոննա շաքարավազ (շուրջ 10 մլն դրամ), 5400 կգ ապխտած երշիկ (9 մլն դրամ), 6 տոննա հաճարաձավար (2 մլն դրամ), 6 տոննա ցորենաձավար (1 մլն 800 հազար դրամ), 80 կգ մանանեխի փոշի (136 հազար դրամ), 15 տոննա մակարոն (4 մլն դրամ), 9 տոննա կերակրի աղ (1 մլն 350 հազար դրամ), 135 տոննա 1-ին տեսակի ցորենի ալյուր (25 մլն դրամ), 8 տոննա սերուցքային կարագ (21 մլն), 5 տոննա քաղցր թխվածքաբլիթներ (3 մլն դրամ), 37 տոննա տավարի մսի պահածո (52 մլն դրամ), 8000 լիտր արևածաղկի ձեթ (5 մլն դրամ), 8,5 տոննա հնդկաձավար (շուրջ 5 մլն դրամ), 700 կգ սխտոր, 4000 կգ տեղական ջեմ (2,5 մլն դրամ), շուրջ 5 տոննա ներմուծված մարգարին (շուրջ 4 մլն դրամ), 1765 կգ բնական մեղր (5 մլն դրամ), 23 տոննա ձկան պահածո տոմատի սոուսով (շուրջ 20 մլն դրամ), 14 տոննա խտացրած կաթ (11 մլն 200 հազար դրամ), 8 տոննա բրինձ (3 մլն դրամ) և այլն…
ԱԱԾ-ն պատվիրել է նաև 35 լիտր կոնյակ՝ 10 տարի հնեցմամբ (840 հազար դրամ), 50 լիտր կոնյակ՝ 20 տարի հնեցմամբ (3 մլն դրամ):
Ի տարբերություն բանակում ծառայող զինվորների, ԱԱԾ ծառայողներին թույլատրվում է ծխել: Գնումների ցանկում ներառված է 234. 980 տուփ ծխախոտ՝ առանց ֆիլտրի (շուրջ 28 մլն դրամ):
Երբ ԱԱԾ գնումները հայտնվեցին ուշադրության կենտրոնում, այս կառույցից հավաստիացրեցին, թե ամբողջ սնունդը նախատեսված է սահմանապահ զորքերի համար: Այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու պետք է ՊՆ գնումների ցանկում ներառված չլինեն այն սննդամթերքները, որոնք ներառել է ԱԱԾ-ն՝ սահմանապահ զորքերի համար: Ինչպե՞ս է բացատրվում այս տարբերակումը: Օրինակ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն օրերս բարձրաձայնեց.
«Սկզբունքորեն կողմ եմ բանակում առողջ ապրելակերպին, սակայն կողմ չեմ հատվածավորված լուծման տարբերակներին։ Ըստ այդմ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է ԱԱԾ-ն տոննաներով մեղր ուտի, երբ ավելի նվազ վտանգավոր պայմաններում է գործում, իսկ սահման պաշտպանող զինվորը՝ ոչ։ Առաջարկում եմ մեղրը ևս ներառել բանակի զինվորներին տրվող օրապահիկում, իսկ ԱԱԾ-ից այն իսպառ վերացնել»:
Հավելենք, որ այս տարբերակված մոտեցումն ակնհայտ է ոչ միայն մեղրի պարագայում:
ԱԱԾ-ականները խիստ մաքրասեր են
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը 2017 թվականի պետական միջոցների հաշվին բավականին խոշոր միջոցներ է տրամադրելու լվացող-մաքրող միջոցներին:
10 լիտր մաքրող նյութեր (33 հազար դրամ), 700 կգ լվացքի փոշի՝ ձեռքով լվանալու համար (385 հազար դրամ), 900 հատ մաքրող նյութեր (560 հազար դրամ), 1100 հատ լվացող նյութեր (785 հազար դրամ), 400 կգ լվացքի փոշի-ավտոմատ (240 հազար դրամ), 226 տուփ լվացքի փոշի ձեռքով լվանալու համար (124 հազար դրամ), 50 հատ կահույքի փայլեցման նյութեր (57 հազար դրամ), ևս 700 լվացքի փոշի ձեռքով լվանալու համար (168 հազար դրամ), 1 տոննա հեղուկ լվացող միջոց (380 հազար դրամ), 150 կգ մաքրող նյութեր (97 հազար դրամ), 900 կգ ձեռքի օճառ (720 հազար դրամ), 400 հատ մաքրող կտոր (170 հազար դրամ), 400 ավել (280 հազար դրամ), 50 ավել գոգաթիակի հետ՝ պլաստմասե (20 հազար դրամ), 199 աման լվալու սպունգ և այլն:
ԱԱԾ-ում նախընտրում են թանկարժեք ծաղկային կոմպոզիցիաներ
Ներկայացնենք ևս մեկ ուշագրավ գնում՝ 1 մլն 285 հազար դրամ մեկ ծաղկային կոմպոզիցիայի համար:
Շարքը կարելի է երկար շարունակել…
Asekose.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդգար Խաչատրյանը: Վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Երիտասարդին ծեծի ենթարկելու պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին հաղորդագրություն ուղարկելը:
Հայտնի է դարձել, որ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է:
«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:
Այս առիթով Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են` Ալlեգրովային Սուրենյանը Հայաստան չի թողնում -“Я тучи разгоню руками” երգի պատճառով»:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իրինա Ալեգրովայի հայաստանյան մենահամերգները հետաձգվում են: «На бис» խորագիրը կրող համերգը, որը նախատեսված էր 2015 թվականի մարտ ամսին, երգչուհու վատառողջ լինելու պատճառով հետաձգվել էր նախ մինչեւ ապրիլ, ապա` մայիս: Սա վրդովվեցրել եւ հիասթափեցրել էր հանդիսատեսից շատերին, ովքեր ցանկություն էին հայտնել վերադարձնել տոմսերը: Նույնիսկ 5 ամիս անց համերգին չներկայացած անձանց տոմսերի գումարը դեռ չի վերադարձվել:
Սոնա Մելիքջանյանն ասել է, որ ձեռք էր բերել Իրինա Ալեգրովայի համերգի երկու տոմս` 10 հազար դրամ արժողությամբ: Համերգի անցկացման նոր ամսաթիվը հարմար չի եղել նրան, նա էլ որոշել է վերադարձնել տոմսերը, սակայն ապարդյուն:
