23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել մայրաքաղաքի դպրոցներից մեկի բակում. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
Ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:
Դեռահասներն սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ եւ 11-րդ դասարաններում։ Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը եւ նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել գումար՝ սպառնալով դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել։ Կնոջ հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարել է նրա աջ ձեռքը։ Հափշտակելով կնոջ մոտ առկա գումարը͵ ինչպես նաև նրա կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք հեռացել են։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հատվել է 23 դալար բարդի… անաստվածներ
Այսօր համացանցի ամենաքննարկվող թեման Դավթաշեն թաղամասում տեղի ունեցած ծառերի «սպանդն» էր: Դեռ երեկվանից համացանցում պտտվում է կտրված ծառերի բներով ֆոտոները, սակայն ոստիկանությունը միայն այսօր է արձանագրել. «Ապրիլի 10-ին Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել»:
Ինչ է ստացվում. բնակելի թաղամասում 23 հատ բարդի են կտրում և ոստիկանությունն ու քաղաքապետարանը միայն ահազանգով են դրա մասին տեղեկանում: Ասել, թե վատ եք աշխատում, պարոնայք, միամտություն կլինի. պարոնայք շատ լավ էլ տեղյակ են եղել, որ ծառեր են հատվելու:
23 բարդին հատելու համար երկար ժամանակ է պետք, դա րոպեների գործ չէ։ Ստացվում է, որ այդ ամբողջ ժամանակ ոչ մեկը չի ահազանգել, ոչ մի ոստիկան կամ պատկան մարմնի աշխատող չի անցել տարածքով և բոլորը սպասել են մինչև բոլոր խանգարող ծառերը հատեն, հետո ահազանգեն ոստիկանություն:
Ծիծաղելի է, մարդկանց հիմարի տեղ դնելն էլ չափ ու սահման ունի: Ակնհայտ է, որ օբյեկտը, որի տերը տեսադաշտը փակող ծառերն անխնա ոչնչացրել է, վստահ է եղել իր անպատժելիության մեջ, իսկ մեր քաջարի ոստիկանները, սոցցանցում եղած բազմաթիվ ահազանգները չեն նկատել, միայն Մաշտոցի բաժնում ստացված ահազանգից հետո «ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում է պարզվել, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է»:
Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Երևանի քաղաքապետն էլ իր հերթին է բարկացել: Եւ շոուն ավարտվել է։ Արդեն էական էլ չէ, որ նրանց ոչ ոք չհավատաց: Էականն այն է, որ վնասը միայն նյութական է, լողավազանի տերն էլ կփոխհատուցի այն ու ամեն ինչ կվերջանա, ինչպես բոլոր նման դեպքերում:
Աննա Գրիգորյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված͵ մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ սպառնացել են ընկերության տնօրենի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել͵ ապա՝ հափշտակել ընկերության դրամարկղում առկա գումարը, ինչպես նաև տնօրենի պարանոցի ոսկյա շղթան՝ իր խաչով, և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Ադամյանը ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, կանչով մեկնել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 119/242 տնակ, որտեղ կանչ տված քաղաքացին պատանդ է պահել իրեն և Գյումրի քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 33-ամյա Գագիկ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կումայրիի բաժնում պարզել են, որ այդ քաղաքացին նույն հասցեի բնակիչ՝ 49-ամյա Արտյոմ Սարգսյանն է, ով ոգելից խմիչք օգտագործած վիճակում մոտ 40 րոպե թույլ չի տվել իրեն օգնության եկած բժիշկ Ա. Ադամյանին և շտապօգնության կայանի վարորդ Գ. Խաչատրյանին դուրս գալ տնակից, անհասցե հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել իր և պահանջել է, որպեսզի բժիշկն իրեն օղի տա։
