23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա, ատրճանակ պարզել:
ժամը 01.30-ի դրությամբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հավաքված էին ոստիկանության Մալաթիայի բաժնի դիմաց, նրանց շարքերում կային պատգամավորության թեկնածուներ:
Նիկոլ Փաշինյանը բաժնում էր, մի պահ նա դուրս եկավ բաժնից եւ նրա ուղեկցությամբ նորից բաժին գնացին միջադեպի այն մասնակիցները, որոնք ներկայացնում էին Ելք դաշինքը: Նրանք, մեր տեղեկություններով Մալաթիայի բաժնում բացատրություն էին տալիս:
Մեզ հայտնի դարձավ, որ «Ելք»-ի ներկայացուցիչները երեկ երեկոյան քարոզչություն են իրականացնելիս եղել Մալաթիա համայնքում, բուկլետներ են բաժանել: Այդ ընթացքում անհայտ անձինք, նախ, խլել են «Ելք» դաշինքի դրոշները եւ փորձել են տանել, որին զուգահեռ ներկով վնասել են դաշինքի ներկայացուցիչների մեքենաների վրա փակցված պաստառները: Ներկել են նաեւ մեքենաներից մեկի վրա փակցված Նիկոլ Փաշինյանի պաստառը: Այստեղից էլ սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:
Երիտասարդների վրա հարձակվողներից մեկը ատրճանակ է պարզել, իսկ դաշինքի ներկայացուցիչներից մեկը վնասազերծել է տվյալ անձին, որի ընթացքում մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակն ընկել է գետնին:
«Ելքի» ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Հարձակվողները դեպքի վայրից արագ հեռացել են: Զենքը փոխանցվել էր Նիկոլ Փաշինյանին:
Առավել մանրամասն՝ http://armtimes.com/hy/article/
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հ.Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հ.Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։
Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության ընթացքում հանվել է 6 մանրագնդակ:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։
Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
Հ.Աթանյանի սպանության կասկածանքով Մ.Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
«Հայաստանի դեմ ցանկացած վճռի կայացում, դեռևս չի նշանակում, որ դա արտառոց իրավիճակ է, քանի որ եթե համադրենք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների դեմ կայացվող որոշումները համադրելով դրանց թվերը դուք կհասկանաք, որ մենք Եվրոպայի խորհրդի ամենանվազ վճարող երկրներից ենք, իսկ 2-րդ` վճիռների թվով մենք ամենապակաս վճիռներն ունենք, մեր խնդիրը այն է, որ պետք է մինիմումի հասցնենք մարդու իրավունքների խախտման դեպքերը ներպետական մակարդակում, որպեսզի դա չդառնա միջազգային դատական ատյանի քննարկման առարկա»,- ասաց Եվրոպական դատարանում ՀՀ-ի ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի խորհրդական` Գևորգ Կոստանյան, այսօր մարզահամերգային համալիրում տեղի ունեցող ՀՀԿ-ի նախընտրական վերջին հավաքից առաջ, անդրադառնալով Եվրոպական դատարանի կողմից շարունակական Հայաստանի դեմ վճիռների կայացմանը:
Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի երկու պաշտոնատար անձի առաջադրվել պաշտոնեական անփութության համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ռոման Մարգարյանն ու պահպանության ապահովման բաժնի մասնագետ Արթուր Եղիազարյանն ընդգրկվել են պահախմբում` իրականացնելու Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում բուժման նպատակով գտնվող նույն ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գրիգորյանի պահպանությունն ու հսկողությունը:
Սակայն Ռ. Մարգարյանն ու պահախմբի ավագ նշանակված Ա. Եղիազարյանը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, խախտելով կալանավորված անձանց պահպանության համար սահմանված կարգը, մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս փախուստը բացառելու նպատակով. այսպես, 04.02.2017թ.-ի առավոտյան պահախմբի ավագը հիվանդասենյակում հսկողություն իրականացնելու ժամանակ քնել է, իսկ Ռ. Մարգարյանը բացակայել է պահպանվող տարածքից: Կալանավորն էլ, օգտվելով այդ հանգամանքներից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:
Քրեակատարողական հիմնարկի հիշյալ աշխատակիցների դրսևորած պաշտոնեական անփութության հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավոր Ս. Գրիգորյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ: Բացի այդ, խաթարվել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բնականոն գործունեությունն ու հեղինակազրկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ինչի համար Ա. Եղիազարյանին ու Ռ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանությունը հաղորդում է, որ 13.03.2017թ.-ին` իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈԲ տեսուչ Արթուր Ս.-ն, իր կողմից սպասարկվող տեղամասում նկատելով ավտոմեքենայի ձայնարկիչը բարձր ձայնով միացրած երեք երիտասարդների, նրանցից պահանջել է չխանգարել բնակիչների հանգիստը` հաշվի առնելով օրվա ուշ ժամը: Սակայն, ի պատասխան, երիտասարդներից Արմեն Մ.-ն ու Դավիթ Ս.-ն բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս:
Համաձայնվեք, տարօրինակ մեկնաբանություն է. հանգիստ քաղաքավարի և օրենքի պահանջը ներկայացնող ոստիկանի նկատմամբ միանգամից երկու երիտասարդ ձեռքերով և ոտքերով հարվածելով բռնություն են գործադրել: Կարելի է ենթադրել, որ կամ երիտասարդները գտնվել են ոչ նորմալ հոգեկան վիճակում, կամ ոստիկանները պարզապես հերթական գործն են սարքում:
Քաղաքացիներին անհիմն նկատողություն անելու արատավոր մոտեցումը համազգեստ հագած անձանց կողմից դարձել է արատավոր պրակտիկա: Այն ոստիկանության ղեկավարության կողմից պետք է լուրջ ուշադրության արժանանա: Հասկանալի է, որ ոստիկան դառնալ ցանկացողները շատ չեն և ընտրությունը սահմանափակ է, սակայն պետք է մշակվի ձևաչափ յուրաքանչյուր անլիարժեքության կոմպլեքսով տառապող անձի համակարգ չթողնելու համար:
Մարդկային ճակատագրեր են խեղվում, հաճախ անվերադարձ: Սրա մասին համազգեստ կրող աբիժնիկները չեն մտածում, նրանք սարքում են գործը, բավարարում իրենց չկայացած անձի կարևորության մոլուցքը, ու քաշվում մի կողմ:
Օրենքով ամրագրված է համազգեստի պատիվ հասկացողությունը, որն անարգողը պատժվում է քրօրի համապատասխան հոդվածով: Սակայն միշտ չէ, որ համազգեստ հագնում են արժանիները, համազգեստի կամ օրենքի ներկայացուցչի նիշը պետք է բարձրացվի:
Կարելի է առաջարկել վարկած՝ կամ ոչ բոլոր ծառայողներին իրավունք վերապահվի համազգեստ կրել և համակարգ ներկայացնելու արտոնություն տալ, կամ էլ համազգեստը պետք է տեսակավորել, այլապես մեր կալանավայրերում իրենց կյանքը մաշող ջահելների թիվը կշարունակի անշեղորեն աճել: Երրորդ վարկածը՝ համակարգում ծառայության ընդունել բացառապես ադեկվատ, կիրթ ու հավասարակշռված մարդկանց, դեռ հասանելի չէ մեր երկրին:
Ասվածի վառ ապացույցը ոստիկանության հաղորդագրության մյուս հատվածն է.
