23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», կրկին տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից առաջ նրան վիրահատել էին «Արմենիա» բժշկական կենտրոնում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, կամ վնասելը, որը կատարվել է խոշոր չափերի վնաս պատճառելով/ հատկանիշով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած քրգործը հարուցվել է այս տարվա հունվարի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Վարդան Մամիկոնյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող, նույն գյուղի բնակիչ, նույն գյուղի համայնքի ղեկավար, 46-ամյա Մուրադ Մեխակի Հարությունյանին պատկանող բենզալիցքավորման 2 սարքերը, բենզալցակայանին կից աշխատասենյակի և խեցգետնի փաթեթավորման արտադրամասի շինությունների դռներ ու պատուհանները, այնտեղ եղած Սամսունգ տեսակի հեռուստացույցը, սառնարանը, նշված հատվածում կայանված, նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Ամուր Ասոյանին պատկանող Mercedes մակնիշի 34 AR 691 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին, կողային ապակիներն ու լուսարձակները կոտրելու , ինչպես նաև բեռնախցիկի սառնարանի համակարգը վնասելու փսատով: Ըստ փորձագետի նախնական եզրակացության՝ գյուղապետին պատճառվել է մոտ 890 հազար դրամի գույքային վնաս:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղապետ Մ. Հարությունյանը 20-ամյա Մեխակ Հարությունյանի հորեղբայրն է, իսկ Մեխակը կալանավորվել է համագյուղացուն՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին Գավառ քաղաքում սպանելու մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտե էին տեղափոխել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանին։ Վերջինս քննչական կոմիտե էր տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման մեկուսարանից, ով ձեռնաշղթայված էր, և նրան ուղեկցում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման (cпецназ) ծառայողները։
Մ. Հարությունյանը, ով կասկածվում է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Արա և Ալիկ Բանդուրյանների քեռու՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի տղային՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին սպանելու մեջ, տեղափոխվելու էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված 2 ՀԿԳ ավագ քննիչներ միջնորդություն էին ներկայացնելու նշված դատարան, որպեսզի՝ որպես խափանման միջոց, դատարանը երկամսյա կալանք կիրառի Մ. Հարությունյանի նկատմամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հրազդանում մեկ ամիս առաջ մահացած 11–ամյա Գեղեցիկի հարազատները պնդում են, որ իրենց երեխան մահացել է Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով:
NEWS.am–ի հետ զրույցում երեխայի տատիկը պատմեց, որ Գեղեցիկը հունվարին թեթեւ առողջական խնդիրներ է ունեցել, Հրազդանի բժշկական կենտրոնում հանգստացրել են, թե լուրջ խնդիր չկա։
«Որոշ ժամանակ անց երեխան նորից թույլ էր իրեն զգում, գնացինք ու մանկաբույժ Մարինե Հակոբյանը կաթիլային միացրեց, որից հետո երեխայի վիճակը կտրուկ վատացավ ու գնաց ձեռներիցս … Ես էսօր էդ բժշկի մոտից եմ գալիս, ասել եմ՝ դու պիտի չաշխատես ու իրոք ինքը պիտի պատժվի»,– ասաց երեխայի տատիկը։
Դիահերձմամբ պարզ է դարձել, որ 11–ամյա աղջիկը ոչ մի հիվանդություն չի ունեցել։
Նշենք, որ Մարինե Հակոբյանը 40 օրական երեխայի մահվան համար 2 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ բժշկուհու փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։
Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի տեղեկացմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունը 2014-2016թթ. ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախտելով ՀՀ կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար ՀՀ դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն ՀՀ դրամ:
Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
«Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով եւ զենքի ուժով լուծել:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին, վերջինս ատրճանակից օդ էր կրակել, խլել էին նաեւ ատրճանակը:
Եւ ահա երեկ այդ միջադեպը շարունակություն է ունեցել:
Անչափահասների կռիվը վերածվել է մեծերի ծեծկռտուքի: Կռվին խառնվել է անձամբ Լյովա Երանոսյանը: Գործի է դրվել նաեւ ինքնաձիգ: ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք, մյուսը դանակահարվել է: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը հին պատմություն ունի. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավար է ընտրվել Երանոսյանի բարեկամ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը, հիմա նրա նախկին մրցակիցը՝ Մելիք Մելքոնյանը, ՕՐՕ դաշինքի կազմում է, եւ վեճը այդտեղից է սկսվել: Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ իշխանություններին հաջողվեց ԱԺ այս ընտրությունները, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում իշխանություն ձեւավորելու միակ միջոցն են, իջեցնել «թաղի տղերքի ընտրության» մակարդակի՝ վարկաբեկելով այն:
Բարձրաստիճան ոստիկաններն իրենց պահում են թաղային խուժանի նման, երբ անձամբ են ծեծկռտուքներին մասնակցում (չնայած՝ Սարի թաղի հայտնի միջադեպերի գլխավոր հերոսներ Լեւոն եւ Լեռնիկ Երանոսյաններից այլ բան պետք չէր սպասել):
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ՝ այսօրվա համարում։
Քաղաքացիներ Մնացական Դ.-ի, Կարինե Մ.-ի և Յուրի Շ.-ի հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ:
Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ, խուլիգանության մեջ կասկածվող Մնացական Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 04.08.2016թ.-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի վայրից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Աշտարակի բաժին, որի խցերից մեկում երկու ոստիկան խոշտանգել են իրեն` հարվածելով մարմնի տարբեր մասերին և ստիպելով տեղեկություններ հայտնել դանակահարություն կատարողի վերաբերյալ:
Աբովյան քաղաքի բնակիչ Կարինե Մ.-ն ևս հաղորդում է տվել ոստիկանի կողմից ծեծի ենթարկվելու դեպքի վերաբերյալ. մասնավորապես, հայտնել է, որ հարևանի հետ տեղի ունեցած վիճաբանության պատճառով ահազանգով տվյալ հասցե ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի տեսուչն իրեն ծեծելով և հայհոյանքներ տալով բերման է ենթարկել բաժին, ապա տեղափոխել տեղի խցերից մեկը, որտեղ շարունակել է ծեծել իրեն:
Հատուկ քննչական ծառայությունում ստացված մեկ այլ հաղորդման համաձայն` Երևանի բնակիչ Յուրի Շ.-ն իրեն պատկանող որսորդական հրացանն օգտագործելու թույլտվություն ստանալու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժնի աշխատակցի հետ: Ըստ հաղորդման` վիճաբանության ընթացքում հիշյալ ոստիկանը բռնություն է գործադրել Յուրի Շ.-ի նկատմամբ` բռունցքներով հարվածել է դեմքին ու կրծքավանդակին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշատանգում կատարելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 31 բանտախցում գտնվող կալանավորներ՝ 34-ամյա Արթուր Սոբչենկոն, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը վիճաբանել են միմյանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ կապտուկներ, աջ և ձախ թիակների, պարանոցի հետին հատվածների, ձեռքի և ուսագոտու շրջանում՝ քերծվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության առթիվ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանի հրամանով հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սոբչենկոն դատապարտվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 1-ին մասով, 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ նա ազատազրկվել է 8 տարի 6 ամիս ժամկետով և պատժի սկիզբ է համարվել 2015 թվականի հունիսի 25-ը, իսկ այս տարվա փետրվարի 23-ին նա տեղափոխվել է Վանաձորի բանտ։