«Սկզբում, երբ զանգահարեցինք տոմսարկղ` պարզելու, թե ինչպես կարող ենք վերադարձնել տոմսերը, մեզ ասացին, որ պետք է դիմենք կազմկերպիչներին: Հեռախոսահամար տվեցին, որին մի կին պատասխանեց եւ ասաց, որ անպայման կվերադարձնեն գումարը ու դեռ մի բան էլ վրդովվեց, թե ինչու չեք ցանկանում գնալ համերգին: Այնուհետ ինձ մեյլի հասցե տվեցին, որին պետք է լուսանկարեինք եւ ուղարկեինք տոմսը, դրա կարգը, տեղը, գինը, մեր անձնագրի տվյալները եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այդ ամենը վաղուց արել եմ, սակայն բոլոր նամակներին ստանդարտ պատասխան է գալիս: Մինչ օրս չեմ կարողանում կապվել կազակերպիչների հետ: Անգամ Facebook-ում կազմակերպող ընկերության հիմնադրին` Զառա Մխեյանին գրեցի, սակայն նրանից էլ ոչ մի պատասխան չեմ ստացել»:
2016 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ԱԺ ներկայացրեցին հայտարարության մի նախագիծ, որով դատապարտվում էր 2014 թվականին ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախագիծը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ մտավ ԱԺ օրակարգ:
Արդեն մի քանի ամիս է, Ազգային Ժողովի մեծամասնությունը ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության անում է ամեն բան, որպեսզի ԱԺ հայտարարության այդ նախագիծը չդրվի քվեարկության: Իշխող ուժը բերում է ամենատարբեր պատճառաբանությունները, որոնք իհարկե հիմնավոր չեն և կասկածելի են դրանց դրդապատճառները:
Երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հարց բարձրացրեց, թե ինչու հարցը չի դրվում քվեարկության: Պատգամավորի հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խմբակցություն) հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է այլ, որոշակի ջարդեր: ԱԺ ղեկավարը հայտարարեց, որ ցեղասպանություն որակումը տալու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի միջազգային հանրության գնահատականը:
Իհարկե նորություն չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այս կամ այն հարցից լինելով բանից անտեղյակ: Ի գիտություն Գալուս Սահակյանի՝ պետք է նկատեմ, որ եզդիների ցեղասպանությանը իր անդրադարձն է կատարել ՄԱԿ-ը: Միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցը խոսելով եզդիների ցեղասպանության մասին հայտարարել է, որ ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր: Այս հարցով ՄԱԿ-ի փորձագետների կողմից կազմվել է զեկույց, որը կարող եք կարդալ այստեղ:
ԱՄՆ կոնգրեսը հենվելով ՄԱԿ-ի վերոնշված զեկույցի վրա քննարկման է դրել մի օրինագիծ, որը տեղի ունեցածը գանահատում է, որպես ցեղասպանություն և առաջարկում է ԱՄՆ կառավարությանը այդ դեպքերը ևս գնահատել, որպես ցեղասպանություն: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրված օրինագծի մասին կարող եք կարդալ այստեղ:
Եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է գնահատել նաև՝ 2014 թվականին դեռևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը այդ կապակցությամբ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որից հետո Իրաքի եզդիաբնակ տարածքներում ԱՄՆ զինված ուժերը հատուկ օդային գործողություններ սկսեցին՝ ցեղասպանված բնակչությանը օգնություն հասցնելու համար: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթը կարող եք դիտել այստեղ:
Եզդիների ցեղասպանության վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ նաև Կանադայի Կոնգրեսում. Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ գործողությունները գնահատում են, որպես ցեղասպանություն և հարցը դրեցին քննարկաման: Այս մասին կարող եք կարդալ այստեղ:
Պարոն Սահակյան իհարկե, եթե դուք բաց աչքերով նայեիք իրականության աչքերին, ապա այս օրինակները բերելու կարիք չէր լինի, քանի որ դուք շատ լավ պետք է տեղեկացված լինեիք, թե այդ նույն միջազգային հանրությունը ինչպես է երկակի ստանդարտներով մոտենում Հայոց մեծ եղեռին: Դուք այդ ժամանակ արդարացիորեն խոսում եք երկակի ստանդարտների մասին և հայտարարում եք, որ պետք է Թուրքիան կամ նրա դաշնակից երկրները առերեսվեն պատմության իրական էջերին և ընդունեն Օսմանյան Կայսրության տարածքում հայերի հետ տեղի ունեցածը:
Պարոն Սահակյան Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ պետութուններին արդարության կոչ անելուց առաջ շատ լավ կլինի, որպեսզի դուք և ձեր ներկայացրած կուսակցությունը չմեղանչեք Հայոց պատմության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Կասկածի տակ դնելով եզդիների ցեղասպանությունը, որը տեղի է ունենում 21-րդ դարում, ձեր արժեքները կրող քաղաքական գործիչների աչքի առաջ դուք աջակցում եք Թուրքիային, որը լկտիաբար հերքում է մեր եղբայր հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը:
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազի
Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցով,աջակցել Լեռնային Ղարաբաղում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.