23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարտի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող ՝ուղղված հարազատներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպանություն գործած կինը եղել է բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական է եղել և երկար տարիներ դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։
Ինքնասպանությունից շաբաթներ առաջ այդ կինը՝ Վարդուհի Սարոյանը, yerkir.am էլեկտրոնային լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և հայտնել, որ 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չի կատարել վարկային պարտավորությունները:
«Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափոխել ինձ պատկանող գույքը»,- ասել էր Վ. Սարոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության, ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն է գործել Երևանի բնակիչներ՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։ Իսկ Տ. Տեր-Մարգարյանը ինքնասպանություն գործած Վ. Սարոյանի քրոջ ամուսինն է, ով ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այս պահին տեղի ունեցած ինքնասպանության փաստով ձեռնպահ է մնում որևէ տեղեկություն հայտնելուց, քանի որ ինքն այս մասին տեղեկացել է SHAMSHYAN.com-ից և ոչինչ չի կարող ասել դրա վերաբերյալ՝ խոստանալով դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել հետագայում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 7-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել էին Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին և այլն։
Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում մարտի 7-ին գնդակահարել են ՀՀ քաղաքացի երկու գործարարի: Գործարարների մարմինները հայտնաբերվել են բազմահարկ շենքի վերելակում: Այդ մասին հայտնում է dni24.com-ը:
Կայքի փոխանցմամբ, սպանված գործարարները զբաղվել են Մոսկվայից Կուբա մեծածախ ապրանքների մատակարարմամբ:
Մահացածներից մեկին ճանաչող մարդկանցից մեկը հայտնել է, որ իր մահվան նախօրեին տղամարդը խոշոր չափի գումար էր ստացել և պատրաստվում էր մեկնել ապրանքի նոր չափաբաժնի հետևից:
Սպանության առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի իր մասին արված դիտարկմանը։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնի հեռուստահաղորդավարը քննադատել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանին և ռուսահայ համայնքի մնացած ազդեցիկ դեմքերին` ապրիլյան քառօրյայի ժամանակ վատ աշխատանքի համար։
«Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը: Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթնամյա գործունեության վերջին մեկնաբանությունը: Սակայն ստիպված եմ, քանի որ այս անգամ պարոն Սոլովյովն իր վաղեմի տեսակետը մեր հասարակությանը հուզող հարցի առնչությամբ վերահնչեցրեց Երևանում»,-ասել է Օլեգ Եսայանը:
Ըստ դեսպանի` դա միայն Սոլովյովի կարծիքն է, և սխալ կարծիք է, որովհետև նա իր անձնական տեսակետը ներկայացնում է որպես հանրային կարծիք։ Այս ամենի մեջ առավել հետաքրքրական է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի այն միտքը, որ ինքը ՌԴ ԱԳՆ է գնում հրաժեշտի հանդիպման։ Թեպետ Օլեգ Եսայանի աշխատանքից ազատման մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, բայց լրագրողի հետ զրույցում նա նշել է, որ չէր կարող անպատասխան թողնել Վլադիմիր Սոլովյովին աշխատանքային իր վերջին օրով։
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Yerkir.am-ի տեղեկություններով` 40-ամյա Վարդուհի Սարոյանն Արաբկիրում գտնվող շենքերից մեկի 4-րդ հարկից իրեն ցած է նետել և մահացել: Նախնական տեղեկություններով՝ կատարվածն ինքնասպանություն է:
Կնոջ ձեռքին կպչուն ժապավենով նամակ է փակցված եղել, որում նա հայտնել է ինքնասպանության դիմելու պատճառների մասին: Նա գրել է, թե ինչպես են իրեն հասցրել ունեզրկման, նշել է մեղավորների անունները:
Նշենք, որ Վարդուհի Սարոյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Yerkir.am-ին և պատմել իր անելանելի վիճակի մասին: Նա մեզ հայտնել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունի քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Էրեբունիում, և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Վարդուհի Սարոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, և նրա ընկերը՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, ընդհանուր բիզնես գործունեություն ծավալելու և հասույթ ստանալու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, առանց իր համաձայնության և գիտության, 2012թ. մարտի 18-ին «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրել են սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ շենքի թիվ 80 հասցեում գտնվող տարածքը, ինչի հետևանքով իրեն պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռ. Ղարիբյանը, ուսումնասիրելով հիշյալ գործի նյութերը, որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժել: Սակայն Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ուսումնասիրելով նախապատրաստված նյութերը և քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ` Վարդուհի Սարոյանի ներկայացրած բողոքը, որոշում էր կայացրել քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ քննիչի որոշումը վերացնել և հարուցել քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը):
Դրանից հետո Սարոյանը ստիպված էր եղել բանկում գրավադնել նաև իրեն պատկանող` Երևանի Հ. Քոչար թիվ 25 շենքի 25 բնակարանը և կորցրել էր իր վերջին կացարանը: Հիշյալ գործի մանրամասները կարող եք կարդալ այստեղ:
ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության կասկածանքով կալանքի տակ գտնվող պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գաղտնի: Հիշեցնենք, որ Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար:
Ըստ ԱԱԾ-ի երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոն
` նա համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՛ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Ժողովուրդ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, խոշտանգման և ազատազրկման վայրում թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի մասին նույն հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ի` 29.12.2016թ.-ին և 16.02.2017թ.-ին տված հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երկու քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել և քննվում են մեկ վարույթում:
Մասնավորապես, Հրաչյա Գ.-ն հաղորդումներ է տվել այն մասին, որ տարիներ շարունակ իր օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար առանձնապես խոշոր չափերով գումարներ է տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց, նաև հայտնել է, որ այդ հիմնարկի աշխատակիցներն իր օգտագործման համար ապօրինի կերպով տարբեր տեսակի թմրամիջոցներ են տեղափոխել ՔԿՀ, իսկ այնտեղի համար նախատեսված դեղորայքը դատապարտյալներին տալու փոխարեն վաճառել են: Բացի այդ, Հրաչյա Գ.-ն տեղեկություններ է հայտնել այն մասին, որ դիմումներ գրելու համար ՔԿՀ պաշտոնյաներն իր նկատմամբ բռնություն են կիրառել, դատապարտյալներին տեսակցություն թույլատրելու համար 30.000-ից մինչև 50.000 ՀՀ դրամի կաշառք են վերցրել և բջջային հեռախոսներ վաճառել:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգման, ազատազրկման վայրում թմրամիջոցներ ապօրինի իրացնելու վերը նշված դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին, 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Մարտի 6-ին ոստիկանության ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշվերով հարուցված քրեական գործի շրջանակներում (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք,պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Աշոտ Գաբրիելյանին պատկանող՝ Երևանի Նոր Արեշի 50փողոցի մի հասցեի հետնամասում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ առանցգործարանային համարի, ինքնաձիգի երեք պահունակ, «343-C 1866» տիպի թմբուկավոր ատրճանակ, ձեռքի 1նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ, օպտիկական սարք, մետաղյա գլանանոթ,հակագազ, մետաղյա ձող, նռնակի դետալ, դետոնատոր, 14 սմ և 12 սմ շեղբի երկարության դանակ ու 1 սվինդանակ:
Ժամը 18.40-ին Ա. Գաբրիելյանը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
«Մեզ մոտ գործում է բռնապետական ռեժիմ. համատարած վախի մթնոլորտը, բացարձակ չեն համապատասխանում ժողովրդավարության ստանդարտներին ինչպես նշված է նոր Սահմանադրությամբ, իսկ նոր ընդունված «Ընտրական օրենսգիրք»-ը եկավ ամրագրելու ավտորիտար ռեժիմի առավելությունները, փաստորեն մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ, և բռնությունները ցավոք սրտի հնարավոր չէ կանխել: Որևէ կուսակցության ձայն տալ հնարավոր չէ առանց մեծամասնական թեկնածուի, բոլոր ձայները գալիս են մեծամասնական թեկնածուի շնորհիվ, հեղինակություններն են ձայն բերում իրենց կուսակցությանը: Սա 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է»,- այսօր տեղի ունեցած «Նախընտրական բռնություններ և ճնշումներ. ինչո՞ւ չեն պատժվում մեղավորները» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու»՝ Զոյա Թադևոսյանը ։Ըստ նրա՝ցավոք սրտի այս նոր համակարգի պատճառով դեռևս քարոզարշավի սկզբնական օրերն են , սակայն մենք արդեն ականատես ենք լինում բազմաթիվ բռնությունների, որոնք Աստված մի արասցե կարող է ավարտվել նաև մարդկային զոհերով:
«Անցակնալի դեպքեր արդեն գրանցվել են,«ուժի գործածումը, վախի մթնոլորտ ստեղծելը տարբեր եղանակներով, ըստ էության ոչ մի լավ բանի չի բերի»,- ասաց Ծառուկյան դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանն՝ հավելելով, որ բռնությունների դեպքում լավագույնս պետք է մեղադրանք ներկայացնել, քննադատել և օրենքի շրջանակում գործողությունների դիմել, և որ այդ տիպի հարցերը պետք է կարգավորվեն միանշանակ օրենքի դաշտում:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, 1-03 շտապօգնության ենթակայանից, որ կանչով մեկնել են Կորյունի 23/49 հասցե, որտեղ հայտնաբերվել է 2 տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական տվյալների համաձայն՝ մահացածները միջին տարիքի են և, ըստ նախնական տեղեկությունների, «բենզինիստներ էին»։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներից մեկը Երևան քաղաքի Մանթաշյան 10 շենքում գրանցված, սակայն մշտական բնակության վայր չունեցող 53-ամյա Ալեքսանդր Գրիգորյանն էր, իսկ մյուս մահացածը, ըստ տեղեկությունների, Երևան քաղաքի Գնունի փողոցի բնակիչ էր, անունը՝ Արմեն, ում ամբողջական տվյալները ճշտվում են։
Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ։
Պաշտպան Տիգրան Եգորյանը նրա վիճակը գնահատեց ծանր և նշեց, որ հիվանդանոցում նա պետք է համապատասխան բոլոր հետազոտություններն անցնի։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ոչ միայն անձնական երաշխավորագիր է ներկայացրել, այլև մուծել 500 հազարական դրամ՝ որպես գրավ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.