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, միջադեպի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, բռնություն են գործադրել հիշյալ երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես, նրանցից Հայկազ Չ.-ն նախաքննության ընթացքում հաղորդում է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծի ենթարկել Դավիթ Ս.-ին և Արմեն Մ.-ին, որի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:
Աննա Գևորգյան
Քրեակատարողական համակարգը, ինչպես միշտ Վ.Շիրխանյանի հետ կապված, կեսճշմարտությունն է ասել, ինչը բացահայտ ստից շատ ավելի վատ է: Այս մասին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ բժշկական հետազոտությունների ու բուժման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատողական վարչության պարզաբանումները:
Մասնավորապես, ըստ Հայկ Ալումյանի, իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել:
Սակայն, քրեակատարողական հիմնարկը ստում է՝ ասելով, թե իբրև կատարվում են բոլոր ցուցումները:
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ հետազոտությունները չեն կատարվել. համարյա երեք շաբաթ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ:
Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն, իսկ Ստրասբուրգում աշխատող Վ.Շիրխանյանի փաստաբաններն այդ մասին տեղեկացրել են ՄԻԵԴ-ին:
Հավելելով, որ Վահան Շիրխանյանին տեղավորել են ամենավատ ու խոնավ խցում, Հայկ Ալումյանը նշեց, որ այս ամենն ուղղված է իր պաշտպանյալին պարզապես ֆիզիկապես վերացնելուն: «Սա ասում եմ որպես ահազանգ: Եվ եթե պարզվի, որ Վահան Շիրխանյանը մահացել է, դա պետք է որակվի ոչ թե որպես անզգույշ, այլ դիտավորությամբ կատարված սպանություն: Բոլոր քայլերը տանում են դրան»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենք արդեն բողոքները գրում են ոչ թե վիճակը բարելավելու համար, այլ պարզապես, որպեսզի նրան չսպանեն:
Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Վերջինի շրջանակում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Այդ մասին Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան: Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։ Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատուի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր: Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ։
Ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտՙ որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ:
Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել
Ծերության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին անձամբ դիմի ՍԱՊԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ իր բնակության հաշվառման վայրից, քանի որ նպաստը նշանակվում է ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա։
Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ՝անձնագիր կամ նույնականացման քարտ։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձիք՝ արպես անձը հաստատող փաստաթուղթ, կարող են ներկայացնել` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել նպաստը կամ մերժել: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր է ծանուցվում:
Նպաստի նշանակումը կարող է մերժվել, եթե դիմողը չունի նպաստի իրավունք (օրինակ՝ դեռ չի լրացել 65 տարին կամ արդեն իսկ ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Նկատենք, որ ծերանոցում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։
Ծերության նպաստը նշանակվում է նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
Ուշադրություն.Եթե քաղաքացին ՍԱՊԾ դիմում ներկայացնի իր 65-ը լրանալուց հետո 3 ամիս անց, ապա նախորդ երեք ամիսների վճարվելիք նպաստը չի ստանա, փոխարենը նպաստը կնշանակվի և կհաշվվի դիմումը ներկայացնելու օրվանից:
Այն նշանակելու համար 65 տարեկանը լրանալուց հետո կարող եք դիմել ցանկացած ժամանակ` Ձեր հայեցողությամբ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը:
Այսպես, 13.03.2017թ.-ին` իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈԲ տեսուչ Արթուր Ս.-ն, իր կողմից սպասարկվող տեղամասում նկատելով ավտոմեքենայի ձայնարկիչը բարձր ձայնով միացրած երեք երիտասարդների, նրանցից պահանջել է չխանգարել բնակիչների հանգիստը` հաշվի առնելով օրվա ուշ ժամը: Սակայն, ի պատասխան, երիտասարդներից Արմեն Մ.-ն ու Դավիթ Ս.-ն բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս: Մյուս երիտասարդն էլ` Հայկազ Չ.-ն, չենթարկվելով ոստիկանի և վերջինիս օգնության հասած եղբոր՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչի օրինական պահանջներին, իրեն պատկանող ավտոմեքենայից վերցրել է գազային ատրճանակը, այն պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ և սպանության սպառնալիքներ տվել։
Ի դեպ, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, միջադեպի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, բռնություն են գործադրել հիշյալ երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես, նրանցից Հայկազ Չ.-ն նախաքննության ընթացքում հաղորդում է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծի ենթարկել Դավիթ Ս.-ին և Արմեն Մ.-ին, որի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.