23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ մարտի 18-ին, խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ազատության 9/3 հասցեի բնակիչը նկատել է, որ իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 34 QM 017 համարանիշի ավտոմեքենան կախված է ավտոտնակից ներքև։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ոչ թե վարորդի մեղքով է այդ վիճակում հայտնվել, այլ գիշերը ինչ-որ մեկը Mercedes մակնիշի ավտոմեքենայով գտնվել է նշված վայրում, ուժեղ երաժշտություն միացրել իր մեքենայում, որից հետո թուրքի հոգեբանությամբ ավտոմեքենան առաջ է հրել և դիտմամբ ավտոտնակի տանիքից ցած նետել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենան հայտնվել է նման դիրքում։
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ տեսախցիկները նկարել են այդ Mercedes-ը, ու եթե Արաբկիրի ոստիկանները ցանկություն ունենան, կարող են կարճ ժամանակում հայտնաբերել այդ ճիվաղին, ով իր «սև գործն» անելուց հետո Mercedes-ով հեռացել է։
50 տարեկանից հետո ինժեներին առաջարկում են սանհանգույց մաքրել։ Այս համոզմանն է եկել «Հայկական Վարկածի» խմբագրություն այցելած տիկին Անժելան։ Նա բաց նամակ էր բերել ՀՀ վաչապետին ուղղված՝ հուսով, որ կգտնի որևէ միջոց, լուծելու նման իրավիճակում հայտնված շատ -շատերի խնդիրը :
Սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ն Սահմանադրության 57 հոդվածով ճանաչում է աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները, այն դեպքում, երբ որպես սոցիալական պետություն պետք է երաշխավորեր, որ յուրաքանչյուր ոք ունի ոչ թե աշխատանքի ազատ ընտրության, այլ աշխատանքի իրավունք: Արդյունքում ունենք պատկեր, որում հատկապես 50-նն անց անձինք, եթե մինչ այդ արդեն տեղավորված չեն աշխատանքի, վերածվում են անպետք իրի:
Կան աշխատանքի ազատ ընտրության հնարավորություններ. օրինակ` անկախ նրանից, որ դու մասնագիտությամբ ինժեներ ես, աշխատաշուկան քեզ ազատ ընտրությամբ կարող է առաջարկել սանհանգույց մաքրողի աշխատանք:
Ստորև ներկայացնում եք նմանօրինակ աշխատանքի ազատ ընտրության առջև հայտնված կնոջ բաց նամակը ՀՀ վարչապետին:
Ես Անժելա Սերգեյի Դավթյանն եմ` ծնված 1958թ.-ին: Ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն, ունեմ ինժեների որակավորում: Ավարտելուց հետո աշխատել եմ, Սովետ Միության փլուզումից հետո որոշ ժամանակ չեմ աշխատել, ունեմ 3 երեխա`2 տղա, 1 աղջիկ: Այդ ժամանակ նրանք փոքր էին: Հիմա նրանք չափահաս են և ապրում են առանձին ընտանիքներով: Ես ապրում եմ 85 տարեկան մորս հետ: Վերջին 8 տարիներին աշխատել եմ հյուրանոցում` որպես մենեջեր: Մայրիկիս առողջական վիճակը վատացավ, ես դուրս եկա աշխատանքից, խնամող չուներ: Հիմա արդեն որոշեցի աշխատել, բայց իզուր, որովհետև արդեն 58 տարեկան եմ: Իսկ այժմյան գործատուներին հարկավոր են 25-40 տարեկան անձինք: Որոշեցի դիմել որևէ գործակալություն: Այցելեցի «Զատիկ» գործակալություն, ընդունեցին շատ բարեհամբույր, ոսկե սարեր խոստացան, վճարեցի 3500 դրամ ու մինչև այսօր սպասում եմ տեղեկության: Երբ զանգում եմ, ասում են՝ «Տիկին ջան 10 րոպեից զանգեք»: 10 րոպեից հետո լսափող չեն վերցնում, արդեն 2 ամիս է: Որոշեցի գնալ աշխատանքի պետական զբաղվածության կենտրոն` ներկայացնելով աշխատանքային գրքույկ, անձնագիր, դիպլոմ: Նորից ընդունեցին շատ լավ: Երբ զրուցում էինք, աշխատակիցներից մեկն ասաց. «Դժվար կարողանանք նորմալ աշխատանք ճարել: Այ հիմա Պետական եկամուտների նախարարությունից հայտ ունենք սանհանգույց մաքրողի պահանջով»: Ես զարմացած նայեցի նրան, իսկ նա, թե՝ տիկին ջան, քանի որ վերջին 3 տարին մասնագիտությամբ չեք աշխատել, Ձեր դիպլոմն ուժ չունի: Իսկ ես նրան`«Աղջիկ ջան, 1990թ.-ից հետո մատնացույց արեք մի պրոեկտնի ինստիտուտ, որն աշխատել է, և ես չեմ աշխատել մասնագիտությամբ»: Հարգարժան վարչապետ, խնդրում եմ ասեք, մեր երկրում 50-ն անց մարդիկ չպե՞տք է ապրեն, և ինչպես:
Մարիաննա Եղիազարյան
Ձեզ ենք ներկայացնում CivilNet TV-ի կողմից՝ 2017թ․-ի փետրվարի 14-ին նկարահանած հոլովակը, որտեղ Արթուր Սարգսյանի մայրն իր մտահոգությունն է հայտնում՝ որդիների հետ կապված։
Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Յուրի Բառանչուկը, ով Մոսկվայում ձերբակալվել էր Բելառուսի իշխանությունների պահանջով, այսօր ազատ է արձակվել` չհեռանալու մասին ստորագրությամբ. BBC Russian-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գործակալության խմբագիր Մոդեստ Կոլեռովը:
Նշվում է, որ չնայած Բելառուսի գլխավոր դատախազի՝ Բառանչուկին արտահանձնելու պահանջին, նրան, այնուամենայնիվ, ազատ են արձակել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում մարտի 14-ի լույս 15-ի գիշերը ձերբակալվել էր Regnum գործակալության գլխավոր խմբագիր Յուրի Բառանչուկը. լրագրողի գործընկերների խոսքով՝ ձերբակալությունը, ամենայն հավանականությամբ, իրականացվել է Բելառուսի իշխանությունների պահանջով, «որը 2016-ի դեկտեմբերի սկզբից քաղաքական հետապնդում է իրականացնում» գործակալության հեղինակների և աշխատակիցների նկատմամբ:
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։
Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 18:50-ին, «սպիտակ գծի օղակված ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սիրտ-անոթային անբավավարություն, բազմօրգանային անբավարարություն, թոքերի տոտալ այտուց ախտորոշմամբ:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան։ Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը։
Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։
Քննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
«Հայկական Վարկածի» խմբագրություն դիմել էր տուժող, ում ավտոտրանսպորտային միջոցն ապահովագրված է«Ռոսսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում: Նրան հեռախոսազանգով են հայտնել փորձաքննությամբ իրեն առաջարկվող հատուցման չափի մասին` խախտելով օրենքը:
Քաղաքացին խմբագրությանը հայտնեց, որ ինքը բավականին թանկարժեք `« BMW X5 4.8 » մակնիշի ավտոմեքենա է վարում, որի հետևի շիթը ներսի ամրակների մասից կոտրվել է, ճոճվում է, արտաքինից մի քանի տեղից վնասվել ու փոս է ընկել: Ինքը գնացել է «Ռոսգոսստրախ», ներկայացրել է դիմում, և փորձաքննության համար դիմումներ ընդունողներից մեկը լուսանկարել է ավտոմեքենայի այդ հատվածի միայն արտաքին կողմը: Ոչ մի փորձագետ չի քննել ավտոմեքենան:« Ռոսսգոսստրախից» զանգել և ասել են, որ փորձաքննության արդյունքները պատրաստ են, փորձագետը որոշել է, որ վերանորոգման համար հատկացվի ընդամենը 60 հազար ՀՀ դրամ:
Առանց փորձաքննության օբյեկտն անմիջականորեն զննելու, սիրողական լուսանկարների հիման վրա արվել է փորձաքննություն և որոշվել շուկայական գներին չհամապատասխանող փոխհատուցման չափ:
Ավելին` փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցմամբ չեն հայտնել ապահովադրին` խախտելով օրենքը:
Փորձեցինք անձամբ ճշտել մանրամասները: «Ռոսգոսստրախի» աշխատակիցը հայտնեց. «Մեր մասնագետները հրաժարվում են նոր շիթի գումար հատկացնել փոխհատուցմամբ, քանի որ այդ պարագայում «Ռոսգոսստրախի» վրա ՀՀ Կենտրոնական բանկից «խոսակցություն» կգա. ԿԲ –ն կասի, որ փողերի լվացում ենք արել, ԿԲ-ն կարգադրել է , որ նման դեպքերում միայն վերանորոգման համար գումար կարող ենք փոխհատուցել: Անկախ մեքենայի մակնիշից միևնույն չափով 50-60 հազար դրամի չափով է «Ռոսգոսստրախը» հատուցում տուժածի վնասները` լինի դա 06 մակնիշի, թե թանկարժեք ավտոմեքենա»:
Քաղաքացին այսօր կրկնակի փորձաքննություն պահանջելու մասին դիմում ներկայացրեց: Կրկնակի փորձաքննության համար նոր տվյալներ վերցնելու համար «Ռոսգոսստրախի» աշխատակիցները հրաժարվեցին փորձագետ հրավիրել` ասելով, որ նախկին լուսանկարները բավական են, և իրենք չեն ուսումնասիրելու վնասվածի մասի ներսի ջարդված հատվածները:
Նախ, ըստ օրենքի` փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին եւ տուժողին (նրա իրավահաջորդին): Պրակտիկայում գրավոր ծանուցում գրեթե չի ուղարկվում: Կրկնակի փորձաքննությունն արվում է փորձագետ չհանդիսացող անձի կողմից նախկինում արված լուսանկարների հիման վրա, սիրողական բնույթի լուսանկարներով չի կարող երևալ ավտոմեքենային հասցված իրական վնասը: Այնուհետև փորձագետները, առանց մեքենան փորձաքննելու, միայն սիրողական բնույթի լուսանկարներով որոշում են ԿԲ-ի կողմից իրենց կարգադրված գումարի չափով ինչքան գումար գրեն որպես փոխհատուցում:
Փորձեցինք հանդիպել և ճշտումներ անել անձամբ փորձագետից, սակայն աշխատակիցները հայտնեցին, որ իրենց մոտ գործող կարգի համաձայն՝ ոչ մի ապահովադիր չի կարող խոսել անձամբ փորձագետի կամ տնօրինության հետ, և իրենց կարգադրված է կոնտակտային ոչ մի հեռախոսահամար չտրամադրել իրենց ապահովադիրներին:
Ձևական փոխհատուցում, վարորդի նյարդերի հաշվին արվող ապարդյուն քաշքշուք, և արդյունքում՝ տարիներ շարունակ ապահովագրական վճարներ հարկադրաբար վճարող ապահովադիրն իր ավտոմեքենան կարգի է բերում սեփական միջոցների և նյարդերի հաշվին:
Կրկնակի փորձաքննության արդյունքներին կանդրադառնանք մեր հետագա հոդվածներում:
Մարիաննա Եղիազարյան
Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից, տեղեկացնում է Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ Եգորյանի, հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք դրսեւորելու հիմքով քրեական հետապնդում հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու սույն գործով անմիջականորեն զբաղված քննչական խմբի ղեկավարին եւ այլ քննիչներին, Արթուրի կալանքը հաստատած դատավորների, ինչպես նաեւ ՔԿՀ համակարգում Արթուրին անհրաժեշտ խնամք չապահոված բոլոր անձանց նկատմամբ: Այս գործի քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի:
«Միաժամանակ, մենք միջնորդել ենք, որպեսզի Արթուրի դիակի դատաբժկական փորձաքննությանն անմիջապես մասնակից դարձվեն միջազգային անկախ դատաբժիշկ փորձագետներ, իսկ մարմնի բոլոր հյուսվածքները հետազոտվեն և դրանցից նմուշներ վերցվեն եւ տրամադրվեն՝ դրանք անհրաժեշտության դեպքում այլ փորձագետների կողմից ուսումնասիրվելու համար: Պահանջել ենք նաեւ, որ դատաբժկական փորձաքննության ողջ ընթացքը տեսաձայնագրվի եւ դրա օրինակը՝ Արթուրի առողջության վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերի հետ մեկտեղ հանձնել մեզ:
Մենք տարակուսում ենք, որ որոշ բժիշկներ արդեն իսկ հրապարակային հայտարարություններ են կատարել այն մասին, որ Արթուրի մահը կապ չունի իր կալանքի եւ դրա պայմանների հետ, առանց համապատասխան իրավասու ատյանների կողմից համապատասխան եզրահանգումներին սպասելու: Սա ուղղակիորեն մատնանշում է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել քննության ենթակա հիմնական հարցերից:
Արթուր Սարգսյանին անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների ենթարկելով ամբողջ պատասխանատավությունը կրում է պետական ողջ իրավապահ, արդարադատության եւ քրեակատարողական համակարգը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Բայց հիմա արդեն կոնկրետ անուններ եւ անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է», — գրել է Եգորյանը:
«Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան գույժը երեկ ցնցել էր մարդկանց: Նրան քչերն էին անձնապես ճանաչում, բայց շատերն էին սիրում ու հարգում: Սիրում էին իր մարդկային արարքի համար, երբ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ հասցրել նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ոստիկաններին ու բժիշկներին: Խմբավորման անդամների հետ Ա. Սարգսյանն էլ էր հանձնվել իրավապահներին, կալանավորվել:
Մեկուսարանում գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը գնալով վատացել էր, եւ դեկտեմբերին դատախազը ստիպված էր փոխել Հաց բերողի խափանման միջոցը: Բայց շատ կարճ ժամանակով: Փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորեցին, ու չնայած օրեցօր վատթարացող առողջական վիճակին, քաղաքացիական հիվանդանոց չէր տեղափոխվում: Հաց բերողը ստիպված էր իր իրավունքների համար պայքարել՝ հացադուլ հայտարարելով: Այդ ընթացքում առողջական վիճակը ավելի վատթարացավ: Բայց նա հաղթեց իր կամքի եւ ուժի շնորհիվ. խափանման միջոցը փոխեցին, ազատ արձակեցին արդեն լիովին քայքայված առողջությամբ: Ազատ արձակվելուց 10 օր անց լսեցինք նրա մահվան գույժը: Եղբոր պնդմամբ՝ վիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ հերթական հարցաքննության ծանուցագիրն էր ստացել… Այսպիսով՝ ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհերի թիվը հասավ չորսի:
Ու հիմա պետք է արձանագրենք Հաց բերողի մահվան համար մեղավորների անունները՝ «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյան, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան. նրանք, առանց հաշվի առնելու Արթուրի առողջական վիճակը, կալանավորեցին Հաց բերողին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, որոնք անտեսեցին մարդու ծայրահեղ` հացադուլի արարքը: ՄԻՊ Արման Թաթոյանը, որ այդպես էլ բավարար քայլեր չձեռնարկեց նրան հնարավորինս արագ ազատ արձակելու համար:
Հիմա Սերժ Սարգսյանն իր դեմքը փրկելու համար թվարկվածների մեծ մասին պետք է դուրս շպրտի պետական ապարատից, հակառակ դեպքում կստացվի, որ հենց իր հրահանգով խոշտանգվեց ու փաստացի սպանվեց Հաց բերողը:
Հ. Գ. Հաջորդ բոթը, որ առաջիկայում կլսվի կալանավայից, նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի մահն է լինելու, որի մասին ամիսներ շարունակ ահազանգում է նրա փաստաբանը:
Հիշեցնենք` Շիրխանյանն իր ոտքով գնացել է ԱԱԾ մեկուսարան, իսկ այժմ չի կարողանում ինքնուրույն շարժվել: Ու էլի բժիշկները, դատավորները, քննիչներն ու բանտապետը պնդում են, թե նա առողջ է»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Անցած 15 տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի ներկայացվել է ՀՀ քաղաքացիների 2000 հայցադիմում, որոնց ընդհանուր գումարը կազմել է 15 մլն եվրո։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Ներկայացված հայցերից վճիռ է կայացվել մոտ 30-ի գործով, որոնց ընդհանուր արժողությունը 900 հազար եվրոյի է հասնում:
Վերջին աղմկոտ վճիռներից է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի գործով կայացվածը. Սահմանված տուգանքի չափը աննախադեպ է Հայաստանի համար՝ 11 մլն եվրո։
Ըստ Գ.Կոստանյանի՝ մինչեւ հունիս ամիս ՀՀ կառավարության ներկայացուցիչները պետք է Եվրադատարան ներկայացնեն հայցապահանջի գումարի չափի վերաբերյալ դիրքորոշումը: Նրա խոսքերով՝ հայցապահանջի չափը վերջնական չէ:
ՄԻԵԴ-ը 2016-ի հոկտեմբերին հրապարակել էր «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որում խախտված է ճանաչվել արդար դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված):
Լրագրողների այն դիտարկմանը, թե պետբյուջեից այդ գումարները վճարելու փոխարեն արդյո՞ք ճիշտ չի լինի գումարը գանձել խախտումը թույլ տված դատավորից՝ Կոստանյանը նշեց, որ դատարանի եւ դատավորի անկախությունը ենթադրում է ֆինանսական իմունիտետ, դա, ըստ էության, հնարավորություն չի տալիս դատավորից ամբողջական գումարը հետ պահանջել: «Սակայն դա կարող է հիմք լինել նրա նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար: Եթե նման վարույթ սկսելու դեպքում դատավորը ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ապա դա կենթադրի նաեւ որոշակի ֆինանսական պատասխանատվություն:
Նա տեղեկացրեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է սկսել արդարադատության նախարարը եւ Էթիկայի հանձնաժողովը։ «Պետք է ուսումնասիրել եւ փորձել հասկանալ դրանից հետո արդարադատության որեւէ նախարար դիմե՞լ է որեւէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար կամ Էթիկայի հանձնաժողովը երբեւէ նախաձեռնե՞լ է Եվրադատարանի վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»:
Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց նաեւ, որ դատավորին կարելի է վճռի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել 2 դեպքում, եթե առկա է չարամիտ խախտում, այսինքն` դիտավորությամբ դատավորը խախտել է օրենքը: Երկրորդ, եթե ցուցաբերել է չարամիտ անգործություն, անփութություն,այսինքն, ինքը պետք է իմանար, բայց չի իմացել։
Հիշեցնենք, ո այս գործով խոսքը գնում է ՎԴ նախագահ Արման Մկրտումյանի կողմից թույլ տրված խախտման մասին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.