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեղադրանքով կալանավորված 25-ին Մեխակ Հարությունյանը մեկ այլ գործով տուժողի կարգավիճակ ունի:
Բանն այն է, որ Մեխակ Հարությունյանն այն կալանավորն է, ում նկատմամբ մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սպանության փորձ էր կատարվել դատապարտյալ Հարություն Բուշտունցի կողմից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կողոպուտի համար 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Բուշտունցը ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի մոտ գտնվող ՔԿՀ-ի խցերից մեկի բանալին վերցնելուց հետո բացել է Մեխակ Հարությունյանի խցի դուռը՝ ներխուժել է ներս, ապա հարձակվել նրա վրա և կտրող-ծակող առարկայով նրա մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ հասցրել: Նշենք͵ որ Մ.Հարությունյանը խցում պահվել է մենակ՝ նրա իսկ անվտանգությունից ելնելով։
Բանալիները վերցնելու հարցում Բուշտունցին օգնել են ևս երկու դատապարտյալ:
Դեպքից հետո Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ և երկու դատապարտյալներին մեղադրանք է առաջարդրվել, Հարություն Բուշտունցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝սպանության փորձ և 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, իսկ մյուս դատապարտյալի նկատմամբ՝ ով օգնել էր Բուշտունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝սպանության փորձին օժանդակելը և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Մեխակ Հարությունին անվտանգության նկատառումներից ելնելով «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ, որը հրապարակման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի մորեղբոր որդին է, իսկ Բանդուրյանը ինչպես հայտնի է Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ է և պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հայկ Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել հունվարի 7-ին և նրա սպանության մեղադրանքով Մեխակ Հարությունյանին կալանավորելուց հետո մտավախություն կար, որ նորատուսցի Ալիկը կարող է վրեժխնդիր լինել և հենց այդ իսկ նկատառումներից ելնելով Մեխակ Հարությունյանը պահվում էր այլ ՔԿՀ-ում:
Հայկ Հակոբյանի սպանության օրը, ինչպես նաև դրան հաջորդող օրերը նրա սպանության մեջ մեղադրվող Մ.Հարությունյանի ընտանիքի անդամները հետապնդման են ենթարկվել:
Եվ սպանության մեղադրանքով կալանավորված Մեխակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ելնելով իր պաշտպանյալի անվտանգությունից, քննիչին միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո չտեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, ինչը բավարարվել էր քննիչի կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ անվտանգության միջոց է կիրառվել նաև Հարությունյանի ընտանիքի և անձնական գույքի նկատմամբ, ինչն այսօր էլ շարունակվում է կիրառվել:
Պարզվել է ապրիլի 4-ին Պոդմոսկովիեում «Մերսեդես»-ի բեռնախցիկում հայտնաբերված երկու սպանված տղամարդու ինքնությունը:
Նրանցից մեկը 36-ամյա Խորեն Մարգարյանն է՝ «օրենքով» գող Էդվարդ Մարգարյանի հարազատ եղբայրը, իսկ երկրորդ զոհվածը՝ Միքայել Լալայանն է:
Ըստ աղբյուրի, երկու սպանվածներն էլ նախկինում պատիժ էին կրում գաղութներից մեկում:
Իր սպանությունից երկու շաբաթ առաջ Խորեն Մարգարյանը ժամանել է Մոսկվա Հայաստանից: Այնտեղ նա ուներ իր ավտոխանութը, և Մոսկվայում նա պարբերաբար ապրանք էր գնում: Բացի գործնական հանդիպումներից, Մարգարյանն այս այցելության ընթացքում նախատեսում էր վերանորոգել իր օգտագործված «Մերսեդես»-ը, որը գնել էր մարտի սկզբին մոսկովյան տարածաշրջան կատարած իր նախորդ այցելության ընթացքում: Տեխնիկայի ախտորոշման համար ձեռնարկատերը ժամանել էր մերձմոսկովյան Կորոլյով, իր հայրենակցի և ընկերոջ մոտ, ում անունով էլ ձևակերպված էր ավտոմեքենան:
Հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը, ցերեկը, և դարձել նրանց համար վերջինը: Հանդիպումից հետո Խորենը գնացել էր իր գործերով:
Արդեն գիշերը ավտոփականագործն արթնացել էր Խորենի կնոջ զանգից, ով խնդրում էր որևէ բան իմանալ ամուսնու ճակատագրի մասին՝ նա արդեն մի քանի ժամ կապի մեջ չէր, և նրա հեռախոսն անջատված էր:
Կորոլյովի բնակիչը ոչնչով չէր կարողացել օգնել կնոջը, իսկ առավոտյան պարզվել էր, որ Խորենը զոհվել է երկու կրակոցներից: Առաջին գնդակը ուսին էր դիպել, իսկ երկրորդը՝ որովայնի ստորին շրջանին: Նրա հետ միասին մեքենայում հայտնաբերվել էր նաև ծանոթի՝ 39-ամյա, ծնունդով Աբխազիայից Միքայել Լալայանի մարմինը (տղամարդը միայն երեք ամիս առաջ էր ազատ արձակվել ազատազրկման վայրից, որտեղ հայտնվել էր բնակարանային գողության համար): Առաջին գնդակը դիպել էր տղամարդու որովայնին, իսկ երկրորդ կրակոցն արձակվել էր գլխին:
Պարզվել է, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանից եկած հյուրին նրա բջջայինին զանգահարել է նրա դպրոցական ընկերուհի Եկատերինան և խնդրել պաշտպանել իրեն իր ծանոթից, ով եկել է իր տուն և սպառնացել հաշվեհարդար տեսնել: Տղամարդիկ եկել են նրա տան մոտ, ներս մտել և սպասել վայրագ անձի ժամանելուն: Սակայն նրա՝ ատրճանակով հայտնվելը անսպասելի է եղել այցելուների համար: Ներս մտնելով՝ նա գնդակահարել է Խորենին ու Միքայելին, իսկ հետո դիակները դրել «Մերսեդես»-ի բեռնախցիկի մեջ, ապա իր հետ վերցնելով Եկատերինային, փախուստի դիմել անհայտ ուղղությամբ: Այժմ ոստիկանները փնտրում են մարդասպանին ու կնոջը:
Մեկ այլ վարկածի համաձայն, տղամարդիկ միասին գնացել են ևս մեկ ընկերոջ հետ «կրակելու»: Պարզաբանման համար առիթ է հանդիսացել իրենց ծանոթ, էվակուատոր Կայծոյի հետ կոնֆլիկտը ավտոսերվիսի աշխատակիցների հետ: Փաստորեն դառնալով նրանց պատանդը, Կայծոն հեռախոսով կապվել է Խորենի հետ և խնդրել միջամտել: Խորենը ընկերոջը օգնության էր շտապել, նախազգուշացնելով ավտոմեխանիկներին չխփել նրան մինչև իր ժամանելը:
Տեղ հասնելով՝ Մարգարյանը տեսել է, որ այդ ամբողջ ժամանակ Կայծին շարունակել են ծեծի ենթարկել: Ավտովարպետներից մեկը հարձակվել է Լալայանի վրա, ով ֆիզիկապես ամենաուժեղն էր: Խորեն Մարգարյանը՝ հուսալով խելքի բերել հարձակվողներին, օդ է կրակել: Սկսվել է փոխհրաձգություն: Խորենը հասցրել է վնասվածք պատճառել մեկին, սակայն պատասխան գնդակ է ստացել, որը մահացու է եղել:
Նրա հետևից սպանվել է նաև Լալայանը: Նրանց ուղեկցին հաջողվել է փախուստի դիմել, ինքը՝ պատահարի մեղավորը, նույնպես փախել է և ներկայումս թաքնվում է բոլորից:
Խորեն Մարգարյանը ավելի վաղ դատվել է սպանության համար: Ըստ տեղեկությունների, նա տեղում գնդակահարել է մարդուն, ով հրապարակայնորեն կասկածի տակ է դրել իր եղբոր՝ Էդո Մարգարյանի, գողական տիտղոսը այն հիմքով, որ նա մանուկ հասակում պիոներական վզկապ է կրել: Ինքն՝ Էդոն, սպանվել էր կենցաղային վեճի ժամանակ 2011թ. մայիսի 6-ին ֆրանսիական Նիսում: Էդոյի հայրն, իմանալով որդու մահվան մասին մահացել է սրտի կաթվածից:
Աղբյուր` Փաստինֆո
1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գառնիկ Ջ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Վերաքննիչ դատարանում այս գործով հետազոտվել են փաստեր, որոնց ընդհանուր իրավասության դատարանը հասու չի եղել, ավելին՝ մեղադրական դատավճիռ է կայացվել ու ամբաստանյալը դատարանի դահլիճից կալանքի տակ է առնվել՝ առանց հաստատապես ստուգելու ամբաստանյալի մեղավորության հարցը…
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Գառնիկ Ջ.-ն, լինելով 22 տարեկան, 2014 թվականի ամռանը ««Կասկադում» ընկերների հետ զբոսնելիս ծանոթացել է 2001 թվականի դեկտեմբերի 2-ին ծնված, 12-ամյա դպրոցական աղջկա՝ Ալլայի հետ (անունը փոխված է):
Ըստ Գառնիկի նախաքննական ցուցմունքի՝ ինքն իմացել է, որ աղջկա 14 տարին բոլորած չէ, նա միայն դեկտեմբերին պիտի դառնա 13 տարեկան:
Սակայն աղջիկը դուր է եկել Գառնիկին, նա սկսել է հանդիպել Ալլայի հետ: Նրա 13-ամյակին նվերներ է մատուցել:
2015 թվականի ամռանը Գառնիկը 13-ամյա Ալլայի հետ գնացել է իր մորաքրոջ տուն: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ Գառնիկն ու Ալլան սեռական հարաբերություններ են ունեցել: Ալլան կույս է եղել:
Դրանից հետո Գառնիկն ու Ալլան մի քանի անգամ էլ են սեռական հարաբերություն ունեցել:
2016 թվականի հունվարի 1-ին Ալլան գնացել է Գառնիկենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու:
Նկատելով Ալլայի մարմնի որոշակի փոփոխությունները՝ Գառնիկը նրան հարցրել է. «Կարող ա՞ հղի ես»: Նա անմիջապես հղիությունը որոշող թեսթ է գնել: Ստուգել են ու համոզվել, որ 14-ամյա Ալլան հղի է: Այդ մասին հայտնել են Գառնիկի մայրիկին, վերջինս էլ հյուր է կանչել Ալլայի մայրիկին ու հայտնել է նրան:
Ալլան մնացել է Գառնիկի տանը, դարձել է նրա փաստացի կինը:
Ալլային բժշկական հաշվառման են տարել ու պարզվել է, որ արդեն 32 շաբաթվա հղիություն ունի: Ալլայի մայրը զարմացել է՝ ասելով, թե… չի նկատել իր դստեր մարմնի որևէ փոփոխություն ու ոչինչ չի կասկածել:
Մարտ ամսին 14-ամյա Ալլան տղա է ունեցել: Նա որդու հետ ապրում է փաստական ամուսնու՝ Գառնիկի տանը, երեխայի հետ գտնվում է Գառնիկի խնամքի ներքո:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանությունից հետո իրավիճակը չի հանդարտվում. փորձել են սպանել գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին
Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանը: Վերջինիս օրեր առաջ՝ մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են սպանել: Այս դեպքի վերաբերյալ թեեւ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ է տարածել, սակայն այդպես էլ չէր նշել, որ կալանավոր Մ. Հարությունյանը նույն ինքը՝ Մեխակ Հարությունյանն է:
Մարտի 25-ին. «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է: Այս դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։ Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ. Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։
Armtimes.com-ի տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Վերջինս, սակայն միայնակ չի գործել. նրան «օգնության է հասել» մեկ այլ դատապարտյալ եւ փորձել սահմանափակել ՔԿՀ աշխատակցի շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից եւ շտապել դեպի Մեխակ Հարությունյանի խուց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.