23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դերասան Վարդան Պետրոսյանը, որ գտնվում էր պատժի կրման բաց ռեժիմում, ազատ է արձակվել «անկախ հանձնաժողովի» որոշմամբ:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է այն։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ իր պաշտպանյալն անցել է համակարգում շատ բարդ գործընթաց համարվող մի պրոցես՝ ստացել «անկախ հանձնաժողովի» համաձայնությունը, որ շատ քիչ դատապարտյալների է հաջողվում:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Վարդան Պետրոսյանը ամենայն հավանականությամբ կմեկնի երկրից:
Մարտի 11-ի Ադրբեջանի ընդդիմադիր Meydan Tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ մարտի 10-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): Զինծառայողը Ադրբեջանի Թովուզի շրջանի Յուխարը Օյսուզլու գյուղից էր:
Բացի այդ Աբդուլաևը հայտնում է նաև 2 զինծառայողի ծանր վիրավորվելու մասին, սակայն առանց լրացուցիչ մանրամասների:
Սոցցանցերի ադրբեջանցի այլ օգտատերեր ևս գրում են Աբբասովի մահվան մասին, օրինակ՝ որ զինծառայողին 20 օր էր մնացել մինչև զորացրվելը: Որոշ գրառումների հեղինակները պնդում են, որ զինծառայողը սպանվել է Թարթառի ուղղությամբ:
Հավելենք, որ բաց աղբյուրներից հայտնի է դարձել 2017 թ․ ընթացքում սպանված Ադրբեջանի ԶՈւ արդեն 17 զինծառայողի ինքնություն։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 10-ին, Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զօրահավաքներից խուսափելու հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Մերձավան գյուղի բնակիչ 27-ամյա Կարեն Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ Կարեն Խ.-ն հետխուզվում էր նաեւ Ինտերպոլի կողմից։ Հունաստանի Սալոնիկ քաղաքի վերաքննիչ դատարանը 2015թ նրան դատապարտել է 57 տարի եւ 6 ամիս ազատազրկման ու նշանակել տուգանք՝ մարդուն առեւանգելու, սպանության, ապորինի զենք կրելու եւ կողոպուտ կատարելու համար։ Պատիժը կրել է Հունաստանի Դոմոգոս քաղաքի քրեակատարողական հիմնարկում։
2016թ. ապրիլի 6-ին նրան 6 օրով տրամադրվել է արձակուրդ, որից հետո քրեակատարողական հիմնարկ չի վերադարձել։ Կարեն Խ.-ն տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Այս տարի գարնանային արձակուրդը առաջին դասարանցիների համար կսկսվի մարտի 20-ին, կտևի երկու շաբաթ և կավարտվի ապրիլի երկուսին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը։
«Երկրորդ և բարձր դասարանցիների համար այն կտևի մեկ շաբաթ»,- ասաց նա և պարզաբանեց, որ նրանց համար արձակուրդը կսկսվի մարտի 27-ից մինչ ապրիլի 2-ը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով կուբացիներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը։
Երևանում գտնվող Կուբայի քաղաքացի Գոմեսսը 2016 թվականին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին առ այն, որ իր ընտանիքի անդամների՝ ընդհանուր առմամբ 6 հոգու ՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն մեկնումը չեն կազմակերպել և ոչ էլ գումարն են վերադարձրել։