Ն. Ցուցունովը դատապարտվել է ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ազատազրկվել է 2 տարի 6 ամիս ժամկետով։ Նրա պատժի սկիզբը համարվում է 2016 թվականի մարտի 24-ը, իսկ նա Վանաձորի բանտ է տեղափոխվել 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունից հետո Վանաձորի բանտապետի կարգադրությամբ խցում կատարվել է ոչ նախատեսված խուզարկություն և վիճաբանողների մոտ հայտնաբերվել են չթույլատրվող իրեր՝ «Նոկիա Մ-2» մոդելի «Վիվասելի» բաժանորդային քարտով և պատկանող «ՄՏՍ» մոդելի «Վիվասել» բաժանորդային քարտով բջջային հեռախոսները, մեկ հատ երկու ծայրակալով բջջային հեռախոսի լիցքավորման սարք և մեկ հատ մարտկոց:
Զոհված ազատամարտիկ Կնյազ Համբարձումյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել եւ Շուշիից, եւ Սիսիանից 20 տարի շարունակ թոշակ ստանալու համար:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վալյա Հ.-ն 1994թ. Շուշիի զինկոմիսարիատում հաշվառվել է որպես զոհվածի այրի և օրենքով սահմանված կարգի համաձայն նույն թվականի ապրիլից մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը ստացել թոշակ:
Վալյա Հ.-ն 1994 թվականին տեղափոխվել և բնակվել է Սիսիան քաղաքում: Թաքցնելով Շուշի զինկոմիսարիատից թոշակ ստանալու վերոնշված փաստը՝ 1997 թվականին Սիսիանի զինկոմիսարիատ է ներկայացրել իր և Կնյազ Համբարձումյանի ամուսնության վկայականը, սահմանված ձևի տեղեկանքը, որոնց հիման վրա նույն թվականի օգոստոսին նույնպես հաշվառվել է որպես զոհվածի այրի, նրան նշանակվել է ամսական 40 հազար 800 ՀՀ դրամ թոշակ: Կինը մինչև 2017թ. հունվարը շարունակաբար ստացել է թոշակ և պարգևավճար՝ պետությանը պատճառելով ավելի քան 11 մլն դրամի նյութական վնաս:
Զոհված ազատամարտիկի կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Արման Մովսիսյանը ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի դրդմամբ և օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փորձել է ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել դեպքի վայրի զննության մասին կազմված պաշտոնական փաստաթղթում:
Այսպես, ՃՈ հետաքննիչ Ա. Մովսիսյանը, 14.12.2015թ.-ին վթարի վերաբերյալ ստացված ահազանգով ժամանել է դեպքի վայր` Վայք քաղաքի Շահումյան փողոց և տեղեկացել, որ իր ծանոթ, վարորդական իրավունքի վկայական չունեցող Գևորգ Խաչատրյանը ՎԱԶ 21-213 մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու ընդհարվել Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի հետևանքով կրել է 622.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Սակայն ապահովագրական ընկերության կողմից հիշյալ գումարը Գ. Խաչատրյանից ետ չբռնագանձելու համար, ընդառաջ գնալով վերջինիս եղբայր` ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի խնդրանքին, Ճանապարհային ոստիկանության հիշյալ հետաքննիչը դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմած արձանագրությունում փոխել է իրական վարորդին և վերջինիս փոխարեն նշել վարորդական իրավունք ունեցող նրա եղբորը` Հայկ Խաչատրյանին, ով ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է ունեցել:
Սակայն նույն օրը Ա. Մովսիսյանը վթարի վայրում եղած ՃՈ մեկ այլ հետաքննիչից` Ռոման Սումբատյանից տեղեկանալով, որ վերջինս վթարի վերաբերյալ բաժնի պետին ներկայացրած զեկուցագրում նշել է ՎԱԶ 21-213 մակնիշի ավտոմեքենայի իրական վարորդի տվյալները և կանխատեսելով իր կատարած ապօրինի գործողությունների բացահայտման վտանգը, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` կազմել է դեպքի վայրի զննության նոր սխեմա, որում որպես վարորդ նշել է Գևորգ Խաչատրյանին` այս անգամ էլ կեղծելով ընթերակաների ստորագրությունները:
Այսպիսով, ՃՈ տեսուչ Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի, իսկ ՊՆ աշխատակից Հ. Խաչատրյանին` 38-34-308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձին դրդելու և օժանդակելու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։
Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։
Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։
Այլ մանրամասների համար՝ դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.