23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան:
Կոտրվել են ադրբեջանական մի շարք կայքեր, որոնցում հիմա բոլորը տեսնում են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների նկարները:
«Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք…կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար:
Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա բոլոր այցելուները տեսնում են մեր հերոս տղաների նկարները: Հավերժ փառք մեր հերոսներին»,- ասված է «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:
Կոտրված կայքերում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների նկարների հետ միասին տեղադրված է նաև հետևյալ գրառումը. «Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք: Ուշանում եք, տղե՛րք, ուշանում եք»:
Կոտրված կայքերն են.
http://donorlar.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037832
http://kitgroup.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037828
http://layf.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037844
http://ipg.kitgroup.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037827
http://biznesklub.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037833
http://www.improtex.travel/
http://www.zone-h.org/mirror/id/29037843
http://azerbaijanhouse.org/
http://www.aljyyosh.org/mirror.php?id=191599
http://www.rspremium.az/
http://www.zone-h.org/mirror/id/29036953
http://www.enss.az/
http://www.zone-h.org/mirror/id/29036898
http://www.verticalgroup.az/
http://www.zone-h.org/mirror/id/29037002
http://ikiulduz.az/index.php?options=content&id=22
http://www.aljyyosh.org/mirror.php?id=191599
«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաև ՀՀ ՔՕ-ի 155-րդ հոդվածը՝ Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա:
Մասնավորապես, վերջինս 23.03.2017թ.-ին հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց պահանջել և իր հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ըստ Ալեն Մ.-ի` ՔԿՀ-ի աշխատակիցը նրանցից նախապես պահանջել է 50.000 ԱՄՆ դոլար, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի մորից, եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի գրեթե կեսը` 21.500 ԱՄՆ դոլար: Սակայն գումարը ստանալուց հետո ՔԿՀ-ի աշխատակիցը տևական ժամանակ խոստումը չի կատարել, այդ պատճառով երկու տարի անց` 2017թ.-ին դատապարտյալը հաղորդում է տվել հանցագործության հանգամանքների մասին:
Այսպիսով, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գևորգյանի մահվան պատճառը, նախնական տվյալներով, կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գևորգյանը (նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, վերջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի 1-ին մասով և 182 հոդվածի 1-ին մասով 09.11.2015թ. դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով) ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով մահվան պատճառը կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հարկ ենք համարում հայտնել, որ 31.03.2017թ.-ին դատապարտյալը անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ և խորհրդատվություններ ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Արդյունքում` արձանագրվել է, որ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել:
Ապրիլի 1-ից Հ. Գևորգյանը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին՝ ապրիլի 5-ին, մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:, ով անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից և ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել բազմաթիվ հիվանդություններ:
Henaran.am- ի տեղեկությամբ երեկ երեկոյան «Արմավիր »ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:
Ապրիլի 6-ին, ժամը 14.00-ին, Հելսինկյան ասոցիացիայում տեղի կունենա մամուլի ասուլիս:
Նշենք, որ սույն թվականի Հուլիսի 7-ին Հրաչյա Գևորգյանը վերաքննիչ քրեական դատարանում նամակ է նետել լրագրողների կողմ, որտեղ նա համառոտ ներկայացրել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տիրող կոռուպցիոն մթնոլորտի մասին: նամակում Հրաչյան նաև հայցել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի այցելությունը, և որի ընթացքում խոստացել է ավելի մանրամասն պատմել Հայաստանում բանտային համակարգի առանձնահատկությունների մասին: Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Գևորգյանի նամակի բովանդակությունը.
Հարգելի լրագրողներ Ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ էտ ձևի էլ բառ-առ բառ գրեք, Դուք մի մտածեք իմ մասին, որ կարող ա վնասեն ինձ կամ ինձ նեղություն տան: Ես էտ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում ու ոչ էլ իրենց մառալնի նորա-նոր մտածված տանջանքներից, ինչը որ թուրքը չի անի, իրենք անում են , միայն թե չբացահայտվի ինձ ինչ են ներարկել ցեբեյի բժիշկները որ 2 տարի է ոչ կարողանում եմ խոսեմ ու ոչ էլ քայլեմ: Եվ մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացայտվի այս բոլորը, այլ ինձ սովամահ են անում: ստեղ հարսը հեռախոսը չի: իրենց ստուկաչների մոտ, ամեն մեկի մոտ 3-ք. Հատ հեռախոս և մի հատ պլանշետ սաղի մոտ կա: էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: իսկ վաբշե բոլորի մոտ կա ու մեկի տեղը 2 հատ, ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և միհատ էլ սթից փչացած հեռախոս որ ձևի համար տանեն հանձնեն: էտ որ հեռուստացույցով ցույց են տալիս դրանք էտ փչացած հեռախոսներն են : ամիսը 2 հատ փչացած հեռախոս և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս էս, քանի հատ կուզես պահի: կամեռ կա որ շատալիս 40-50 հազար փող: հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպեռին, ամեն հարգը ունի իր օպեռն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպեռին, 100 հազար ռեժիմնիկին: անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող օվ ուզումա գա մոտս շատ բան կա ասելու ու գրելու իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը Սեթրակ հարությունյանը, Սմբաթ Բուղլադարյանի թույնա, իրար հետ գործ ընկերներ են: ինքը շուտ Բուլղադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեխտերը ջրի երես չլնի: հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ իրենց ներկայությամբ ասելուու գրելու: էս պետը 10-ս. տարուց ավել ստեղ եղել ա կագեբեյի պետ: ինչեր որ արելա այստեղ բուլղադարյանը: էտ նույն բաները իրար հետ արել են երկուսով: հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում: և շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին ամպայման ու ինչքան կարաք ա շուտ:
Ախպերս անունտ չեմ գրում, եթե ոնց գրել եմ, էտ ձևով էլ չտպագրեք: ուրեմ թաղես ինձ: ուրեմ ես սխալվել եմ որ քեզ ախպեր եմ հարգել: ցավտ տանեմ դուխով գրի ու գրել տպագրել տուր: ես ոչ մեկից չեմ վախենում ու ոչ մի բանից: Ես միայն Ասծուց եմ վախենում, որովհետև շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանից ավելի վատ բաների մեչով եմ անցել: ընենց որ իմ մասին մտածելու բան չկա Ախպերս: Ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում: Աստված բոլորիս հետ:
Ախպերս ես քո հետ կապնվեմ չկապնվեմ, էսի անես»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չէր կարողանում միայնակ տեղաշարժվել և հոգալ բնական կարիքները:
ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստի օրակարգում ներառված է 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը մայիսի 6-ի շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:
“Ղեկավարվելով “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից”,- ասվում է որոշման նախագծի մեջ:
“”Աշխատանքային օրը տեղափոխելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Նախագծի ընդունումը բխում է “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից”,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
«ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Նրանց դեմ ցուցմունք տվող անձի ինքնությունը ԱԱԾ-ն դեռ գաղտնի է պահում:
Ինչ վերաբերում է այս գործով գաղտնալսումներին, որոնք ըստ էության հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց, ապա այնտեղ էլ կոնկրետ փաստեր չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Սակայն քննիչներն ասել են, թե իրենք ենթադրում են, որ ինչ խոսել են՝ հենց հրթիռի մասին է»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ մարտի 24-ից մինչ օրս իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։ Ավելին՝ պաշտպանից տեղեկացանք, որ նա ապրիլի 3-ին գնացել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ. «Սանասար Բաղդասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն վերջինս խոսք է ուղղել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից, որը անպայման կցանկանայի փոխանցել. «Ավելի քան 20 տարի կռվել եմ հայրենիքի համար, լինելով փոխգնդապետ՝ պայքարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, եւ շատ ցավալի է, որ այսօր իմ անձի հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել եւ ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը կամ պետությանը վնաս տալ։ Շատ վիրավորական է, որ իմ հասցեին նման հայտարարություններ են արվում, ինքս ինձ երբեք նման բան թույլ չէի տա եւ անգամ մտքովս չէի կարող նման բան անցկացնել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանությունից, Երևանի մետրոյի կայարաններում և գնացքներում իրականացվում է ուժեղացված հսկողություն, ստուգվում են քաղաքացիների պայուսակները, իրականացվում է հերթապահություն վագոններում:
Երևանի Մետրոպոլիտենի փոխտնօրեն Գևորգ Ավետիսյանը tert.am-ին հայտնել է, որ անվտանգության ուժեղացված միջոցառումներն ու ստուգումները պայմանավորված են Սանկտ-Պետերբուրգի մետրոյում օրերս տեղի ունեցած ահաբեկչության հանգամանքով, ինչի արդյունքում ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը Երևանի մետրոպոլիտենում:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունը խլել էր 14 կյանք, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել էր: Կասկածյալ մահապարտը 23-ամյա Ակբարջոն Ջալիլովն է, ծագումով Կիրգիզիայից, որը բնակվում էր Ռուսաստանում և ուներ Ռուսաստանի քաղաքացիություն: Առայժմ որևէ արմատական ահաբեկչական կառույց չի ստանձնել Սանկտ-Պետերբուրգի ահաբեկության պատասխանատվությունը:
Կան նաև կասկածներ, որ պայթուցիկը կարող էր գործարկվել պատահաբար: Հատկանշական է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ՌԴ մշակութային մայրաքաղաքում մասնակցում էր ազգային Ճակատ նախաձեռնության հավաքին, և հանդիպում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ:
Մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ ահաբեկչությունը փաստորեն նախորդել է Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ երկրների անվտանգության հատուկ ծառայությունների և հետախուզությունների ղեկավարների հավաքին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպանյալը սկանդալային հայտարարություն է արել, թե դատախազը և հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն են սպանել իր եղբորը՝ «Հաց բերողին»:
«Իմ պաշտպանյալը բորբոքված էր այսօր, որովհետև քննիչը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին: Բացի այդ, Արայիկը դատախազին և ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին ասաց, որ նրանք են մեղավոր իր եղբոր` «Հաց բերողի» սպանության մեջ»,-ասաց նա:
Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատարանը մերժել է դատավորին ներկայացրած իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ առանց հիմքեր ներկայացնելու: Արա Ղարագյոզյանը վերաքննիչ քրեական դատարանի` բողոքի քննությունը դռնփակ անցկացնելու որոշումից հետո բոյկոտել է նիստը և դուրս եկել նիստերի դահլիճից, սակայն դատարանն առանց պաշտպանի ներկայության շարունակել է բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունենում Արայիկ Խանդոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելանքի դեմ պաշտպանի բողոքի քննություն:
Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Սոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ մահապարտի լուսանկարները, որը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, լուսանկարում պատկերված է ծնունդով Ղրղըզստանից 22-ամյա Աքբարժոն Ջալիլովը:
Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը դեռևս 2015թ. աշխատել է որպես խոհարար Սանկտ Պետերբուրգի սուշ-բարերից մեկում, այնուհետև անհետացել է գործընկերների տեսադաշտից: Նրանցից մեկը լսել էր, որ Աքբարժոնն իբրև թե Կորեա է մեկնել:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ չնայած Ջալիլովը ծնունդով Ղրղըզստանից է, նա, ըստ ամենայնի, էթնիկ ուզբեկ է:
Ջալիլովը հետաքրքված է եղել իսլամով և իր շրջապատում կրոնական ծանոթներ է ունեցել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.