Կուբայի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննությունը 2017 թվականի փետրվարից իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Կուբայում բնակվելու ընթացքում ոմն Բարբարա խոստացել է Գոմեսսին Հայաստանում կազմակերպել վերջինիս ընտանիքի անդամների և հարազատների, ընդհանուր առմամբ 6 հոգու, մեկնումը ԱՄՆ՝ մշտական բնակության համար։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նշված 6 անձինք Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան։ Այստեղ նրանց հետ հանդիպել են Կուբայի երկու այլ քաղաքացի և ԱՄՆ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով վերցրել առանձնապես խոշոր չափերի գումար. նախնական տվյալներով՝ 36.300 ԱՄՆ դոլար և 2.000 եվրո։
Քննությամբ պարզվել է ոմն Բարբարայի ինքնությունը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կուբայի հանրապետության քաղաքացի Բարբարային մարտի 4-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մյուս անձանց հայտնաբերելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Տեղեկացնում ենք, որ, ըստ քննության տվյալների, Բարբարայի և նրա գործընկերների գործողություններից տուժել են Երևանում գտնվող Կուբայի՝ նաև այլ քաղաքացիներ։
Խնդրում ենք տուժած անձանց դիմել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն (հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մամիկոնյանց 46/5) կամ զանգահարել 011 880-089, 011 880- 007 հեռախոսահամարներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի ձեռքերը եւս «օֆշորոտված» են Ինչպես եւ սպասելի էր Կրեմլի երկու հայտնի քարոզիչներ Սոլովյովի եւ Կիսելյովի Երեւանյան հայտարարություններից եւ հատկապես Սոլովյովի՝ ՌԴ-ում ՀՀ արդեն նախկին դեսպան Օլեգ Եսայանի հասցեին հնչեցված քննադատությունից հետո Երեւանը որոշեց փոխել Մոսկվայում իր դեսպանին եւ այդ պաշտոնին նշանակվեց Վարդան Տողանյանը: Բավական սոլիդ կենսագրություն ունեցող նոր դեսպանը կարծես թե նոր շունչ էր բերելու հայ-ռուսական հարաբերություններին, սակայն վերջինիս պաշտոնամուտը եւս զերծ չմնաց աղմկոտ մի դրվագից:
Ընթերցողն հիշում է անշուշտ հայտնի «Պանամյան թղթածրարը» որի մեջ ներգրավված էին ոչ միայն Իլհամ Ալիեւն ու Մեհրիբան Ալիեւան, այլ նաեւ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհարն Պողոսյանը: Ընթերցողը հիշում է նաեւ Միհրան Պողոսյանի հայտնի հրաժարականի նամակը որ մոտավոր այն գաղափարն էր առաջ տանում, թե չի կարողանա հանգիստ խղճով պաշտոնավարումը շարունակել երբ իր անունն հայտնվել է Ալիեւների հետ նույն հարթության վրա:
Եվ ահա, ինչպես մամուլում այսօր շրջանառվող լուրերից ենք տեղեկանում, ըստ էության «խղճի սուր խայթոցներով» պաշտոնավարում է սպասվոմ նաեւ Մոսկվայում Երեւանի նոր դեսպան Վարդան Տողանյանին, քանի որ վերջինս եւս, ըստ շրջանառվող լուրերի, նորանշանակ դեսպանի անունը կապվում է «Պանամյան հայտնի թղթածրրում» առկա FARWORTH CONSULTANCY CORP օֆշորային ընկերության հետ եւ վերջինս ըստ թղթածրարի հրապարակած ցանկերի հանդսիանում է այդ ընկերության սեփականատերը:
Ի դեպ երբ Պանամյան փաստաթղթերը դուրս եկան ջրի երես, միջազգային լրատվական կայանները խոսեցին այն մասին, որ դրանցում առկա է ռուսական հետք: Ի դեպ Մոսկվայի հայերի շրջանում դեռ Ս Ծննդյան օրերին էին խոսում որ Տողանյանը դեսպան է նշանակվելու եւ այդ հարցի համաձայնեցման համար Մոսկվա է այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկը:
Ընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ընտրություններից դեռ ամիսներ առաջ արդեն իսկ խոսվում էր նախատեսվող ընտրակաշառքի չափի մասին՝ անձին 10 հազար դրամից մինչև 50000 դրամ, ընտանիքի դեպքում՝ 150 հազար դրամ ու ավելի:
Թեկնածուներն ու նրանց կուսակցությունների ներկայացուցիչները, տնից տուն անցնելով ու մարդկանց գումար առաջարկելով, անգամ չեն էլ մտածում իրենց արարքների առաջացրած իրավական հետևանքների մասին, այն դեպքում, երբ օրենքն իրենց ցանկացած անօրինական քայլի համար նախատեսում է պատիժ՝ կլորիկ տուգանանքներից մինչև 10 տարվա ազատազրկում:
Ընդ որում օրենքի առաջ կանգնելու մասին չեն մտածում նաև ընտկաշառքի համար հերթ կանգնողները․ հավանաբար նրանք չգիտեն նախատեսված քրեական պատասխանատվության մասին կամ էլ մտածում են՝ այդ ո՞վ է այսքան ժամանակ կաշառք վերցնելու համար բռնվել, որ հերթն ինձ հասնի:
Հրապարկման մեջ կխոսենք կաշառք վերցնելու ու ընտրակեղծիքներ անելու ոչ թե բարոյական այլ բացառապես իրավական հետևանքների մասին, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքով:
Եվ այսպես, եթե վերցրել եք կաշառք (այդ թվում` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն) որևէ կուսակցության, թեկնածուի օգտին կամ դեմ քվեարկելու համար, ապա Ձեզ սպասվում է
տուգանք` 500.000 -700․000 դրամի չափով կամ ազատազրկում` 1-ից 3 տարի ժամկետով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Քրեական պատասխանատվություն սպառնում է ոչ միայն վերցնողին, այլև կաշառք տվողին: Այսպես․ եթե ընտրողին տվել եք կաշառք՝ հարկադրելով, գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ապա կպատժվեք
տուգանքով 2 մլն-ից մինչև 2 ու կես միլիոն դրամի չափով կամ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով:
Մեկից ավելի մեկ այլ անձի փոխարեն քվերակելը (կարուսել)
Ընտրությունների ժամանակ բոլոր ժամանակներում ամենից շատ կիրառվող կեղծիքը՝ կարուսելը, ևս առաջացնում է քրեական պատասխանատվություն: Կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ ուրիշի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-ից մինչև 5 տարի ժամկետով:
Եթե խախտումն իրականացրած անձը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն է զբաղեցնում՝ այսինքն պետական պաշտոնյա է՝ անկախ զբաղեցրած դիրքից, կամ նա հանդիսանում է ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ , ապա հնարավոր է նա զրկվի ունեցած դիրքից և իրավունքից ` 1-ից մինչև 3 տարի ժամկետով:
Եթե խոչընդոտել եք քաղաքացու ընտրելու իրավունքի ազատ իրացնելուն կամ ընտրական հանձնաժողովի, վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, կուսակցության լիազորած անձի լիազորությունների իրականացմանը, ապա Ձեզ սպասվում է՝
տուգանք` 700 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ
ազատազրկում` 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով։
Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` 3-ից մինչև 5 տարի ժամկետով:
Եթե կեղծել եք ընտրությունների կամքվերակության արդյունքները
Ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները կեղծելը (այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը և այլն)
Պատժվում է ազատազրկմամբ` 3-ից մինչև 5 տարի ժամկետով: Ի դեպ , եթե զբաղեցնում եք պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ապա հնարավոր է զրկվեք դրանից՝ 1-ից մինչև 3 տարի ժամկետով:
Եթե խախտումներ եք իրականացրել ընտրողների ցուցակները կազմելիս ևհրապարակելիս, ապա..
Եթե ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձը ցուցակները կազմելիս և հրապարակելիս իրականացրել է խախտումներ, կամ չի հրապարակել ցուակները, ապա
պատժվում է տուգանքով` 1 միլիոն դրամից մինչև 1 ու կես միլիոն դրամի չափով:
Եթե պաշտոնատար անձը ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ է կատարել, ապա այդ դեպքում պատժվում է ազատազրկմամբ` 3ից մինչև 5 տարի ժամկետով՝՝ միաժամանակ զրկվելով այդ պահին զբաղեցրած որոշակի պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Քվերակության գաղտնիություն խախտելը
Եթե ընտրելուց հետո հարկադրել եք ընտրողին հայտնել իր քվերակության արդյունքը, և քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով ստուգել եք քվեարկած քվեաթերթիկը կամ մուտք եք գործել քվեարկության խցիկ (սենյակ), ապա Ձեզ սպասվում է
տուգանք՝ 500 հազարից մինև 700 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով:
Կեղծ քվեաթերթիկների կամ դրոշմանիշերի օգտագործումը՝
Այս կեղծարարությունը պատժվում է ազատազրկմամբ` 3-ից մինչև 7 տարի ժամկետով:
Իդեպ, հնարավոր է ազատազրկմանը զուգորդի նաև գույքի բռնագրավումը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու դեպքում դրանից զրկվելը ` 1-ից մինչև 3 տարի ժամկետով
Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` 6-ից մինչև 10 տարի ժամկետով:
Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելը
Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության` պատժվում է ազատազրկմամբ` 1-ից մինչև 3 տարի ժամկետով:
Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ ատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`
պատժվում է ազատազրկմամբ` 2-ից մինչև 5 տարի ժամկետով` ընդ որում միաժամանակ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, պաշտոնից զրկելով` 1-ից մինչև 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը կամ մեկ այլ բան հափշտակելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` միաժամանակ եթե այդ անձը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն է զբաղեցնում, կամ ընտրական հանձնաժողովի անդամ է, վստահված անձ կամ դիտորդ , ապա կզրկվի նաև դրա իրավունքից ` 1 –ից մինչև 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել
հոդվածի հեղինակին +374 55 228 107
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Օդինցովը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի վարչական շենք են մտել 2 հոգի և հանքի տարածքում սպառնում են անվտանգության աշխատակիցներին: Նրանց մոտ եղել է զենք և ներսում թաքնվել են:
Նշված հանք է ժամանում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գասպարյանի գլխավորությամբ: Պարզվում է, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում նշված հանքի գլխավոր ինժեների տեղակալ, Գեղարքունիքի Ծովակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հարություն Հարությունյանը, նույն հանքի էքսկավատորի օպերատոր, 35-ամյա Արգամ Զաքոյանը հանքախորշերից մեկի մոտ նկատել են 2 հոգու, որից հետո իրենց մոտեցել և զգուշացրել են նրանց, որպեսզի հեռանան, քանի որ կարճ ժամանակ հետո հանքախորշը փակվելու է:
Այդ ժամանակ, երբ էքսկավատորը մոտեցել է հանքախորշին, որպեսզի փակի այն, նրանցից մեկը ատրճանակի նմանվող առարկան պահել է Ա. Զաքոյանի ուղղությամբ և սպառնալիքներ տեղացել, սակայն, երբ նկատել են, որ աշխատակիցներ են մոտենում այդ 2 անձինք դիմել են փախուստի՝ հանքախորշի ուղղությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությանը տեղեկացրած Ս. Օդինցովը աշխատում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները:
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի և Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մանրամասն մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը:
Այսպես, 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին` ժամը 04.00-ի սահմաններում, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը, իրենց հետ վերցնելով բանկոմատի պայթեցման նպատակով նախապես ձեռք բերած գազի և ամիակի բալոնները, էլեկտրական մարտկոցը, ռետինե խողովակներն ու մալուխը, ավտոմեքենայով գնացել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի` Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի մոտ` որոշելով իրագործել հանցավոր մտադրությունը: Հանցագործության կատարման մեջ չմերկացվելու և իրենց անձը քողարկելու նկատառումներով Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը հագել են պոլիէթիլենային տոպրակներ և փորձել պայթեցնել բանկոմատն ու գաղտնի հափշտակել այդ պահին նրանում առկա առանձնապես խոշոր չափի՝ 29.904.000 ՀՀ դրամ գումարը, սակայն պայթյուն չի առաջացել: Այնուհետև, բանկոմատը պայթեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, չբացահայտվելու և չբռնվելու նպատակով, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանն ու Ա. Օսեյանը գործիքները թողել են դեպքի վայրում և հեռացել` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էրիկ Հակոբյանին, Սիմոն Սիմոնյանին և Արթուր Օսեյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է․ «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաև իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի և հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.